ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Հարցազրոյցներ

Նոր կառավարությունը չի նախանշել ու չի սահմանել իր ռազմավարությունը

23 Սեպտեմբեր 2019 ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի հարցազրույցը russia-artsakh.ru-ին

Հայ դատը՝ որպես կազմակերպություն, ծնվել է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից անմիջապես հետո: Խնդիրներից մեկը հայերի զանգվածային ոչնչացման կազմակերպիչներին պատժելն էր՝ ֆիզիկական ոչնչացման միջոցով, երբ օրինական ճանապարհով նրանց պատասխանատվության ենթարկելու հնարավորություն չկար: Հայ դատը դարձավ արդեն 130-ամյակին մոտեցող  Հայ Յեղափոխական Դաշնակցության գլխավոր գաղափարախոսությունը: Օրերս Մոսկվայում ՀՀ դեսպանատանն անցկացվել է գիտաժողով՝ «Հայ դատի կենսական խնդիրները՝ ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում» թեմայով: ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը պատասխանել է russia-artsakh.ru-ի հարցերին:

- Ո՞րն էր «Հայ դատի կենսական խնդիրները՝ ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում» թեմայով գիտաժողովի անցկացման անհրաժեշտությունը:

– Նախ՝ քննարկվող հարցերի էությունը բացահայտում է Դաշնակցություն կուսակցության վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, նաև՝ Ռուսաստանի ու Հայաստանի ռազմավարական գործընկերության ընկալումը: Բոլոր մակարդակներում Ռուսաստանի ու Հայաստանի ռազմավարական գործընկերության էությունն ավելի հստակեցնելու անհրաժեշտություն է առաջացել: Այն վերջին շրջանում ստվերվում է, լռության մատնվում, ներկայացվում այնպես, կարծես դա բեռ է Հայաստանի համար, ինքնին  ենթադրելի երևույթ, ինչն, իհարկե, այդպես չէ: Հարկավոր են միմյանց ընդառաջ քայլեր, եթե անհրաժեշտ է, ապա նաև՝ կոմպրոմիս: Այդ ռազմավարական գործընկերության շնորհիվ է Հայաստանի ազգային անվտանգությունն այսօր ամենաբարձր մակարդակին հասել:

Հայաստանում տեղակայված «Իսկանդեր» համալիրների շնորհիվ հայկական բանակը հնարավորություն ունի հարվածներ հասցնելու Ադրբեջանի ամբողջ տարածքում գտնվող կարևորագույն հաղորդակցուղիներին: Հակաօդային, հակահրթիռային համատեղ համակարգը հնարավորություն է տալիս Հայաստանի, ի դեպ՝ նաև Արցախի երկինքը պահել լիակատար պաշտպանված ու անվտանգ: Հայաստանը սեփական ուժերով դեռ երկար տարիներ չէր կարողանա նման արդյունքի հասնել: Չնայած Ադրբեջանի մեծ ռազմական բյուջեին ու տարատեսակ զինատեսակների մշտական գնումներին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների ոլորտում, այնուամենյանիվ, պահպանվում է հավասարակշռությունը: Անդամակցությունը ՀԱՊԿ-ին հնարավորություն է տալիս Հայաստանին գնելու նորագույն ռազմական տեխնիկա և զենք ներռուսաստանյան գներով՝  մոտ 3 անգամ էժան, քան վճարում է Ադրբեջանն իր մատակարարներին:

Խնդիրները, որոնք իր առջև դնում է Հայ դատը, արդիական են նաև այսօր, ավելին՝ ընդլայնվել են ու նորացվել Արցախում ազգային-ազատագրական պայքարի հետ, որը սերտորեն կապված է Հայ դատի հիմնական հարցի՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հետ: Ցեղասպանության սպառնալիքը կախված է եղել Արցախի ժողովրդի գլխին բոլոր այն ժամանակներում, երբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր: Այնտեղ չկար համալսարան, բնակչությունը մշտապես արտագաղթում էր, ինչի հետևանքով բնակչության աճը դանդաղում էր: Չկար լուրջ արդյունաբերություն, որը կարող էր խթան լինել կենսամակարդակի բարձրացման համար: Այսինքն՝ Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացումը կանխամտածված արգելակվում էր: Եթե Արցախը Ադրբեջանի կազմում լավ, հարմարավետ ապրեր, դժվար թե դուրս գար Ադրբեջանի կազմից առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում: Այդ պատճառով ՀՅԴ-ն աջակցեց և ամեն  բանում օգնեց Արցախին անկախության համար պայքարում:

