ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Երեւան-Աթենք-Նիկոսիա առանցքը եւ Անկարայի ջղաձգությունը

10 Հունիս 2019 Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի գրառման հակազդեցությունը՝ Անկարայի կողմից ոչ միայն պետական առումով, այլ ընդհանրապես քաղաքական-հասարակական մակարդակի վրա մերժելի է` բռնամիջոցի ամենավայրագ դրսեւորման պետականացման հասկացությամբ:

Ստամբուլը Կոստանդնուպոլիս դարձնելու առաջադրանքի Հայ Դատի թվիթերյան գրառումը ջղաձգության բարձր աստիճանաչափ էր արձանագրել Անկարայի պետական շրջանակներում: Նախագահ Էրդողանի խորհրդականը սպառնում էր նման առաջադրանք ունեցողների գլուխը հեռացնել ուսերից:

Ֆիզիկական բռնամիջոցի այս սպառնալիքը, անկախ պետական ասելաձեւերի հետ համեմատ իր ունեցած հակացուցվածությունից, հիշեցնում է բռնաոճի նմանատիպություն, դեռ երեկ միջին արեւելյան տարածաշրջանում կիրառվող սպանության եղանակների հետ: Խոսքը ուղղակիորեն իսլամական ահաբեկիչներինն է, որոնք գլխատման տեսարաններ էին սարքում եւ ցուցադրում համացանցային տարբեր էջերի վրա:

Անկարայի պաշտոնական սպառնալիքն ու իսլամական ահաբեկչության օգտագործած եղանակները բնականաբար խոսում են ներշնչանքի մասին: Սարսափի եւ ահաբեկչության տարածումով էթնիկ զտումների, բռնագաղթերի կամ նման ահավոր տեսարանների դիմաց ինքնատեղահանման դիմելու զանգվածային տեղաշարժերի մղիչ գործոն հանդիսացող գործողություններ են, որոնք օգտագործվում են պետական ահաբեկչական միավորի հովանավորչությունը վայելող կազմակերպությունների կողմից:

Էրդողանի խորհրդականը այս բացահայտումն է, որ կատարում է եւ խորքում՝ ստանձնում գլխատման գործողությունների ներշնչանքի աղբյուր լինելու հանգամանալից կարգավիճակը:

Կ. Պոլիսի վերադարձ կատարելու առաջադրանքը ունեցողների գլուխը ուսերից հեռացնելու սպառնալիքը սակայն չի արժանանում միջազգային ակնկալված հակազդեցության, հերթական անգամ համոզելով դիպաշարին հետեւողին, որ բռնամիջոցի դեմ կատարվող հայտարարությունների հասցեականությունը խիստ քաղաքական շարժառիթ ունի, ինչպես ահաբեկչության դեմ պայքարի կարգախոսի պարագայական առարկայացումները կամ ահաբեկիչ սահմանման ընտրովի ընկալման քաղաքականացված մոտեցումի երեւույթը:

Սակայն նման ջղաձգությունն ունի իր քաղաքական բացատրությունը: Կ. Պոլիսի դիմագծի վերադարձի առաջադրանքը զուտ հայկական չէ: Այն, ըստ էության բազմազգյան է եւ այս դեպքում հատկապես առաջին հերթին` հունական:

Հունիսի 4-ին, Կիպրոսի մայրաքաղաքում տեղի էր ունենում եռակողմ հանդիպում` Երեւանի, Աթենքի եւ Նիկոսիայի մասնակցությամբ: Երեք պետությունների արտգործնախարարները խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում կարգախոսով հանդիպել էին եւ ուղենշել քաղաքական, տնտեսական, ներդրումային, մշակույթի, կրթության եւ գիտության ոլորտների համագործակցության ուղիները:

Իհարկե, հանդիպումն ունի իր պատմականը։ Գոյություն ունի եռակողմ համաձայնագիր, որի հիման վրա շարունակվում են համագործակցության սլաքների ճշտման այս քննարկումները:

Երեք ժողովուրդները կրել են թուրքական գլխատման քաղաքականության ծանր հետեւանքները: Երեք երկրները ունեցել են տարածքային կորուստներ եւ երեք երկրները մերթ ընդ մերթ ստանում են սպառնալիք միեւնույն կենտրոնից: Նոր տեղահանության, հրթիռակոծման, տնտեսական շրջափակման եւ այժմ գլխատման սպառնալիք:

Սպառնալիքի այս վերջին եղանակը, թեեւ հնչած հայկական կազմակերպության կողմից կատարված գրառմանն ի հակազդեցություն, այսուհանդերձ ուղղված է նաեւ հիմնականում Աթենքին եւ Նիկոսիային: Երկուսն էլ Ստամբուլի նկատմամբ ունեն պատմական դիմագիծն ու էությունը վերադարձնելու թեկուզ պաշտոնապես չհայտարարված, այդուհանդերձ, առկա տեսլական-առաջադրանք:

Այս հանգամանքների հիշեցումով եւ հատկապես եռակողմ հանդիպման փաստով են բացատրվում Անկարայի վերջին ջղաձգությունները, որոնք խորքում ինքնախոստովանանք են ներշնչելու եւ հովանավորելու` գլխատման գործողություններով հատկանշված ահաբեկչական ժամանակակից քաղաքականությունը:


ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company