ՀՅԴ Կենտրոնական կոմիտէն հանդիպեց Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէնի հետ
24 Հունիս 2023
Երկուշաբթի Յունիս 19ին ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական կոմիտի հիւրն էր Համազգային Հայ Կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենեակի ընկերուհի Հերմինէ Աւագեանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՅԴ Բիւրոյի անդամ Խաժակ Մկրտիչեանը:
Նախորդ հինգշաբթի ընկերուհին մասնակցեց շրջանի բոլոր ընկերների մասնակցութեամբ զեկուցական հանդիպումին:
Կենտրոնական կոմիտէի հետ հանդիպումը առիթ դարձաւ մանրամասնօրէն անդրադառնալու այն մարդկային աննպաստ պայմաններին, որի առջև է կանգնած այսօր Արցախը ադրբեջանական շրջափակման հետևանքով:
Հերմինէ Աւագեանը շրջանս է այցելել Buy Armenian նախաձեռնութեան հրաւէրով:
