ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Հոգեւոր Պետերը Եւ Քաղաքական Կուսակցութիւններու Ներկայացուցիչները Կոչ Կ՛ուղղեն Արցախի Զօրակցութեան Համատարած Աշխատանքներ Ծաւալելու

07 Սեպտեմբեր 2023

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսին հրաւէրով եւ մասնակցութեամբ հոգեւոր պետերու եւ երեք հայ քաղաքական կուսակցութիւններու բարձրագոյն մարմիններու ներկայացուցիչներուն, չորեքշաբթի, 6 սեպտեմբեր 2023-ին, Անթիլիասի մայրավանքին մէջ գումարուեցաւ խորհրդակցական յատուկ նիստ մը` միակ օրակարգ ունենալով Արցախի ժողովուրդին զօրակցելու հրամայականը:

Նիստին կը մասնակցէին Հայ կաթողիկէ եկեղեցւոյ հոգեւոր պետ Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. հոգեւոր տէրը, Մերձաւոր Արեւելքի Հայ աւետարանական եկեղեցիներու միութեան նախագահ վերապատուելի Փոլ Հայտոսթեան, հայ քաղաքական կուսակցութիւններու բարձրագոյն մարմիններու ներկայացուցիչները` Յակոբ Տէր Խաչատուրեան (ՀՅԴ), տոքթ. Աւետիս Տագէսեան (ՌԱԿ) եւ տոքթ. Վազգէն Համալեան (ՍԴՀԿ), Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային կեդրոնական վարչութեան Քաղաքական ժողովի համաատենապետներ Ստեփան Տէր Պետրոսեան եւ Գրիգոր Մահսէրէճեան, եւ կաթողիկոսութեան համահայկական խորհրդաժողովները համակարգող Շահան Գանտահարեան:

Ժողովը կայացաւ մեր հայրենիքին համար ծանրագոյն պայմաններուն մէջ: Ազրպէյճանի յարձակողապաշտ ռազմաքաղաքական վերջին օրերու դրսեւորումները կ՛ընդգծեն ամբողջական միասնականութեամբ դիմակայելու մեր հաւաքական գոյութեան սպառնացող վտանգները դիմակայելու անհրաժեշտութիւնը:

Հոգեւոր պետերն ու քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչները նախ զեկուցեցին այս հրատապ օրակարգին ուղղութեամբ իրենց տարած աշխատանքներուն մասին:

Զեկուցումներէն ետք, կայացած խորհրդակցութիւններու եւ քննարկումներու ընթացքին ժողովը հաստատեց.

Ա) Հարկ է, որ մեր բոլոր կազմակերպութիւններն ու կառոյցները շարունակեն անվերապահօրէն զօրավիգ կանգնիլ Արցախին եւ Արցախի հայութեան պատմական իրաւունքներու արդար պայքարին:

Բ) Կոչ կ՛ուղղենք Արցախի քաղաքական բոլոր ուժերուն համախմբուելու էական նպատակներու շուրջ եւ միասնական ոգիով անգամ մը եւս ապացուցելու արցախահայութեան բռնցքուելու վճռականութիւնը` դիմադրելու թշնամիին եւ իր արդար իրաւունքներու ձեռքբերման:

Գ) Կոչ կ՛ուղղենք Հայաստանի Հանրապետութեան Արցախի բանակցութիւններուն կառչած մնալու ինքնորոշման իրաւունքին:

Դ) Իրազեկել հանրային կարծիքը, որ Ազրպէյճան Արցախը պաշարելով դիմած է ցեղասպանական քաղաքականութեան, որուն նպատակն է Արցախի հայաթափումը:

Ե) Դիմել միջազգային բոլոր ատեաններուն եւ միջազգային ընտանիքին, որպէսզի աներկբայօրէն դատապարտեն Ազրպէյճանի նկրտումները եւ ամէն միջոց ի գործ դնեն անյետաձգելիօրէն ապահովելու համար Արցախի ապաշրջափակումը: Հայաստանի հետ Արցախի ազատ տեղաշարժի ապահովումը երաշխաւորող կողմը ունի յատուկ պատասխանատուութիւն եւ պարտաւորութիւն, զորս ստանձնած է 2020 նոյեմբեր 9-ի եռակողմ յայտարարութեամբ:

Զ) Աշխատանք տանիլ արցախեան հակամարտութեան լուծման գործընթացին առնչուող բոլոր պետութիւններուն մօտ, որպէսզի պարտադրեն Ազրպէյճանին յարգելու մինչ այդ կայացած համաձայնութիւնները եւ անմիջապէս բանալու Բերձորի (Լաչին) միջանցքը:

Է) Անյապաղ օգնութեան փութալ` մարդասիրական աղէտի առջեւ գտնուող Արցախի ժողովուրդին, լծուելով համահայկական տարողութեամբ աշխատանքներու:

Համայն հայութիւնը այսօր ունի գլխաւոր առաջնահերթութիւն. համախմբուի՛լ եւ համակարգուած աշխատանքներ իրականացնել Արցախի շրջափակումը վերացնելու համար:

Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնական համակարգի վերականգնումով, մեր հոգեւոր, ազգային եւ քաղաքական բոլոր կառոյցներն ու կազմակերպութիւնները պարտին հրատապօրէն աշխատիլ Արցախի ինքնորոշման իրաւունքին մեկնակէտով` Արցախի ժողովուրդին բոլոր իրաւունքներուն եւ անվտանգութեան ապահովման նպատակին ընդառաջ:

Հոգեւոր պետերը եւ քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչները կոչ կ՛ուղղեն, եռամիասնական համակարգի սկզբունքէն մեկնած, բոլոր երկիրներուն մէջ, ուր կազմակերպուած համայնքներ գոյութիւն ունին, աշխատանք տանիլ անհրաժեշտ բոլոր ուղղութիւններով` Արցախի հայութեան զօրակցելու եւ Արցախի ապաշրջափակումը իրականացնելու նպատակով:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company