ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 133-րդ տարեդարձի տօնակատարութիւն Մարսէյի մէջ

08 Դեկտեմբեր 2023

Մարսէյի «Հրայր Մարուխեան» կոմիտէի հրաւէրով, Շաբաթ երեկոյեան շուրջ 200 հիւրեր ներկայ գտնուեցան L’Acte 12 թատերասրահ, նշելու Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 133-րդ տարեդարձը:

Այս տարի, Արցախի դիմագրաւած բռնագրաւման ու ցեղային զտումներուն պատճառու, ինչպէս նաեւ առ ի յարգանք Արցախի զոհերուն ու Ազրպէյճանական բանտերուն մէջ պատանդ պահուող մեր հայրենակիցներուն, կոմիտէն որոշեց համեստ ձեռնարկով փոխարինել աւանդութիւն դարձած ընթրիքը։

Ձեռնարկին բացման խօսքը կատարեց ընկերուհի Լենա Արապօղլեան հայերէնով եւ ընկհ. Թալին Առաքելեան ֆրանսերէնով:

Բացման խօսքին մէջ անդրադառնալով ՀՅԴ պատմութեան, կ’ըսուէր.«Սիրելի ընկերներ, այսօր ՀՅԴաշնակցութիւնը, ես եմ, դուն ես, մեր պատանիներն են, մեր «Նոր սերունդ»ական երիտասարդները, մեր ընկերները… ՀՅԴ-ն` հայ լեզուն ու պատմութիւնը փոխանցող ուսուցիչն է, հայ պարն ու երգը պահպանող համազգայնականն է, մեր հայ դատը պաշտպանող իւրաքանչիւր ընկերն է»։

Ապա, օրուան բանախօս` ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական կոմիտէի անդամ և France Armenia-ի գլխաւոր խմբագիր Յարութ Մարտիրոսեան, նկարագրեց ներկայ իրավիճակը եւ ներկայացուց մեր կուսակցութեան տեսլականը:

Այնուհետեւ Արևմտեան Եւրոպայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ ընկ. Հրաչ Վարժապետեան խօսք առնելով՝ յիշեցուց հայ ժողովուրդի պաշտպանութեան համար մղուող պայքարի կարեւորութիւնը՝ դատապարտելով Հայաստանի իշխանութիւններու զիջումներըը, որոնք լայն ճանապարհ բացին Ազրպէյճանի կողմէ Արցախի բռնագրաւման։

Ընկերը նաեւ յիշեց, ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկ. Դաւիթ Իշխանեանը, որը նաեւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահն է, եւ որ տակաւին գերի է Ազրպէյճանի մէջ։ Ընկ. Վարժապետեան իր խօսքին մէջ շեշտեց, թէ ընկ. Իշխանեանը պատանդ բռնուելէ առաջ իսկ, արդէն հաստատած էր, որ ինք Արցախը լքող վերջին անձը պիտի ըլլայ եւ թէ չի կրնար լքել իր ժողովուրդը եւ փախչիլ։ Անոր խիզախութիւնը մեզի համար օրինակ եւ հպարտութեան աղբիւր է` հաստատեց բանախօսը։

Գեղարուեստական ​​յայտագրով հանդէս եկան մեր երիտասարդ ու տաղանդաւոր պատանիները, որոնք ասմունքեցին, նուագ ներկայացուցին հայկական քանոնի վրայ եւ երգիչին ընկերակցեցան յեղափոխական երգերով:

ՀՅԴ պատմութեան մասին տեսերիզի ցուցադրութենէ ետք, յեղափոխական երգերով հանդէս եկաւ՝ այդ առիթով յատուկ Փարիզէն ժամանած Յարութ Լափաճեան: Երգերը հպարտութեամբ ընդունուեցան հանրութեան կողմէ։

ՀՅԴ «Հրայր Մարուխեան» կոմիտէ
Մարսել, 5 դեկտեմբեր, 2023թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company