ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Ելույթներ

Պիտի Վերականգնինք Մեր Կամաւորներու Բանակով

30 Մայիս 2024

ՅԱԿՈԲ ԽԱՉԵՐԵԱՆ

Հաւաքուած ենք դարձեալ մայիս ամսու վերջին կիրակին, ըստ շուրջ հարիւրամեայ մեր աւանդութեան, տօնախմբելու հայոց պատմութեան ամէնէն պայծառ սխրագործութեան` Հայաստանի Ա. Հանրապետութեան 106-ամեակը:

Հոս ենք` բարձր գնահատելու 600 տարի ռայա հայը ազատատենչ յեղափոխական փաղանգի զինուորագրուողի հոգեփոխող Քրիստափոր Միքայէլեանի, Մկրտիչ Փորթուգալեանի, Աւետիս Նազարբէկեանի եւ անոնց կուսակից ընկերներու անզուգական իրագործումը:

Հոս ենք մեր ողնաշարը շտկելու եւ մեր ճակատը աւելի բարձր պահելու` յիշելով ԱՐԱՄ-ը եւ բոլոր-բոլոր միւս «խենթ»-երը, որոնք, երբ չէր մնացած ելք ու ճար, գտան հայոց պատմութիւնը ոսկի տառերով գրելու հնարքը:

Հոս ենք` յարգելու յիշատակը ողջմիտ ու պայծառատես մարդոց, որոնք հիմը դրին հայոց պետականութեան, ընտրեցին «Հայաստանի խորհուրդ», կազմեցին կառավարութիւն, հիմնեցին ազգային դրամի համակարգ, կարգաւորեցին դատական կառոյց, որդեգրեցին զինանշան, եւ կապելով

Արիւնից ծորած երիզ մի ԿԱՐՄԻՐ
Երկնքից պոկուած կտոր մի ԿԱՊՈՅՏ
Հասուն հասկերի շող ՆԱՐՆՋԱԳՈՅՆ,
Եւ վեց դարերի խաւարի վրայ` բարձրացուցին ԴՐՕՇ ԵՌԱԳՈՅՆ

Մեծապետական դաւերու պատճառով կարճ եղաւ Հայաստանի Ա. Հանրապետութեան կեանքը, բայց բաւարար` վերընձիւղելու ՀԱՅԿԻ ցեղը եւ իւրաքանչիւր հայու մտքին ու հոգիին մէջ դրոշմելու ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի յաւերժական գաղափարը:

Հոս ենք այսօր նշելու նաեւ ՀՄԸՄ-ի ամենաբեղուն գործունէութիւն ծաւալած, սերունդներ դաստիարակած եւ միութեան փարոս նկատուող Լիբանանի շրջանի հիմնադրութեան 100-ամեակը:

Մէկ դարու կազմակերպական, դաստիարակչական, սկաուտական եւ մարզական անհամար յաջողութիւններով հարուստ այս շրջանի իրագործումներու պատմաերիզը լաւագոյնս կրնանք միասին ուրուագծել` վերյիշելով ՀՄԸՄ-ին իրենց երկարամեայ ծառայութիւնը մատուցանած եւ մեզմէ առյաւէտ բաժնուած քոյր-եղբայրներու անուններ.

Ազնաւուրեան Սարգիս
Ալթունեան Լեւոն
Աճեմեան Սարգիս
Ապաճեան Ժան
Արեւեան Ճոնի
Արզումանեան Մինաս
Արզումանեան Միսակ
Գազանճեան Կարօ
Գազանճեան Յարութիւն
Գապագեան Ատուր
Գասապեան Աբօ
Գատեան Յակոբ
Գարապոյաճեան Գէորգ
Գէորգեան Վարուժան
Էսքիպաշեան Վարդգէս
Թապագեան Հրայր
Թապագեան Ֆլորա
Թերճանեան Սիմոն
Թիւթէլեան Ցոլակ
Թիւթիւնճեան Կարօ
Թիւսիւզեան Նշան
Թորիկեան Բիւզանդ
Խաչատուրեան Ժիրայր
Ծատուրեան Վարդգէս
Ծատուրեան Յովհաննէս
Կիւլպէնկեան Պատրիկ
Համամճեան Յակոբ
Հայրապետեան Վարդգէս
Մանուկեան Եղիշէ
Մկրտիչեան Սամուէլ
Մկրտիչեան Գառնիկ
Մղձաւետիքեան Կրեկուար
Մուրատեան Սուրէն
Մուրատեան Վարուժան
Մուրատեան Հրանդ
Մուրատեան Յասմիկ
Յակոբեան Ալպեր
Յովհաննէսեան Նազիկ
Յովհաննէսեան Պօղոս
Յովհաննէսեան Վահագն
Նալպանտեան ժոզեֆ
Նէնէճեան Աբօ
Շահինեան Յովհաննէս
Շէմմէսեան Պետրոս
Շիմշիրեան Միհրան
Շիրինեան Պարգեւ
Ոսկունի Տիգրան
Ուրֆալեան Անդրանիկ
Չորպաճեան Զաքար
Չոքկարեան Վահէ
Պայթարեան Յովհաննէս
Պոսնոյեան Զոհրապ
Պոյաճեան Ժագ
Սարգիսեան Ժիրայր
Սնտրեան Մուշեղ
Վէքիլեան Պետրոս
Տեմիրճեան Երուանդ
Տէր Կարապետեան Վարդգէս
Տէր Յարութիւնեան Յովհաննէս
Տօնիկեան Անի
Սեպտեմբեր 1920-ին Վահան Չերազ Ալեքսանդրապոլէն ՀՄԸՄ-ի կեդրոն առաքած իր նամակին մէջ միութեան տանելիք աշխատանքներու մասին կը տեղեկացնէ.

