ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ

Անոնց, Որոնք Մեզ «Մարդու» Վերածեցին

09 Մարտ 2024

Հակառակ մեզ շրջապատող եւ օրէ օր խեղդող տագնապներուն, թէ՛ լիբանանեան եւ թէ՛ հայկական իմաստով, չենք կրնար զանց առնել Ուսուցչաց տօնը, մանաւանդ Հայ ուսուցիչի տօնը:

Ու յատկապէս այս օրերու դժնդակ պայմաններուն մէջ կարեւոր շեշտադրումով կը ներկայանայ Ուսուցչաց տօնը:

Խօսիլ ուսուցիչի մասին համազօր է խօսիլ մօր մասին, Հայ ուսուցիչը` նման հայ մօր:

Աղբիւրը` իւրաքանչիւրիս կազմաւորումին:

Հիմը` մեր բոլորին անհատականութեան կերտման:

Ճանապարհը` մեր իրագործումներուն, անհատական թէ ընդհանրական մակարդակներու վրայ:

Կ՛արժէ շեշտել անգամ մը եւս:

Ազգապահպանման գործը անկարելի է կատարել առանց հայ դպրոցի հիմը եղող հայ ուսուցիչին:

Մարդակերտումը անկարելի է առանց հայ ուսուցիչին:

Արժէքային համակարգը անկարելի է պաշտպանել ու պահպանել առանց հայ ուսուցիչին:

Հայ եկեղեցին շէնք կը մնայ, երբ հայ ուսուցիչը կը դադրի սերունդ պատրաստելէ:

Հայկական մշակոյթը, միութիւններն ու կառոյցները, հայոց լեզուն կը դադրին իրենց հայկականութենէն, երբ կը դադրինք արժեւորելէ հայ ուսուցիչը:

Հայ դպրոցը կը պահէ հայը, իսկ առանց հայ ուսուցիչի հայ դպրոցը կը վերածուի սոսկ առեւտրական-կրթական կառոյցի:

Տակաւին կը հաւատանք հայ ուսուցիչի առաքելութեան:

Հաւատքը առանձինն բաւարար չէ:

Հաւատքին հետ, համոզումն ու գործն է հայ ուսուցիչ պատրաստելու, ուժեղացնելու անոր առաքելութիւնը, յարգելու անոր ասպարէզը, գնահատելու անոր իրագործումները եւ արժեւորելու զինք ամէն իմաստով:

Հայ ուսուցիչը առեւտրական հասկացողութեամբ պաշտօնեայ չէ:

Ոչ ալ այլ ասպարէզի մը անյաջող անձ:

Ոչ ալ կամակատար` հաշուապահի մտածողութեամբ առեւտրական գործառնութիւններ վարող եւ դպրոցը շահի միջոց նկատող ամիրայական մտածողութեան:

Մանաւանդ, ու ցաւով կ՛արձանագրենք, ուսուցիչը մուրացկան չէ եւ ո՛չ ալ այս կամ այն բարերարին գութը հայցող գաւառներու մտածողութենէն եկող «վարժապետ»:

Հայ ուսուցիչը իր առաքելութեամբ սրբազան գործի ռահվիրան է, ու պարտաւոր ենք իրենց հանդէպ երախտապարտ ըլլալ:

Առանց հայ ուսուցիչի կարելի չէ ազգապահպանումի մասին նոյնիսկ մտածել:

Երախտապարտ ենք բոլորին:

Անոնց, որոնք մեզ «մարդ»-ու վերածեցին:

Մեր ուսուցիչներուն վարձքը կատար:

Հերոս էք դուք ձեր գործին մէջ, ձեր կենդանութեան:

Հերոս էին բոլոր անոնք, որոնք եկան, գործեցին ու մեկնեցան:

Պատի՛ւ ձեզի, սիրելի՛ ուսուցիչներ:

Յ. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company