ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

«Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը որպես աշխարհաքաղաքական ճնշման և համակարգային վերաձևման ռազմավարական հայեցակարգ

05 Հուլիս 2026

Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների շարքում, վերջին տարիներին, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեման։ Եթե ընդամենը մի քանի տարի առաջ այն կարող էր ընկալվել որպես ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ծայրահեղական և մարգինալ նախաձեռնություն, ապա այսօր արդեն կասկածից վեր է, որ գործ ունենք պետական մակարդակով ձևավորված, համակարգված և երկարաժամկետ իրականացվող ռազմավարության հետ, որի ռազմավարական խորությունն ու քաղաքական նշանակությունը վաղուց արդեն դուրս են քարոզչության սահմաններից։ Խոսքն այլևս քարոզչական հերթական նախաձեռնության մասին չէ, այլ պետական դոկտրինի մակարդակի մշակված ծրագրի, որի վերջնանպատակը Հայաստանի Հանրապետության նկատմամբ աշխարհաքաղաքական և հոգեբանական ճնշման համակարգային ամրագրումն է:

«Արևմտյան Ադրբեջան» եզրն այսօր փաստացի վերածվել է թուրք-ադրբեջանական դաշինքի ռևիզիոնիստական գաղափարաքաղաքական դոկտրինի առանցքային հենասյան, որի միջոցով փորձ է արվում ոչ միայն վերաձևել տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարումների քարտեզը, այլև հարվածել հայկական պետականության գոյաբանական հիմքերին։ Այս առումով, գործ ունենք պետական մակարդակով մշակվող և հետևողականորեն իրականացվող քաղաքական նախագծի հետ, որի նպատակն է կազմաքանդել հայկական պետականության գաղափարական հենքերը, իմաստազրկել նրա ինքնիշխանության բովանդակությունը և կասկածի տակ դնել հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում պետականորեն կազմակերպված գոյության պատմական ու քաղաքական իրավաչափությունը։

Այս տեսանկյունից «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը չի կարող դիտարկվել լոկ որպես ադրբեջանական քաղաքականության առանձին դրսևորում։ Այն վերածվել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի վերաձևման ռազմավարության բաղկացուցիչ մասի, որը մշակվում և առաջ է մղվում թուրք-ադրբեջանական սերտ ռազմավարական համագործակցության շրջանակներում։ Այս ռազմավարության տեսանկյունից Հայաստանը դիտարկվում է ոչ միայն որպես հակառակորդ պետություն, այլև որպես աշխարհագրական, քաղաքական և քաղաքակրթական գործոն, որը խոչընդոտում է Բոսֆորի ափերից մինչև Կենտրոնական Ասիա ձգվող միասնական աշխարհառազմավարական տարածքի ձևավորմանը։ Հետևաբար Հայաստանի նկատմամբ իրականացվող ճնշումները չեն բխում միայն երկկողմ հակասություններից կամ հետպատերազմյան իրողություններից։ Դրանք բխում են շատ ավելի խորքային և հեռահար աշխարհաքաղաքական հաշվարկներից, որոնցում հայկական պետականության դիմադրողականության կտրուկ թուլացումը դիտարկվում է որպես ռազմավարական անհրաժեշտություն։

Հենց այս աշխարհաքաղաքական տրամաբանության շրջանակներում էլ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը ձեռք է բերում առանձնահատուկ ռազմավարական նշանակություն։ Եթե նախորդ տասնամյակներում հակահայկական քաղաքականության հիմնական առանցքն Արցախի հարցն էր, ապա այսօր նույն գործառույթն աստիճանաբար փոխանցվում է «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգին։ Դրա տրամաբանության սահմաններում Հայաստանը ներկայացվում է ոչ թե որպես տարածաշրջանի ինքնիշխան և լիիրավ պետություն, այլ որպես վիճարկելի պատմաքաղաքական տարածք, որի նկատմամբ հնարավոր է ձևակերպել նոր պահանջներ, առաջ քաշել նոր հավակնություններ և ստեղծել մշտական ճնշման նոր գործիքակազմ։ Հենց այս հանգամանքն է, որ «Արևմտյան Ադրբեջանի» թեման վերածում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, ինքնիշխանությանը և երկարաժամկետ պետական կենսունակությանը անմիջականորեն սպառնացող մարտահրավերի։

