ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Լուրեր

«Պայքարը շարունակվում է». Ավանդական Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք

23 Ապրիլ 2026

Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախօրեին, Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և Նիկոլ Աղբալյան Ուսանողական միությունների նախաձեռնած ավանդական Ջահերով երթը:

Այս տարի այն կրում էր «Պայքարը շարունակվում է» կարգախոսը։

Երթին մասնակցում էին ՀՅԴ գործիչներ, «Հայաստան» դաշինքի անդամներ, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հազարավոր քաղաքացիներ:

Ջահերով երթի մեկնարկից առաջ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում ասաց. «Այսօր՝ Հայոց ցեղասպանությունից 111 տարի անց, մենք կանգնած ենք հայկական պետության մայրաքաղաքում հայության անժամանցելի իրավունքները պաշտպանելու, մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք նոր Ցեղասպանություն և հայրենազրկում թույլ չտալու համար։ 111 տարի առաջ մեզ ցանկանում էին բնաջնջել՝ փորձելով ոչնչացնել մեր ինքնությունը։ Ուզում էին, որ մենք մոռանանք մեր խորհրդանիշերը, չխոսենք հայերեն, չերգենք մեր երգերը, ուրանանք մեր պատմությունը»:

Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանությունը մեր 1000-ամյա պատմության մեջ, մեր տեսակի դեմ իրականացված ամենասարսափելի և ամենազազրելի հարձակում էր, որն ապրեց մեր ժողովուրդը ։

«Հայ ժողովուրդը կարողացավ իր մեջ ուժ գտնել, վերականգնվել և պետականություն կառուցել։ Հայկ նահապետից մինչև Ավարայր, Սարդարապատից մինչև Արցախյան ազատամարտ․․․ մեր պայքարի գլխավոր նպատակը եղել է պահել մեր ինքնությունը և հայ մնալ։ Իսկ այսօր՝ ավելի քան մեկ դար անց, մեր վրա հարձակվում են ոչ թե յաթաղանով, այլ ուրացման պարտադրանքով։ Նպատակը նույն է՝ ջնջել հայկական հետքը, վերացնել մեր տեսակը։ Մեզ ստիպում են, որ չոգեշնչվենք Արարատով, մեզ ստիպում են մոռանալ Արցախը և այնտեղ կատարված ոճիրը, մեզ ստիպում են հրաժարվել մեր պետության ծննդյան վկայականից՝ Անկախության հռչակագրից։Եվ սա կատարվում է այն ժամանակ, երբ Արցախում ոչնչացնում են մեր եկեղեցիները,իսկ մեր եղբայրները գտնվում են Բաքվի բանտերում և, փաստացի, շարունակում է Ցեղասպանության քաղաքականությունը։ Այս ամեն ինչն արվում է այս շենքում նստած հանցագործի՝ Փաշինյանի մասնակցությամբ և մեղսակցությամբ»,- նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Ելույթ ունեցան նաեւ ՀՅԴ անդամ Սեւակ Նազարյանը եւՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության վարչության ներկայացուցիչ Ժորա Ավդալյանը:

Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում այրեցին Թուրքիայի դրոշը, ապա «Պայքար, պայքար» վանկարկումներով ու պահանջատիրական կոչերով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Նրանք իրենց հետ տանում էին Հայաստանի և Արցախի Հանրապետության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության ավելի քան 1,5 միլիոն զոհերի հիշատակը եւ ծաղիկներ զետեղեցին անմար կրակի շուրջ: Տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ:

Մանրամասները՝ Երկիր Մեդիայի տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company