ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

«Դէպի Նոր Մայիս 28, Դէպի Նոր Սարդարապատ» կարգախօսով Թորոնթոհայութիւնը կը զօրակցի Բագրատ Սրբազանի Թեկնածութեան

28 Մայիս 2024

Կիրակի 26 մայիսին, Հայաստանի Անկախութեան 106-ամեակին առիթով, Թորոնթոհայութիւնը խմբուած էր Թորոնթոյի Հայ Կեդրոնին առջեւ, տօնելու անկախութիւնը եւ միաժամանակ զօրակցութիւն յայտնելու «Սրբազան Պայքար»ին:

Արդարեւ Սբ. Աստուածածին Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ մէջ օրհնուեցաւ եռագոյնը որուն յաջորդեց ՀՄԸՄ Թորոնթոյի սկաուտներուն եւ փողերախումբի տողանցքը ու ապա՝ դրօշակի արարողութիւնը: Ծածանող դրօշակին ներքոյ սկսաւ յայտագիրը:

Խօսք առաւ մասնաճիւղի խմբապետ Տարօն Տէրտէրեանը որ հակիրճ անդրադարձ մը կատարեց հայրենիքի մէջ տեղի ունեցող իրադարձութեանց մասին, շնորհաւորեց բոլորը անկախութեան տօնին եւ ՀՄԸՄի հիմնադրութեան զոյգ առիթներով:

Ապա ՀՅԴ Սողոմոն Թեհլիրեան կոմիտէին խօսքը փոխանցեց Բալիկ Ճապախջուրեան: Դիմելով «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման զորակցող բազմութեան, Ճապախճուրեան ըսաւ. «Այսօր, Հայաստանի Հանրապետութեան հրապարակէն յայտարարուեցաւ Բագրատ Սրբազանի անունը՝ որպէս Վարչապետի թեկնածու: Յաջորդող քանի մը օրերը ճակատագրական են հայրենիքին համար: Մտահո՞գ ենք, բնականաբար: Լիայո՞յս ենք, վստահաբար:

«Բայց այսօր, կը նշենք Հայաստանի Անկախութեան 106րդ տարեդարձը: Անոր առընթեր՝ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան` ՀՄԸՄի հիմնադրութեան 106-ամեակը, ինչպէս նաեւ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան հիմնադրութեան 96-ամեակը:

«Այդպէս ալ պէտք է ըլլայ, որովհետեւ մեծ է ու գերգնահատելի՝ 106-ամեայ ՀՄԸՄ-ին ունեցած դերակատարութիւնը` ոչ միայն սկաուտական եւ մարմնակրթութեան կռուան ըլլալու ծիրէն ներս, այլ նաեւ 106 տարի շարունակ հայապահպանումի եւ հայ անհատի ֆիզիքական եւ բարոյական դաստիարակութիւն ջամբելու, եռագոյն դրօշն ու հայրենիքի սէրը եւ ամէն գնով ազգային դիմագիծն ու ինքնութիւնը պահպանելու իրերայաջորդ սերունդներուն հոգիներուն մէջ: Իսկ սփիւռքի մէջ, Համազգայինի առաքելութիւնը հայակերտման բնագաւառէն ներս կարելի չէ բառերով բացատրել: Վարժարաններ, հիմնարկներ, պարախումբեր, երգչախումբեր, թատերախումբեր, երաժշտանոցներ եւ այլ բազմաբնոյթ ծրագիրներ 96 տարի շարունակ վարելն ու արդիականացնելը միայն զոհողութիւն կ’ենթադրէ:

«Արդ, յուզումնախառն եւ հպարտալի երեւոյթ է տօնել մեր պետականութեան եւ այս երկու հսկայ կազմակերպութիւններու տարեդարձները, թէկուզ ծանրագոյն պայմաններու մէջ:

«106 տարի առաջ արիւնով ձեռք բերուած եւ մեզի ժառանգ մնացած փոքրիկ Հայաստանը, Արամ Մանուկեանի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնած պետականութիւնը, այսօր գոյութենական սպառնալիքի տակ է: Իսկ մեր արեամբ ազատագրուած Արցախը՝ յանձնուած է թշնամիին, հայրենատիրութիւն կատարելու անկարող, քաղաքականապէս բոպիկ, ապազգային իշխանութեանց կողմէ: Սիւնիքէն ետք՝ Տաւուշը ցանկին վրայ յաջորդն էր: Եւ այդ ցանկը երկար կը թուի ըլլալ:

«Մինչ 1918ի մայիսեան հերոսամարտերը եւ Առաջին հանրապետութեան օրերու Լեռնահայաստանի ինքնապաշտպանութիւնը կասեցուցին եւ ձախողցուցին փանքթրքական դարերու ծրագիրը՝ Թուրքիա-Նախիջեւան-Սիւնիք-Ազրպէյճան-Կեդրոնական Ասիա ցամաքային կապի իրականացումը, հայրենի այսօրուան մանկլավիկներու իշխանութեան գլուխ գալը ամէնայարմար առիթն էր այս ծրագիրը վերակենդանացնելու: Արցախը Ազրպէյճանի յանձնելու Երեւանի իշխանութեանց արկածախնդրութիւնը՝ սպառնալիք ստե՛ծեց Տաւուշին եւ Սիւնիքին:

«Ճգնաժամային է վիճակը եւ ճգնաժամային պայմաններու յաղթահարումը հաւաքական ճիգ կը պահանջէ: Եւ ահա այս հրամայականէն մեկնած է, որ սկսաւ Տաւուշը յանուն հայրենիքի սրբազան շարժումը:


«Պէ՛տք է կասեցնել այս վայրէջքը:

«Ա՛յս է Մայիսեան Խորհուրդը:

«Քաջ գիտակցելով, որ Դաշնակցութիւնը կերտեց Մայիս 28ը, ՄԵ՛ՆՔ կերտեցինք Մայիս 28ը, ուրեմն այդ Մայիս 28ով ունեցած մեր այսօրուան հայրենիքին հանդէպ ունինք կարեւոր եւ ամբողջական պատասխանատուութիւն: Իսկ այսօրուան առաջնահերթութիւնն ու հրամայականն է՝ ներքին թշնամին ընդմիշտ չէզոքացնելը։

«Անկախութեան հիմնադիր Արամ Մանուկեան մայիսեան օրերուն նոյնպէս կը դիմագրաւէր ներքին թշնամին։ Հայութեան ճակատագրին տէր Մանուկեան Արամը, ամենայն պատասխանատուութեամբ կարգի հրաւիրեց եւ պատուհասեց սայթաքողներն ու անկախութեան երթը խոչընդոտող բոլոր ներքին թշնամիները։

«Սիրելիներ,

1) Հայաստանի անկախութիւնը, տարածքային ամբողջականութիւնը եւ իքնիշխանութիւնը վտանգուած են:

2) Երկրին ու պետութեան գլխաւոր երաշխաւորը`բանակը, որուն հիմերը կ՚երկարին մինչեւ առաջին հանրապետութեան օրերը, իրողապէս մատնուած է թողլքուած է:

3) Արցախի պաշտպանութեան հարցը դուրս մնացած է քաղաքական օրակարգէ …

«Հայրենիք ու անկախ պետականութիւն ունենալու մեր իրաւունքին տէր դարձած ենք պայքարով եւ մեր նուաճածը պիտի պահենք նոյնպէս վճռական պայքարով ու աներեր:

«Կը մնայ, որ մտահան չընենք պատգամը, թէ մինակ ենք, ուրեմն նաեւ` միասնական, բռնցքուած:

«28 Մայիս 1918ին անկարելին դարձաւ կարելի:

«28 մայիս 1918ին հրաշք էր որ կատարուեցաւ:

«28 մայիս 2024ի հրաշքը կը սպասենք:

«Եւ Հրաշքը կը կատարուի երբ հաւատացող կայ:

«Հրաշք կը կատարուի երբ միասնականութիւն կայ:

«Ուրեմն թող 28 մայիս 2024ին դարձեալ անկարելին դառնայ կարելի:

«Կը կարծեմ որ արդէն այդ ուղիին վրան ենք՝ Սրբազան պայքարով:

Օ՛ն բոլորս դէպի «Վարդահեղեղ Արշալոյս»:

«Զանգե՛ր ղօղանջէք»:

Եկեղեցի զանգերու ղօղանջին հետ փողերախումբը նուագեց Սարդարապատը որուն ընկերակացեցաւ բազմութիւնը՝ երգով:

Խօսք առաւ Հայր Վարդան Ծայրագոյն Վարդապետ Թաշճեանը: Ան կարեւորեց եկեղեցւոյ դերը մեր ազգային կեանքին մէջ, վեր առաւ բարոյական արժէքներ ու ազգերը ազատ կամքի դրսեւորումի իրաւունքները:

Յայտագիրը փակուեցաւ Կիլիկիայի երգեցողութեամբ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company