ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Անկարան լավատեսության իմիտացիա է ստեղծում

12 Օգոստոս 2023

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

– Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրաժարվել է հանդիպել Թուրքիայի նախագահի հետ։ Սա ի՞նչ հետևանք կարող է ունենալ Սիրիա-Թուրքիա հարաբերությունների վրա, և ի՞նչ ազդեցություն՝ տարածաշրջանի վրա։

– Դամասկոս-Անկարա հարաբերությունների սառեցումը, ապասառեցման միտումների տեսանելիությունը և հռետորաբանության ներկա տոնայնությունը անպայման պետք է դիտարկել Անկարա-Մոսկվա հարաբերությունների վայրիվերումների հետ պայմանավորվածությամբ։ Հիշենք Մոսկվայում կայացած քառակողմ հանդիպումը և այնտեղ Դամասկոսի ներկայացուցչի հնչեցրած խիստ պայմանները Անկարային։ Դամասկոսն այժմ ասում է, որ առաջնային օրակարգը Անկարայի հետ պիտի լինի թուրքական զորքերի հեռացումը սիրիական տարածքներից։ Առաստաղի՝ նման բարձրացում չէր լինի առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու։ Իսկ դա արդեն Մոսկվա-Անկարա ռազմաքաղաքական առևտրի կարևորագույն թեմաներից է։

– «Հացահատիկային գործարքի» վերսկսման հավանականություն տեսնու՞մ եք, և ի՞նչ է ակնկալում Ռուսաստանը, որ վերսկսի գործարքը։

– Ըստ էության, սա ևս մարդասիրական, համաշխարհային սննդի բնույթ ունի, սակայն քաղաքական մեծ առևտրի համար օգտագործելի խաղաթուղթ է։ Ամեն ինչ կախված է հրադադարի թեական համաձայնությունից, Արևմուտքի կողմից Ուկրաինային շարունակվող տարաբնույթ օժանդակությունների ծավալից և, մեծ հաշվով, հավաքական Արևմուտք-Ռուսաստան պարանաձգություններից և, ենթահաշվով, Մոսկվա-Անկարա «բազարից»։ Այս բոլոր հանգամանքները նկատի ունենալով՝ չեմ կարծում, որ արագ կվերսկսի գործարքը։

– Էրդողանն, անդրադառնալով Հարավային կովկասում տիրող իրավիճակին, նշել է, որ այս պահին «Հարավային Կովկասում մնայուն խաղաղության կարևոր հնարավորություն է ստեղծվել»: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը․ մեսիջն ու՞մ է ուղղված։

– Առաջին անգամը չէ, որ պաշտոնական Անկարան նման «լավատեսություն է» հաղորդում։ Կարծում եմ՝ իմիտացիա է, և ավելի շուտ՝ թուրք-ադրբեջանական շտապողականությանը նպաստող հայտարարություն։ Միաժամանակ, հայկական կողմն վրա պատասխանատվություն բարդելու քայլ։ Իբր, գործընթացը գնում էր նորմալ հունով, սակայն հայկական կողմը իրենից ակնկալված քայլերը չի իրականացնում։

– Ադրբեջանական կողմը, խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին, ասել է, որ հարցն արհեստական քաղաքականացվում է։ Նրանք ասում են՝ երբ սոված եք, չպետք է պայմաններ թելադրեք ու տարբերություն դնեք, թե որ ճանապարհով է հասնելու սպասված սննդամթերքը։ Ադրբեջանի այս հայտարարությունները Հայաստանի համար ավելի չե՞ն բարդացնում իրավիճակը, քանզի այս ձևակերպումները տեղավորվում են հումանիտար խնդիրների համատեքստում։

– Սա արդեն հակասում է էրդողանական «լավատեսությանը» և խնդիրների պատասխանատվությունը դնում հայկական կողմի վրա։ Պարզ է մանիպուլյացիայի նպատակը։ Աղդամի կամ Ֆիզուլիի մարդասիրական ճանապարհի ծրագիրը պարզապես Ադրբեջանի առաջ քաշած ինտեգրացիայի օրակարգն է։ Ըստ էության, խոսում են մարդասիրականից, սակայն փորձում իրականացնել զուտ քաղաքական օրակարգ։

Հայկ Մագոյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company