ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Պաշտօնական Ճաշկերոյթ ի պատիւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին

06 Հունիս 2023

Կիրակի, 4 Յունիս 2023-ի երեկոյեան, Մոնթրէալի Plaza Volare սրահին մէջ, տեղի ունեցաւ Պաշտօնական Ճաշկերոյթ, ի պատիւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին։

Ճաշկերոյթին ներկայ էին, Միացեալ Նահանգներու Արեւելեան Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Անուշաւան Արք. Դանիէլեան, Հայաստանի Հանրապետութեան Դեսպան՝ Տիկին Անահիտ Յարութիւնեան, Մոնթրէալի մէջ Հայաստանի Հանրապետութեան Պատւոյ Հիւպատոս՝ Լեւոն Աֆէյեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Համա-ատենապետ՝ Գրիգոր Մահսէրէճեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամ՝ Բժիշկ Ժիրայր Պասմաճեան, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ՝ Յակոբ Տէր Խաչատուրեան, Գանատայի Հայոց Թեմի Ազգային Վարչութեան Ատենապետ՝ Տիկին Ծովիկ Թերզեան, Կրօնական Ժողովի եւ Ազգային Վարչութեան անդամներ եւ Գործակից Միութիւններու ներկայացուցիչները։

Ճաշկերոյթի հանդիսավարն էր՝ Տիկին Արազ Եաղճեանը, որ բացման խօսքով հանդէս եկաւ եւ երախտագիտութիւն յայտնեց Վեհափառ Հայրապետին, Իր նուիրուածութեան եւ ծառայութեան համար։

Ճաշկերոյթի ընթացքին գեղարուեստական կոկիկ յայտագիր մը ներկայացուցին, երգչուհի՝ Տիկին Յասմիկ Գասբարեան եւ դաշնակահար՝ Պարոն Խաչատուր Ղազարեան։

Ապա, Հայաստանի Հանրապետութեան Դեսպան՝ Տիկին Անահիտ Յարութիւնեան բարի գալուստ մաղթելով Վեհափառ Հայրապետին, փոխանցեց իր սրտի խօսքը։

Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան իր կարգին բարի գալուստ մաղթեց Վեհափառ Հայրապետին եւ շնորհակալութիւն յայտնեց բոլոր անոնց, որոնք կամաւոր աշխատեցան Ճաշկերոյթի յաջողութեան համար։

Առաջնորդ Սրբազան Հայրը իր երախտագիտութիւնը յայտնեց Վեհափառ Հայրապետին, որ տարիներէ ի վեր նեցուկ կը կանգնի Սփիւռքի հզօրացման։ Բաբգէն Արքեպիսկոպոս նշեց, թէ Վեհափառ Հայրապետը Իր Սրբատառ Կոնդակով անցնող երկու տարիները Սփիւռքի տարի հռչակեց։

«Եթէ Սփիւռքը զօրաւոր է, Հայաստանը զօրաւոր կը մնայ։ Եթէ Սփիւռքը զօրաւոր է, Արցախը զօրաւոր կը մնայ», եզրակացուց Առաջնորդ Սրբազան Հայրը։

Ճաշկերոյթին նաեւ գնահատուեցան անոնք, որոնք երկար տարիներէ կը ծառայեն Մեծն Մոնթրէալի համայնքին համար։

Վեհափառ Հայրապետի ձեռամբ շքանշան ստացան հետեւեալ ազգայինները.-Տիկ.Շաքէ Կէօնճեան (Կիլիկեան Իշխան), Պրն. Մանուկ Չուխաճեան (Կիլիկեան Իշխան), Պրն. Ժան Մկրտիչեան (Կիլիկեան Ասպետ), Պրն. Վիգէն Սարգիսեան (Կիլիկեան Ասպետ), Պրն. Լեւոն Պէնկեան (Կիլիկեան Ասպետ), Տիկ. Հերմինէ Մանուկեան (Կիլիկեան Ասպետ), Պրն. Յակոբ Լախոյեան (Կիլիկեան Ասպետ), Պրն. Մհեր Գարագաշեան (Մեսրոպ Մաշտոց), Պրն. Թորոս Պապիկեան (Մեսրոպ Մաշտոց) եւ Տիկ. Տիգի Թորիկեան (Մեսրոպ Մաշտոց)։

Նորին Ս. Օծութիւնը Իր բարձր գնահատանքը յայտնեց բոլոր շքանշանակիրներուն անոնց կատարած երկար ծառայութեան համար։

Գահակալ Հայրապետը իր խօսքին մէջ ըսաւ. «Ինչ, որ Անթիլիասի մէջ կը կատարուի, մեր գաղութներուն եւ համայնքներուն ծառայութիւնն է։ Փառք Աստուծոյ, որ գործակից բոլոր միութիւններու եւ հաստատութիւններու նպատակն ալ նոյնն է՝ ծառայել մեր գաղութներուն ըսաւ Վեհափառ Հայրապետը։

Հովուապետը իր մտահոգութիւնը յայտնեց այն բոլոր մարտահրաւէրներուն մասին, որ մեր գաղութները կը դիմագրաւեն։

«Մեր հաստատութիւնները ինքնաքննութենէ անցնելով պէտք է իրականութեան յարմարին եւ ի հարկին փոփոխութիւն կատարեն», ըսաւ Վեհափառ Հայրապետը։

Իր խօսքը ուղելով երիտասարդութեան, Նորին Ս. Օծութիւնը շեշտեց, «Մեր երիտասարդութիւնը միայն մեր ապագան չեն, այլեւ մեր ներկան են»։

Աւարտին, Վեհափառ Հայրապետը միութեան համար կոչ ուղեց, մանաւանդ Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի համար։

Ճաշկերոյթը իր աւարտին հասաւ «Կիլիկիա» մաղթերգի երգեցողութեամբ։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company