ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

Արցախյան հակամարտությունը խճճվում է

15 Փետրվար 2019 Չեմ կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողքից նայողի դերակատարություն կունենան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: Ըստ նրա՝ ամեն երկիր ունի իր շահը: Բալայանն ասաց, որ մոտ ժամանակներս Մնացականյան-Մամեդյարով հանդիպում կլինի, կքննարկվի Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու հարցը:

- Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գաղտնի, ստվերային գործընթաց է ընթանում: Կա՞ մտահոգվելու առիթ:

- Մտահոգություններ կան Ադրբեջանի խորհրդավոր լռության հետ կապված: Այդ ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանը համաձայնեց չկրակել ղարաբաղաադրբեջանական շփման գոտում: Սրանք հարցեր էինք, որոնց շուրջ տարիներ շարունակ փորձ էր արվում լուծումներ գտնել, բայց չէր հաջողվում: Մյուս կողմից, հավատում եմ վարչապետ Փաշինյանի այն խոսքին, որ բանակցային գործընթաց չկա, գաղտնի փաստաթղթեր չկան, որոնց շուրջ բանակցություններ ընթանան: Իշխանությունները հայտարարում են, որ չկա նաև «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, և ժողովրդի հաղթանակը չի անտեսվի: Սրանք փարատում են մտահոգությունները: Չեմ կարծում, որ ՀՀ-ում կլինեն այնպիսի իշխանություններ, որոնք կմոռանան, որ մենք հաղթել ենք պատերազմը:

- Ձեզ չի՞ մտահոգում այն, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի չի ունեցել Մինսկի խմբի հովանու ներքո: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենց ձեռքն են վերցրել գործընթացն ու հրաժարվում են միջնորդական առաքելությունից:

– Չեմ կարծում, որ միջնորդները կողքից նայողի դերակատարություն կունենան: Ամեն երկիր ունի իր շահը: Մոտ ժամանակներս Մնացականյան-Մամեդյարով հանդիպում կլինի, կքննարկվի Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու հարցը: Այնպես որ չեմ կարծում, որ միջնորդները անտարբեր կլինեն:

– Գուցե Հայաստանն ու Ադրբեջանը չե՞ն զգում ԵԱՀԿ ՄԽ կարիքը:

– Վատ չի լինի, որ երկու երկրները բանակցեն միմյանց հետ, Արցախը ներգրավվի բանակցություններում: Բայց մոտեցումներն այնքան հեռու են իրարից, որ դժվար թե հնարավոր լինի համաձայնության հասնել: Դա երկար պրոցես է, և միջնորդները տեսակետները մոտեցնելու առաքելություն ունեն:

– Պարո՛ն Բալայան, շատերը չէին հավատում, որ հնարավոր կլինի համաձայնել սահմանին խաղաղություն հաստատելու հարցում, բայց ինչպես տեսնում ենք, երկար ժամանակ է՝ կրակոցներ չկան: Գուցե այդ հարցո՞ւմ էլ հնարավոր լինի համաձայնել:

– Ամեն ինչ հնարավոր է, բայց դա այն հարցը չէ, որ մեկը նստի ու որոշի, որ այսպես կլինի: Սա համայն հայությանը հուզող հարց է: Սա համայն հայության հաղթանակն էր, ու չեմ կարծում, որ առանց համաժողովրդական համաձայնության հարցը կլուծվի: Չեմ կարծում նաև, որ համայն հայությունը համաձայնի զիջումներին: Բանակցող կողմերը չեն կարող հաշվի չառնել, որ գոյություն ունի Արցախ՝ իր լեգիտիմ իշխանությամբ ու պետական կառույցներով:

– Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախի ժողովուրդն իրեն ձայն չի տվել, չի ընտրել, ինքը չի ներկայացնում արցախցիներին, ուստի չի կարող բանակցել Ղարաբաղի փոխարեն: Եթե հնարավոր չլինի Արցախը վերադարձնել բանակցային սեղան, արցախցիները կտա՞ն վստահության քվե Նիկոլ Փաշինյանին՝ բանակցելու ԼՂ փոխարեն՝ հաշվի առնելով, որ ինքն արցախցի չէ՝ ի տարբերություն նախորդ երկու նախագահների:

– Նախ և առաջ, չեմ կարծում, որ ծագումը էական նշանակություն ունի: Կարևոր չէ՝ արցախցի է, թե ոչ, որովհետև, իմ համոզմամբ, Հայաստանում չի լինի մի քաղաքական գործիչ, ղեկավար, որը ժողովրդի շահերին հակառակ որոշում կկայացնի: Հայաստանն ու Արցախը եղբայրներ են, մենք վստահել ենք, բայց դա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք բանակցություններին մասնակցելու որոշումից: Արցախը անպայման պետք է բանակցի, չէ՞ որ հակամարտությունը ծնվել է Ղարաբաղի ու Ադրբեջանի փոխարեն, ԼՂԻՄ-ն ունեցել է որոշակի իրավասություններ: Բնականաբար, արցախյան կողմը՝ որպես հակամարտող կողմ, պետք է մասնակցի բանակցություններին, առավել ևս, որ զինադադարի կնքման համաձայնագրի տակ իր ստորագրությունը դրել է Ղարաբաղը: Կան փաստեր ու իրողություններ, որոնք պետք է հաշվի առնել: Վերջնական խոսքը պետք է լինի Արցախինը:

– Կարծիքներ կան, որ քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը չեն բանակցում այնպիսի հարցերի շուրջ, որոնք անմիջականորեն վերաբերում են Արցախին, չկա Արցախի դիրքորոշման կարիքը, Ղարաբաղը չի վերադառնա բանակցային սեղան:

– Տարիներ շարունակ բարձր մակարդակով հանդիպումներ են եղել, ինչի՞ մասին են խոսել: Խոսել են, չէ՞, տարածքների մասին, կարգավիճակի մասին: Այնպես չէ, որ Ղարաբաղին վերաբերող հարցեր չեն քննարկվել, քննարկվել են: Ժամերով հանդիպում են, խոսում են, մի բանի մասին խոսում են, չէ՞:

– Այն ժամանակ հստակ պահանջ չէր դրվում, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան:

– Արցախի իշխանությունները պարբերաբար շեշտել են, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան: Գուցե հաճախակի չի ասվել, ինչպես հիմա, բայց խոսակցությունը կար, այնպես չէ, որ Հայաստանի նախկին ղեկավարությունը չէր ուզում, որ մենք մասնակցենք: Հակամարտությունն ավելի է խճճվում: Չեմ կարծում, որ դրանից Ադրբեջանը բան կշահի: Մենք հաստատվում ենք մեր հողի վրա ու կպահենք մեր պետականությունն ու անկախությունը:

Հեղինակ Տիգրանուհի Մարտիրոսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան լիագու

Հ.Մ.Ը.Մ.ի միջ-դիւանական 12-րդ խորհրդաժողովի նախօրեակին, 2-4 Նոյեմբերին, Հ.Մ.Ը.

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company