Թեև Հայաստանի գործող իշխանությունները փորձում են հանրությանը ներշնչել, թե «Արևմտյան Ադրբեջանի» թեման և դրա շրջանակում շուրջ 300 հազար ադրբեջանցիների Հայաստան «վերադարձի և վերաբնակեցման» վերաբերյալ մտահոգությունները չեն համապատասխանում իրականությանը և արհեստականորեն ուռճացված քաղաքական թեզեր են, այդուհանդերձ, նման մոտեցումը ոչ միայն իրականությունից կտրված է, այլև դրսևորվում է որպես վտանգավոր քաղաքական ինքնախաբեություն։

Իրականում «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի շրջանակներում ձևավորվող՝ ադրբեջանցիների Հայաստան հնարավոր վերադարձի վերաբերյալ քաղաքական և գաղափարական օրակարգերը վաղուց դուրս են եկել Երևանի ներքաղաքական խոսույթի սահմաններից և ձևավորվում են Բաքու–Անկարա առանցքում՝ համակարգային ռազմավարական որոշումների մակարդակով։

Այս իրողության ամենաթարմ և բացահայտ դրսևորումներից մեկը նախօրեին Նախիջևանի Օրդուբադ քաղաքում կազմակերպված «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երրորդ փառատոն-համաժողովն էր։ Այստեղ արդեն խոսքը ոչ թե շարքային միջոցառման, այլ պետական քաղաքականության հրապարակային ցուցադրության մասին է։ Երբ այդպիսի միջոցառումը տեղի է ունենում պետական հովանավորությամբ, և երբ կրթության ու գիտության ոլորտի պատասխանատու պաշտոնյան հայտարարում է, որ «Արևմտյան Ադրբեջանի» թեման ազգային ինքնության կառուցման ռազմավարական առանցք է, ապա հստակ է, որ գործ ունենք ոչ միայն գաղափարական դիրքորոշման, այլ՝ պետական դոկտրինի բացահայտ ձևակերպման հետ։

Նույնքան խոսուն է այն փաստը, որ այդ շրջանակներում «Արևելյան Զանգեզուրի» վերաբնակեցման փորձը ներկայացվում է որպես հաջողված մոդել և ապացույց, որ հետևողական քաղաքականության պայմաններում հնարավոր է իրագործել որևէ ռազմավարական նպատակադրում։ Այս ձևակերպումների տրամաբանությունը վկայում է, որ այստեղ գործ ունենք ոչ թե առանձին «հումանիտար» կամ «պատմական հիշողության» գործիքավորման փորձերի հետ, այլ քաղաքական փորձի մոդելավորման գիտակցված մոտեցման հետ, որի միջոցով ստեղծվում է նախադեպային մտածողություն՝ ուղղված հնարավոր ռազմավարական նախագծերի արդարացմանն ու լեգիտիմացմանը։

Այս ամենը թույլ է տալիս արձանագրել, որ քննարկվող գործընթացները դուրս են եկել պատմական նարատիվների պարզ գործիքավորման շրջանակներից և տեղափոխվել են ավելի խորքային մակարդակ՝ տարածքային, քաղաքական և երկարաժամկետ ռազմավարական նպատակադրումների տրամաբանության դաշտ, որտեղ ձևավորվում է ծրագրային մտածողություն՝ որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքական վերաձևումների գործիքակազմի մաս։

Այս համատեքստում առանձնակի նշանակություն ունի նաև Թուրքիայի քաղաքական վերնախավի հռետորաբանությունը, որը փաստացի ամբողջացնում է թուրք-ադրբեջանական համատեղ ռազմավարական մոտեցումների գաղափարական շրջանակը։ Թուրք պաշտոնյաները «Արևմտյան Ադրբեջանի» խնդիրը ներկայացնելով որպես հարյուր հազարավոր մարդկանց «պատմական հայրենիք» վերադարձի իրավունք, փաստում են, որ այստեղ գործ ունենք ոչ թե առանձին քաղաքական գնահատականների, այլ համակարգված խոսույթի կառուցման հետ։

