ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Հետընտրական գործընթացները Հայաստանում: Լություն փոթորկից առա՞ջ

05 Հուլիս 2026

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնց լեգիտիմությունը` մեղմ ասած, կասկածի տակ է:

Նախ`ձայների հաշվարկը դեռ չավարտված, Փաշինյանը հայտարարեց իր հաղթանակի մասին, ինչը լեգիտիմության տեսանկյունից շատ կասկածելի է, քանի որ «Նիկոլ Փաշինյանի հայտարարության պահին տեղամասերում դեռ ձայների հաշվարկը ավարտված չի եղել՝ կամ ավարտվել է Փաշինյանի ասուլիսին զուգահեռ կամ առանձին դեպքերում ավարտվել է ասուլիսից 1-2,5 ժամ անց»:1 Սա նշանակում է, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հստակ հրահանգ է իջեցրել ԿԸՀ-ին ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Հունիսի 8-ին ԲՀԿ-ն դիմեց ձայների վերահաշվարկի պահանջով, քանի որ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում քվեարկության արդյունքների հրապարակման օնլայն համակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հավաքած ձայները 4 տոկոս էին, ինչն անցողիկ շեմ է, սակայն ավելի ուշ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ներկայացրած տվյալներից պարզ է դառնում, որ ԲՀԿ-ի ձայները 3.996 տոկոս են, հետևաբար, այս պահի դրությամբ չի հաղթահարում անցողիկ շեմը»,2 ակնհայտ էր, որ արհեստականորեն ԲՀԿ-ին զրկում էին իր քվեներից, ինչի իրավական ձևակերպումը տվեց ԿԸՀ-ն հունիսի 12-ին հայտարարելով, որ «խորհրդարան կանցնի 3 ուժ, ԲՀԿ-ն չի հաղթահարել անցողիկ շեմը»։3

Այն, որ ընտրությունները կեղծվել են, որ տարատեսակ չարաշահումներով, կեղծիքներով ու վարչական ռեսուրսի կիրառմամբ Փաշինյանը կարողացավ հավաքել ձայների ընդամենը 49%-ից մի փոքր ավելին, ակնհայտ է, ուստի դրա վրա կանգ չենք առնելու, կփորձենք խոսել հետընտրական հնարավոր զարգացումներից:

Ընտրություններին հաջորդող օրվանից արդեն ակնհայտ էր, որ Փաշինյանի «պյուռոսյան հաղթանակից» հետո, ընտրողների մի ստվար զանգվածի մոտ իշխում է այն մտայնությունը, թե հավաքական ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, իսկ մյուս հատվածը պնդում է հակառակը, որ պետք է վերցնի:

Իրականությունն այն է, սակայն, որ թե՛ Փաշինյանը, որպես 50+1% չհավաքած, լեգիտիմության լուրջ խնդիր ունեցող ու Ալիևի պահանջները կատարելու համար բավարար քանակությամբ պատգամավորներ չունեցող` փոքրամասնության վարչապետ, և թե՛ հայաստանյան ընդդիմությունը հայտնվել են պատային իրավիճակի առջև, որովհետև` եթե հիմա ընդդիմությունը վերցնի մանդատները ու գնա ԱԺ, դա շատերի համար կընկալվի, որպես «ընտրությունների լեգիտիմացում» ու ընդդիմադիր քաղաքացիների շարքում լուրջ հիասթափություն առաջ կբերի։

Մանդատները չվերցնելու դեպքում, սակայն` ամիսներ անց կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ Փաշինյանի հանցավոր հակահայ քաղաքականության հետևանքով սովի ու սնանկացման եզրին կանգնած ժողովուրդն ինքնաբուխ ողողի փողոցները, խորհրդարանում ընդդիմության բացակայությունը լուրջ խնդիրներ կառաջացնի իշխանության փոխանցման հարցում:

Ինչևէ, լիահույս ենք, որ մեր երկու առաջատար ընդդիմադիր ուժերը հաշվարկել են բոլոր հնարավոր սցենարները և կկայացնեն լուրջ ու կշռադատված որոշում:

Հետընտրական հաջորդ սցենարը կարող է լինել փողոցային պայքարը, ինչն այս պահին կարծես թե չի նշմարվում, նաև հասարակության շրջանում առկա որոշակի հիասթափությամբ պայմանավորված։ Գուցե նաև այդ հարցում ընդդիմության մի մասին որոշակիորեն կաշկանդեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` «ով համաձայն չէ՝ հենց այսօրվանից դուրս եկեք փողոց»։4 Ըստ նրանց, ժողովրդին փողոց դուրս բերելը կարող էր ընկալվել, որպես ընդդիմության կողմից փաշինյանական օրակարգի սպասարկում և երկրորդ. մտավախություն կար, որ Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կարող է լինել սադրանքներով քաղաքացիական բախումներ հրահրելու ու Հայաստանի ներքաղաքական կյանքը տակնուվրա անելու հարցում։

