ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Առկայ Իրողութիւնն Ու Հայկական Դիւանագիտութեան Տագնապալի Ճգնաժամը

15 Ապրիլ 2025

Անթալիայի ամենամեայ դիւանագիտական ֆորումի ընթացքում հայ-ադրբեջանական շփումները, եւ այսպէս կոչւած խաղաղութեան գործընթացի շուրջ քննարկումները երիցս փաստեցին, որ հակառակ ՀՀ գործող իշխանութիւնների ներկայացուցիչների պնդումների, Հայաստանը՝ հայ-ադրբեջանական, ինչպէս նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցում կանգնած է փակուղու առջեւ, եւ գործընթաց, որպէս այդպիսին, իրականում գոյութիւն չունի։

Արարատ Միրզոյեան-Ջէյհուն Բայրամով փակ հանդիպմանը հետեւած «Հարաւային Կովկասում տարածաշրջանային համագործակցութեան մարտահրաւէրներ եւ հնարաւորութիւններ» վերտառութեամբ պանելային քննարկման ընթացքում, ՀՀ ԱԳ նախարարը հաւատարիմ մնալով պաշտօնական Երեւանի դիրքորշմանը խօսեց խաղաղութիւն կառուցելու եւ անցեալի փոխարէն ներկային ու ապագային նայելու կարեւորութեան եւ անհրաժեշտութեան մասին, փոխարէնը՝ նրա ադրբեջանցի գործընկերը կրկին ներկայացրեց Բաքւի նախապայմանները․ ԵԱՀԿ ՄԽ լուծարում ու ՀՀ Սահմանադրութիւնում փոփոխութիւններ, իսկ Ադրբեջանի նախագահի յատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբէկովն էլ իր հերթին «Զանգեզուրի միջանցք»-ի կեանքի կոչումը դիտարկեց որպէս Հարաւային Կովկասում վստահութեան ամրապնդման կարեւոր միջոց՝ նշելով, որ այն Բաքւի եւ Երեւանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի կարեւոր տարրերից մէկն է։

Իրականում, Ադրբեջանն իր այս կեցւածքով անթաքոյց հասկացնել տւեց, որ շահագրգռւած չէ համաձայնագրի ստորագրմամբ, եւ մտադիր չէ շարժւել այսպէս կոչւած Հայաստանի հետ խնդիրների կարգաւորման ու խաղաղութեան հասնելու ուղիով, փորձում է անընդհատ ձգձգել գործընթացը, եւ օգտագործելով աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նպաստաւոր զարգացումներն ամրապնդել իր միջազգային դիրքերը, մեծացնել մանեւրի հնարաւորութիւնները, եւ հասնել իր առջեւ դրւած նպատակներին։ Այդ իսկ պատճառով այնքան էլ հետաքրքրւած չէ Հայաստանի հետ յարաբերութիւնների հարցում ունենալ պարտաւորեցնող ինչ-որ ստորագրւած փաստաթուղթ։ Ընդհակառակը՝ իրեն անհրաժեշտ է ստեղծել ռազմական էսկալացիայի համար անհրաժեշտ նախապայմաններ, որոնք ապագայում տեսականօրէն ուժի կիրառման հնարաւորութիւն կընձեռն՝ Հայաստանի խնդիրը մէկ ընդ միշտ եւ անվերադարձ լուծելու համար։

Նոյն տրամաբանութիւնը տարածական է նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների այսպէս կոչւած կարգաւորման գործընթացի վրայ։ Անթալիայում Հայաստանի եւ Թուրքիայի յատուկ բանագնացներ Ռուբէն Ռուբինեանի ու Սերդար Քըլըչի հանդիպումից պարզ դարձաւ, որ այս ֆրոնտում նոյնպէս առաջընթաց չկայ, եւ պաշտօնական Անկարան չի վռազում Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործում, եւ փորձում է այդ գործընթացն ու սահմանի բացման հարցը կապել ադրբեջանական պահանջների կատարման հետ։

Անթալիայի դիւանագիտական ֆիասկոն, ի ցոյց դրեց ՀՀ գործող իշխանութիւնների արտաքին քաղաքականութեան «ողջ պերճանքն ու թշւառութիւնը» եւ համակարգային այն խորը ճգնաժամը, որում յայտնւել է հայկական դիւանագիտութիւնը։ Այն կրկին փաստեց, որ ի դէմս գործող իշխանութիւնների Հայաստանն ունի անկարող ղեկավարութիւն, որը սեփական ձախողումները քողարկելու եւ հանրային կարծիքը շեղելու նպատակաով ընդամէնը «ակտիւ» բանակցային գործընթացի պատրանք է ստեղծում՝ իրականում այդպէս էլ չվարելով ազգային շահրի ելակէտից նորմալ եւ արդիւնաւէտ բանակցութիւններ։

Մենք կրկին համոզւեցինք, որ վտանգաւոր այն թէզը, որ առաջ են քաշել ՀՀ գործող իշխանութիւնները, թէ իբր Հայաստանը կա՛մ պէտք է պայքարի ու կործանւի, կա՛մ՝ յանձնւի ու ապրի, ոչ այլ ինչ է, քան ուղիղ դէպի կործանում տանող ճանապարհ։

Ոչ հեռու անցեալի մեր փորձը մեզ յուշում է, որ խաղաղութիւն կոչւած երեւոյթը, իբրեւ այդպիսին պայմանաւորւած է, ոչ թէ երեւակայական ու սնամէջ բաղձանքներով, անիմաստ եւ ոչինչ չասող խոստումներով ու միակողմանի եւ անարժանապատիւ զիջումներով, այլեւ սեփական շահը պաշտպանելու անկոտրում կամքով, իրատեսական, ճկուն, եւ միեւնոյն ժամանակ սկզբունքային մօտեցումներով ու քաղաքականութեամբ, եւ պատմական իրողութիւնների առարկայական ու ենթակայական այնպիսի հաւասարումներով, որոնք հնարաւոր են դարձնում դրա կայացումը։

Ժամանակին առիթ ենք ունեցել ահազանգելու, թէ միջազգային յարաբերութիւնների մերօրեայ փորձը յստակ սահմանում է, որ խաղաղութեան պայմաններում չի կարող ապրել այն երկիրը, որն ինքնակամ հրաժարւում է իր գոյութեան յարատեւման համար անհրաժեշտ նւազագոյն կենսադաշտից ու պայմաններից, եւ որ այդպիսի «խաղաղութիւնը» նրա համար ոչ այլ ինչ է, քան մահ։

2020 թւականի աղէտից յետոյ, ՀՀ գործող իշխանութիւնները փորձում են մեզ հակառակում համոզել՝ պնդելով որ պայմաններն այլեւս նոյնը չեն, փոխւել է ամէն ինչ, գալու է «խաղաղութիւն», լինելու է «ապագայ», եւ որ «լաւ» ենք ապրելու, միայն թէ պէտք է համակերպւել նոր իրողութեան հետ, չպայքարել, յանձնւել ու կատարել թշնամու պահանջները, որն այլեւս նախկինը չէ եւ նոյնպէս ձգտում է «խաղաղութեան»։

Իրողութիւնը, սակայն, տրամագծօրէն այլ է․ ո՛չ թշնամին է փոխւել, ո՛չ պայմանները, ո՛չ մարտահրաւէրները, ո՛չ առաւել եւս միջազգային յարաբերութիւնների տրամաբանութիւնը։ Ամէն ինչ նոյնն է մնացել, այդ մասին է, որ պէտք է մտածենք։

«Ալիք»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company