ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ուղերձ

Ազատել հայ ժողովրդին կապիտուլյացիա կամ պատերազմ կործանարար երկընտրանքից

12 Դեկտեմբեր 2025

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ուղերձը Լիբանանում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած ՀՅԴ 135-ամյակի միջոցառմանը.

Լիբանանի հայ համայնքի սիրելի հայրենակիցներ,

սիրելի ընկերներ,

ՀՅԴ օրվան նվիրված տոնակատարությունները մշտապես առիթ են տալիս անդրադառնալու առավելապես մեր երկրի եւ կուսակցության դիմագրաված մարտահրավերներին եւ խորհելու մեր ներկա ու ապագա անելիքների մասին:

Սա հատկապես կարեւորվում է այսօր, երբ այդ մարտահրավերներն իրենց բնույթով ու տարողությամբ ձեռք են բերել գոյութենական նշանակություն:

Այսօր, հիրավի առանց չափազանցության , ազգովի կանգնած ենք մեր հավաքական լինելիությունը պահպանելու հրամայականի առջեւ: Խոսքը հենց հավաքականության մասին է, որովհետեւ ազգակործան գլխավոր վտանգը թաքնված է մեր հավաքական լինելիությունը անհատի ֆիզիկական գոյության հետ շփոթելու մեջ:

Այո, այս երկուսն էլ կարեւոր են , բայց հայ մարդու իմաստալից եւ երջանիկ կյանքը իր ազգակիցների հետ հարազատ միաջավայրում ապրելու մեջ է, այլ ոչ թե օտար շրջապատում սոսկ գոյատեւելու: Այս պատկերացումն է տարանջատում ազգայինը ապազգայինից:

Այս հստակ տարբերակումն է նաեւ կանխորոշում թե անհատ-ժողովուրդ-ազգ- պետականություն եւ հայրենիք կապերը ինչ իմաստ են ձեռք բերում, ընդհանրապես կան թե չկան եւ վերջապես իրար փոխլրացնող ու ամբողջացնող են, թե հակադրվող ու մասնատող:

Դաշնակցության համար միշտ էլ առաջնային եւ գերակա նպատակ է եղել ողջ հայության, որպես էթնիկ հավաքականության, ինքնատիպության պահպանումը, նրա առաջընթաց զարգացումը եւ այդպիսով հայ ազգի հարատեւության ապահովումը: Քանզի արժեք եւ իմաստ ունեցող ամեն ինչի առանցքում մեր հայկական ինքնությունն է: Ինքնություն՝ որի հենասյուներն են՝ մեր ընդհանուր հայրենիքը, հայոց լեզուն, մեր սերունդների ժառանգությունն ու մշակույթը եւ մեր Սուրբ կրոնն ու հավատամքը:

Իսկ սեփական ազգային ինքնության հետ իր պորտալարով չկապված անձը սովորական մահկանացու է՝ անցողիկ եւ անհիշատակ: Միայն իր տեսակը պահպանող եւ ազգի ճակատագրով ապրողն է, որ մաս է կազմում իր իսկ ազգի հարատեւությանը եւ ունի տեսլականը հավերժական կյանքի:

Խորքում, այսօր մեր այս հավատամքն է, որ փորձության է ենթարկվում:

Պատմության մեջ շատ է եղել, երբ մեր տեսակի եւ հավատքի ամրությունը փորձության է ենթարկվել դրսի թշնամիների կողմից, բայց կրկնակի դաժան եւ վտանգավոր է փորձությունը, երբ քողարկված կամ անթաքույց դրան ձայնակցում են ներսից:

Իսկ փորձությունները հաղթահարել ընդունակ է միայն այն ժողովուրդը, որը չի կորցնում իր դիամադրելու կարողությունը:

Եվ այսօր թե՛ դրսից, եւ թե՛ ներսից ըստ էության արվում է նույնը՝ թուլացնել մեր դիմադրողականությունը:

Թշնամին դա կատարում է դրսից ուժի կիրառման սպառնալիքով պահանջելով ենթարկվել եւ դադարեցնել որեւէ դիմադրություն, իսկ վարչախումբն էլ ներսից համարելով, որ դիմադրությունն անիմաստ է ու նույնիսկ կործանարար` ուզում է այդ սպառնալիքները չեզոքացնել թշնամու բոլոր պահանջները բավարարելու միջոցով:

