ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Քաոս, որի վերջին հանգրվանը ինքնաոչնչացումն է

05 Հուլիս 2026

Պատերազմների պատմությունը վկայում է, որ ցանկացած բանակի կործանումը ոչ թե նահանջն ու պարտությունն է, այլ բանակի ներսում սկսված խուճապն ու քաոսը: Եվ՜ զորքի նահանջը և՜ նույնիսկ մեծ կորուստները վերականգնելի են, եթե չկա խուճապ, չկա քաոս և հուսահատություն: Թե համաշխարհային, թե հայոց պատմությունը ասվածի բազմաթիվ վառ օրինակներ է տվել: Ազգերն ու պետությունները անցել են սրանց միջով ու լավ գիտեն, թե ի՜նչ զարհուրելի հետևանքների է հանգեցնում քաոսը և հուսահատությունը և սա ոչ միայն պատերազմների, ճակատամարտերի, ներքին առճակատումների դեպքում, այլև խորը սոցիալ-տնտեսական ճգնաժամերի, հասարակական ու քաղաքական, հոգևոր ու բարոյական անկումների պարագայում: Սա ամենալավը գիտակցում են խոհեմ առաջնորդները, լուրջ կառավարությունները, հասարակությունը և մտածող ազգային հանրությունը: Ահա, թե ինչու նրանք ձգտում են պետությունը զերծ պահել քաոսից ու ցնցումներից, կանխել այն ամենը, ինչը կարող է հանգեցնել դրան: Անհատի կամ մեկ մարդու ներսում՝ հոգում և գիտակցության մեջ սկսված քաոսը առաջին հերթին մտքի մթագնումն է, հույզերի անկառավարելի վայրիվերումը: Մարդը վերածվում է խաղալիքի, փետուրի, անհասկանալի գոյացության, որը բացարձակ չի հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ, իր շուրջը, չի գիտակցում իր օգուտն ու վնասը, նրա բոլոր քայլերը տարերային են, նրա հոգևոր կառույցը այլևս ջախջախված է, իսկ բանական հատվածը սրընթած գահավիժում է:

Մի՞թե պատահական է, որ մարդը այդքան հեշտ կարող է ինքն իրեն գցել ցանկացած մոլորության մեջ, հավատալ գոյություն չունեցող բաների, պայքարել դրանց հաղթահարման համար և այլն: Ուշագրավ է, որ քաոսի մեջ ապրող մարդու համար նույնիսկ առողջ բնազդներն են նահանջում՝ նրան դարձնելով կերակուր ամենտարբեր հանգամանքների երախում: Նրա միտքն այլևս ապակառուցողական է (դեստրուկտիվ), տարերային, իսկ որոշումներն ու քայլերը մեկը մյուսից անհեթեթ: Նրանց էությունը, որպես կանոն, խուճապային է, էքսպանսիվ, իսկ այդպիսիներին կառավարելն անասելի հեշտ է, քանի որ կուլ են տալիս ցանկացած մանիպուլյատիվ խոսք, կեղծիք և հակված չեն բանական եզրահանգումների:

Մի կարճ ժամանակով ուժգին ոգևորվելը և այնուհետև՝ խորը հուսահատությունը նրանց դեպքում արտահայտվում է բուռն սիրո և ատելության ձևով: Մարդկային հոգեկերտվածքը, հատկապես նրա տարերային ու քաոտիկ էությունը, չափազանց բարդ երևույթ է: Այդ մասին բավական հետաքրքիր դիտարկում է արել չին մեծ մտածող և միստիկ Լաո Ցզին: Մի անգամ նրան հարցրել են՝ կա՞ արդյոք միջոց քաոսից ազատվելու, նա քմծիծաղ է տվել ու ասել․ «Ենթադրենք դուք գնացել եք առվակից ջուր բերելու ու տեսնում եք, որ ջուրը պղտոր է, խմելու համար ոչ պիտանի: Մի՞թե դուք մտնում եք առվակի մեջ և փորձում ազատել տիղմն ու ավազը ջրից: Չէ որ դա անհնար է… Դուք միայն նստում եք առվակի ափին ու սպասում: Որոշ ժամանակ անց տեսնում եք, թե ինչպես տիղմն ու ավազը նստեցին հատակին և ջուրը առանց ձեր ջանքերի զուլալվեց: Այդպես էլ քաոսի դեպքում՝ ամեն բանը կարգավորվում և զուլալվում է ինքնաբերաբար: Սպասումն ու համբերությունը լուծումն է շատ հարցերի»: Սա, իհարկե, միստիկական գեղեցիկ հայացք է, բայց կիրառելի չէ պրակտիկ քաղաքականության դեպքում:

Ազգերն ու հասարակությունները մարդու բնույթից բխող քաոսի դեմն առնելու ճանապարհին ստեղծեցին պետություն կառույցը, պետություն ֆենոմենը, որը միակ լավագույն պատնեշն էր քաոսի դեմ: Հասարակության կենսագործունեությունը կազմակերպող և կառավարող ինստիտուտները՝ քաղաքական, սոցիալ տնտեսական, մշակութային և հատկապես իրավական ու անվտանգային համակարգերը, մարդկային բանականության բարձր դրսևորումներն են: Այս համակարգերից թեկուզ մեկի վատ աշխատանքը հանգեցնում է անցանկալի, եթե չասենք՝ աղետալի հետևանքների: Ինչքան ամուր են այդ համակարգերը, այնքան առողջ է հասարակությունը, այնքան հեռու է քաոսի վտանգը:

Այս մասին ամենալավ գիտեն իշխանությունները քանի որ ամենից մոտ հենց նրանք են կանգնած հասարակության կնճռոտ հիմնահարցերին: Միացյալ Նահանգների նախագահ Ֆրենկլին Ռուզվելտը, որի կառավարման տարիներին Ամերիկան տեսավ իր պատմության ամենաուժեղ տնտեսական ճգնաժամերից մեկը՝ «Մեծ դեպրեսիան», ասում էր․ «Կառավարության ցանկացած սխալ, թեկուզ ոչ միտումնավոր վրիպում, ուժգնանում է հասարակության ներքևի շերտերում և հանգեցնում է հրեշավոր հետևանքների: Կառավարության քայլերի հապաղման կամ շտապողականության գինը վճարում է ոչ թե քաղաքական ու բիզնեսի ընտրախավը, այլ ժողովուրդը՝ ողջ հասարակությունը»: Սայլակին գամված մարդը, սրտիկներ չէր շռայլում աջ ու ձախ, այլ խոհեմաբար տեսնում էր իր երկրի ներկան ու ապագան, հարցեր էր կարգավորում: Ժամանակները փոխվեցին, շատ ջրեր հոսեցին աշխարհում և ահա եկավ զելենսկիների, սահակաշվիլիների, փաշինյանների, կայակալասների, մակրոնների, ջոնսոնների, ֆոնդերլյայենների և նմանատիպ բախտախնդիր ամբոխավարների ժամանակը: Ինչո՞ւ, ինչպե՞ս, ի՞նչ տրամաբանությամբ դա տեղի ունեցավ, ի՞նչպես բնական նպատակները գլխիվայր շուռ եկան… Հարցեր, որոնց պատասխանները մարդկությունը երևի կիմանա մի քանի տասնամյակ հետո: Մտաբերեցինք այս գործիչներին, որպեսզի առավել տեսանելի լինեն մոլորակով մեկ քաոս սփռողների նողկալի արարքները:

Մենք էլ, ինչքան լարենք մեր միտքը, միևնույն է, 2018 թվականից ի վեր չենք գտնի իշխանությունների բանական արարքների հետքեր: Տկարամիտ իշխանաապետը հանձնեց մեր հայրենիքի մի թանկագին կտոր և ասաց՝ «Հայաստանը վերջապես դարձավ անկախ», հետո սկսեց «պատմական Հայաստան, իրական Հայաստան» զառանցանքը իր կեղտոտ հետևանքներով: Օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ նա ականապատեց Հայաստան-Ռուսաստան քաղաքական ու հատկապես՝ տնտեսական կամուրջը, հազարավոր տնտեսվարողների ու այգեգործների գցելով հուսահատության և անելանելիության գիրկը: Մոլագարի տենդով հիմա էլ կեղծել է ընտրությունները և կառավարման համակարգը մտցրել փակուղի:

