ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Համահաւաք՝ Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, ի զօրակցութիւն «Տաւուշ յանուն Հայրենիքի» շարժմանը

11 Մայիս 2024

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Ի զօրակցութիւն Տաւուշի հայոց թեմի առաջնորդ Տ. Բագրատ արք. Գալստանեանի եւ «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման, հինգշաբթի՝ մայիսի 9-ին, Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցաւ համահաւաք:

Մայիսի 9-ը թւական, որը մարմնաւորում է «Հարսանիք լեռներում» գործողութիւնը եւ Շուշիի ազատագրումը:

Այս տարի մայիսի 9-ը համընկնում էր Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնին, այդ առիթով նախ Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Ս. Պատարագ մատուցեց Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը եւ պատարագի ընթացքում քարոզեց օրւայ առիթով: Ապա կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն յանուն Հայրենիքի նահատակների յիշատակին:

Կրօնական արարողութեան աւարտին եկեղեցում, Հայաստանի վերջին իրադարձութիւնների եւ օրւայ համահաւաքի առիթով իր խօսքը փոխանցեց «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը:

Իր ելոյթի ընթացքում Արամ Շահնազարեանը անդրադառնալով հայրենի աշխարհի դէմ ծառացած օրհասական վիճակին եւ Հայաստանում գործող իշխանութեան դաւադիր ու հայրենակործան քաղաքականութեանն ընդգծեց, որ այսօր այս օրհասական օրերին զուգահեռաբար փորձում են յաղթանակել երկու իրականութիւններ, երկու Հայաստաններ, առաջինը՝ հոգեւոր եւ արժէքային Հայաստանն է, այն Հայաստանը որում ապրում ենք մենք բոլորս հոգով ու սրտով, Հայաստանում պայքարի դուրս եկած մեր հայրենակիցները եւ նրանց աջակցող Սփիւռքի մեր հայրենակիցները: Մարդիկ, որոնց համար առաջնային եւ արժէքային է Հայրենիքը, հաւատքը, արժանապատւութիւնը եւ յաղթական հոգով ապրելը: Երկրորդը՝ նեռի չարապետութիւնն է, ոչ արժէքային եւ նիւթապաշտ Հայաստանը, որտեղ սատանայի ծառաները, որոնք ուրանում են Հայրենիքը, հաւատքը, արժէքայինը եւ այն ամէնը՝ ինչ ազգային է, եւ պատրաստ են յանուն իրենց կաշւի փրկութեան, յանուն իրենց նիւթական շահերի, յանուն աթոռը մէկ օր աւել պահելուն զիջել ամէն ինչ, սկսեալ Հայրենիքից, հաւատքից, արժանապատւութիւնից եւ հայկական նկարագրից: Ահա այս երկու իրականութիւններն են որոնք գնում են զուգահեռաբար: Օրւայ բանախօսը նշեց. «Սկսած 2018 թւականից նրանք սին ու կեղծ խոստումներով խաբել ու բթացրել են հայ ժողովրդին եւ մեզանից խլել են ամէն ինչ, մեր արժանապատւութիւնը մեր յաղթանակները, իսկ այսօր փորձում են վերջնականապէս մեզ պարպել մեր ինքնութիւնից»:

Նա ընդգծեց, որ հայ ժողովրդի թշնամին միայն մէկ նպատակ է հետապնդում բզկտել, մասնատել ու կազմաքանդել Հայոց Պետականութիւնը ու թողնել մի բուռ Հայաստան, որը իր գոյութեամբ կախւած է լինելու նրանից, եւ ցաւօք սրտի Հայաստանում այսօր իշխանութեանը բազմած հայրենիքը ուրացող, ազգութիւնը ուրացող, հաւատքը ուրացող անձինք փորձում են յագուրդ տալ այդ ամէնին: Նա ընդգծեց, որ եթէ այսօր ընկրկենք եւ յանձնւենք, վաղը չի լինելու Հայոց Պետականութիւն ու ինքնիշխան Հայաստան, եւ, բնականաբար չի կարող գոյատեւել նաեւ Սփիւռքը, ուստի պէտք է հաւատալ եւ պատրաստ լինել յամառ պայքարի մինչեւ արձանագրենք յաղթանակ ու վերականգնենք մեր ոտնտակ տրւած արժանապատւութիւնը:

Ապա յանուն հայ յանձնառու երիտասարդի իր խօսքը փոխանցեց պատանի Դաւիթ Շահնազարեանը, իր խօսքի մէջ նա նշեց. «Այսօր վտանգւած է մեր հայրենիքը: Մենք, մեր պարտքն ենք համարում միանալ մեր հայրենիքի պաշտպանութեան համար ձեւաւորւած շարժմանը»:

Եզրափակիչ խօսքը փոխանցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Իր ելոյթի ընթացքում Սրբազանն ընդգծեց, որ երանի հնարաւոր լինէր հայ ժողովրդի պատմութեան ժամացոյցի սլաքները վերադարձնել այն օրւայն, երբ ազատագրւեց փառապանծ Շուշին եւ յուզումով յիշեց այն օրերը, երբ Մայիսի 9-ին հայ ժողովրդի զաւակները Շուշիում հպարտօրէն տօնում էին Շուշիի ազատագրումը, եւ ասում էին, որ պիտի գայ այն օրը երբ հայ ժողովուրդը պէտք է նշի ամբողջական Հայաստանի ձեւաւորման տօնը: Սրբազան Հայրն ընդգծեց, որ Արցախը հայ ժողովրդի հոգում անմահացած է, եւ ոչ ոք չի կարող այն հանել հայ ժողովրդի սրտից: Նա կարեւորեց հայ ժողովրդի հաւատարմութիւնը Հայրենիքին եւ ազգային ու հոգեւոր արժէքներին եւ նշեց, որ պիտի գայ մի օր երբ մենք կրկին ազատագրենք մեր Շուշին եւ նւիրագործենք Արցախը, քանզի Արցախը մեր ժողովրդի եւ հայրենիքի անբաժան մասն է, եւ որեւէ մէկին իրաւունք վերապահւած չէ այն իր աթոռի պահպանման համար բաշխել թշնամուն:

Սրբազան Հայրը ապա ժողովրդին հրաւիրեց մէկ րոպէ լռութեամբ յարգել մեր նահատակների յիշատակը եւ եկեղեցում ներկաները բռունցքները վեր բարձրացրած յարգեցին յանուն Հայրենիքի նահատակների յիշատակը: Ապա եկեղեցու բակում ժողովուրդը մասնակից դարձաւ համահաւաքին եւ իր զօրակցութիւնը յայտենեց Տաւուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արք. Գալստանեանին եւ «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժմանը:

Կրօնական արարողութեանը եւ համահաւաքին ներկայ էին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Յովսէփ Աւետեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը եւ դիւանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը եւ անդամներ, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ, երիտասարդներ եւ հայրենակիցներ:

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company