Արմեն Ռուստամյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
29 Սեպտեմբեր 2023
Սեպտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը աշխատանքային այցի շրջանակներում Մոսկվայում հանդիպեց Ռուսաստանի հայկական կազմակերպությունների, երիտասարդական միությունների և համայնքների ներկայացուցիչների հետ։
ՌՀՄ հանդիսությունների դահլիճում կազմակերպված հանդիպմանը Արմեն Ռուստամյանը ներկայացրեց Հայաստանում և Արցախում տեղի ունեցող գործընթացներին։
Իրենց առաջարկներով հանդես եկան նաև Գեներալ Լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ՌՀԿ համակարգող խորհրդի նախագահ Արամ Խաչատուրյանը, ՀՕՄ Մոսկվայի մասնաճյուղի ատենապետուհի Թերեզա Հովհաննիսյանը և այլոք։
Հանդիպման արդյունքում արծարծվեցին մի շարք առանցքային հարցեր՝ Հայաստանը ադրբեջանաթուրքական ազդեցությունից հանելու, Արցախում ցեղասպանության դադարեցման և դրա հետևանքների վերացման ուղղությամբ։
ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