ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Դամասկոսի մէջ մեծ շուքով յիշատակուեցաւ Հայոց Ցեղասպանութեան 108-րդ ամեակը

29 Ապրիլ 2023

ԿԸ ՅԻՇԵՆՔ ՈՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՆՔ

Կազմակերպութեամբ համազգային «Լ.Շանթ» Մասնաճիւղի Վարչութեան,մասնակցութեամբ ՍԵՄ-ի «Դրօշակ» Մասնաճիւղի, ՀՄԸՄ-ի Դամասկոսի Մասնաճիւղի, Ռոստոմ Պատանեկան միութեան եւ Ս.Օ.Խաչի «Էրեբունի» մասնաճիւղի վարչութեանց, տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 108-րդ ամեակի ոգեկոչում, Երկուշաբթի 24 Ապրիլ, 2023-ին, երեկոյեան ժամը 7:30-ին, «Ահարոնեան» կեդրոնէն ներս։

Հանդիսութեան ներկայ էին Հայ Կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Գերպ.Տէր Գէորգ Վրդ. Պահէեան, «Ահարոնեան» կեդրոնի վարչութեան ներկայացուցիչն ու անդամները, Ազգ.Միացեալ ճեմարանի հոգաբարձութեան ներկայացուցիչն ու տնօրէնուհին, մարզական, մշակութային եւ բարեսիրական միութիւններու ներկայացուցիչներ, հիւրեր եւ հայորդիներու հոծ բազմութիւն մը։

Հանդիսութիւնը սկիզբ առաւ ներկաներուն մէկ վայրկեան յոտնկայս լռութեամբ յարգելով Հայոց ցեղասպանութեան, հայրենիքի ու Արցախի նահատակներուն յիշատակը, ապա ՀՄԸՄ-ի շեփորախումբին կատարողութեամբ հնչեցին Սուրիոյ եւ հայաստանի քայլերգները։

Համազգայինի վարչութեան խօսքը արտասանեց Սոնա Անտրեան, դիտել տալով, թէ Ցեղասպանութիւնը, ո՛չ միայն մէկուկէս միլիոն անմեղ նահատակներու յիշատակման օրն է, այլ՝ հայ ժողովուրդի գոյատեւման յաղթանակին եւ պահանջատիրութեան ուխտի վերանորոգման օր:

Գեղարուեստական յայտագիրով հանդէս եկան խումբ մը երիտասարդներ, որոնք ասմունքով, երգով ու երաժշտութեամբ արտայայտնեցին իրենց պայքարի երթը մինչեւ յաղթանակ։ Այսպէս՝ Միրելլա Խալիլ տպաւորիչ առոգանութեամբ արտասանեց Պարոյր Սեւակի «Մենք Քիչ Ենք, Բայց Հայ Ենք», իսկ Սէրլի Առաքելեան իւրայատուկ ոճով ասմունքեց Գէորգ Էմինի «Սասունցիների Պարը», ջութակի վրայ Արէն Սեդիկեան հրապուրեց ներկաները նուագելով «Կամաւոր» երգը: Երկու մեներգ ներկայացուցին Սերուժ Ղազարեան «Ատանայի Ողբը», Քրիստ Այնթապլեան «Դաժան Կռւում», որոնք իրենց թովիչ ձայնով խանդավառեցին բոլորը։

ՍԵՄ-ի «Դրօշակ» Մասնաճիւղի Վարչութեան խօսքը արտասանեց Ռիթա Մահսերէճեան ըսելով. Ցեղասպանութեան զոհերու յիշատակի ոգեկոչումը մեր խղճի պարտքն է, որ կը բխի մեր ազգային ինքնագիտակցութենէն։ Մեր հոգին եւ միտքը իրենց խաղաղութիւնը կը գտնեն միայն այն ժամանակ, երբ մեր դատը կը գտնէ արդար լուծում։

Ան զօրակցութիւն յայտնեց Արցախի մեր հայրենակիցներուն, որոնք հերոսական դիմադրութիւն կը ցուցաբերեն թուրք-ազերիական ահաբեկման եւ ցեղային զտման քաղաքականութեան դէմ։

