ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Մակրոնի սկանդալային բացահայտումը. բացառիկ մանրամասներ

30 Հունիս 2023

Մակրոնը մեզ ասաց, որ Արցախի հարցով ինքը միայնակ է մնացել միջազգային թատերաբեմում. Հրաչ Վարժապետյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսելում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը աղմկահարույց հայտարարություն է արել: Մակրոնը խոսել է Արցախի հարցում Ֆրանսիայի դիրքորոշման մասին:

Հայ Յեղափոխական Դաշնակցության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Մակրոնը, մասնավորապես, ասել է. «Ես Ալիեւի վրա ավելի մեծ ճնշում եմ գործադրում, քան ինքը՝ Փաշինյան. հարցը Փաշինյանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք ու պատգամ ունեմ»:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը նույնպես ներկա է եղել Մակրոնի հետ հանդիպմանը, եւ NEWS.am-ին որոշ մանրամասներ է հայտնել հանդիպումից:

«Ներկա եմ եղել ես եւ համայնքի 5 տարբեր պատասխանատուներ, մեր կողքին է եղել նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի Մարսելի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուբաշը: Նախագահ Մակրոնն այդ հայտարարությունն օդի մեջ չի արել, նա արեց այդ հայտարարությունը մեր այն խոսքին, որ Արցախի հարցով մենք ակնկալում ենք ավելի շատ վճռական, հստակ քայլեր Ֆրանսիայի կողմից: Պարոն նախագահը պատասխանեց հետեւյալը՝ ես Արցախի հարցով շատ ավելին կանեմ, ջանք կթափեմ՝ հակառակ ամեն բանի: Թե ի՞նչ տողատակ կարելի է հասկանալ այդ արտահայտության տակ, չգիտեմ: Մակրոնն ասաց, որ Արցախի հարցով ինքը միայնակ է մնացել միջազգային թատերաբեմում, հատկապես՝ ԵՄ շրջանակներում: Հիմնականն այն էր, որ նա վճռական է՝ Արցախի հարցով միջամտելու մեջ»,- պատմեց Հրաչ Վարժապետյանը:

Վարժապետյանի խոսքով՝ հանդիպումը եղել է ոչ պաշտոնական, մտերմիկ միջավայրում, այդպիսով նախագահի հայտարարությոնները չեն արձանագրվել:

Հարցին, թե Մակրոնն ասե՞լ է՝ Ֆրանսիան պատրաստվո՞ւմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, Վարժապետյանը պապատասխանեց. «Պատժամիջոցի թեման չի քննարկվել: Մակրոնը բացառի ասել է հետեւյալը՝ ես Ալիեւի վրա ավելի շատ ճնշում եմ գործադրում Արցախի հարցի վերաբերյալ, քան՝ Փաշինյանը, եւ հարցը Փաշինյանն է»:

Հրաչ Վարժապետյանն ընդգծեց, որ առաջին անգամը չէ, որ Մակրոնը նման բովանդակության հայտարարություն է անում Արցախի հարցի առնչությամբ. «Սա արդեն երրորդ անգամն է 2 ամիսների ընթացքում: Վերջին անգամը եղել էր ֆրանսիահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի եւ Արա Թորանյանի հետ հանդիպման ժամանակ, երբ Մակրոնը նույնաբովանդակ հայտարարություն էր արել»:

Նա պատմեց, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Արցախի շրջափակման հարցին. «Մենք ասել ենք, որ արդեն 120-րդ օրն անցավ, որ շրջափակման մեջ են 120 հազար մեր հայրենակիցները, եւ դուք՝ որպես Ֆրանսիայի նախագահ պարտականություն ունեք ամեն ջանք գործադրել եւ խոսելուց՝ անցնել գործելուն: Ֆրանսիայի նախագահն էլ պատասխանեց, որ այդ հարցով չկասկածենք իր վճռականության վրա: Մենք Մակրոնին հիշեցրինք, որ մեզ համար անընդունելի է նույնիսկ այն խոսակցությունը, որ Արցախը կարող է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս կազմել»:

Հարցին, թե Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն Արցախի հարցում ինչպե՞ս է գնահատում, Վարժապետյանն ասաց. «Արցախի հարցով քաղաքականությունը շատ թույլ եմ գնահատում: Հանձնվող քաղաքականություն է: Արցախի հարցը համահայկական խնդիր է: Այն համազգային մտածողության խնդիր է: 30 տարի առաջ Արցախի ազատագրումը համահայկական ջանքերով եղավ: Հայաստանի իշխանությունները պարտվողական մոտեցում ունեն այս հարցով, որն անընդունելի ենք համարում»:

Մակրոնի սկանդալային բացահայտումը. բացառիկ մանրամասներ. «5-րդ ալիք»

Հայաստանի կառավարությունը դեռ չի մեկնաբանել Էմանուել Մակրոնի հայտարարությունը, թե Արցախի հարցով ինքն ավելի շատ է ճնշում գործադրում Իլհամ Ալիևի վրա, քան Նիկոլ Փաշինյանը:

«Հարցը Փաշինյանն է». այսպես է Ֆրանսիայի նախագահը արտահայտվել Մարսելում փակ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանի հարցին: Մակրոնի խոսքերը հենց նա է մեջբերել «Հայլուրի» հետ զրույցում:

Ըստ Վարժապետյանի՝ Ֆրանսիայի ղեկավարը նաև ասել է, թե, ըստ էության, ինքը միակն է, որ պրոհայկական, արցախյան դիրքորոշում ունի:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company