ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Հարցազրոյցներ

Հաճելի թվացող հայտարարություններով առաջ գնալն ավելի վտանգավոր է

05 Դեկտեմբեր 2019 ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Բրատիսլավայում կայացած հանդիպման ու Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ։

-Պարոն Մանոյան, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ-ում շրջանառության մեջ դրեց՝ ԼՂ հակամարտության կարգավորման՝ Ադրբեջանի համար ընդունելի տարբերակի մասին փաստաթուղթը, որին Հայաստանը գոնե ԱԳՆ-ի մակարդակով դեռ չի արձագանքել։ Այն պայմաններում, երբ բանակցող կողմերից մեկը, փաստացի նախանշեց գործընթացի վերաբերյալ իր պատկերացումների շրջանակը, ի՞նչ կարող ենք ակնկալել Մնացականյան- Մամեդյարով հանդիպումից։

-Ճիշտ չէ եզրակացնել, որ բանակցությունները պետք է ընթանային այդ փաստաթղթի հիման վրա, բայց դա ուրիշ բանի մասին է վկայում։ Երբ ՌԴ ԱԳ նախարարը Բաքվում էր եւ հայտարարեց, որ ԵԱՀԿ նախարարների վեհաժողովի շրջանակներում միշտ փորձել են, այնպես անել, որպեսզի բանակցությունների ընթացքում հայտարարություններ լինեն եւ իրենք ակնկալում են, որ դա կլինի 5 կողմերի ստորագրությամբ՝ 3 համանախագահողների եւ ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների, բայց այդտեղ նա ակնարկեց, որ խոսքը գնում է տեւական ժամանակ քննարկվող սկզբունքների մասին, եթե կուզեք՝ այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների մասին, որոնք տարբեր ժամանակներում տարբեր անվանումներ են ստացել ու տարբեր շեշտադրումներ ունեցել, եթե այդպես էր, ապա ինչո՞ւ Ադրբեջանը նման փաստաթուղթ տարածեց։ Կարելի է ենթադրել, որ ընդամենը տարածեց, բայց նպատակը ի՞նչ է եղել եւ ըստ էության, այսօր մեր ԱԳՆ խոսնակն ասել է, որ ԱԳ նախարար Մնացականյանի այսօրվա ելույթը անդրադառնալու է նաեւ Ադրբեջանի տարածած փաստաթղթին, որովհետեւ առնվազն չկա հայկական կողմի հակազդեցությունը այդ փաստաթղթին։ Թե ինչ արդյունքներ է ունեցել հանդիպումը, եթե հիմնվենք հրապարակված տեղեկությունների վրա, պարզ է։ Նախ, դեռեւս չկա համանախագահների հայտարարությունը, կարող է լինի, կարող է չլինի, բայց մինչեւ այս պահը չկա։ Ես չեմ զարմանա, որ ԵԱՀԿ նախարարների վեհաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ` պարբերությամբ, անդրադառնան ընդհանրապես բանակցություններին։ Չի բացառվում, որ վաղը, երբ վեհաժողովն ավարտվի, հայտարարությունը հրապարակվի, բայց կարող է՝ իրենք սպասում են այսօր կամ վաղը եռակողմ կամ հնգակողմ հայտարարության հրապարակմանը։ Բնական է, որ Ադրբեջանի եւ ՀՀ արտգործնախարարությունները յուրաքանչյուրն իր շահերից ելնելով հայտարարություններ է հրապարակել, բայց Ադրբեջանի ԱԳՆ–ի հաղորդագրությունը չի նշում այն կետերի մասին, որոնց մեր նախարարությունն է անդրադառնում, այսինքն, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու քայլեր անելու, փոխադարձ վստահություն առաջացնելու, արդեն կայացած պայմանավորվածությունների իրականացման մասին։ Մեր ԱԳՆ-ն բաներ է ասում, բայց Ադրբեջանին, ըստ երեւույթին, այդ կետերը դուր չեն եկել։ Գոնե մինչեւ այս պահը այդ մասին ակնարկ չեմ տեսել, տեսել եմ ակնարկ՝ տարեսկզբին հանդիպելու եւ բանակցությունները շարունակելու մասին։

-Պարոն Մանոյան, հատկանշական է, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին հայտարարությունները հիմնականում պաշտոնական Երեւանից են հնչում եւ, ինչպես Դուք նկատեցիք, ԱԳՆ-ի հայտարարության մեջ եւս այդ մասին նշվում է, այն դեպքում, երբ պաշտոնական Բաքվից , փաստորեն խաղաղասիրական ուղերձներին բոլորովին այլ արձագանք է հնչում։ Արդյո՞ք հայտնի է, թե մենք ինչի դիմաց ենք խաղաղության նախապատրաստվում։ Եվ առհասարակ, հստակ է արդյո՞ք հայկական կողմի դիրքորոշումը, մենք գիտե՞նք, որտեղ են կարմիր գծերը մեզ համար։

