ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Գանձասար»ի Խմբագրական. Անկախ ապրելու մեր ժողովուրդին յաղթական շրջադարձը

03 Հունիս 2019 20-րդ դարու առաջին տասնամեակէն վերջ, Հայոց Ցեղասպանութեան արհաւիրքը ապրելով մէկտեղ, հայ ժողովուրդը իր զաւակներուն արեան գնով կրկին ոտքի կանգնեցաւ ու միահամուռ պայքարով իր գոյութեան իրաւունքը պարտադրեց՝ կերտելով ազատ ու անկախ պետութիւն, իր պատուաբեր տեղը հաստատելով միջազգային քաղաքակիրթ ընտանիքին մէջ: Հայաստանի Հանրապետութեան կերտումը ազգային մեր իղձերուն իրականացման առաջին փուլը հանդիսացաւ, բայց նաեւ նոր հորիզոններ բացաւ հայ ժողովուրդի գոյերթին դիմաց ՝ ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի:

Եթէ Հայոց Ազգային Խորհուրդը մէկ կողմէն քաղաքական պայքար կը մղէր բաժնուելով Սէյմէն եւ անկախութիւն հռչակելով մէկտեղ պահելով հաւասարակշռութիւնը տարածաշրջանի ուժերուն հետ, միւս կողմէն հայ ժողովուրդի զաւակները միասնական ճիգով, անտեսելով տիրող դժուարին պայմանները, Արարատեան դաշտէն մինչեւ Երեւան կենաց մահու կռիւ կը մղէին, Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի օրհասական ճակատամարտերով կասեցնելու ցեղասպանութեամբ չբաւարարուած ու մինչեւ Երեւան հասնելու նկրտումներով ընդհանուր գրոհի անցած թրքական բանակին յառաջխաղացքը:

Երկու ճակատներուն վրայ ալ՝ քաղաքական եւ ռազմական, յաղթանակ արձանագրած մեր ժողովուրդի զաւակները Հայաստանի ամէնէն օրհասական պահերուն իշխանութիւնը ստանձնած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան առաջնորդութեամբ լոյս աշխարհ բերին Հայաստանի անկախ Հանրապետութիւնը: Հիմը դրուեցաւ Հայաստանի անկախ ու ժողովրդավար պետականութեան: Աւելին. Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը, իմաստուն քայլի մը եւս դիմեց, քայլ մը որ օրիկանացուց մեր պահանջատիրական պայքարը ու պետական դրոշմով օժտեց զայն, երբ վարչապետ Ալեքսանտր Խատիսեանի առաջնորդութեամբ եւ Հայաստանի Խորհրդարանին վաւերացումով որոշուեցաւ ամբողջական հայրենիքը վերականգնելու տեսլականը ամրագրել եւ 28 Մայիս 1919-ին, խորհրդարանի դահլիճին մէջ, ինչպէս օտար դիւանագիտական, այնպէս ալ արեւմտահայոց ներկայացուցիչներու ներկայութեան, ընդունուեցաւ արեւելեան եւ արեւմտեան հողերը պարփակող Միացեալ եւ Անկախ Հայաստանի յայտարարութիւնը։

Յայտարարութեան մէջ կը յիշուէր «Հայաստանի ամբողջութիւնը վերականգնելու եւ ժողովրդի լիակատար ազատութիւնն ու բարգաւաճումը ապահովելու համար Հայաստանի կառավարութիւնը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի ու ցանկութեան, յայտարարում է, որ այսօրուանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապէս միացած են իբր անկախ պետական միութիւն»:

«Այսպիսով, ներկայումս Հայաստանի ժողովուրդն է իր ամբողջացած հայրենիքի գերագոյն տէրն ու տնօրէնը, եւ Հայաստանի պարլամենտն ու կառավարութիւնը հանդիսանում են միացեալ Հայաստանի ազատ ժողովուրդը շաղկապող բարձրագոյն օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնը»:

