ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Եւ այր մի յավերժ

10 Հոկտեմբեր 2024

«Ճանաչելու իմաստութիւնն ու խրատը, հասկանալու խօսքերը հանճարեղ, ընկալելու խօսքի դարձւածքները, ուսանելու ճշմարիտ արդարութիւնը եւ ուղղւելու դէպի իրաւունքը, անուսումներին տալու խորագիտութիւն, երիտասարդներին՝ գիտելիք եւ կողմնորոշում։ Քանզի դրանք լսելով՝ իմաստունն աւելի կիմաստնանայ, կրթեալը կը ստանայ կեանքի ուղեցոյց։ Սրանով մարդ կը հասկանայ իմաստունների խօսքերը՝ նրանց իմաստուն խօսքերը, նրանց առակները, նրանց այլաբանութիւններն ու հանելուկները։ Իմաստութեան սկիզբը երկիւղն է Տիրոջից, Իմաստութիւնը բարիք է նրանով առաջնորդւողների համար։ Բարեպաշտութիւնն առ Աստւած սկիզբն է զգօնութեան, Իսկ ամբարիշտները մերժում են իմաստութիւնն ու խրատը»: Ահա Սողոմոնի առակների գրքից այն առակը, որն առաջինն է թարգմանւել հայերէնի, եւ որի առաջին նախադասութիւնը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանա՛լ զբանս հանճարոյ»-ն մեզ յայտնի է, որպէս այն նախադասութիւնը, որից Սուրբ Մեսրոպ Մաշտոցը սկսեց Աստւածաշնչի հայերէն թարգմանութիւնը, տառերի գիւտից յետոյ:

Թէեւ պատմութեանը յայտնի չէ, թէ Մաշտոցն ինչու է Աւետարանի թարգմանութիւնն սկսել հէնց Սողոմոնի առակներից, այդուհանդերձ համադրելով բազմաթիւ պատմաբանների կարծիքները կարելի է ենթադրել, որ նրա ընտրութիւնը կանգ է առել հէնց Առակների գրքի վրայ, քանզի վերջինս բազմազան էր եւ ունէր հետաքրքրական բովանդակութիւն եւ ապագայ աշակերտների համար կարող էր հանդիսանալ նախաշաւիղ-ընթերցարան։ Ընտրութեան համար, ըստ երեւոյթի, կարեւոր է եղել նաեւ այն փաստը, որ առակներն իրենց մէջ ներառել են այնպիսի յատկանիշներ, ինչպիսիք են՝ իմաստութիւնն ու հանճարը, ծնողների ու զաւակների փոխայարաբերութիւնը, օտարամոլութիւնն ու հայրենասիրութիւնը, ջանասիրութիւնն ու ընչաքաղցութիւնը, արդարութիւնն ու խաղաղութիւնը։

Մանկավարժական նպատակների կողքին սակայն, կայ ոչ պակաս կարեւոր մի նրբութիւն եւս. Սողոմոնի առակներն աչքի են ընկել իրենց առաւել աշխարհիկ բովանդակութեամբ, եւ աւելի մատչելի եւ հասկանալի են եղել այն օրերի հասարակութեան համար, այդ պատճառով էլ ըստ նոյն պատմաբանների՝ Մաշտոցը նախապատւութիւնը տւել է վերջինիս, նպատակ ունենալով քրիստոնէութիւնը հասու դարձնել ամբողջ ժողովրդին: Չմոռանանք, որ թէեւ մօտ մէկ դար էր, ինչ քրիստոնէութիւնը Հայաստանում դարձել էր պետական կրօն, այդուհանդերձ այն դեռեւս անհասկանալի էր ժողովրդական լայն զանգւածներին, եւ նրանց շրջանում հեթանոսութիւնը շարունակում էր ամուր արմատներ ունենալ, ուստի եւ անհրաժեշտ էր առաջինը հայերէնի թարգմանել Աստւածաշունչը եւ քրիստոնէական գրականութիւնը, եւ այդ գործը սկսել ոչ թէ կրօնա-դաւանական բարդ մատչելի նիւթերից, այլ՝ հիմնականում ժողովրդի առօրեայի հետ գործ ունեցող, հասկանալի եւ ըմբռնելի տեքստերից:

Մեսրոպ Մաշտոցի մեծ գործի նշանակութիւնը, սակայն, չպէտք է սահմանափակել կրօնական ասպեկտով միայն: Այն հայ ժողովրդի համար ունեցաւ նաեւ քաղաքական հսկայական եւ չափազանց առանցքային նշանակութիւն, ճիշտ այն ժամանակ, երբ մեր ժողովուրդն ապրում էր պետականութեան կորստի արհաւիրքը:

387 թւականին Հայաստանն առաջին անգամ բաժանւել էր Հռոմէական (395 թւականից յետոյ՝ Բիւզանդական) եւ Սասանեան կայսրութիւնների միջեւ, իսկ 428 թւականին Արտաշէս Գ Արշակունու գահնկեցութեամբ Մեծ Հայքի (Արշակունեաց) թագաւորութեան անկումից յետոյ, վերածւել էր մարզպետութեան: Հայաստանի արեւելեան եւ արեւմտեան հատւածները միմեանցից օտարանում էին։ Հայ ժողովորդը կանգնած էր ձուլման վտանգի առջեւ։

Օրհասական նման պայմաններում էր, որ նախարարական առաւել հզօր տները՝ Բագրատունիները, Մամիկոնեանները, Արծրունիները եւ Սիւնիները յանձն առան պետականութեան պահպանման գործը, եւ նրանց կողքին կանգնեց Հայ Առաքելական եկեղեցին։

Եւ հէնց Մաշտոցի բացառիկ հանճարի եւ խորը իմաստութեան շնորհիւ էր, որ ստացւեց եւ արդիւնաւորւեց հայ ժողովրդի ինքնութեան պահպանման եւ հնարաւորութեան դէպքում պետականութեան վերականգնմանն ուղղւած, հայոց նախարարական տների եւ Հայ Առաքելական եկեղեցու համատեղ ջանքները:

Մեսրոպ Մաշտոցի միջոցով հայոց դպրութեան ստեղծման շնորհիւ.

-Ստեղծւեց եւ զարգացաւ մայրենի լեզւով գրականութիւնը եւ գրագրութիւնը: Յունարէն, արամերէն եւ պարսկերէն կատարւող արքունի գրագրութիւնը, ինչպէս նաեւ կրօնական ծեսերը, սկսեցին արւել հայերէնով եւ հայութիւնը փրկւեց ձուլման վերահաս վտանգից:

-Քրիստոնէութիւնը դարձաւ այն շաղախը, որը միմեանց հետ կապեց հայ ժողովրդի զանգւածներին՝ աշխարականին ու հոգեւորականին, ազնւականին ու ռամիկին, զօրականին ու շինարարին: Նրան յաջողւեց ներթափանցել հայ ժողովրդի հոգում ու մտքում՝ դառնալով նրա հոգեկառուցւածքի, աշխարհընկալման եւ նկարագրի անքակտելի մասը, որի համար էլ տառերի գիւտից ընդամէնը չորս տասնամեակ անց, Սրբազան պայքարի դուրս եկաւ Աւարայրում:

-Անշրջելիօրէն ամրացւեց քաղաքականապէս երկու մասի բաժանւած Հայաստանի եւ հայութեան հոգեւոր, մշակութային եւ լեզւական միասնութիւնը, որը քաղաքական միասնութեան հիմք պիտի դառնար պետականութեան վերականգնման հնարաւորութեան դէպքում։

Այլ խօսքով, Մաշտոցի միջոցով տառերի գիւտը վերածւեց հզօր եւ անյաղթ զէնքի, որի շնորհիւ, ինչպէս հայ մեծ պատմաբան Յակոբ Մանանդեանն է ասում. «Հայ ժողովուրդը պահպանեց իր գոյութիւնը հինգերորդ դարի մեծ պայքարում եւ մտնելով քաղաքակրթւած հնագոյն ժողովուրդների ընտանիքի մէջ՝ զարգացրեց իր ինքնուրոյն մշակոյթն ու շատ հարուստ գրականութիւնը»: Մաշտոցն իր մեծ գործով հոգեւոր իմաստով վերամիաւորեց Հայաստանն ու հայութեանը։ Եւ հէնց սա է նրա մեծութեան եւ կատարած գործի նշանակութեան գաղտնիքը, եւ հէնց սա է նրա բացառիկութեան եւ յաւերժութեան պատճառը հայոց պատմութեան հազարամեակների յորձանուտում:

Ալիք

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company