«Չորս հոգի ենք եւ պիտի մարմնակրթենք Հայաստանը: Պիտի կազմենք սկաուտական խումբեր, պիտի հայացնենք լեզուն, հրամանները, խառնուածքները, ոգին: Պիտի մտնենք որբանոցները, ուր հազարներու զանգուած մը կայ` անանուն, անգոյն, անժպիտ, եւ սակայն` անգին»:

60 վերոյիշեալները, եւ այսօր հոս գտնուող անոնց սերնդակիցները նաեւ, եղան Վահան Չերազի նմանները, որոնք ՀՄԸՄ-ի ակումբն ու դաշտը համարեցին իրենց երկրորդ տունը, ՀՄԸՄ-ականները` իրենց հարազատները, եւ որոնք ՀՄԸՄ-ի մէջ տարած իրենց աշխատանքով կեանք մաշեցուցին որպէս ազգի ծառաներ:

Փա՛ռք ու պատիւ բոլորին:

Իր հիմնադրութենէն ցայսօր` հարիւր եւ վեց տարիներ, շրջանցելով կամ խորտակելով ամէն խոչընդոտ, անկոտրում կամքով ՀՄԸՄ շարունակեց պատուով կատարել ազգանուէր ու հայրենանուէր իր առաքելութիւնը հոն, ուր հայ շունչ կար ու կայ:

Հիմնեց` միաւորներ, մասնաճիւղեր, մեկուսի շրջաններ, շրջաններ, եւ եղաւ համագաղութային միութիւն:

Հայաստան, Արցախ, Վրաստան, Ռուսիա, Լիբանան, Սուրիա, Յորդանան, Պաղեստին, Եգիպտոս, Իրաք, Քուէյթ, Կիպրոս, Յունաստան, Անգլիա, Աւստրիա, Ֆրանսա, Հոլանտա, Գերմանիա, Շուէտ, Պուլկարիա, Քանատա, Արեւմտեան Միացեալ Նահանգներ, Արեւելեան Մ. Նահանգներ, Հարաւային Ամերիկա, Աւստրալիա:

Կազմեց նահատակ ցեղի անմահներէ կամաւոր բանակներ, որոնք անսասան ու անդեդեւ, եռագոյնը բարձր պահած` անցան յառաջ դէպի յաղթանակ:

Տողանցեցին կարգապահ շարքերով ու հաստատ քայլերով իւրաքանչիւր հայու կամքը լարելով:

Տողանցեցին սփիւռքի բոլոր հայկական գաղութներու ցուրտ ու օտար փողոցներէն շուրջ 70 տարիներ` քաջ գիտնալով ու վստահեցնելով «դուրս»-ի եւ «ներս»-ի հայոց, որ կայ վերադարձ: Կայ վերադարձ մայիսեան յաղթանակներու ժամանակաշրջան:

Եւ … հաւատարիմ իրենց խոստումին` մեր կամաւորներու բանակները վերադարձան ու տողանցեցին Երեւան-Հանրապետութեան հրապարակ 1994-ին եւ աւելի ուշ` 2019-ին, Ստեփանակերտ-Վերածնունդի հրապարակ:

Իր 106 տարիներու բեղուն գործունէութեամբ ՀՄԸՄ միշտ մնաց ազգային արմատներու կառչած եւ ազգային աւանդներու պահակ: Օտարացումի եւ ձուլումի մահացու բուքին դէմ ապահով ու տաք պատսպարան:

Ամէնէն մարդաշատ, ամէնէն տարածուած, ամէնէն ժողովրդական մեր միութիւնը վաստակեցաւ բոլորին սէրն ու յարգանքը եւ արժանաւորապէս եղաւ համայն հայութեան կազմակերպութիւնը:

106 տարի` յաջողութիւններ, նուաճումներ, յաղթանակներ …
Սակայն նաեւ` 2020 սեպտեմբեր 27-էն նոյեմբեր 9 …

Անհաւասար պատերազմ, 5000 ու աւելի վասն հայրենիքի նահատակ-հերոսներ, հայրենի հողերու կորուստէն մինչեւ հողատարածքներու դաւաճանական յանձնում, խունթայական հալածանքներ մայր հայրենիքի մէջ, ազգային արժեհամակարգերու ոտնահարում ու ջնջում …

Այսօր`

Մեր ճաշակած հացը լեղի է եւ` արիւնոտ թթխմորով շաղուած,
Մեր խնդուքը վերածուած դեղին ժպիտի,
Մեր արժանապատուութիւնը` արատաւորուած,
Մեր վէրքերը` խոր ու սպիները անջնջելի,
Բայց մեր կամքը` անխորտակելի…

Պիտի վերականգնինք:

Զօրաշարժի պիտի ենթարկենք մեր կամաւորներու բանակները ու քալենք յառաջ, անսասան ու անդեդեւ, ու իրականացնենք մեր ուխտը Արարատին.-

«Հաւատա՛, կրանիթեայ ո՛վ աստուած` Սրբազան լեռ, հաւատա՛,
որ կը հասնի՛նք, մենք կը հասնի՛նք կատարիդ…»:

* ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան խօսք` 26 մայիս 2024-ին, ՀՄԸՄ-ի Մայիսեան փառատօնին արտասանուած:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company