Ադյունքում, այն ինչ գործող վարչախմբի ձեռամբ կատարվում է այսօր, այլ կերպ քան մեր տեսակի վերացմանը ձգտող թշնամու շահերի սպասարկում դժվար է անվանել:

Սրա լավագույն ապացույցն է, թե ինչ է այս վարչախումբը արդեն հասցրել անել իր գործունեության 7,5 տարիների ընթացքում:

Արդեն փաստագրված եւ անհերքելի ապացույց է, որ գործող վարչախումբը հանուն թուրք -ադրբեջանական շահերի սպասարկման գերազանցելով իր սահմանադրական լիազորությունները հակառակ է գործել Ազգային ժողովի կողմից հաստատված կառավարության ծրագրին: Հատկապես ծրագրի այն պահանջներին, որոնք վերաբերում են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը , ՀԱՊԿ-ի անդամակցությանը, հայ-ռուսական ռազմավարական դաշինքին եւ այլն:

Առավել պատկերավոր է երեւում այս վարչախմբի բերած ավերը, երբ համեմատական ենք անցկացնում, թե ինչպիսին էր ազգովի մեր ընդհանուր վիճակը 2018 թվականին եւ ինչպիսին է հիմա:

Այդ տարբերության ամենագլխավոր արձանագրումը, որ մնալու է պատմության մեջ, հետեւյալն է. կար հաղթանակած ժողովուրդ եւ հայկական լիարժեք վերահսկողություն Հայաստանի եւ Արցախի ամբողջական տարածքների վրա: Հիմա ունենք դառը պարտությունից ուշքի չեկած հասարակություն, իր երբեմնի մատունակությունը կորցրած բանակ, հայաթափված եւ հանձնված Արցախ, տարածքային ամբողջականությունը խախտված եւ ինքնիշխանությունը վտանգված Հայաստան:

Մենք նաեւ ականատեսը եղանք հայոց պատմության ամենաամոթալի դրվագներին, երբ առաջին անգամ պետականություն ունենալու ժամանակ կատարվեց արցախահայերի նոր ցեղասպանությունը:

Մինչ այդ տեսանք նաեւ, թե ինչպես է մեր հաղթական ազատամարտը ստորադասվում 2018 թվականին կատարվածին եւ հայտարարվում՝ թե մեր հերոսները զոհվել են հանուն ոչնչի:

Վարչախումբը փաստացի ստանձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները հիմնավորողի, լեգիմիտացնողի եւ կատարողի գործառույթը, ձեռնամուխ եղավ կոտրելու ազգային ոգին, սպառելու պայքարի հնարավորությունները եւ հասարակությանը մղելու անճարության:

Դա կատարվում էր հային հայ պահող եւ մեր հաղթանակների հիմքերը ձեւավորած ամեն ինչ արժեզրկելու եւ խարխլելու միջոցով:

Պատմական փաստ է, որ մեր նոր կազմավորված երկու հայկական պետությունների ազատությունը, անկախությունը եւ միասնականությունը ձեռք է բերվել եւ պահպանվել Հայաստանի եւ Արցախի անկախության մասին հռչակագրերի, Հայաստան-Արցախ -Սփյուռք եռամիասնության , մարտունակ բանակի, եկեղեցու եւ համազգային կառույցների շնորհիվ:

Այս վարչախումբը հետեւողականորեն նսեմացրել է այս համազգային ձեռքբերումները եւ մսխել մեր հաղթանակի արդյունքները: Եվ իրենց օրոք արդեն անկախության վերոնշյալ հռչակագրերը մերժված են եւ անտեսված, հաղթանակած բանակը՝ պարտված եւ տկարացած, եռամիասնությունը՝ խաթարված եւ պառակտված, եկեղեցին եւ համազգային կառույցները՝ հետապնդված եւ հալածված:

Ըստ այդմ՝ թշնամու երազած լավագույն պայմանները ստեղծվում են իր հակահայ նպատակներին հասնելու համար: Ահավասիկ՝ Արցախի Հանրապետության հռչակման մասին հռչակագրից հրաժարվեցին, Արցախը հայաթափվեց եւ հանձնվեց Ադրբեջանին:

Հայաստանի անկախության մասին հռչակագրից հրաժարվելու հետեւանքը կլինի հայոց ինքնիշխան պետության կորուստը եւ Հայաստանի թուրքացումը:

