ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Պետք է փոխել երկրի զարգացման այս հակազգային, ապազգային ուղեգիծը եւ հաստատել ազգային պետական ուղեգիծ

27 Ապրիլ 2026

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հյուրընկալվել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Սփյուռքն այսօր» հաղորդաշարին:

Անդրադարձ է կատարվել 2026 թ-ի ապրիլի 11-12-ը Փարիզում կայացած Սփյուռքի ազգային զորաշարժի խորհրդաժողովին:

Արմեն Ռուստամյանը խոսել է խորհրդաժողով հրավիրելու նպատակների մասին: Կարեւորելոլով խորհրդաժողովի անցկացումը` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշել է. «Խորհրդաժողովը սպասված էր այն իմաստով, որ բավականին լուրջ խնդիրներ են առաջացել այս 8 տարիների ընթացքում հայրենիք-սփյուռք կապերի բացակայության պատճառով: Պետական քաղաքականություն որպես այդպիսին, կարելի է ասել, գոյություն չունի, իսկ այն ինչ կատարվում է , ավելի շատ վնասարար է քան օգտակար: Սրանք պարզապես խոսքեր չեն, որովհետեւ ինչպես բոլոր հարցերում այս իշխանությունները, փոխանակ օգտագործեին մեր եղած փորձը, միջազգային փորձը ավելի զարգացնեին, եւ այդ զորակցությունը ամբողջական դառնար, սկսեցին զրո կետից եւ հոնքի տեղը աչքը հանեցին; Այդ փորձն աամբողջությամբ անտեսվեց » :

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ թե մեր, թե միջազգային փորձը խոսում է հետեւյալի մասին՝ անտեսելով սփյուռք-հայրենիք կապերի յուրահատկությունները՝ մեր դեպքում շեշտը դրվել է այս կամ այն մոտեցման կարեւորության վրա: Հայրենադարձության հարցում, օրինակ, մոդելը Իսրայելն է, տնտեսական համագործակցության և ինտեգրման հարցերում՝ Չինաստանը, Հնդկաստանը եւ այլն: Մինչդեռ մենք պետք է առաջնորդվենք ոչ թե այն մոտեցմամբ, որ սփյուռքից միայն օժանդակություն ակնկալենք, այլ ասենք՝ եկեք, մաս կազմեք պետությանը եւ ազգին: Հայությանը այդ հանարավորությունը պետք է տանք, եւ սա պետք է իրականացվի հստակ ծարագրավորված, կառուցակարգային եւ իրավական լուծումներով: Եվ դա պետք է աշխատի փոխշահավետության սկզբունքի վրա: Այսինքն, սփյուռքը պետք է ունենա հնարավորություն Հայաստանի քաղաքական, տնտեսական, իրավական, մշակութային կյաքնում ներկայություն ունենալու, իսկ Հայաստանն էլ ստանա առավելություններ սփյուռքի առկայությունից:

Դիտարկմանը, թե մեզ գաղափարական միասնություն է պետք, մինչդեռ օրվա իշխաննությունները խփում են այն ազգային գաղափարներին, որոնք սփյուռքի համար կարմիր գիծ են, Արմեն Ռուստամյանը պատասխանել է. «Այո մեր ինքնության հարցն է: Տեսեք, ոնց են աղավաղում այն, ինչը մեզ շաղախում է: Հայրենիք-սփյուռք հարաբերություններն առաջին հերթին հայերին իրար կապելու մասին են: Մեզ մեր ինքությունն է կապում, հայի տեսակը, նույն ընկալումը: Մենք մեր հայրենիքի, լեզվի, մշակույթի, ավանդույթների, մեր արժեհամակարգի իմաստով, նույն մոտեցումներն ունենք, կիսում ենք իրար հետ անկախ նրանից թե մենք որտեղ ենք ապրում: Ինքնության անհրաժեշտությունն է պետք խրախուսել, որ կարողանանք մեր ներուժն ամբողջությամբ օգտագործենլ: Իսկ ինչ են անում այս իշխանությունները, որպեսզի ցույց տան, որ մենք անկարող ենք: Նրանց ծրագիրը կխափանվի, եթե պարզվի, որ մենք լուրջ ուժականություն ունենք՝ ինքներս մեր խնդիրներին տեր կանգնելու: Որն է մեր ուժականության հիմքը՝ մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ նպատակ: Այո, սրանով մենք կարող ենք համախմբել ողջ հայությունը » :

