ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Իրան-Միացեալ Նահանգներ Յարաբերութիւններ. Կը Կայանա՞յ Արդեօք Քաղաքականութեան Շրջափոխում

02 Սեպտեմբեր 2019 Ֆրանսայի միջնորդութեամբ, Ռոհանի-Թրամփ հաւանական հանդիպման եւ դրա արդիւնքում Իրան-Միացեալ Նահանգներ յարաբերութիւններում հնարաւոր դրական տեղաշարժի վերաբերեալ ոգեւորութիւնը շատ արագ մարեց Իրանի նախագահ Ռոհանիի եւ ԱԳ նախարար Զարիֆի յայտարարութիւնների եւ մեկնաբանութիւնների խորապատկերին:

Հասան Ռոհանին Իրան-Միացեալ Նահանգներ յարաբերութիւններում հնարաւոր տեղաշարժը պայմանաւորեց Իրանի նկատմամբ սահմանուած պատժամիջոցների չեղարկմամբ, իսկ Մոհամետ Ճաւատ Զարիֆն էլ յայտարարեց, որ ներկայ պայմաններում Ռոհանի-Թրամփ հանդիպումն այսպէս կոչուած «ֆանթասթիքայի» ժանրից է, որը պատկերացնել անգամ անհնար է:

Սա` այն դէպքում, երբ ընդամէնը մէկ օր առաջ նախագահ Ռոհանիի` «ազգային շահերից ելնելով, ցանկացած մարդու հետ հանդիպելու» մասին յայտարարութիւնը յաւելեալ լաւատեսութեան առիթ էր ստեղծել:

Լաւատեսութիւն, որը պայմանաւորուած էր նաեւ ոչ հեռու անցեալում, աւելի որոշակի` 2015 թուականին զուիցերիական Ժընեւում Իրան-«5+1» ձեւաչափով, Թեհրանի եւ Ուաշինկթընի միջեւ ստացուած բանակցութիւններով, որի արգասիքն Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած` Միջուկային համապարփակ համաձայնագիրն էր:

Լաւատեսները, սակայն, մտաթող էին արել այն օրերի եւ այսօրուայ առարկայական պայմանների միջեւ առկայ հսկայ տարբերութիւնը:

Ա. 2015 թուականի ժընեւեան բանակցութիւնները մէկ տասնամեակ տեւած չափազանց բարդ ու դժուարին բանակցային գործընթացի մակընթացային կիզակէտն էին:

Մինչդեռ այսօր կողմերի միջեւ նմանատիպ բանակցային գործընթաց սկսելու համար բացակայում է անգամ համաձայնեցուած օրակարգը:

Բ. 2015 թուականին Իրանի միջուկային ծրագրի շուրջ կար միջազգային որոշակի համախոհութիւն, իսկ արեւմտեան տէրութիւններն էլ հանդէս էին գալիս որպէս մոնոլիթ միաւորում, ինչն էլ խիստ բարդացրել էր պայմաններն Իրանի համար` նուազագոյնի հասցնելով Թեհրանի խուսանաւելու հնարաւորութիւնը:

Այսօր, սակայն, պատկերը տրամագծօրէն այլ է: Միջազգային հանրութիւնը հանդէս է գալիս Իրանի հետ Միջուկային գործարքի պահպանման օգտին, իսկ եւրոպական տէրութիւններն էլ չեն կիսում Իրանի վերաբերեալ Միացեալ Նահանգների` առաւելագոյն ճնշման ռազմավարութիւնը, ինչն էլ Իրանին դիւանագիտական նախաձեռնողականութիւն ցուցաբերելու եւ խուսանաւելու մեծ հնարաւորութիւն է տալիս:

Գ. 2015 թուականին Օպամայի վարչակազմն ընտրել էր կէտային` թեմաթիք բանակցութիւնների մարտավարութիւնը, ինչն ամբողջովին ընկալելի եւ ընդունելի էր Իրանի համար: Յիշեցնենք, որ իր գոյութեան 4 տասնամեակի ընթացքում, արտաքին քաղաքականութեան ոլորտի հիմնահարցերի կարգաւորման համար, Իսլամական Հանրապետութիւնը մշտապէս առաջնորդուել է կէտային` թեմաթիք բանակցութիւնների մարտավարութեամբ:

Այսօր, սակայն, Թրամփի վարչակազմն առաջ է քաշել փաթեթային` համապարփակ բանակցութիւնների մարտավարութիւնը, որը միանշանակօրէն անընդունելի է Իրանի համար:

Դ. 2015 թուականի կէտային բանակցութիւնների թեման Իրանի միջուկային ծրագիրն էր, որը թէեւ ռազմավարական նշանակութիւն ունէր Իրանի համար, այդուհանդերձ, Իրանի պաշտպանական հայեցակարգի բաղադրիչ մասը չէր կազմում, ինչն էլ որոշակի փոխզիջումների հնարաւորութիւն էր ընձեռում Թեհրանին:

Թրամփի վարչակազմի առաջ քաշած փաթեթային բանակցութիւնների տարբերակը, սակայն, ընդգրկում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` Իրանի հրթիռային ծրագիրն ու տարածաշրջանային ազդեցութիւնը, որոնք երկրի պաշտպանական հայեցակարգի առանցքային բաղադրիչներից են եւ, բնականաբար, բանակցութեան նիւթ չեն կարող դառնալ:

Ե. Տոնալտ Թրամփի բանակցային մարտավարութիւնը կառուցուած է միւս կողմի առաջին դէմքի հետ դէմ առ դէմ հանդիպման տրամաբանութեան հիման վրայ, որի քարոզչական բաղադրիչը (հիմնականում` համատեղ լուսանկարի տեսքով) գերազանցում է բովանդակային բաղադրութեանը (Հիւսիսային Քորէայի օրինակը), որն ինչպէս փաթեթային բանակցութիւնների տարբերակը, միանշանակօրէն անընդունելի է Իրանի համար:

Բացի այդ` յետյեղափոխութեան 40 տարիների ընթացքում Իրանը մշտապէս խուսափել է առաջին դէմքերի մակարդակով Միացեալ Նահանգների հետ բանակցութիւններից: Չմոռանանք, որ 2015 թուականի ժընեւեան բանակցութիւններն ընթանում էին «5+1» ձեւաչափով` ԱԳ նախարարների մակարդակով, իսկ այս բոլոր տարիների ընթացքում երկու երկրների առաջին դէմքերի միջեւ միակ շփումը եղել է 2013 թւականին կայացած Ռոհան-Օպամա կարճ հեռախօսազրոյցը:

Զ. Եւ վերջապէս, պէտք չէ աչքաթող անենք նաեւ գործընթացի վրայ կողմնակի գործօնների ազդեցութիւնը: Նշենք ընդամէնը մէկ օրինակ. 2015 թուականին Իսրայէլի վարչակազմի եւ անձամբ վարչապետ Պենիամին Նեթանիահուի ազդեցութիւնը Սպիտակ տան վրայ նուազագոյնի էր իջեցուած: Մինչդեռ այսօր, առնուազն Իրանի թեմայով, Իսրայէլի վարչակազմը որոշիչ դերակատարութիւն ունի Ուաշինկթընի մօտեցումների ձեւաւորման վրայ, իսկ թէ ինչպի՛սն են դրանք, պարզ է բոլորին:

Այս խզումն, ինչ խօսք, որոշակիօրէն իջեցնում է կողմերի մօտ քաղաքականութեան շրջափոխման հնարաւորութիւնն ու նրանց բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ջանքերի արդիւնաւորումը: Այդուհանդերձ, պէտք չէ մոռանալ, որ միջազգային յարաբերութիւններում չկայ անփոփոխ քաղաքականութիւն կամ դիրքորոշում, մանաւանդ եթէ հաշուի ենք առնում մեր օրերի միջազգային եւ տարածաշրջանային յարափոփոխ պայմանները, որոնք ցանկացած հակամարտութեան դէպքում, ուշ թէ շուտ, անխուսափելիօրէն վերածւում են պարտադրող` կամք թելադրող որոշիչ գործօնի:

Մեր քննարկուող թեմայի շրջանակում եւս քիչ չեն այն հանգամանքները, որոնք եթէ ոչ կարճաժամկէտում, բայց տեսանելի ապագայում կողմերին կարող են ստիպել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Չմոռանանք, որ 2015 թուականի ստացուած բանակցութիւններն հէնց այդ պարտադրող պայմանների կամքի թելադրանքն էր:

Ինչ խօսք, որ ներկայ դրութեամբ կողմերի միջեւ ցանկացած մակարդակով շփումների վերականգնումն ու հնարաւոր բանակցութիւնների մեկնարկը (ի հարկէ` հաւասարը հաւասարի եւ միջազգային իրաւունքի եւ ընդունուած նորմերի պայմաններում) բխում է Մերձաւոր Արեւելքի եւ հարեւան տարածաշրջանների, ներառեալ Հարաւային Կովկասի անմիջական շահերից:

Ազգային անվտանգութեան շահերի դիտանկիւնից դա յատկապէս ռազմավարական մեծ նշանակութիւն ունի Հայաստանի համար:

Գաղտնիք չէ, որ Իրանն առանցքային դերակատարութիւն ունի Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրի ձեւաւորման գործում, եւ Իրանի հետ յարաբերութիւններն յատուկ նշանակութիւն ունեն Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթութիւնների շրջանակում:

Այդ մասին ընդամէնը երկու օր առաջ յայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրապ Մնացականեանն` անդրադառնալով Իրանի եւ Վրաստանի հետ Հայաստանի յարաբերութիւնների կարեւորութեանը, եւ այն առանցքային նշանակութեանը, որ ունեն դրանք տարածաշրջանային անվտանգութեան եւ զարգացման համար:

Դա յատկապէս վերաբերում է Իրանին, որի, որպէս տարածաշրջանային գերտէրութէան, ազդեցութեան շառաւիղը, նշանակութիւնն ու դերակատարութիւնն անհամեմատելի է Վրաստանի հետ:

Այնպէս որ, հակամարտութիւններից հեռու, անվտանգ, կայուն եւ բարգաւաճ Իրանը Հայաստանի (եւ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ` ողջ Մերձաւոր Արեւելքի եւ Հարաւային Կովկասի) անվտանգութէան գլխաւոր երաշխիքներից է: Սա այլընտրանք չունեցող ռազմավարական աքսիոմ է:


ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company