ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման ձեռնարկներ Գլենդել-Մոնթէբելո-Բևերլի Հիլզ

29 Ապրիլ 2023

Կիրակի, 24 Ապրիլին, Արեւմտեան Միացեալ Նահանգների Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը կազմակերպել էր Հայոց ցեղասպանութեան ամէնամեայ բողոքի ցոյցը Բևերլի Հիլզում Թուրքիայի հիւպատոսութեան դիմաց:

Ցոյցին մասնակցել է աւելի քան 1500 քաղաքացիներ, այդ թւում՝ համայնքի անդամներ, ուսանողներ եւ քաղաքական գործիչներ: Օրուայ առիթով քանի բանախօսներ, այդ թւում՝ Մելոդի Սերայդարեանը, ով ելոյթ է ունեցել Արեւմտեան Միացեալ Նահանգների Հայ Երիտասարդական Դաշնակցութեան կողմից։ Միջոցառման հանդիսավարն էր Վանա Բաշեանը: Միւս բանախօսներն էին Սարիկ Արմենեանը Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի կողմից, Լևոն Պարոնեանը ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ կենտրոնական կոմիտէի կողմից, ինչպէս նաեւ ընտրուած պաշտօնատարներ, ներառեալ Բըրբենքի միացեալ դպրոցական կրթաշրջանի խորհուրդի անդամ դոկտոր Արմոնդ Աղախանեանը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Քուրէն Դ. Պրայս կրտսերը եւ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ եւ Գլենդելի նախկին քաղաքապետ Արդի Քասախեանը:

Խօսքերի և ուղերձների խորքում գրեթէ բոլորը անդրադարձան Հայոց ցեղասպանութեան զոհերի եւ ներկայիս Արցախում նոր ցեղասպանութեան վտանգին:

Հայոց ցեղասպանութեան 108-րդ տարելիցին նուիրուած միջոցառումը Գլենդելում

Ապրիլի 24ի երեկոյեան ընտրուած պաշտօնեաներ, համայնքի անդամներ եւ առաջնորդներ հաւաքուեցին Գլենդելի քաղաքապետարանի հրապարակում՝ նշելու Հայոց ցեղասպանութեան 108-րդ տարելիցը: Միջոցառումը կազմակերպել էր Հայոց Ցեղասպանութեան (AGC) Յանձնախումբը, որը հարաւային Քալիֆորնիայի հայ համայնքի ամենամեծ կրօնական, քաղաքական, մշակութային, մարզական եւ մասնագիտական ​​կազմակերպութիւնների համագումարն է։

Հանդիսաւոր միջոցառման հանդիսավարն էր AGC-ի նախագահ Միհրան Խաչատուրեանը: Նա ողջունեց մեծաթիւ հանդիսատեսներին եւ շնորհակալութիւն յայտնեց ներկայ գտնուելու եւ իրենց ձայնը բարձրացնելու համար՝ պահանջելով արդարութիւն անպատիժ ոճրագործութիւնների համար։

«Այսօր մեր ժողովուրդը բախւում է վտանգաւոր իրավիճակի, ինչպէս եղաւ 108 տարի առաջ, երբ Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակում են էթնիկ զտումների իրենց քաղաքականութիւնը եւ Հայկական լեռնաշխարհի բնիկ հայ բնակչութեան բնաջնջում։ Հրամայական է, որ այսօր՝ ապրիլի 24-ին, ոչ միայն յիշէնք մեր նահատակներին, այլեւ, բացի այդ, խօսենք միաձայն, բարձր եւ յստակ՝ աշխարհին ահազանգելով Արցախում ցեղասպանութիւնը կրկին կանխելու անհրաժեշտութեան մասին»,- ասաց պրն. Խաչատրեանը։