Այս ձևակերպումների հիմքում ընկած է քաղաքական լեզվի նպատակային գործիքավորում, որտեղ «իրավունք», «արդարություն» և «խաղաղություն» հասկացությունները վերածվում են ոչ թե իրավական կամ բարոյական հասկացությունների, այլ՝ քաղաքական պահանջների լեգիտիմացման մեխանիզմների։ Այսպիսով ձևավորվում է մի եզրաբանական դաշտ, որի միջոցով հնարավոր է արտաքին աշխարհին ներկայացնել ռազմավարական նպատակադրումները որպես հումանիտար կամ իրավական գործընթացներ՝ քողարկելով դրանց իրական՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի վերաձևման տրամաբանությունը։

Հետևաբար պետք է ընդգծել, որ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը չի կարելի դիտարկել որպես առանձին քաղաքական-հասարակական գործիչների կամ ակադեմիական շրջանակների բնույթի հռետորաբանություն, այլ այն երկարաժամկետ և աստիճանաբար ձևավորված պատմաքաղաքական հայեցակարգի արդյունք է՝ փուլային և կուտակային զարգացմամբ, որտեղ այն ծառայում է մեկ գլխավոր նպատակի՝ կասկածի տակ դնել հայկական պետականության պատմական և քաղաքական լեգիտիմությունը։ Պետականությունը, որը զրկվում է իր պատմական խորությունից, դառնում է քաղաքական սակարկության առարկա։ Հենց այս տրամաբանությունն է ընկած «Արևմտյան Ադրբեջանի» նախագծի հիմքում՝ Հայաստանը ներկայացնելով որպես վիճարկելի տարածք, որի նկատմամբ կարող է ձևակերպվել «պատմական իրավունքների վերականգնման» քաղաքականություն։

Սակայն այս նախագիծը չի սահմանափակվում պատմության վերաշարադրմամբ. այն գործնական քաղաքական ճնշման մեխանիզմ է։ Պատմությունը այստեղ վերածվում է պահանջների շղթայի մեկնարկային կետի՝ մշակութային ժառանգությունից մինչև տարածքային հավակնություններ, որտեղ յուրաքանչյուր փուլ նախապատրաստում է հաջորդը՝ հիմք ստեղծելով նոր պահանջների ձևակերպման համար։ Այս գործընթացը տեղավորվում է թուրք-ադրբեջանական ռազմավարական փոխգործակցության ընդհանուր տրամաբանության մեջ՝ տարածաշրջանային քաղաքականության ձևավորման համադրված նպատակադրումների շրջանակում։

Այս իրադրության ֆոնին Սյունիքի գործոնն ունի առանցքային, գրեթե վճռորոշ նշանակություն։ Այն ոչ միայն աշխարհագրական տարածք է, այլև աշխարհաքաղաքական հանգույց, որի վերահսկողությունը կամ շրջանցումը ձևավորում է տարածաշրջանային հաղորդակցությունների ամբողջ համակարգը։ Հենց այստեղ է, որ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը ստանում է իր ամենախորքային քաղաքական գործառույթը՝ դառնալով լրացուցիչ ճնշման և գաղափարական արդարացման մեխանիզմ։

Այս հանգուցային հասկացությունը ձևավորում է նաև Սյունիքի շուրջ քաղաքական խոսույթի բարձր զգայնությունը։ Տարածաշրջանային հաղորդակցությունների հարցը այստեղ դուրս է գալիս զուտ ենթակառուցվածքային հարթությունից և վերածվում է ռազմավարական ազդեցության գործոնի, որի միջոցով կարող է ընդլայնվել քաղաքական պահանջների օրակարգը։ Այս համատեքստում Սյունիքը դիտարկվում է ոչ թե մեկուսացված տարածքային միավոր, այլ ընդհանուր ճնշման համակարգի բաղադրիչ՝ սերտորեն կապակցված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարական շրջանակում ձևավորվող պահանջների դինամիկայի հետ։