Վարչախումբը խզելով կապը Արցախի հայկականության եւ Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության միջեւ գնում է երկուսն էլ կորցնելու ճանապարհով: Ավելին, փորձում է դա անել հանրությանը պահելով հրեշավոր մոլորության մեջ, թե իբրեւ Արցախը թոկ էր մեր վզին փաթաթված եւ պետք էր ազատվել դրանից, որպեսզի փրկենք Հայաստանը: Այսօր բացեիբաց խոստովանում են, որ 44 օրյա պատերազմով, գոռալով հաղթելու ենք, մտածված մեր ժողովրդին տարել են նվաստացուցիչ պարտության, իբրեւ թե հանուն Հայաստանի անկախության ամրապնդման: Առնվազն մտախանգարում պետք է ունենալ ընդունելու, որ չարին ու թշնամուն հանձնվելն ու պարտվելը միջոց են ազատության ու փրկության:

Իրականում թշնամուն չզիջելու հնարավորություն չունեցողը ստիպված է լինելու մաս-մաս զիջել ամեն ինչ: Սա է պարտվածի եւ պարտությամբ հպարտացողի վախճանը:

Եվ սա է այն վախճանը, դեպի ուր տանում է մեր ժողովրդին պարտվողականությունն ու զիջողականությունը որպես իր քաղաքական հավատամք դարձրած այս վարչախումբը՝ իհարկե սնելով մարդկանց իբրեւ թե արդեն հաստատված խաղաղության սին պատրանքներով:

Սակայն այն, ինչ այսօր ներկայացվում է որպես հաստատված խաղաղություն, մեծագույն խաբկանք է եւ իրականում լոկ ժամանակավոր զինադադար՝ նոր զիջումների նախաշեմին: Եվ այդ զինադադարը կարող է խախտվել բոլոր այն դեպքերում, երբ թուրք- ադրբեջանական տանդեմի որեւէ հերթական պահանջ չբավարավի: Հետեւաբար, այս վարչախմբի մատուցածը իրականում ոչ թե խաղաղության հաստատման, այլ մեր կրած պարտության ամրագրման գործընթաց է՝ ուղղված բավարարելու թուրք- ադրբեջանական տանդեմի շարունակական բոլոր պահանջները:

Այսպիսի խաղաղություն ստանալը փաստացի խաղաղություն է թուրքացման դիմաց:

Թուրք-ադրբեջանական տանդեմը այս վարչախմբի օժանդակությամբ, ներքաշել է մեզ սողացող կապիտուլյացիայի մեջ, որի նպատակն է առավելագույնը ստանալ մեզ հասցրած պարտությունից:
Ինչը նշանակում է Ադրբեջանի գլխավոր պահանջի իրականացում, այն է՝ Հայաստանը վերածել փաստացի Արեւմտյան Ադրբեջանի:

Սրա համար, Ադրբեջանը օրակարգ է դարձնում այսպես կոչված «արեւմտյան ադրբեջանցիների» վերադարձի, Հայաստանին ագրեսոր երկիր ներկայացնելու եւ իբրեւ թե Արցախը եւ հարակից տարածքները երկար տարիներ գրաված լինելու համար փոխհատուցում պահանջելու հարցերը : Դրան լիովին համընթաց այս վարչախումբն էլ օրակարգ է բերում այսպես կոչված իրական Հայաստանը պատմական Հայաստանին հակադրելու, Արցախն ուրանալու, մեր ազգային խորհրդանիշները վերանայելու եւ Սահմանադրության նախաբանը զեղչելու դրսից պարտադրվող հարցերը:

Արդեն իսկ վարչախումբը հրաժարվել է մեզ համար շահեկան իրավական հիմքերով Հայաստանի ավելի մեծ տարածքներ ամրագրող սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելու նպատակից: Ադրբեջանի հետ հասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը եւ հետ է կանչում միջազգային դատարաններում մեր շահերի պաշտպանությանն ուղղված հայցերը:

Որպես պատկերի ամբողջացում չի կարելի շրջանցել նաեւ այն ավերը, որն այս վարչախումբն այս 7,5 տարիների ընթացքում հասցրել է կատարել ժողովրդավարության, իրավական պետության կայացման եւ ընդհանրապես սահմանադրական կարգի հիմքերը կազմաքանդելու առումով: Քանզի այս արժեքների պահպանման մասին խոսք չի կարող լինել որեւէ մի երկրում, որտեղ կան տասնյակ քաղբանտարկյալներ եւ համատարած են ապօրինի գաղտնալսումները, քաղաքական բնույթի հալածանքներն ու հետապնդումները:

Հայաստանում այսօր, ըստ էության ընդդիմադիր գործունեությունը դարձել է քրեորեն հետապնդելի արարք: Ձեւավորվել է անձիշխանություն եւ նրան սպասարկող ոստիկանապետություն: Այսպես շարունակվել չի կարող: Սա ինքնակործանման ճանապարհն է, որը բերելու է ազգային ինքնության վերացման եւ հայոց անկախ ու ինքնիշխան պետության կործանման:

Մեր սերնդի պատմական առաքելությունն է, նախ եւ առաջ կասեցնել այս ընթացքը, վերականգնել Հայաստանի զարգացման ազգային պետական ուղեգիծը եւ ազատել հայ ժողովրդին կապիտուլյացիա կամ պատերազմ կործանարար երկընտրանքից:

Գլոբալ առումով մեզ անհրաժեշտ դիալեկտիկական զարգացման հասնելու օրենքը, հայտնի «բացասման բացասումի» օրենքն է: Ոչ թե պարզունակ բացասումը, որ ամեն ինչ բացասում է, այդ թվում ՝ լավը, այլ այնպես, որ լավը պահպանվի եւ զարգացվի, իսկ վատը՝ բացասվի եւ վերացվի:

2018 թվականին շատերին թվում էր, թե հենց դա է լինելու եւ խաբվեցին:

Հիմա վստահաբար կարելի է ասել, որ իրենց հռչակած մերժումը անգամ պարզունակ բացասումը չէր վերը նշվածի տրամաբանությամբ, այլ ավելի վնասաբեր դարձավ , երբ մերժելով, ըստ էության մերժեցին առաջին հերթին, հենց լավը, մերժելով ազատամարտի մեր հաղթանակն ու համազգային ձեռքբերումները եւ հակառակը՝ պահպանեցին եւ կատարելագործեցին վատը՝ հոռի բարքերը, կոռուպցիան, հովանավորչությունը, բռնաճնշումները եւ սահմանադրական կարգի արհամարհումը:

Եվ ուրեմն, նախ եւ առաջ, պետք է մեր երկիրը բերել զարգացման ուղեգծի վրա:

Շարժվել իրական «բացասման բացասում» օրենքի տրամաբանությամբ: Մեր դեպքում կատարել «մերժման մերժում»՝ վերականգնելով եւ պահելով մեր ազգի եւ պետության հարատեւության համար լավն ու օգտակարը եւ մերժել ու արմատախիլ անել ազգակործանման տանող ամեն վատն ու վնասակարը: Միայն այդպես ժողովուրդը սպառողական հասարակությունից կդառնա արարող եւ գերագույն իշխանության միակ կրողը:

Պետությունը կդադարի լինել միայն մեկ անձի կամ վարչախմբի ապաստարանն ու սպասարկողը եւ կդառնա կենսունակ ու բոլորինը:

Պետություն, որը կոչված կլինի ապահովելու ոչ միայն անհատի ու քաղաքացու, այլեւ ազգի ու նրա ինքնության, կենսունակությունն ու զարգացումը:

Երկրի զարգացման մարտավարության մեջ այսպիսի շրջադարձ առաջացնել հնարավոր է միայն ձեւավորելով դա կատարելու ընդունակ նոր, իսկապես ժողովրդի իշխանություն, կառուցել կենսունակ պետություն, քանի դեռ չենք անցել անշրջելիության բոլոր կետերը:

Պետք է առաջնահերթ քայլեր ձեռնարկել հետեւյալ ուղղություններով.

-հայրենիքում եւ սփյուռքում վերականգնել մեր ժողովրդի ներազգային համերաշխությունը, միասնականությունը ի խնդիր սեփական ինքնության պահպանման եւ հայոց անկախ պետականության ամրապնդման,

-վերականգնել զինված ուժերի մարտունակությունն ու անվտանգության համակարգերի արդյունավետությունը,

– դաշնակից երկրների հետ ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատել կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցություն ապահովելու համար,

– Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն իրականացնել կողմերի օրինական շահերի հարգմամբ։ Համաձայնեցման ենթակա բոլոր հարցերի լուծումներն ընդգրկող ամբողջական փաթեթի հիման վրա, որպես նախապայման, առաջադրել ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերումը, բոլոր ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձը և մշակութային ժառանգության պահպանումը,

