ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Քննարկում

Հայոց վարժարանին եւ եկեղեցւոյն համալիրը թրքական կրկնակ գրաւումին տակ

23 Նոյեմբեր 2023

Թուրքիոյ գրաւումի տակ գտնուող հիւսիսային Կիպրոսը դուռը կը բանայ հիմնադրամին առջեւ, որուն նախագահը Սելճուք Պայրաքթարն է, Էրտողանին փեսան:

Երեքշաբթի 7 Նոյեմբերին Կիպրոսի հիւսիսը գրաւող թուրք ոյժին պարագլուխները դռնբացէքը կատարած են հայոց Մելիքեան-Ուզունեան Վարժարանին եւ Սբ.Աստուածածնայ եկեղեցւոյն շրջափակին մէջ:

Տասնեակ տարիներ առաջ USAID-ի եւ UNDP-ի բազմամիլիոն նպաստով կատարուած նորոգութիւնը որ կոչուած էր վերակենդանացնելու հայոց գաղութին երբեմնի կալուածը՝ ներառեալ մանկապարտէզի, նախակրթարանը, եկեղեցին եւ առաջնորդարանը: Նոր այս գրաւումը կը ծաւալի հիմնադրամի մը ձեռքով, որուն նախագահն է Սէլճուք Պայրաքթար որ ծանօթ դարձած է իբրեւ արտադրողը Պայրաքթար տրոններուն որոնք վճռական դերը կատարած են Արցախի 44 օրուան պատերազմին մէջ:

Կրնանք հարցնել թէ ինչո՛ւ ճիշդ հայ կալուածն է ընտրուած տարփողելու եւ սատարելու Պայրաքթարի հիմնադրամին «գիտական եւ կրթական նպատակները»: Կալուածին նորոգումը յղացուած էր նախապէս զայն դարձնելու համար հաշտութեան, փոխադարձ վստահութեան վերականգնումին եւ բնականոն համակեցութեան խորհրդանիշ մը: Այդ իսկ պատճառաւ վերջերս կատարուածը կը յարուցանէ վրդովմունք ու ընդվզում:

Կիպրացի թուրք որոշ լրատուները միջադէպին անդրադառնալով դատապարտած են զայն իրենց խմբագրականներուն մէջ, անոնցմէ մէկ քանին չվարանելով զայն իբրեւ գողութիւն որակելու: Միւսները իրենց զարմանքը յայտնած են որ միջադէպը որ եւ է հակադարձութեան կամ դատապարտումի չէ արժանացած:

Թուրքիոյ գրաւումին տակ գտնուող հիւսիսային Նիկոսիոյ Հայոց կալուածը Կիպրահայութեան համար զգացական եւ հոգեւոր գանձ մըն է: Կիպրահայերուն զգալի մէկ մասը Ցեղասպանութենէն վերապրածներուն շառաւիղներ են:

Երեքշաբթի օրուան հանդիսութեան ներկայ էին Թուրք Կիպրացի կառավարիչ Էրսին Թաթար, վերջինիս «նախարարները», առ գրաւեալ Կիպրոս Թուրքիոյ «դեսպան» Մէթին Ֆէյզիօղլու, Սէլճուք Պայրաքթար անձամբ, ինչպէս նաեւ բարձրաստիճան այլ պաշտօնեաները:

Թուրքիոյ երիտասարտութեան եւ մարզանքի նախարար Օսման Աշգըն Պագ ընթերցած է նախագահ Էրտողանի մաղթանքը:

Մտահոգիչ այս անկիւնադարձը ի չիք կը դարձնէ UNDP-ACT-ին USAID-ին նպաստով 2009-2012ի նորոգութեամբ ուրուագծուած նպատակը՝ հասնիլ հաշտութեան եւ փոխադարձ վստահութեան: Յիշեցնենք որ հայոց համալիրի նորոգութեան գործը արժանացած է Europa Nostra 2015ի տարեկան մրցանակին:

Կիպրահայեր – Նիկոսիա, 10 Նոյեմբեր 2023
Սիմոն Այնէճեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company