Հնարավոր է՝ դեռ երկար տարիներ ընթանան հակամարտության կարգավորման բանակցությունները, սակայն մի բան հստակ է՝ Արցախն այլևս երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Դա կարևոր է ոչ միայն աշխարհաքաղաքական տեսանկյունից, այլև՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների: Գաղտնիք չէ, որ Թուրքիայի կողմից ակտիվ աշխատանք է տարվում պանթյուրքիզմի և «նեոօսմանիզմի» տարածման ուղղությամբ: Նպատակաուղղված աշխատանք է գնում նորանոր տարածքներ յուրացնելու ուղղությամբ. եթե՝ ոչ ռազմական ճանապարհով, ապա՝ տնտեսական լծակների գործադրմամբ: Թուրքիայի ազդեցությունը կտրուկ աճել է Վրաստանում, Աջարիայում, որտեղ թուրքական բիզնեսը մրցակիցներ չունի: Եվ Հայաստանը բնական պատնեշ է պանթյուրքական ծավալապաշտության համար:

Ռուսաստանին ևս մտահոգում են այդ գործընթացները. փակվել և արգելվել են Թուրքիայի կողմից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունները, կազմակերպությունները: Եվ պայքարը պանթյուրքիզմի դեմ շարունակվում է: Այդ պատճառով Ռուսաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են ոչ միայն ռազմական ոլորտում, նաև՝ պանթյուրքիզմի մարտահրավերներին դիմակայելու առումով: Այստեղ մեր նպատակներն ու խնդիրները լիովին համընկնում են ռուսաստանյանի հետ: Դա այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս Դաշնակությանը աջակցելու ռուս-հայկական հարաբերություններին ու ամրապնդելու դրանք:

– Արցախի անկախությունից հետո Հայ դատի խնդիրներն ավելի գլոբալ դարձան: Եթե նախկինում ազգային գաղափարը Ցեղասպանության ճանաչումն էր, ապա ներկայումս հայերին միավորող ազգային երկրորդ գաղափարը նաև Արցախն է…

– Հայ դատի կողմից լուծվող հարցերի ու խնդիրների սպեկտրը շատ ընդարձակ է: Գլխավորը Հայաստանի պահպանումն է ժամանակակից պայմաններում, Արցախին աջակցությունը: Մեծ հաշվով՝ խոսքը հենց հայկական էթնոսի պահպանման մասին է: Բաքուն չի թաքցնում, որ Ղարաբաղն իրեն պետք է ընդամենը որպես տարածք: Թե ինչ կլինի բնակչության հետ, դժվար չէ պատկերացնել: Սակայն նրանց հարկավոր են նաև Զանգեզուրը, «Իրևանը», որոնք նրանք համարում են իրենց հողը: Նման միֆերը ներդրվում են չհասունացած ուղեղների մեջ ծայրահեղ հայատյաց քաղաքականությամբ՝ դեռևս դպրոցական նստարանից: Այդ քաղաքականությունն արդեն հանգեցրել է այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն անընդհատ բախվում է անհաղթահարելի խոչընդոտների: Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» և ազգերի ինքնորոշման իրավունքի միջև խոր անդունդ է: Դրա հաղթահարումը չափազանց դժվար է:

Հարցը կարող էր հեշտությամբ լուծվել Ադրբեջանի կողմից բարի կամքի առկայության պարագայում՝ ճանաչել Արցախի անկախությունը և նրա հետ առևտրա-տնտեսական հարաբերություններ հաստատել: Սակայն դրա համար հարկավոր է մեծ կամք ու հսկայական իմաստություն, իսկ այդ հատկանիշները բնորոշ են ուժեղ, կայացած անհատներին: Ըստ ամենայնի՝ նման մարդիկ Ադրբեջանում դեռևս չկան: Ներկայիս քաղաքականության մեջ գերակշռում են շահախնդրությունը, ագահությունը, հարևանների հանդեպ հարգանքի բացակայությունը, սեփական առավելության երևակայական զգացումը: Նման «հավաքածուի» պայմաններում, ըստ արևելյան ասացվածքի՝ վատ բանջարեղենից լավ ապուր չես եփի: Հետևաբար, բանակցային գործընթացում առաջընթաց ակնկալել հարկավոր չէ: ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակիցներն էլ դժվար թե կարողանան օբյեկտիվ լուծում կայացնել: Եկեք չմոռանանք, որ Մինսկի խմբի անդամներ Ռուսաստանը և ԱՄՆ-ը լուրջ տարաձայնություններ ունեն, նրանց հարաբերություններն այնքան են շիկացել, որ դա չի կարող չանդրադառնալ ընդհանուր լուծումների վրա:Եվ այս կամ այն կողմի ցանկացած լուծում կարգելափակվի, եթե մյուս կողմին դուր չգա: Այդ իսկ պատճառով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում կարևոր է հույսը դնել միայն սեփական ուժերի վրա: Պրակտիկան ցույց է տալիս, որ, չնայած մշտական սպառնալիքներին, տնտեսական ու տրանսպորտային շրջափակմանը, Հայաստանը և Արցախը ապրում ու զարգանում են: Իհարկե, սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշները կարող էին ավելի լավը լինել, եթե չլինեին խնդիրները հարևանների հետ: Սակայն մեր անվտանգությունը մենք ապահովում ենք, ապրում ենք թեև ոչ հարուստ, բայց՝ բավական արժանապատվորեն:

