ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Թեհրանում նշւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 133-ամեակը

28 Հոկտեմբեր 2023

Արթուր Խաչատրեան. «Չկայ առանձին Արցախի հարց եւ առանձին Հայաստանի հարց, կայ հայոց պետականութեան եւ հայ ազգի գոյութեան հարց»

«ԱԼԻՔ», Կ. Դ. – 133-ամեայ փորձառութեամբ եւ երիտասարդական աւիւնով տոգորւած Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, հաւատարիմ Դաշնակցութեան Երրորդութեան հիմք դրած ազգային վեհ գաղափարախօսութեանը շարունակում է իր երթը:

Հոկտեմբերի 26-ին, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում նշւեց Հ.Յ.Դ.-ի 133-ամեակը, ամեակ, որը նկատի առնելով հայաշխարհի դէմ ծառացած գոյաբանական մարտահրաւէրներին դիմագրաւելու անհրաժեշտութիւնը, դառնում է է՛լ աւելի պարտաւորեցնող իւրաքանչիւր դաշնակցականի համար:

Դաշնակցութեան հիմնադրմանը յանգեցրած աշխարհաքաղաքական պայմանները ներկայացնող խօսքով եւ «Մշակ Բանւոր» քայլերգով մեկնարկեց միջոցառումը:

Օրւայ առիթով ՀՅԴ Իրանի Հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէի խօսքը ընթերցեց Մելան Սեֆեանը: Նա ընդգծեց. «Այսօր՝ մեր լինելիութեան, մեր արժանապատւութեան, մեր ապագայի հարցերն են կազմում մեր օրակարգը, իսկ նման պայմաններում գերխնդիրը մեր անկախ պետականութեան եւ հայրենիքի փրկութիւնն է: Սա կարմիր գիծ է Դաշնակցութեան համար: Անկախ պետականութիւնը մեզ համար մշտապէս բարձրագոյն եւ բացարձակ արժէք է եղել, որի համար ցանկացած զոհողութիւն արդարացւած է»:

Միջոցառումը յագեցած էր արտայայտութիւններով, բանախօսութեամբ եւ գեղարւեստական յայտագրով:

Ներկաներին իր խօսքը փոխանցեց Հայաստանից հրաւիրւած՝ լրագրող, ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր, «Հայաստան» խմբակցութեան անդամ Ագնեսա Խամոյեանը: Իր ելոյթի ընթացքում նա անդրադարձաւ Արցախում հայ ժողովրդի էթնիկ զտմանը, Արցախը հայաթափւելու դառը իրողութեանը եւ ընդգծեց. «Ինչպէս 100 տարի առաջ մեր ժողովրդի պայքարի կազմակերպիչները ու առաջամարտիկը դարձաւ ՀՅԴ-ն, այնպէս էլ այս օրերին մեր ժողովրդի մի ստւար զանգւածի հայեացքում, ե՛ւ Հայրենիքում ե՛ւ Սփիւռքում ուղղւած է Դաշնակցութեանը: Ես հաւատում եմ, որ շնորհիւ մեր ազգային ուժերի, մեր ժողովրդի կամքին, մեր դաշնակիցների հետ ունեցած ազնիւ դաշնակցային յարաբերութիւնների, մենք կարողանալու ենք յաղթահարել փորձութիւնների այս շրջանը եւ մեր հայրենիքում ապահովել մեր ժողովրդի անվտանգ կեանքն ու ապագան եւ այդ գործում իր վճռորոշ ու ազդեցիկ դերակատարութիւնն է ունենալու Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը»:

Միջոցառմանը, որպէս օրւայ բանախօս էր հրաւիրւել ՀՅԴ անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր, «Հայաստան» խմբակցութեան անդամ Արթուր Խաչատրեանը: Իր ելոյթի սկզբում բանախօսը ողջունելով ՀՅԴ-ի 133-ամեակը, կարեւորութեամբ անդրադարձաւ Դաշնակցութեան անժխտելի դերին հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի պատմութեան ընթացքում: Անդրադառնալով իրանահայ համայնքին, բանախօսը կարեւորեց իրանահայ համայնքի դերակատարութիւնը հայ քաղաքական մտքի զարգացման գործում:

Մատնանշելով Սփիւռքում Դաշնակցութեան ստանձնած հայապահպանման առաքելութեանը, Արթուր Խաչատրեանն անդրադարձաւ հայկական համայնքներում ու գաղթօջախներում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դերակատարութեանը նշելով, որ հայաթափւում են այն գաղութները, որտեղ չկայ Դաշնակցութիւնը իր ուղեկից կառոյցներով:

Ելոյթի այլ բաժնում բանախօսը անդրադարձաւ ՀՀ գործող իշխանութեան ազգադաւ ընթացքին եւ ձախողւած արտաքին քաղաքականութեանը, նշելով, որ այդ քաղաքականութեան հետեւանքով Հայաստանը այսօր կանգնած է գոյութենական մարտահրաւէրների առջեւ, Արցախը հայաթափւած է, Հայաստանում են Ադրբեջանի զաւթիչ ուժերը, Ադրբեջանը շարունակում է իր հայակործան քաղաքականութիւնը, սպառնալով ուժ կիրառել, եթէ Հայաստանը նոր զիջումների չգնայ, Հայաստանը կարող է դառնալ մեծ պետութիւնների բախման թատերաբեմ:

Բանախօսը անդրադառնալով Արցախի հարցով Հայաստանի գործող իշխանութեան հակազգային քաղաքականութեանը, ընդգծեց. «Անցեալ հոկտեմբերին Պրագայում Փաշինեանը ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանութիւնը Արցախի նկատմամբ, աւելի պարզ Փաշինեանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, չունենալով դրա իրաւասութիւնը: Դեռեւս 1992 թւականին անկախ Հայաստանի առաջին խորհրդարանը կանխատեսելով նման վտանգի հնարաւորութիւնը, արգելել էր Հայաստանի որեւէ կառավարութեանը բանակցել որեւէ փաստաթղթի շուրջ, որը Արցախը ճանաչէր Ադրբեջանի կազմում: Այդ որոշումը կայ, ուժի մէջ է եւ չի չեղարկւել այդ որոշումը, այն գործում է: Իրեն ժողովրդավար հռչակած Փաշինեանը իբրեւ թէ պայքարում է օրէնքի գերակայութեան համար, բայց ապօրինաբար ոտնահարեց խորհրդարանի որոշումը, ոտնահարեց Հայաստանի Անկախութեան Հռչակագիրը, որով կերտւել էր Հայաստանի պետականութեան մոդելը, ոտնահարեց Հայաստանի Սահմանադրութիւնը»:

Նա նշեց, որ այսօր մենք կանգնած ենք ոչ թէ պատերազմ թէ խաղաղութիւն, այլ՝ ցեղասպանւել թէ՝ ինքնապաշտպանւել ընտրութեան առաջ: «Որեւէ ազգ, որ ունակ չէ պաշտպանել իր սահմաններն ու արդար իրաւունքները դատապարտւած է ցեղասպանութեան, այնպէս որ մենք այսօր այլընտրանք չունենք: Յանուն արդար եւ յարատեւ խաղաղութեան պէտք է ինքնապաշտպանւենք, պաշտպանել երկիրը, սահմանները, մեր հայրենակիցների արդար իրաւունքները: Մեզ համար Արցախի էջը փակւած չէ եւ չի կարող փակւած լինել: Արցախի եւ Հայաստանի լինելիութիւնը փոխշաղկապւած են, առանց Արցախի Հայաստանի անվտանգային համակարգը խիստ խոցելի է: Չկայ առանձին Արցախի հարց եւ առանձին Հայաստանի հարց, կայ հայոց պետականութեան եւ հայ ազգի գոյութեան հարց»:

Ծրագիրը յագեցած էր գեղարւեստական կատարումներով:

Միջոցառման գեղարւեստական յայտագրում առանձին ազգային-յեղափոխական երգերով հանդէս եկան Անի Արզումանեանը եւ Թենի Ֆարմանեանը նաեւ «Էրեբունի» համոյթը, ղեկավարութեամբ՝ Արմէն Ասատրեանի, խմբին Հայաստանի եւ Արցախի դրօշների ծածանումով ընկերակցում էին նոր սերնդի ներկայացուցիչները: Ասմունքով հանդէս եկաւ Վանէ Մակարեանը:

Ծրագրին ներկայ էին Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վաչութեան Քաղաքական ժողովի անդամ Յովսէփ Աւետեանը, Իրանի Հայ Աւետարանական Եկեղեցու հոգեւոր հովիւ Վերապատւելի Միշէլ Աղամալեանը, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, «Ալիք» օրաթերթի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, քահանայ հայրեր եւ մեծ թւով հայրենակիցներ:

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company