ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Յղումին Պահպանումը Եւ Ազգային Պետականութեան Վերակայացումը

16 Ապրիլ 2025

Հայաստանի վարչապետի դիրքորոշումը Սահմանադրութեան փոփոխութեան, աւելի ճիշդը Անկախութեան հռչակագիր-Սահմանադրութիւն իրաւական կապի ջնջումին մասին, պաշտօնապէս յայտարարուած է: Յստակ էր, որ Սահմանադրութիւնը փոփոխութեան պիտի ենթարկուի: Այստեղ հիմնաւորումը այն է, որ իշխանութիւնները կը ձեռնարկեն Սահմանադրութեան փոփոխութեան ոչ թէ Ազրպէյճանի պահանջին ընդառաջելով, այլ անոնք վաղուց իրենց ղեկավարին ճամբով յայտնած էին նոր Սահմանադրութիւն ունենալու իրենց համոզումին մասին:

Սահմանադրութիւն-ժողովուրդ խզումի մասին վարչապետին տուած բացատրութիւնները համոզիչ չեն: Չէ եղած ժողովրդային բողոքի որեւէ դրսեւորում սահմանադրական կարգերու դէմ կամ ընդհանրապէս իրաւական քննարկում, բողոքարկում եւ այլն: Այս պահանջարկին ժողովրդային հիմք տալը տարակուսելի է:

Ըստ վարչապետ Փաշինեանի, «չեմ կարող ասել, որ նոր սահմանադրութեան բնագրում պէտք է լինի յղում Անկախութեան հռչակագրին: Ընդհակառակն, իմ կարծիքով` նոր սահմանադրութեան մեջ յղում չպէտք է լինի անկախութեան հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է, ի հարկէ` կողմ եւ դէմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են, քաղաքական առաջնորդները: Դա իմ քաղաքական դիրքորոշումն է»:

Առ այժմ իբրեւ անհատական ներկայացուող տեսակէտը շուտով կը դառնայ Քաղաքացիական պայմանագիրինը կամ գործող մեծամասնութեանը, որ կը ձեռնարկէ սահմանադրութեան փոփոխութեան կամ ինչպէս իրենք կ՛ուզեն ձեւակերպել` նոր Սահմանադրութեան ընդունման հանրաքուէին:

Աւելորդ չ՛ըլլար յիշելը, որ Սահմանադրութեան նախաբանի յղումը Անկախութեան հռչակագիրին ինչո՞ւ կ՛ուզեն վերացնել իշխանութիւնները: Այնտեղ կան իրաւադրոյթներ, որոնք «կը խանգարեն» հարեւաններու հետ յարաբերութիւններու հաստատման գործընթացը: Փաշինեանի պատկերացումով Հայաստանի Հանրապետութիւնը չի կրնար կայանալ, եթէ պահպանուին այդ դրոյթները: Այսպէս.

«… Գիտակցելով իր պատասխանատուութիւնը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայութեան իղձերի իրականացման եւ պատմական արդարութեան վերականգնման գործում

… կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրաւունքը, հիմնուելով 1989 թուականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրայ,

… Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թուականին Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին»:

Թրքական դասական նախապայմաններու ընդառաջումով կը բացատրուի այդ յղումին դուրս գալը: Իրաւակարգային ջնջումը պետական քաղաքականութենէն դուրս բերում է թէ՛ պատմական արդարութեան վերականգնումը, թէ՛ Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացումը եւ թէ՛ Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը:

Ազգի բաժանարարութեան վտանգաւոր գիծի սեմին կը դրուինք այսպիսով: Այս մէկը այն բաժանարար գիծն է, որ ազգը կրնայ բաժնել երկուքի: Մէկ կողմէ Ցեղասպանութեան ճանաչումը, միացեալ Հայաստանը առաջադրողներն ու Արցախի ինքնորոշման իրաւունքի հետեւողները, միւս կողմէ այսպէս կոչուած «իրական Հայաստան»-ի կողմնակիցները:

Այս բաժանարարութիւնը Փաշինեանի յայտարարած իրական եւ պատմական Հայաստաններու տարանջատումի փորձն է: Աւելի ճիշդը` այդ տարանջատումի իրաւական ամրագրումը:

Այս մօտեցումի առարկայացման պարագային բաժանարարութիւնը ոչ միայն հայրենիք-սփիւռք յարաբերակցութեամբ տեղի կ՛ունենայ, այլ նաեւ ներհայաստանեան:

Այլ հայեցակէտ կայ սակայն այս բոլորին մէջ: Եթէ «իրական Հայաստան»-ի գաղափարախօսութիւնը ժողովուրդը տապալէ հանրաքուէով, այլ խօսքով` եթէ մերժէ հրաժարիլ պատմական արդարութեան վերականգնումէն եւ հայ ժողովուրդին պարտադրուած ծանրագոյն հետեւանքները յաղթահարելէն, ապա այդ կ՛ենթադրէ անմիջականօրէն, որ հանրապետութիւնը պէտք է ստանձնեն նոր ուժեր: Ազգային ուժեր, որոնք պիտի պահպանեն Սահմանադրութիւն-Անկախութեան հռչակագիր յղումը եւ ատով իսկ իրաւական ուժը պահեն Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացման, պատմական արդարութեան վերականգնման, համայն հայութեան իղձերու կենսագործման եւ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման առաջադրանքներուն: Պահպանելով հռչակագրային այդ հիմնադրոյթներու սահմանադրականութիւնը: Եւ այդ պարագային` վերակերտելով ազգային պետութիւնը:

«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company