ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

Չեմ կարծում՝ միակողմանի մոտեցում ունեցող զեկույցը կարող է հիմք ծառայել բանակցությունների համար

09 Հուլիս 2019 ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հուլիսի 4-8-ը տեղի ունեցած լիագումար նիստում քննարկման էր դրվել իռլանդացի պատվիրակ Ալան Ֆարելի՝ Արցախյան հակամարտության վերաբերյալ հակահայկական բանաձևը, որում կային «յոթ շրջանների վերադարձի», «Ադրբեջանի օկուպացված տարածքների» վերաբերյալ ձևակերպումներ: Թեմայի շուրջ Tert.am-ը խոսել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ։

– Պարոն Գանտահարյան, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հուլիսի 4-8-ը տեղի ունեցած լիագումար նիստում քննարկման էր դրվել իռլանդացի պատվիրակ Ալան Ֆարելի՝ Արցախյան հակամարտության վերաբերյալ հակահայկական բանաձևը, որում կային «յոթ շրջանների վերադարձի», «Ադրբեջանի օկուպացված տարածքների» վերաբերյալ ձևակերպումներ: Ի՞նչ խնդիրների կարող էր հանգեցնել այս բանաձևը, ի՞նչ ռիսկեր է այս նախագիծը պարունակում:

– Զեկույցում օգտագործված եզրաբանությունը, բնականաբար, միակողմանի է և համահունչ չէ հավասարակշռություն պահպանող միջնորդական առաքելության օգտագործած բառապաշարին և ասելաձևերին։ ԵԱՀԿ ԽՎ-ի զեկուցողը, կարծում եմ, անպայման պետք է նկատի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օգտագործած եզրույթները իրավիճակի գնահատականը ձևակերպելիս, ինչպես նաև պետք է որևե կերպ հակասություն չստեղծի միևնույն կառույցի այն խմբի հետ, որը լիազորվել է միջնորդական առաքելություն իրականացնելու։

Չեմ կարծում՝ միակողմանի մոտեցում ունեցող զեկույցը կարող է հիմք ծառայել բանակցությունների համար։ Գերակա են այստեղ համանախագահների մոտեցումները, հայտարարություններն ու կոչերը։ Վերջին իրար հաջորդող հրապարակումներում նման եզրույթներ չեն օգտագործվել։

– Արդյոք սա Ադրբեջանի «պատվերով» զեկո՞ւյց էր՝ հաշվի առնելով, որ ԵԱՀԿ ադրբեջանական պատվիրակության անդամ Ազայ Գուլիևն իր ելույթում զեկույցը հավասարակշռված համարեց և շնորհակալություն հայտնեց զեկուցողին:

– Չի բացառվում, որ ադրբեջանական գործոնն աշխատել է իրեն հատուկ միջոցներով. եվրոպական կառույցները իրազեկ են այն մթնոլորտին, որը Բաքուն կիրառում է նման համագումարներում բանաձևեր որսալու համար։ Այն փաստը, որ ադրբեջանական պատվիրակության անդամը նման զեկույցը գնահատում է իբրև հավասարակշռված, խոսում է արդեն այդ մեթոդների մասին։

– Նախքան լիագումար նիստի օրակարգում ընդգրկվելը հարցերը հանձնաժողովների նիստերում են քննարկվում, և այս հարցը քննարկվել է քաղաքական հանձնաժողովում, ինչո՞ւ հենց այդ ժամանակ ՀՀ պատվիրակությունը ջանքեր չներդրեց այս նախագիծն օրակարգ չմտցնելու համար, և միայն հետո նրանց ջանքերի միջոցով նախագծից դուրս եկան հակահայ եզրույթները:

– Օրակարգ չբերելը, կարծում եմ, իրատեսական չէր լինի, սակայն նախածում փոփոխություններ անելն ավելի թիրախային աշխատանք է։ Կարծում եմ՝ հայկական կողմն աշխատել է, որ միակողմանի եզրույթները դուրս հանվեն զեկույցից։

Այնուամենայնիվ, ԵԱՀԿ ԽՎ անդամ է 57 երկիր, կա շուրջ 350 պատգամավոր, հետևաբար բազմաթիվ ուղղություններով աշխատանք իրականացնելու խնդիր կա։ ԵԱՀԿ ԽՎ-ի վարկին և հեղինակության պահպանման համար անհրաժեշտ է հավասարակշիռ պահվածք ու դրա համապատասխան բանաձև։ Մի դիտարկում-տեղեկություն այս առիթով. 2013-ին Ալան Ֆարելը սոցցանցում անհարմար գրառում էր արել մի երգիչի մասին, հետո իր էջում ներողություն էր խնդրել։

Մնալով ԵԱՀԿ-ի շրջանակներում՝ զուգահեռ զեկուցումից հակահայկական ձևակերպումները դուրս բերելու փաստին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեն ողջունում էր Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և Ֆրանսիայի կողմից «Ապրիլի 24-ի» սահմանումը՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Հայկական կողմը առավելություններ է արձանագրում թե՛ Անկարայի և թե՛ Բաքվի ուղղությամբ։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Ադրբեջանական մամուլից տեղեկացա, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան, տիկի

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company