Օրուան պատգամաբերն էր հալէպէն ժամանած` Ընկ.Պարգեւ Աւագեան։

Ան համապարփակ գիծերու մէջ անդրադարձաւ ցեղասպանութեան պատմական անհերքելի իրականութեան եւ ընդգծեց.
«Պատմութիւնը 108 տարի առաջ արձանագրեց ոճռագործութիւններու մեծագոյնը։ Սփիւռքը արդիւնքն է ցեղասպանութեան, ուրու կազմաւորումը ունէր լայն ու խոր տարածք ուրիշ, որ անցաւ ֆիզիքական գոյատեւման պայմաններու որակումէն ինքնակորտումի ինքզինք գերազանցող հոգիին, ճիգի ու զոհողութեան ճանապարհէն հասնելով ազգային գիտակցութեան մէջ քանդակելու հայրենասիրութիւնն ու պահանջատիրութիւնը»։

Ան խօսելով հայ դատի պահանջատիրութեան մեր արդար իրաւունքին ըսաւ. «Հայ դատը միայն արեան հատուցումի
խնդիր չէ, ոչ ալ բռնագրաւեալ հողերու վերատիրացումով աւարտող պայքար։ Հայ դատը խտացումն է ամբողջ հայ ժողովուրդի ազգային պետական ազատ անկախ եւ հայօրէն գոյատեւելու անբռնաբարելի իրաւունքին»։

Այնուհետեւ, բանախօսը անդրադարձ կատաարեց Ատրպէյճանական յարձակողապաշտ քաղաքականութեան շուրջ շեշտելով Արցախը կորսնցուցած է ճակատամարտ, բայց ազգովին հաւատք ունինք պատերազմը յաղթելու ու պէտք է ճիգ չխնայել Արցախը պահելու հայկական, ինչպէս անցեալին, այնպէս ալ ներկայիս։

Աւագեան եզրափակելով խօսքը ըսաւ. «Հարկ է Ազգովին զարգանալ ու բարձունքներ նուաճել, այն ատեն է որ մեր հաւաքական ինքնութիւնն ու հաւաքական կամքը կը դառնայ իսկապէս համազգային եւ անոնց շուրջ իբրեւ գիտակից ու միակամ ազգ. մեր հայրենիքի եւ արտերկրի զոյգ թեւերով, համադրուած ճիգերով ժամանակի ընթացքին ու քայլ առ քայլ իրագործենք համազգային մեր իրաւունքներու եւ առաջադրանքներու սրբութիւն սրբոցը»։

Նշենք, հանդիսութեան ընթացքին ՍԵՄ-ական երիտասարդներէն` Արազ Պրունսուզեան եւ Միսակ Թէմիզճեան մերթ ընդ մերթ արտասանեցին լօզունգներ։ ՍԵՄ-ականները ժողովուրդին համար մոմավառութեան յատուկ սեղան տեղադրած էին շրջափակի մէկ անկիւնը, իսկ «Ռոստոմ» պատանեկան միութիւնը պատրաստած էր կրծքազարդ-պիտակները։ Անոնք դրան մուտքին մոմերով դիմաւորեցին ժողովուրդը, ինչպէս նաեւ Ապրիլ 24-ի նախօրէին օրուան խորհուրդին համահունչ պատի թերթերով եւ պաստառներով զարդարած էին կեդրոնի շրջափակը։ Ս.Օ.Խաչի «Էրեբունի» մասնաճիւղի վարչութիւնը իր նիւթաբարոյական ներդրումը ունեցաւ հանդիսութեան յաջողութեան։

Աւարտին ՀՄԸՄ-ի շեփորախումբի նուագակցութեամբ մեծ եռանդով հնչեցին ազգային հայրենասիրական երգեր, ոգեւորելով ներկաները։

Հանդիսութիւնը վերջ գտաւ Հայր Գէորգ Պահէեանի «Պահպանիչ» աղօթքով։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company