Բանախօսների նշանաւոր ցանկի թւում էին կոնգրէսական Ադամ Շիֆը, ով յայտարարեց, որ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացրել է աննախադէպ օրինագիծ, որով Ամերիկայի Միացեալ Նահանգները պէտք է ճանաչեն Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: Նա նաեւ կոչ արեց ԱՄՆ կառավարութեանը դադարեցնել Ադրբեջանին տրամադրուող բոլոր օգնութիւնները, նա վճռականօրէն պնդում էր, որ Բաքուի բռնապետական ​​ռեժիմին «ոչ մի լումայ» չպէտք է տրամադրուի: Կոնգրեսական Շիֆը նաեւ մտահոգութիւն յայտնեց, որ Ադրբեջանը, կարծես, նորից պատրաստւում է պատերազմի, եւ եթէ պատերազմ սկսուի, նա մտահոգուած է, որ նման ռազմական գործողութիւնները կարող են սրուել եւ ներգրաւել այլ տարածաշրջանային տէրութիւնների:

Քալիֆորնիա նահանգի դպրոցների գերատեսուչ՝ Թոնի Թուրմոնդը բացատրեց, թէ ինչպէս են Քալիֆորնիայի դպրոցներն առաջնագծում մեր երիտասարդութեանը Ցեղասպանութեան, մասնաւորապէս՝ Հայոց ցեղասպանութեան մասին կրթելու գործում: Բեմ բարձրացան նաև Քալիֆորնիայի նահանգային ժողովի անդամ Քրիս Հոլդէնը, Լոս Անջելեսի շրջանի տեսուչ Լինդսի Հորուաթը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Գրիգորեանը եւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Նիտեա Ռամանը, Գլենդելի քաղաքապետ Դէն Բրոտմանը եւ քաղաքային խորհրդի անդամներ Էլէն Ասատրեանը եւ Արտաշէս Քասախեանը:

Փաստաբան և համայնքային ակտիվիստ Միլենա Մայիլյանը խօսեց իր Ճշմարտութեան և արդարութեան կենտրոնի աշխատանքի մասին: Կենտրոնը ձայնագրելով աւելի քան 400 վկայութիւններ և հաւաքելով ապացոյցներ վերապրածների կողմից ագրեսիայի ակտերից, որոնք Ադրբեջան իրականացրել է Արցախի հայ բնակչութեան դէմ։ Իր ելոյթի շրջանակում նա յայտարարեց, որ ստեղծւում է Հայկական իրաւական պաշտպանութեան հիմնադրամ, որը կօգնի ֆինանսաւորել մարդկութեան դէմ նողկալի հանդերձագործութիւն հեղինակների դէմ հայցերի հետապնդումը և միջոցներ կտրամադրի միջազգային հարթակներում Հայաստանի իրաւունքների պաշտպանութեան համար:

Հայ համայնքի անունից ելոյթ ունեցաւ AGC Յանձնախմբի ներկայացուցիչ Անտուան ​​Բեզջյանը, ամբիոն բարձրացան նաև երիտասարդութեան ներկայացուցիչները ներառեալ Անի Ղազարեան (ՀՅԴ-ՀԵԴ) և Նանոր Պետրոսեան (ՀԲԸՄ երիտասարդներ), պոեզիայի յուզիչ ասմունքը ներկայացրեց Փասադենայում Բլերի աւագ դպրոցի հայագիտական ​​ծրագրից Էլեն Վարդանեանը: Ասմունքեց մարգարիտա Խլղաթեանը:

Նշենք, որ Ապրիլ 22ի առաւօտեան UACLA Յանձնախմբի նախաձեռնութեամբ Հայոց Ցեղասպանութեան Մոնթէբէլոյի յուշարձանի շրջակայքում ևս տեղի ունեցաւ տարեկան ծաղիկների մատուցման արարողութիւն ազգային հասարակական և կրօնական առաջնորդների և ներկայացուցիչների մասնակցութեամբ:

Ապրիլ 24-ի առիթով Քալիֆորնիայի տարբեր համայնքներում և քաղաքներում միջոցառումներ են կայացել ներառեալ Բըրբէնք, Փասադենա, Օրենջ Քաունթի, ՍանՖրանսիսքո և այլ վայրերում:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company