Կարևոր է ձեռքին ունենալ նաև պատմական փաստեր, բացահայտել, օրինակ, Կարսի պայմանագրի նշանակությունը, Լենինի և Աթաթուրքի դավադրությունը հայկական հարցում, հիշեցնել Գյուլիստանի խաղաղ պայմանագրի մասին, որով Ղարաբաղն ընդգրկվեց Ռուսական կայսրության կազմում,  երբ Ադրբեջան անունով պետություն ընդհանրապես գոյություն չուներ: Այսօր Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընթանում են ինտեգրման գործընթացներ, նրանք բացեիբաց ասում են, որ թուրքերն ու ադրբեջանցիները մեկ ժողովուրդ են, որը երկու պետություն ունի: Նրանց շահերը միջազգային քաղաքականության մեջ ամբողջությամբ համընկնում են: Նրանք միմյանց աջակցում են՝ նույնիսկ երբ պարտվողական իրավիճակ է: Եվ Հայաստանի համար կարևոր է պահպանել դաշնակցային հարաբերությունները նախ և առաջ Ռուսաստանի հետ:

– Վերջին շրջանում նկատվում է հարաբերությունների ջերմացում Ռուսաստանի և Թուրքիայի միջև, համագործակցություն ռազմական ոլորտում, ակտիվորեն զարգանում են տնտեսական հարաբերությունները: Կնքվել է Կասպիական կոնվենցիան, որը երկար տարիներ չէր ստացվում ստորագրել: Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի տնտեսական համագործակցությունն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Արցախի ճակատագրի վրա:

– Մենք համոզված ենք, որ Ռուսաստան-Թուրքիա և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացումը մարտավարական մակարդակում է, ունի իրավիճակային բնույթ: Եկեք չմոռանանք, որ Ադրբեջանը թեև քիչ, սակայն մրցակցում է Ռուսաստանի հետ Եվրոպա ածխաջրածիններ մատակարարելու հարցում: Մեծ հաշվով՝ Ռուսաստանին նման մրցակից հարկավոր չէ: Ադրբեջանն էլ ավելի շատ ձգտում է դեպի Թուրքիա, քան Ռուսաստան: Ադրբեջանը, ինչպեսև Թուրքիան, անհուսալի գործընկեր է: Կարծում եմ՝ ռուսաստանյան ղեկավարությունը դա գիտակցում է և  իր փոխհարաբերությունները կառուցում այն հաշվարկով, որ կարող է դանակով հարված ստանալ թիկունքից: Սակայն Թուրքիայի հետ հարաբերությունների ջերմացումը օբյեկտիվորեն օգուտ է Ռուսաստանին, քանի որ հնարավոր կլինի հաշվարկել քայլերը, ավելի հանգիստ լինել երկրի հարավային սահմանների համար, համենյան դեպս՝ մոտակա տարիներին: Պատմական փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված բոլոր պայմանագրերը մշտապես խզվել են. Ռուսաստանն ամենաշատը պատերազմել է Թուրքիայի հետ՝ 12 անգամ: Պատահական չէ, որ Էրդողանը չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին, չէ՞ որ Ռուսաստանից առաջ Ղրիմը Թուրքիայի տիրապետության տակ էր: Այսինքն՝ երկրների միջև անհաշտ տարաձայնությունները պահպանվում են և անհրաժեշտության դեպքում կարող են առաջատար դերակատարություն ունենալ: Անշուշտ, Ղարաբաղյան հիմնախնդրի նշանակությունը Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների ջերմացման պարագայում կարող է փոքր-ինչ նվազել, սակայն Ռուսաստանի համար կարևոր է Թուրքիա-Ադրբեջանի տանդեմ դեմ ունենալ հզոր հաղթաթուղթ՝ Արցախի տեսքով՝ որպես ազդակ ու հակակշիռ: Առավել ևս, որ Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել պանթյուրքիզմի քաղաքականությունից: Իսկ Հայաստանը և Արցախն այդ քաղաքականության բնական հակառակորդներն են:

– Արցախի հարցում փոքր-ինչ պարադոքսային իրավիճակ է: Վարչապետ Փաշինյանը պնդում է, որ Արցախը Հայաստան է, միևնույն ժամանակ՝ Թուրքիան և Ադրբեջանը Ղարաբաղը տեսնում են միայն Ադրբեջանի կազմում: Սակայն նույնիսկ Ադրբեջանի կազմում Արցախը բազում խնդիրներ է հարուցում՝ օրենսդրության փոփոխության, հայատյացությունից հրաժարվելու, տնտեսական հատկացումների և այլ առումներով, ինչին Ադրբեջանը պատրաստ չէ: Ինչպե՞ս վարվել:

– Եթե կարճ ասենք՝ Ադրբեջանը ցանկանում է «վերականգնել Խորհրդային միությունը» նախկին Ադրբեջանական խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքում, քանի որ  միայն այդ ժամանակ էր Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, սակայն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները հնարավոր են միայն Արցախի նկատմամբ պատմական արդարության վերականգնման դեպքում: Ադրբեջանի պահանջները չեն համապատասխանում ո՛չ պատմական ճշմարտությանը, ո՛չ իրողություններին: Հայերի ու ադրբեջանցիների համակեցությունը Նախիջևանում ցույց է տվել, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Դարի սկզբին Նախիջևանում հայ բնակչությունը 40 տոկոսն էր: Այսօր այդ թիվը 0 տոկոս է: Ավելին՝ բացեիբաց ոչնչացվել են հայկական պատմական հուշարձանները, բուլդոզերներով գետնին են հավասարեցվել հայկական գերեզմանատները: Այդ պատճատով ադրբեջանցիների հետ համատեղ ապրելու հեռանկարը հայերի համար ոչ միայն քիչ գրավիչ է, այլև չափազանց վտանգավոր: Նախիջևանի տխուր օրինակը ղարաբաղցիների աչքի առջև է, որոնց ոմանք փորձում են համոզել մտնել Ադրբեջանի կազմի մեջ: Այսօր դա անհնար է, դա նոնսենս է:

– Որքանո՞վ  է հավանական Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը:

– Այդ հավանականությունը մշտապես կա, և այն չի կարելի բացառել: Ամեն օր Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական հզորությունը, սահմանների մոտ զորավարժություններ է անցկացնում: Փորձում է վախեցնել հայկական կողմին՝ քիչ մտածելով այն մասին, որ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել լայնամասշտաբ օպերացիաների և, որպես արդյունք, փոխադարձ լիակատար ոչնչացման: Նման ելք Ադրբեջանին հարկավոր չէ, սակայն նա պետք է գիտակցի, որ եթե պայքարում է տարածքի համար, ապա Արցախն ու Հայաստանը պայքարում են ապրելու իրավունքի համար և, հանուն դրա, ամեն ինչի կգնան: Նրանց թվում է, թե, սպառազինություններն ավելացնելով, նորատիպ զինատեսակներ ձեռք բերելով, կարող են հարցը ուժով լուծել, սակայն Ղարաբաղյան պատերազմի փորձը ցույց է տվել, որ ադրբեջանական բանակի քաջությունն ու խրոխտությունը վայրկյանապես չքվում են, երբ բախվում է հմուտ հակառակորդի, նպատակաուղղված ու լավ զինված իսկական զինվորականների հետ: Մենք այսօր Հայաստանում ապրում ենք «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» ասացվածքով, և դրանից չես փախչի:

– Եվ վերջում՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների նկատմամբ  Ռուսաստանի վստահության մակարդակը լրջորեն նվազել է: Ձեր գիտաժողովը դրա ապացույցն է: Ինչպե՞ս այդ իրավիճակը կարող է ազդել Արցախի անվտանգության վրա:

– Նոր կառավարությունը չի նախանշել ու չի սահմանել իր ռազմավարությունը: Կա չհասկացվածություն, չկան հստակ առաջնահերթություններ: Նոր իշխանությունների հետ կան տարաձայնություններ, այդ թվում՝ Արցախի հարցում: Հարկավոր է, որ իշխանությունները հստակորեն նախանշեն, թե ինչպես են պատրաստվում  վարվել ու լուծել Ղարաբաղյան խնդիրը, կարգավորել հակամարտությունը: Փաշինյանը պետք է բարձրաձայնի, թե ինչ է մտադիր անել, այլապես չի բացառվում սցենարի կրկնությունը, որով Հայաստանի առաջին նախագահը հեռացվեց իշխանությունից:

Էդվարդ Սախինով, russia-artsakh.ru
yerkramas.org

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company