ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Ելույթներ

Այս Կիսանդրին Փոթորիկ Ընկեր Սարգիս Զէյթլեանի Հրաւէրն Է Նոր Փոթորիկներու*

10 Օգոստոս 2023

ՅԱԿՈԲ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Ընկեր Սարգիս Զէյթլեանի յիշատակով գօտեպնդուելու եկած սիրելի՛ մուսալեռցիներ եւ հայրենակիցներ,

Առաջին հերթին` շնորհակալութիւն «Կարմիր լեռ» կոմիտէին եւ ընկ. Յակոբ Ճամպազեանին` ընկ. Զէյթլեանի կիսանդրիի հաստատման եւ բացման այս հանդիսութեան համար, հանդիսութիւն, որ բազմակողմանի նշանակութիւն ունի:

Կը պատկանիմ բախտաւորներու այն սերունդին, որ վայելած է ընկ. Ս. Զէյթլեանի եւ իր նմաններուն ներկայութիւնը, լսած է զայն, աշխատած է անոր հովանիին տակ ու շատ բան սորված է անկէ:

ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութենէն, ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութիւն, Մամլոյ դիւան, պատերազմի օրերուն, բանակումներ թէ ժողովական կեանք` միշտ տեսած ենք զինք ու ապրած` ընկ. Սարգիսի շունչը:

Ինծի համար ընկ. Սարգիս Զէյթլեանի անձը կը բնութագրուի հետեւեալ յատկանիշներով.

– Գաղափարական ուժեղ մարդ,

– Կազմակերպական բացառիկ կարողութիւններու տէր,

– Քաղաքական խորաթափանց եւ կանխատեսող միտք,

– Մարտական անհատականութիւն,

– Աշխատանքի, բծախնդիր եւ յարատեւ աշխատանքի մարդ:

Պահ մը երեւակայենք ընկեր Սարգիս Զէյթլեանին անձը: Հո՛ն, ուր որ ըլլար, փոթորիկ էր: Անոր մուտքը, քայլուածքը, շարժուձեւը, արտայայտած միտքերը, երբեմն երիտասարդութեան հետ հակասական կարծիքներու բախում ստեղծելու դաստիարակչական մօտեցումը (այսօրուան քննական մտածողութենէն տասնամեակներ առաջ) իրենց ամբողջութեան մէջ փոթորիկ էին` ընկ. Սարգիսի անձով մարմնաւորուած:

Ընկ. Զէյթլեան առեւանգուեցաւ, որովհետեւ ուժեղ էր եւ կը պատկանէր, կը ղեկավարէր ուժեղ կուսակցութիւն:

Ինք եւ իր գործակիցները վտանգ էին բոլոր անոնց, որոնք չէին ուզեր հայութիւնը ուժեղ տեսնել եւ կը ձգտէին սադրանքներ իրականացնել:

Ուրեմն պէտք էր հարուածել հայութեան ուժը:

Պէտք էր հարուածել ՀՅ Դաշնակցութիւնը:

Հարուածել ՀՅԴ-ն` կը նշանակէր հարուածել հայութիւնը:

Հետեւաբար, հարուածեցին ընկ. Սարգիս Զէյթլեանը, հարուածեցին ընկ. Աբոն եւ ընկ. Սարգիս Ազնաւուրեանը:

Հարուածը եկաւ Թուրքիոյ կողմէ` ուղղակի կամ վարձկան հայանուն դաւաճաններով:

Իսկ այս կիսանդրի՞ն:

Կիսանդրին պարզ գեղարուեստական կոթող մը չէ, կամ` պատուանդանի վրայ դրուած պրոնզեայ արձան:

Ա՛յս կիսանդրին ընկ. Սարգիս Զէյթլեանն է:

Անիկա յուշարար է, զգաստութեան հրաւէր: Իրեն հետ ապրելու, իրմէ ներշնչուելու հրաւէր է այս կիսանդրին:

Երբ մուտք գործենք այս շրջափակէն ներս, նախ պարտինք բարեւել ընկ. Սարգիս Զէյթլեանին ու լրջանալ եւ տեսնել, թէ ի՛նչ խորհուրդ կու տայ կիսանդրին:

Ան հրաւէր է խիզախութեան, հրաւէր է խրոխտ կեցուածքի, հրաւէր է քաղաքական հասունութեան, հրաւէր` հայկական օրիանթացիայի, անզիջող հայու ազգային արժէքներն ու հայ ժողովուրդի շահերը գերադաս նկատող աննկուն պայքարի ու խիստ հրաւէր, զգօնութեան հրաւէր` ուղղափառ եւ ուղի դաշնակցականութեան:

Սիրելինե՛ր,

Այս արձանը բազմիմաստ, խորախորհուրդ արժէք է:

Զգաստութեան հրաւէր է` իրաւ դաշնակցական աւանդի վերականգնման, իրաւ հայու արի տիպարի վերընձիւղման:

Փոթորիկ էր ընկեր Սարգիս Զէյթլեան:

Իսկ այս կիսանդրին փոթորիկ ընկեր Սարգիս Զէյթլեանի հրաւէրն է նոր փոթորիկներու:

* Խօսք` արտասանուած 3 օգոստոս 2023-ին, Այնճարի մէջ` Սարգիս Զէյթլեանի կիսանդրիի բացման հանդիսութեան:

«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company