Ինչևէ, այս փուլում կարծես թե փողոցային պայքարի հեռանկար չի նշմարվում, հատկապես, որ ընդդիմադիր խոշոր ուժերը, դեռ ՍԴ-ում վիճարկում են ընտրությունների արդյունքները:

Իհարկե իշխանափոխության բազմաթիվ տարբերակներ կան, բացի ընտրություններից ու փողոցային պայքարից, որի մասին իհարկե մեր խոշոր ընդդիմադիր ուժերը գիտեն` հետևաբար պարտավոր են ունենալ նաև պլան Բ, պլան Գ ու Դ, հատկապես, որ վստահ ենք, շատ լավ հասկանում են, թե ինչ ողբերգական հետևանքներ կարող է ունենալ Փաշինյանի հետագա կառավարումը Հայաստանի համար, և խոսքը միայն տնտեսական սարսափազդու վնասների մասին չէ, որոնք հավանաբար կրելու է ՀՀ-ն ռուսական պատժամիջոցների ու հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման հետևանքով:

Հայաստանի գլխին, դամոկլյան սրի պես կախված է 300.000 ադրբեջանցիների վերաբնակեցման վտանգը, որի մասին պաշտոնապես խոսում են Ադրբեջանում «Արևմտյան ադրբեջանցիների՝ հայրենի բնակավայրեր վերադարձի հարցը»՝ դիտարկելով որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում քննարկվող գլխավոր թեմաներից մեկը… :

Հայաստանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները»,5- հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալեքբերլին՝ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան. պատմական արդարության և մարդու իրավունքների վերականգնում» խորագրով միջոցառման ժամանակ։ Հայաստանից, իհարկե պատասխան չի հնչել` արցախցիների վերադարձի իրավունքը շարունակաբար ժխտող իշխանության կողմից:

Իսկ ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում, կնշնակի նաև ընտրական իրավունքի իրացում, թուրքական խմբակցություն ԱԺ-ում, ՏԻՄ-երում թուրք ավագանիների ու համայնքի ղեկավարների, թուրք բնակչության «իրավունքների պաշտպանության» համար թուրքական ոստիկանության ու զինուժի առկայություն, ինչը կամ կհանգեցնի հայ-թուրքական անդադար բախումների կամ Հայաստանի Հանրապետության լուծարման ու Հայաստանի թուրքացման։ Սա Հայաստանի քաղաքական դաշտի խոշոր խաղացողները շատ լավ են հասկանում, և հուսով ենք ունեն` արագ ու անցնցում ճանապարհով Հայաստանի թուրքահպատակ իշխանությանը հեռացնելու արդյունավետ տարբերակ, եթե ոչ, ապա այդ տարբերակը պետք է հնարավորինս արագ գտնել, կամ խորհրդակցել հասարակության առավել գիտակից զանգվածների հետ ու մշակել փողոցային պայքարի ճանապարհով իշխանափոխության հասնելու առավել արագ և արդյունավետ ճանապարհը, որովհետև, ինչպես ցույց են տվել ՀՀ պատմության վերջին 30 տարիները` Հայաստանում դժվար է իշխանություն փոխելը ընտրությունների ճանապարհով, փողոցային պայքարի ճանապարհով էլ գերագույն բարդ խնդիր է, եթե իհարկե այդ իշխանությունը, 2018-ի իշխանության նման, տրամադրված չէ օրերի ընթացքում հեշտությամբ հանձնելու իշխանությունը:

Ամեն դեպքում, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ու ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն մեկ տարուց էլ քիչ ժամանակ դեպի անդունդ սլացքը կասեցնելու և Հայաստանի Հանրապետության լուծարումը կանխելու համար, հապաղելը, ուշացումը կամ նախկին սխալների անդադար կրկնումը կարող է Հայաստանի համար ողբերգական 2027-ի արժանանալ, հետևաբար պետք է գործել արագ և հնարավորինս արդյունավետ, քանի դեռ հավանականություն կա կանխելու անդառնալի և ճակատագրական կորուստները:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. https://www.yerkir.am/hy/article/2026/06/10/313345
2. https://armenpress.am/hy/article/1252424
3. https://yerkir.am/hy/article/2026/06/14/313581
4.https://www.panorama.am/am/news/2026/06/17/%D5%86%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC-%D5%93%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/3162030
5. https://www.aravot.am/2026/06/24/1565321/

Անի Մելքոնյան

«Դրօշակ» թիվ 6 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company