ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հայտարարություններ

Ռուսաստանի մի շարք կազմակերպությունների հայտարարությունը

13 Հունիս 2024

Սիրելի հայրենակիցներ․

Հունիսի 12-ին ՀՀ ոստիկանության ուժերը բողոքի խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների դեմ առանձնակի դաժանությամբ կիրառեցին հակաիրավական և հակամարդկային բռնություններ, որոնց հետևանքով ավելի քան 100 մասնակիցներ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դրան զուգահեռ՝ ապօրինաբար ձերբակալվել են մոտ 100 ցուցարար, որոնցից շատերի նկատմամբ իրականացվել են խոշտանգումներ և արժանապատվության նվաստացմանն ուղղված գործողություններ։

Ոստիկանական բռնապետության վերածված Հայաստանի Հանրապետությունը՝ մեր բոլորիս Հայրենիքը, կառավարվում է մի ռեժիմի կողմից, որը ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերը ստորադասել է թշնամական երկրներից հնչող պահանջներին ու հանձնարարականներին, այլև իր սեփական ժողովրդի հանդեպ վարվում է առանձնահատուկ դաժանությամբ և արհամարհանքով՝ ստորացնելով մեր բոլորիս պատիվն ու արժանապատվությունը։

Ֆիզիկական բռնություններին զուգահեռ նոր թափ են ստացել տեղեկատվական և հոգեբանական բռնությունները։ Անտրամաբանական, զարհուրելի և զազրելի ստի ու կեղծիքի միջոցով տարվում է մեր միասնականությունը խարխլող, մեզ ու մեր արժեքները բաժանող քարոզչություն։ Պետական և հանրային լրատվամիջոցներով տարածվող ստի և կեղծիքի միջոցով փորձ է արվում կտրել մեզ մեր արմատներից, պատմությունից և ինքնությունից։ Շատերն են այսօր այդ քարոզչության զոհը դարձել՝ համալրելով անտարբերների բանակը։ Այս ամենը հաշվի առնելով պետք է արձանագրենք, որ Հանուն հայրենիքի և պատվի այս պայքարը իրավամբ անհրաժեշտություն է, որին պետք է զինվորագրվի պատիվ և հայրենիք ունեցող ամեն հայ, աշխարհի որ ծայրում էլ որ գտնվի։

Ռուսաստանաբնակ սիրելի հայրենակիցներ,

հայ համայնքի կյանքն ու գործունեությունը կազմակերպող սիրելի միություններ, քաղաքական, հանրային և հասարակական հարգելի գործիչներ մի՛ մնացեք անտարբեր, արտահայտե՛ք ձեր վերաբերմունքն ու տեսակետը, դատապարտե՛ք ՀՀ իշխանությունների ապազգային, հակահայ և հակամարդկային գործունեությունը։ Լիարժեքորեն միացե՛ք պայքարին՝ կանխելու համար հետագա բռնությունները, կասեցնելու համար Փաշինյանի իշխանության պետականակործան ընթացքը, վերագտնելու համար մեր պատիվն ու հայրենիքը։

Սպասում ենք բոլորիդ՝ անուն առ անուն, այլապես վաղը ստիպված պիտի լինենք դրամահավաք կազմակերպել Հայաստանից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար։ Այլապես վաղը ստիպված պիտի լինենք ողբալ հերթական քանդվող վանքի, ոչնչացվող գերեզմանների, թուրքի կողմից պղծվող մեր հայրենիքի համար։ Միացեք պայքարին, անտարբերությունը հանցակցություն է։

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանին սատարողները թող հասկանան, որ իրենց աջակցությամբ ընդամենը հանցակից են դառնում թշնամուն՝ բարդացնելով ազգային ազատագրական պայքարը, որի հաղթանակն անխուսափելի է։

Մենք, ներքոստորոգրյալ կազմակերպություններս, անվերապահորեն աջակցելով այլևս «Հայերը հանուն հայրենիքի» վերածված շարժմանն ու նրա կողմից տարվող ազգային-ազատագրական պայքարին՝ կոչ ենք անում համայն հայությանը ակտիվորեն մասնակցել այդ պայքարի շրջանակներում իրականացվող գործողություններին։

ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ

ՀՅԴ Ռուսաստանի կոմիտեություն

Ռուս-հայկակական ռազմավարական նախաձեռնությունների աջակցության կենտրոն

Հայ ժողովրդի պատմական ժառանգության պահպանության «Դեպի Արարատ» միություն

«Միություն և բարեսիրություն» Հիմնադրամ

«Համազգային» մշակութային-կրթական համահայկական միության Ռուսաստանի կազմակերպություն

Ջավախքի Հայերի Միություն

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Մոսկվայի Մասնաճյուղ

Հայ Օգնության Միության Ռուսաստանի կազմակերպություն «Ապավեն» համառուսաստանյան բարեսիրական միություն

ՌԴ Պուշկինոյի շրջանի հայկական մշակութային ինքնավարություն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company