Խոսելով թուրք -ադրբեջանական տանդեմի նպատակների մասին՝ Արմեն Ռուսատմայնն ասել է. «Թուրքերի ուզածը ոչ միայն հայտնի պահանջներն են մեզնից, այլ մեր ինքնությունից մեր հրաժարվելը: Մեր ինքությունն է իրենց համար խնդիր: Արցախն հայաթափվել է, բայց թուրքերը չեն հանգստանում: Ջնջում են ամբողջ հայկական հետքը, մեր մշակութային ժառանգությունը, ինչպես Նախիջեւանում, Արեւմտյան Հայաստանում: Իրենք մեր ինքոության հետ խնդիր ունեն, որպեսզի հայկական հարցից ազատվեն: Չկան հայեր, չկա հայկական հարց. սա է իրենց մոտեցումը: Իրականացվում է պանթուրանական ծրագիրը: Ժամանակները փոխվում են, իրենք իրենց ծարգրերը համապատասխանեցնում են ստեղծված իրավիճակին, բայց նպատակից երբեք չեն հհրաժարվում: Սա է պետք հասկանալ, այստեղ է, որ խաբում են այս իշխանությունները՝ մեզ թմրեցնելով, այսպես կոչված, խաղաղության կեղծ պատրանքով: Ինքնություն չունեցող ազգը ոչնչանում է առանց պատերազմի՝ սա է իրականությունը: Այս իշխանությունների 8 ամյա գործունեությունը եթե կարճ բնորոշենք, դա գիտակցված վնասարարություն է՝ ուղղված մեր ինքությունից հրաժարվելուն եւ մեր համազգային ձեռքբերումները մսխելուն: Սփյուռքի զորաշարժի համաժողովը անհրաժեշտ էր, որպեսզի մենք սթափության կոչով հանդես գանք ողջ հայության առաջ, որ եթե թողնեք այս քաղաքականությունը շարունակվի, ապա կանցնենք անշրջելիության բոլոր կետերն ու ամենամեծ ցանկության դեպքում էլ ունեցածն այլեւս հետ չենք բերի»:

Խոսելով աշխատանքների շարունակականության և խորհրդաժողվի ուղերձը կապիտալիզացնելու մասին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն նշել է. «Արդեն իսկ խորհրդաժողովի ժամանակ ձեւավորվել է համակարգող մարմին: Կոչ-հայտարարությունը ներկայացնում է զորաշարժի ուղղությունները, համահայկական օրակարգը: Խորհրդարանական ընտրությունները դիտվում են որպես սահմանագիծը, որից հետո արդեն անշրջելիության վիճակ կարող է առաջանալ: Կոչ է արվում բոլորին մասնակցեել ընտրություններին: Նրանք ովքեր ունեն քաղաքացիություն, կարող են գալ եւ մասնակցել ընտրություններին: Իսկ Հայաստանից դուրս բավականին շատ քաղաքացիներ կան: Իրենք կարող են անմիջական մասնակցություն ունենալ եւ լուծել գլխավոր հարցը՝ փոխել երկրի զարգազման այս հակազգային, ապազգային ուղեգիծը եւ հաստատել ազգային պետական ուղեգիծ: Դա կարելի է անել միայն փոխելով այս իշխանությանը: Եվ ուրեմն մեր խնդիրը Հայաստանից դուրս այս գաղափարի շուրջ զորաշարժ առաջացնելն է, իսկ Հայաատանի ներսում ընդդիմության միասնական ջանքերով՝ իշխանափոխություն իրականացնելը: Այսօր սա հրատապ անհրաժեշտություն է: Դրա հետ կապված մենք խորհրդաժողովը կազմակերպեցինք, որ այս ահազանգը եւ հարցի կարեւորությոունը յուրաքանչյուր հայ հասկանա եւ իր կողմից կարողանա իր նպաստը բերել դրա լուծմանը»:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company