ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Հայկական կողմի անմիջական օրակարգը՝ վերջ տալ Ադրբեջանի անպատժելիությանը

07 Օգոստոս 2023

Radar Armenia-ի զրուցակիցը «Ազդակ» թերթի խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

– ԱՄՆ պետքարտուղարության կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն տարածաշրջանում է։ Ի՞նչ է նշանակում այս այցելությունը այս փուլում։

– Կա որոշակի շտապողականություն ԱՄՆ միջնորդությամբ խաղաղության բանակցությունները ակտիվացնելու և գուցե խաղաղության պայմանագիր ստորագրել տալու ուղղությամբ։ Սրա դիմաց Մոսկվան հայտարարում է, որ կողմերը պատրաստ չեն խաղաղության համաձայնագիր ստորագրելու։ Պարադոկսալ իրավիճակ է ․ Աշխարհաքաղաքական հակամարտություն է գնում խաղաղության հանգելու կարգախոսով։ Իհարկե խաղաղությունը նպատակը չէ գլխավոր խաղացողների համար, այլ միջոց՝ տարածշրջանում ազդեցության գոտիի ձևաւորման համար։

– ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին նշել է, որ խաղաղության պայմանագիրը հասանելի դարձնելու համար երկու կողմերը պիտի գնան դժվարին փոխզիջումների։ Ամերիկյան կողմը Ադրբեջանից ի՞նչ դժվարին փոխզիջումներ է ակնկալում։

– Կարճաժամկետ կտրվածքով տեսանելի է ադրբեջնական «զիջում»֊ը։ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի մասին կատարված պաշտոնական լրահոսում ակնարկ կար այլընտրանքային ուղու մասին և այնտեղ խոսվում էր համարձակ փոխզիջումներից։ Դա այնպես է հասկացվում, որ Բաքուն կզիջի բացել Բերձորի միջանցքը, որի դիմաց հայկական կողմը կընդունի մարդասիրական օժանդակություն ընկալել Աղդամի ճանապարհով, ինչը զուտ ադրբեջանական օրակարգ է։ Դա համարկումի օրակարգն է, որը ԱՄՆ պատկերացումով պիտի ընթանա միջազգային նոր գործիքակազմի երաշխավորությամբ։ Բայց կարծում եմ, որ Աղդամի անուղղակի ակնարկը Բլինքենի կողմից ավելի հեռուներն է գնում։ Դա ըստ էության եռակողմ պայմանավորվածության չեղարկմանը միտված քայլ է։

– Հայաստանի կողմից հումանիտար բեռների դեպի Արցախ ուղարկելուն հաջորդեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հայաստան տեղափոխվող քաղաքացու առևանգումը Ադրբեջանի կողմից։ Այս երկու գործողությունների միջև կապ տեսնու՞մ եք։

– Մարդասիրական բեռների դեպի Արցախ ուղարկումը Բաքուն որակեց սադրանք։ Եվ իր մոտեցումով սադրանքով է պատասխանում՝ առևանգելով Կարմիր խաչի միջոցով տեղափոխվող Արցախի քաղաքացին։ Սա վկայում է այն իրականության մասին, որ Բաքուն ցանկացած պահի կարող է անցակետից առևանգել որևէ տեղափոխվողի։ Նոյեմբերյան պայմանավորվածությունում ազատ տեղաշարժի մասին կետ կա, ինչը կոշտ կերպով խախտում է Բաքուն՝ սկսելու համար անցակետ տեղադրելով։

– Ադրբեջանական կողմը ակնկալում է, որ Հայաստանը աջակցի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի շահագորումը, եթե ցանկանում է խաղաղություն։ Ինչպես նաև պահանջում է գերծով ապացուցել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը։

– Կարծում եմ երկու հիմնարար ուղղություն ներկա պահին պիտի անի հայկական կողմը։ Նախ ռուսական կողմից անվերջ պահանջի հարգել եռակողմ պայմանավորվածությունը՝ ընդգծելով, որ չի կարելի անցնել այլ համաձայնությունների, երբ Բաքուն չի հարգում արդեն իսկ համաձայնածը։ Եռակողմի շրջանակները պահպանելը բխում է նաև Մոսկվայի շահերից և այստեղ՝ ռուսական և հայկական շահերի համատեղման տեսանելի կետ կա։ Երկրորդ ուղղությունն այն է, որ միջազգային հանրությունից պիտի պահանջի Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի միջանկյան որոշումների անհապաղ իրականացումը։ Պատժամիջոցների որդեգրումը միջազգային ընտանիքի կողմից պիտի լինի հայկական կողմի ռազմավարական նպատակը։ Այս առումով քաղաքական պահի հասունացման դեպքում Բաքուն կարող է հայտնվել մեկուսացման մեջ․ դեռ այդ պահը չի երևում՝ այդուհանդերձ կա միջազգային կոնսենսուս դեռ դեկլարատիվ հարթության վրա՝ Բաքվի պաշարումը վերացնելու պահանջով։

– ՌԴ ԱԳՆ 4-րդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև հապճեպ ու կոպտորեն նախապատրաստված խաղաղության պայմանագիրը նոր կոնֆլիկտների հիմք կարող է դառնալ: Ռուսաստանը խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելով ի՞նչ նպատակ է հետապնդում։

– Ռուսաստանի նպատակը արգելակել է ԱՄՆ, ԵՄ կամ միջազգային որևէ ձեւաչափով հակամարտության հանգուցալուծման գործընթացի ներգրավումը։ Մոսկվայի հայտարարությունների բովանդակության մեխն այն է, որ գետնի վրա Մոսկվան է, որը պատերազմը կանգնացրել է, ինքն է հրադադարի պայմանավորվածություն ապահովել և ինքն է, որ պիտի շարունակի ղեկավարել խաղաղության համաձայնության բանակցությունները։ Սա իհարկե հեշտ ու հեզասահ չի լինելու․հավաքական Արևմուտքն արդեն ներկայություն ունի տաածաշրջանում՝ ամենատարբեր տեսքով և հստակ ուղերձներ է փոխանցում։ Տարածշրջանում գործընթացները չեն ընթանալու զուտ Ռուսաստանի ճշտած խաղի կանոններով։

Հայկ Մագոյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company