Այսպիսով Ազատ, Անկախ ու Միացեալ Հայաստանի ազգային մեր տեսլականը քաղաքական, իրաւական եւ ժողովրդական մակարդակներու վրայ հաստատուեցաւ, իսկ Հայաստան ստանձնեց այդ տեսլականի իրականացման յանձնառութիւնը։ Նոյն այդ յայտարարութեան լոյսին տակ, դիւանագիտական աշխատանքներու իբրեւ արդիւնք, Օգոստոս 1920-ին, Միացեալ Հայաստանի գաղափարը միջազգայնօրէն ընդունուեցաւ եւ ներառուեցաւ Սեւրի Դաշնագրին մէջ։ Միացեալ Հայաստանի սահմաններու վերջնական վճիռը վստահուեցաւ Ամերիկայի նախագահ Վուտրօ Ուիլսընին: Ուիլսըն միջազգային օրէնքով ի զօրու համարուող իրաւարար վճիռ արձակեց եւ ստորագրեց զայն Նոյեմբեր 1920-ին։

Վեց հարիւր տարուան ստրկութենէն ետք, ձեռք բերելով անկախ պետութիւն, մեր ժողովուրդը անկախութեան տապալումէն ետք եւս իր գոյութիւնը պահպանեց պետական մտածողութեան շնորհիւ: Խորհրդային կարգերուն տակ փայփայեց անկախութեան գաղափարը, իսկ հայրենիքէն ստիպողաբար դուրս մնացած զանգուածներուն կեանքը պետական մտածողութեամբ օժտուած ղեկավարներու կողմէ կազմակերպուեցաւ:

Հայաստանի առաջին հանրապետութեան կերտիչներն էին փաստօրէն, որ հալածուելով Խորհրդային Միութենէն, Սփիւռքի կազմակերպման գործընթացին ի սպաս դրին իրենց պետական փորձառութիւնը եւ այդ մտածելակերպը հիմք ծառայեց հիմնելու Սփիւռքի գոյատեւման խարիսխներն ու ազգային արժէքներու պահպանման սնուցիչ տարրերը:

Հայաստանի առաջին Հանրապետութեան ուսումնական եւ կրթական համակարգին հիմը դնող Աղբալեաններն էին, որ հետագային պիտի հիմնէին Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութիւնը, Լեւոն Շանթերն էին, որոնք պիտի սատարէին հայկական վարժարաններու, մշակութային օճախներու հիմնադրութեան եւ այսպէս, սերունդ մը ամբողջ, անկախութեան առաջին տարիներու փորձառութեամբ հարստացած, պետական մտածողութեամբ օժտուած, սփիւռքահայութեան գոյերթին անշեղ ուղին պիտի բանար:

Նոյն այդ տեսլականով պիտի վերանկախանար Հայաստանը, ազատագրուէր Արցախը:

Այսպիսի պանծալի ժառանգութիւն ունեցող ժողովուրդ մը իրաւունք չունի անճրկելու դժուարութիւններու դիմաց, իրաւունք չունի մասնատելու իր ուժերը ներքին տարակարծութիւններու հետեւանքով: Ընդհակառակն. անկախութեան սերունդին պատգամին հետեւելով հարկ է օտար բռնատէրերուն գծած սահմանները պատռելու վճռակամութիւն ունենալ, Հայրենիքն ու Սփիւռքը կայուն եւ ուժեղ պահելու իմաստութեամբ օժտուիլ, իրատես ըլլալով մէկտեղ իտէալներու իրականացման ձգտիլ եւ ներհայկական մեր կեանքին մէջ պաշտօն ու դիրք շահագործող ցեցերը վանելու յանդգնութիւն ունենալ: Այլ խօսքով՝ ամէն ջանք ի գործ դնել անկախութեան սերունդին տեսլականը ջինջ պահելու եւ մաքրամաքուր այդ նուիրումով առաջնորդելու հայ կեանքն ու Հայաստան աշխարհը դէպի լուսաւոր հորիզոններ:

ԳԱՆՁԱՍԱՐ

28 մայիս 2019թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company