Այս փոխկապակցվածության պայմաններում Հայաստանի գործող իշխանությունների քաղաքական խոսույթում հաճախ գերիշխում է այն մոտեցումը, թե հնարավոր է հասնել հարաբերական կայունության՝ զիջումների և ազգային պահանջատիրության օրակարգից հրաժարվելու միջոցով։ Սակայն գործընթացների զարգացումը ցույց է տալիս, որ նման ընկալումը հիմնականում բխում է քաղաքական հաշվարկի սահմանափակ շրջանակից և չի համընկնում տարածաշրջանային զարգացումների իրական տրամաբանության հետ։ Երբ հակառակորդն առաջնորդվում է առավելագույն նպատակադրումների տրամաբանությամբ, զիջումները սովորաբար չեն հանգեցնում վերջնական հավասարակշռության, այլ վերածվում են նոր պահանջների ձևավորման հիմքի։

Ադրբեջանի վարքագիծը վերջին տարիներին այս տրամաբանության հետևողական արտահայտությունն է. յուրաքանչյուր փուլում զիջումները ոչ թե փակել են հակամարտային օրակարգը, այլ ընդլայնել այն՝ ձևավորելով պահանջների կուտակային բնույթ։ Այս համատեքստում «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը այդ ռազմավարության գաղափարական շրջանակը ձևավորող առանցքային տարր է, որի միջոցով փորձ է արվում վերաիմաստավորել Հայաստանի նկատմամբ առաջադրվող պահանջների բնույթը և ընդլայնել դրանց արդարացման դաշտը՝ պատմաքաղաքական հիմնավորումներով։

Այս իրողությունների ամբողջությունը թույլ է տալիս արձանագրել, որ գործ ունենք ոչ թե առանձին քաղաքական հայտարարությունների կամ իրավիճակային նախաձեռնությունների հետ, այլ ձևավորվող երկարաժամկետ և փուլային ռազմավարական համակարգի հետ, որում գաղափարական, քաղաքական և հաղորդակցային գործիքակազմերը գործում են փոխկապակցված տրամաբանությամբ։ Այս համակարգի առանձնահատկությունն այն է, որ այն զարգանում է կուտակային ազդեցության սկզբունքով՝ յուրաքանչյուր փուլում ընդլայնելով իր պահանջների և արդարացման շրջանակը։

Այս պայմաններում առանցքային մարտահրավերը ոչ միայն արտաքին քաղաքական արձագանքների ձևակերպումն է, այլև գործընթացների բնույթի ճիշտ ընկալումը՝ որպես նպատակային և երկարաժամկետ ռազմավարական տեսլական։ Հետևաբար անհրաժեշտ է վերանայել խնդրի նկատմամբ մոտեցման հայեցակարգային հիմքերը՝ անցում կատարելով իրավիճակային արձագանքից դեպի համակարգային և կանխատեսող ռազմավարական մտածողություն, ըստ որի կարելի է համարժեք գնահատել ընթացող զարգացումների խորքային տրամաբանությունը։

Արամ Շահնազարյան
Քաղաքական վերլուծաբան

«Դրօշակ» թիվ 6 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով

Օրերս Բաքվի բանտից հնչեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյա

12 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

12 Սեպտեմբեր 2026
Դամբանական` Ընկեր Եդուարդ Ֆրունճեանի յ

Ստորեւ կը ներկայացնենք հանգուցեալ Եդուարդ Ֆրունճեանի յուղարկաւորութեան ընթացքի

11 Սեպտեմբեր 2026
Քանի Մը Օրուան Ծրագրուած Պատերազմ Մը,

«Երկարատեւ պատերազմը երբեք որեւէ ազգի ի նպաստ չէ եղած»։ Սուն Ցու (544-496 Ք

11 Սեպտեմբեր 2026
Պարտավոր չենք Կայսրին տալ այն, ինչն Աս

«Ոչ մի անմեղ հանդիպում կամ ծանոթություն։ Ոչ մի ընկերական ձեռքսեղմում կամ լուսա

11 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 10-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Ա

10 Սեպտեմբեր 2026
Տասներեք եվրոպական համայնքներ պատասխան

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության ներքո միավորված՝ եվրոպական տասներե

10 Սեպտեմբեր 2026
Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն»

Սեպտեմբերի 8-ին հրապարակված OECD-ի PISA 2025 միջազգային կրթական գնահատման ծրագ

10 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեց

09 Սեպտեմբեր 2026
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company