Չշարունակեմ, ինձանից լավ գիտեք… Ինչ էլ ասենք, միևնույն է, վերջում կրկին գալու ենք նույն ելակետին, այն է՝ պետությունը զավթած այս թրքահաճոները հատուկ ծրագրով ամեն ինչ տանում են քաոսի: Ժողովուրդը նման դեպքում կասեր՝ «Մի գիժ քարը գլորել է փոսը, հազար խելոք չեն կարողանում հանել»։ Պարզապես, պետք է իմանալ, որ օտար կենտրոնները լավ գիտեն արժեհամակարգային քաոս ստեղծելու ներուժը ցանկացած երկրում, այդ իրավիճակներից իրենց ցանկալի շագանակները հանելու հնարավորությունները: Մեր դեպքում՝ այն, ինչ արվում է, կաներ միայն թշնամու դրածոն, թշնամու խամաճիկը: Ցավոք, այսօրինակ քաոսից ու մղձավանջներից երկրները հայտնվում են հրեշավոր սոցիալ-քաղաքական ցնցումների ու արյունահեղությունների մեջ: Ահա թե ուր են գլորում երկիրը այս մարդիկ: Ու տեսնում ենք նաև, որ բրիտանա-թուրքական տեխնոլոգները շատ կանոնիկ կերպով սրան հարկավոր պահերին միացնում անջատում են, որ ռեխը շաղ տա, դիվադադար անի հանրությանը: Երանի ամեն բան ռեխ շաղ տալով էլ ավարտվեր, բայց քաոսի տոնուսը բարձ պահելու համար պետք են նաև գործողություններ և դրանք չեն ուշանում:

Կարող է թվալ, թե քաոս բնորոշումը գույների խտացում է, պատկերավոր բառ, սակայն խնդիրն էլ հենց այն է, որ մեր կյանքի թվացյալ կանոնիկ վիճակների խորքերում օրեցօր ահագնանում է համակարգը լիովին անդամալույծ դարձնելու մղումը, որովհետև վարչախմբի սուտն ու կեղծիքը, տխմարություններն ու սանձարձակությունները այլևս դուրս են մղում մեր կյանքից բանական ցանկացած բան։ Պետությունը, որպես հասարակությանը և ժողովրդին կազմակերպող և տեր կանգնող միակ կառույց, դառնում է ոտքի տակի փալաս։ Ապականելով ընտրությունները սրանք հասան նրան, որ հասարակությունը այլևս չգիտի ինչին հավատա ու, վստահի, չգիտի ինչին ապավինի, երբ իրավական համակարգը վերածվել է մի մարդու ձեռքի խաղալիքի, իշխանական քմհաճույքների գործիքի։ Սա ճահիճի մեջ խեղտվող մարդու վիճակն է, որի միայն քիթ ու բերանն է դեռ մնացել դրսում։ Վախը, խուճապը, հուսահատությունը և մյուս բաները, որոնք քաոսի գույներն են, սկիզբ են առնում մարդու և հասարակության զգոնության պակասից կամ չգոյությունից:

Մարդը չգիտի ինչ է անում և ինչու, չի հասկանում դեպի ուր է շարժվում և ինչու: Օրինակ, քվեաթերթիկը ՔՊ և Նիկոլի օգտին արկղը գցող մարդը և սոցիալական սեգմենտը բացարձակ չէր գիտակցում, թե ինչ արեց և ինչու: Եթե նրան հարցնեք, թե ինչու այդպես արեց, նա ձեզ կնայի իր դատարկ ու անիմաստ հորթի աչքերով և կասի իշխանական քարոզչամեքենայի ներարկած մեկ-երկու հիմար միտք: Ահա, թե ինչու ենք ասում, որ տհասությունը և անպատասխանատվությունը քաոսի պտուղներն են, իսկ հուսահատությունը քաոսի մեջ ապրող մարդու անբաժան մասը: Կա այսպիսի ալեգորիկ պատմություն հուսահատության վերաբերյալ․ «Սատանան հոգնել էր չար գործերից և մի օր որոշեց վաճառքի հանել իր բոլոր գործիքները՝ ատելությունը, նախանձը, ագահությունը, վրեժխնդրությունը, մաղձը, երկերեսանիությունը և այլն:

Շուկայում նա մի սեղանիկ դրեց ու դրա վրա շարեց այս արատները որպես մարդակործան գործիքներ: Բայց կար մի գործիք, որը նա նախընտրեց չվաճառել, քանի որ դա, ըստ սատանայի՝ ամենահրեշավորն զենքն էր: Մարդիկ իրար հրմշտելով արագ գնեցին բոլոր գործիքները և հեռացան: Շնչակտուր հայտնվեց վաճառքից ուշացած մի մարդ և խնդրեց, որ մի գործիք էլ իրեն տա: Սատանան ասաց, թե վերջ, ամբողջը սպառվել է, ոչնչով չի կարող օգտակար լինել: Եվ այդ պահին մարդը նկատեց թաքցված գործիքը: Խնդրեց, որ այդ մեկն էլ իրեն վաճառի:

Սատանան խոժոռվեց ու ասաց, որ չէր կամենա դա որևէ մեկի ձեռքն ընկնի, որովհետև դա աշխարհի աամենահրեշավոր գործիքն է, դրա անունն է ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ: Տոտալ հուսահատության մասին իրենց ստեղծագործություններում և նամակներում ուշագրավ դիտարկումներ են արել ռուս գրականության ականավոր դեմքեր Ալեքսեյ Տոլստոյը, Բուլգակովը, Շոլոխովը և այլոք, երբ խոսել են դարասկզբի Ռուսաստանում տիրող սոսկալի իրավիճակի մասին։ Նախահեղափոխական և հեղափոխական Ռուսաստանի այդ շրջանը, որը պատմության մեջ հայտնի է որպես «մղձավանջի և քաոսի» տարիներ, մեծ երկրին բերեց այնպիսի հուսահատություն, որը պարզ բառերով անկարելի է նկարագրել։ Քաոսից ծնվեցին զանազան քաղաքական հոսանքները և կուսակցությունները՝ մենշևիկները, բոլշևիկները էսեռները, կադետները, անարխիստները, մոնարխիստները և այլն, որոնցից ամեն մեկն իրեն համարում էր փրկության միակ գիտակը։ Ներազգային ցնցումները և արյունահեղությունը «քաոսի» պտուղներն էին, որոնք ռուս ժողովուդը մինչև օրս էլ ցավով ու ամոթով է հիշում, այնպես, ինչպես մեր հետագա սերունդները կհիշեն Նիկոլի կառավարման տարիները և հայրենիքի կորուստները։

Բանն այն է, որ հենց «քաոս հրեշից» էր, որ ծնվեց մեկ ուրիշ հրեշ՝ «բոլշևիզմ» անվանբ, որը հետագայում խժռեց ամեն լավ բան իր ճանապարհին։ Մարդկության պատմության մեջ սա անվերջ կրկնվող սցենար է՝ «քաոսը» ցրելու փոխարեն առաջնորդներն իրենց ձեռքն են առել մահակը և դարձել արյունարբու բռնակալներ։ Բացառություն չեղավ նաև «ադրբեջանա-թուրքական խամաճիկը», որին այսօր արդեն մի ելք է մնացել՝ գնալ զանազան կամայականությունների։ Ամենաքիչը 100 հազարից ավելի քվե գողացողի համար այլևս սահմանագծեր և արգելակներ չկան և նա ունի մեկ գերխնդիր՝ ինչ որ կերպ մարսել իր սրիկայություններն ու հանցանքները։ Այլ կերպ ասած՝ քաոսը ծնում է կամայականություն, իսկ կամայականությունն էլ գոյատևում է քաոսի զորությամբ։

Այս պահին դժվար է ասել, թե ո՞ր կետում կկտրվի այս արատավոր շղթան։ Ի՞նչը կնպաստի դրան, արտաքին և ներքին հանգամանքների ինչպիսի՞ դասավորության դեպքում դա տեղի կունենա։ Հունիսի 7-ի ընտրություններին մեր հանրությունը, թող որ ոչ ամբողջությամբ, բայց կարողացավ պրկել իր մկանները և ռեալ ջանքեր գործադրել թրքահպատակներին վռնդելու գործում։ Եթե 2021 թ․ ընտրություններից հետո ցավով ասում էինք, «Ժողովուրդը, որը ընտրում է խաբեբաներին, ծախված քաղաքական գործիչներին և դավաճաններին զոհ չէ, այլ հանցակից» , ապա հիմա գիտենք որ ողջամտությունը բնավ էլ չի լքել մեր հանրությանը։ Մնում է, որ նա չհուսահատվի և չհրաժարվի իր մտադրությունից։ Դրա համար կան բոլոր նախադրյալները՝ ըմբոստ ժողովուրդ և համերաշխ ընդդիմություն։ Իր ուժը գիտակցած ժողովրդի ձեռքից անհնար է խլել նրա արժանապատվությունը, կազդուրվելու կամքը և քաոսը մեկնդմիշտ անցյալում թողնելու վճռականությունը։

Մանվել Մկրտչյան
Հրապարակախոս
«Դրօշակ» թիվ 6 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company