-մինչև Արցախի հարցի վերջնական քաղաքական կարգավորումը, հետապնդել արցախահայերի հավաքական հայրենադարձության իրավունքը՝ հիմնված էթնիկ զտման հետևանքով բռնաճնշումների ենթարկված և բռնի տեղահանված անձանց իրավունքների լիարժեք հարգման վրա,

-ապահովել Արցախի ժողովրդի վերադարձի անվտանգ պայմաններ, ողջ ծավալով արցախահայությանը տրամադրելով միջազգային նորմերով երաշխավորված քաղաքական և քաղաքացիական իրավունքները,

– սատար կանգնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների,

-Հայաստանում հաստատել ժողովրդի իրական իշխանություն եւ վերականգնել երկրի սահմանադրական կարգը:

Այս նպատակներին հասնելու միջոցը՝ սփյուռքում համահայկական զորաշարժի առաջացումն է, իսկ Հայաստանում իշխանափոխության օրակարգի շուրջ միացյալ ուժերով ընդդիմադիր, կուռ ճակատի ձեւավորումը:

Դաշնակցական իմ ընկերներ,

Մենք, նախ եւ առաջ պարտավոր ենք, սա սկսել մեզանից՝ միասին ապահովելով ամբողջական համադաշնակցական զորաշարժ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք հայտնվել ենք մեր հայրենիքն ու հայկական ինքնությունը պահպանելու և սերունդներին ժառանգելու հրամայականի առջև։

Մենք կարող ենք և պարտավոր ենք դա անել, մենք զավակներն ենք 88 թվականի համազգային զարթոնքի ու հաղթանակներ կերտած ժողովրդի։

Ազատագրենք մեր հոգիները, փակենք պարտության այս էջը, որ արցախցին ետ դառնա իր տուն, որ Հայաստանն իր Սյունիքով մնա հայկական, որ հայն իր երկրում ու աշխարհում քայլի վստահ ու հաղթական։

Կեցցե՛ Հայաստանն ու հայությունը

Կեցցե՛ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը

Միություն, պայքար, հաղթանակ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Սպասելով համազգային կամքի յաղթական արձ

1.Վերջին 8-ը տարւայ հայաստանեան թուրքահպատակ իշխանազաւթներն ու իրենց ապազգային

16 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է հնգապատկել Հայաստանի քաղ

15 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Նոր Ռազմավարութիւն` Ազրպէյ

Ազրպէյճանի մէջ հաւատարմագրուած դեսպաններու այցելութիւնը Արցախ առաջին քարոզչակ

15 Սեպտեմբեր 2026
Հայաստանը պետք է պահանջեր, որ Ադրբեջան

«Առավոտ»-ի հարցերին պատասխանել է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցու

14 Սեպտեմբեր 2026
Հաջիևը մանիպուլյացիա է անում

Արցախի մշակույթի նախկին նախարար, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խ

14 Սեպտեմբեր 2026
Չի կարող արդարադատության հիմքում լինել

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի

14 Սեպտեմբեր 2026
Հայաստանում պատերազմ բերող մի ուժ կա,

Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպական էժան շանտաժը Ամեն անգամ, երբ խոսվում է

12 Սեպտեմբեր 2026
Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով

Օրերս Բաքվի բանտից հնչեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյա

12 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

12 Սեպտեմբեր 2026
Դամբանական` Ընկեր Եդուարդ Ֆրունճեանի յ

Ստորեւ կը ներկայացնենք հանգուցեալ Եդուարդ Ֆրունճեանի յուղարկաւորութեան ընթացքի

11 Սեպտեմբեր 2026
Քանի Մը Օրուան Ծրագրուած Պատերազմ Մը,

«Երկարատեւ պատերազմը երբեք որեւէ ազգի ի նպաստ չէ եղած»։ Սուն Ցու (544-496 Ք

11 Սեպտեմբեր 2026
Պարտավոր չենք Կայսրին տալ այն, ինչն Աս

«Ոչ մի անմեղ հանդիպում կամ ծանոթություն։ Ոչ մի ընկերական ձեռքսեղմում կամ լուսա

11 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 10-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Ա

10 Սեպտեմբեր 2026
Տասներեք եվրոպական համայնքներ պատասխան

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության ներքո միավորված՝ եվրոպական տասներե

10 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company