ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Գանատայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցութեան ղեկավար Փիէռ Փոլիէվր հանդիպում ունեցաւ Մոնթրէալի հայ համայնքի ներկայացուցիչներուն հետ

13 Դեկտեմբեր 2023

Գանատայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցութեան ղեկավար Փիէռ Փոլիէվր Մոնթրէալի Հայ Բարեգործական Ընդհանուր միութեան (ՀԲԸՄ) կեդրոնին մէջ հանդիպում ունեցաւ Մոնթրէալի եւ Լաւալի հայ համայնքի քաղաքական, մշակութային, կրօնական եւ այլ կազմակերպութեանց ներկայացուցիչներուն հետ: ՀԲԸՄ-ի ներկայացուցիչ Պարոն Շահէ Թանաշեան եւ Հայաստանի Հանրապետութեան պատուոյ հիւպատոս Լեւոն Աֆէեան ողջոյնի խօսքով հանդէս եկան: Խօսք առաւ պարոն Յակոբ Էվերէքլեան, որ Մոնթրէալի քաղաքապետ Ժերալտ Թրէմպլիի աշխատակազմի ղեկավարն էր, նաեւ եղած է Ներգաղթի եւ Բազմամշակոյթի նախարար Ճէյսըն Քէննի աշխատակազմին ղեկավար, իսկ 2008-ին եւ 2011-ին դաշնակցային ընտրութիւններուն մասնակցած որպէս թեկնածու: Էվերեքլեան շեշտեց, թէ Փիէռ Փոլիէվրի մէջ նոյն արժանիքները կը տեսնէ եւ թէ չի կասկածիր, որ ան պիտի ըլլայ Գանատայի յաջորդ վարչապետը:

Գանատայի Հայ Դատի յանձնախումբին անունով խօսք առաւ Հրակ Տարագճեան, որ անդրադարձաւ հայկական հարցերուն, ինչպիսիք են Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրաւունքը, հայ ռազմագերիներու ազատ արձակումն ու Ատրպէյճանի հայատեաց վերաբերմունքի կասեցումը, եւ այս նշեալ հարցերուն հանդէպ Պահպանողական կուսակցութեան սկզբունքային դիրքորոշման: Ան բարձր գնահատեց Փոլիէվրի այս ուղղութեամբ առ այսօր տարած աշխատանքը, հակառակ արտաքին ճնշումներուն, եւ կոչ ուղղեց, որ շարունակէ իր այս ընթացքը, յատկապէս երբ Հայաստանի Հանրապետութիւնը այսօրուան աշխարհաքաքաղաքական կացութեամբ լուրջ վտանգի տակ է:

Ընդդիմադիր Պահպանողական կուսակցութեան ղեկավար Փիէռ Փոլիէվր իր խօսքը սկսաւ հայ ժողովուրդ ին եւ Պահպանողական կուսակցութեան բաժնեկցած համատեղ արժանիքներու անդրադարձով, որոնք են՝ հաւատքը, ընտանիքն ու ազատութիւնը, ապա նշեց, թէ հայ համայնքին հետ ունեցած է վաղեմի կապեր՝ 2003-ին, երբ Գանատայի Խորհրդարանի ընդդիմութեան առաջնորդ Սթոքվէլ Տէյի օգնական եղած ժամանակներէն, երբ վերջինս կը պայքարէր Խորհրդարանի դահլիճներուն մէջ յանուն Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, եւ որոնց ընթացքին օրուան կառավարութիւնն ու ընդդիմադիրները կը հակազդէին անոր՝ թրքական հակաքարոզչութենէն մղուած, ապա երբ Պահպանողական կառավարութեան ղեկավար վարչապետ Սթիվըն Հարփըրի օրօք, 25 Ապրիլ 2004-ին Գանատայի Խորհրդարանը Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցող բանաձեւ ընդունեց:

Որպէս Խորհրդարանի անդամ, ան յայտնեց, թէ իր կապերը, առ այսօր, նոյնքան ամուր մնացած են հայ համայնքին հետ: Ան անդրադարձաւ նաեւ Գանատայի Ծերակոյտի անդամ Լէօ Հուսաքոսի մասին, որ Գանատայի կառավարութեան կոչ ուղղած է պատժամիջոցներ սահմանելու Ատրպէյճանի կառավարութեան դէմ: Ան նաեւ դատապարտեց Գանատայի կառավարութեան մեղսակցութիւնը՝ թոյլ տալով զէնք ուղարկելու ատրպէյճանական կողմին:

Անդրադառնալով Գանատայի մէջ կեանքի բարօրութեան պայմաններուն յայտնեց, թէ անոնք Ազատական կուսակցութեան օրօք բարեկեցութեան չափանիշներուն չեն համընկնիր: Այսօր աշխատանքը արդարօրէն չի վարձատրուիր, բնակարանային ծախսերը կրկնապատկուած են, յանցագործութիւնները, օրինազանցութիւններն ու թմրամոլութիւնը սովորական երեւոյթ դարձած են ամէնուր: Ան նշեց նաեւ, որ սննդական նպաստներէն օգտուողներուն թիւը բարձրացած է 32 առ հարիւր տոկոսով եւ թէ 2 միլիոն անհատ դիմած է սննդական նպաստ ստանալու ընդամէնը մէկ ամսուան ընթացքին: Ան շեշտեց. «Գանատան այսպիսին չէր Ճասթըն Թրիւտոյի ղեկավարութենէն առաջ եւ այդպիսին պիտի չըլլայ անոր հեռանալէն ետք»:

Աւարտին հարց պատասխանի առիթ տրուեցաւ ներկաներուն, որուն ընթացքին «Հորիզոն»ի այն հարցին, թէ Արցախի ինքնորոշման հարցով ի՛նչ է կուսակցութեան դիրքորոշումը, ղեկավարը պատասխանեց, որ իրենք կ’աջակցին բոլոր ժողովուրդներու ինքնորոշման իրաւունքներուն:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company