ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Ընթանում է Մոսկվա-Անկարա լարված համագործակցություն

26 Օգոստոս 2023

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

– Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ֆրանսիան պատրաստվում է ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծ ներկայացնել ԼՂ-ում հումանիտար իրավիճակի հարցով։ Եթե գործընթացն այս ճանապարհով գնա, ի՞նչ կփոխվի։

– Կարծում եմ՝ միջազգային ընտանիքը, ավելի կոնկրետ՝ հավաքական Արևմուտքը, լիազորել է Ֆրանսիային՝ ՌԴ-ի զուգահեռ և ի հակակշիռ միջնորդական կամ երաշխավորման գործընթացները թափ տալու։ ՌԴ-ին առընթեր այսօր աշխատում են վաշինգտոնյան և բրյուսելյան գործընթացները։ Հիմա ՄԱԿ-ում ԱԽ արտակարգ նիստ գումարելու, թե բանաձև նախագծելու առումով հանդես է գալիս պաշտոնական Փարիզը։ Չմոռանանք սակայն, որ Ֆրանսիան ամիսներ առաջ թեև նախաձեռնեց արտակարգ նիստ, բայց այդպես էլ որևէ հայտարարություն դուրս չեկավ։ Հիմա էլ չի բացառվում, որ բանաձևը վետոյի չենթարկվի։ Բայց անգամ որդեգրվելու դեպքում գետնի վրա միանգամից բեկում չի գրանցվի։ Սա շարունակական, երկար գործընթաց է, որի առաջադրանքը միջնորդական առաքելությունում ՌԴ-ի առանձնաշնորհալիությունը բեկանելն է։

– Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, բայց մուտք թույլ չտալու ուղղությամբ: Ի՞նչ պետք է անել նման սցենարը բացառելու համար։

– Չի բացառվում, որ Բաքուն դա է նպատակադրել։ Բաքուն գիտակցում է, որ չի ստացվում իր կողմից ճշտված խաղի կանոններով և օրակարգով պայմանագիր կնքելու շտապողականությունը։ Գիտակցում է, որ գլխավոր խաղացողները մրցապայքարում են տարածաշրջանում և օգտագործում կոնֆլիկտը ազդեցության գոտիների պահպանման կամ ձեռքբերման առաջադրանքներով։ Դրա համար էլ որոշել է հումանիտար ճգնաժամով կամ միակողմանի ելք տրամադրելով հայաթափել Արցախը։ Նման սցենար կանխարգելելու համար առաջին խնդիրը պիտի լինի Արցախի ապաշրջափակման օրակարգի իրականացումը։ Ընդ որում, միջազգային գործիքակազմի երաշխավորումներով։ Սա հեշտ ճանապարհ չէ։ Բաքուն մի կողմից Աղդամով մարդասիրական օժանդակություն է խոստանում, մյուս կողմից, միակողմանի ելք տրամադրելով, Արցախի հայաթափում փորձում իրականացնել։

– Ըստ ադրբեջանական զլմ-ների՝ Իլհամ Ալիևը չի հանդիպելու Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբին՝ «հայանպաստ դիրքորոշման և Հայաստանում կատարած հայտարարությունների» պատճառով: Ի՞նչ մեսիջներ կան այս քայլի տակ։ Ալիևը Հայաստանին ու աշխարհին ի՞նչ է ցույց տալիս։

-Ալիևը գիտակցում է, որ տարբեր հանգամանքների պատճառով անպատժելիությունը տարածվում է Ադրբեջանի վրա։ Սկսած Ուկրաինայի պատերազմից, վերջացած նավթի ու գազի գործարքներով, անցնելով Մոսկվա-Անկարա լարված ու ելևէջներով հատկանշվող հարաբերություններից, Ադրբեջանը գիտի, որ այս պահի դրությամբ պատժամիջոցների չեն գնա իր դեմ։ Փոխարենը ինքն է պատժում այն երկրներին, որոնք, ըստ իրեն, հակաադրբեջանական հայտարարություններ են անում։ Սա մեսիջ է բոլոր այն երկրներին, որոնք պատրաստվում են Արցախի ապաշրջափակումը պահանջել Ադրբեջանից։

– Սոչիում նախատեսված է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Սեպտեմբերի 4-ը նշվում է որպես հնարավոր ամսաթիվ։ Ի՞նչ նշանակություն ունի այդ հանդիպումը աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին և ի՞նչ հետևանք կունենա նաև Կովկասում։

– Այս հանդիպման նախօրեին նկատի ունենալ մի քանի հանգամանք՝

• ԱՄՆ-ն ճնշում է Անկարային՝ դադարեցնել Մոսկվայի հետ իր հարաբերությունները և դրա ուղղությամբ սպառնում է։

• Ֆինլանդիայի դեմ արդեն վերացվել է թուրքական վետոն․ հիմա Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության առումով Թուրքիան խաղում է և փորձում «բազար» անել։

• Դրա դիմաց Մոսկվայի ներշնչումով և ուղղակի պատվերով Դամասկոսը պահանջում է թուրքական զորքերի տոտալ հեռացում սիրիական տարածքներից։

• BRICS-ի աշխարհագրությունն ընդլայնվում է։ Այնտեղ ՌԴ-ն էական դեր ունի, իսկ Թուրքիան ներգրավված չէ այդ ձևաչափում։ BRICS-ը տնտեսական հարթակից վերափոխվում է աշխարհակարգային բևեռի, և, այդ առումով, Մոսկվան և Անկարան հակադիր բևեռային դաշտերում են։

Կան այս գործընթացների հետ աղերսված այլ ենթահանգամանքներ ևս։ Ընթանում է Մոսկվա-Անկարա լարված համագործակցություն։

Հայկ Մագոյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company