-Մեր ԱԳՆ մամլո խոսնակն ասել է, որ նախարարն այսօր կանդրադառնա Ադրբեջանի տարածած փաստաթղթին, հույս ունեմ, որ կանդրադառնա նաեւ Հայաստանի պաշտոնական կեցվածքին, ընդհանրապես հարցի կարգավորման գծով, որովհետեւ մենք հակասական հայտարարություններ ենք լսում եւ վարչապետից եւ ԱԳ նախարարից։ Երեկ մեր վարչապետը ԱԺ-ում մի կողմից ասում էր, որ պաշտոնական Հայաստանի եւ պաշտոնական Արցախի իշխանությունների տեսակետները 100 տոկոսով նույնական են, միաժամանակ հայկական կողմը, ի դեմս եւ վարչապետի, եւ ԱԳ նախարարի, շեշտում է, որ բանակցությունների արդյունավետության համար անհրաժեշտ է Արցախի իշխանությունների մասնակցությունը գործընթացին, հատկապես, հիմնարար մոտեցումների մշակման փուլում։ Սրանք միմյանց հարվածող հայտարարություններ են, սա նշանակում է, որ Երեւանում կամ Ստեփանակերտում լավ չեն հասկացել, որ այդ երկուսը միասին ասելը շատ համոզիչ չէ, որովհետեւ եթե 100 տոկոսով նույնական են, ինչու է շեշտվում, որ անհրաժեշտ Արցախի մասնակցությունը։ Հետո, մենք տեսնում ենք, որ նույնական չեն, օրինակ, պարզ չէ, թե Հայաստանի վարչապետը կիսո՞ւմ է Արցախի՝ վերջին 3-4 տարիների այն հայտարարությունները, որ այլեւս պետք չէ խոսել այսպես կոչված ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված եւ պետք չէ զանազանություն դնել ԼՂԻՄ-ի եւ մնացած տարածքների միջեւ, այս մոտեցումը կիսո՞ւմ է ՀՀ իշխանության ղեկավարը։ Այլ հարցեր էլ կան, որոնցից, դժբախտաբար, երեւում է, որ մեր իշխանությունները չունեն մշակված ռազմավարություն, որ գիտեն՝ այս քայլը անելուց հետո դիմացինն այսպես կանի, մենք էլ՝ այնպես կանենք։ Սա է իրականում մտահոգիչը, որովհետեւ մեկ բան է, որ դու սխալ ուղղություն բռնես եւ գնաս, դա ինքնին խնդիր է, բայց ընդհանրապես չիմանալ, թե որ ուղղությամբ ես գնում եւ փորձես ցույց տալ, իբրեւ գնում ես առաջ՝ հաճելի թվացող հայտարարություններ անելով, դա ինքնին ավելի վտանգավոր է։

-Պարոն Մանոյան, երեկ անգամ որոշ փորձագետներ կարծիքներ հնչեցրին, որ Ադրբեջանի տարածած փաստաթղթից հետո, որտեղ խոսք էր գնում զորքերի դուրս բերման, այսպես կոչված բռնի տեղահանվածների եւ փախստականների վերադարձի, Ադրբեջանի կազմում ԼՂ կարգավիճակի հստակեցման եւ այլնի մասին, Հայաստանը Բրատիսլավայում այլեւս բանակցելու խնդիր չունի, որովհետեւ հակառակը նշանակելու է, որ այդ շրջանակի շուրջ են բանակցում։ Այս իրավիճակում բանակցությունները որքա՞ն արդյունավետ կարող են լինել, եթե առնվազն կողմերից մեկը նման դիրքորոշում է հայտնում։

-Ես կարծում եմ, որ նույն հաջողությամբ ադրբեջանական կողմից կարող էին տեսակետներ հայտնել դեռ օգոստոս ամսին, որ եթե ՀՀ վարչապետը հայտարարում է, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ, էլ ինչի շուրջ պետք է բանակցել։ Ադրբեջանի տարածած փաստաթուղթը իրենց երազանքների արձանագրությունն է ընդամենը, իրականում այնտեղ նոր բան չկար։ Իհարկե, այդ կեցվածքը չի կարող արդյունավետ դարձնել բանակցությունները, բայց այնպես չէ, որ պետք չէ բանակցել, որովհետեւ բանակցությունները միշտ նախընտրելի են ոչ բանակցություններից, ինչը անվտանգության մթնոլորտն ավելի լարված ու վտանգավոր կդարձնի։ Մենք ուրիշ բան պետք է անենք, որը չեն անում եւ այստեղ էլ անհասկանալի է վարչապետի ասածը, որ պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի կեցվածքները 100 տոկոսով նույնական են, արդյո՞ք իշխանությունների արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքն է։ Այն գոնե կառավարության ծրագրում չկա։

Մենք ե՛ւ նախորդ իշխանությունների ժամանակ, երբ եղել ենք կոալիցիա , փորձել ենք սա ամրագրել, չենք հաջողել, ե՛ւ այս իշխանության սկզբնական շրջանում էլի փորձեցինք ու էլի չհաջողեցինք։ Ուրեմն, այստեղ կեցվածքների հստակ տարբերություն կա, որովհետեւ Ադրբեջանի այդ դիրքորոշմանը ամենաճիշտ եւ թիրախային պատասխանը կլինի այդ ուղղությամբ կտրուկ քայլեր ձեռնարկելը եւ իսկապես աշխատանք տանելը, որ Արցախի Հանրապետությունը, առնվազն մի քանի պետությունների կողմից, առնվազն այն սահմաններով, որով Հայաստանն է ճանաչեն, բայց դա ոչ միայն չկա, այլեւ դրա մասին խոսակցություն էլ չկա եւ համաձայն էլ չեղան, որ կառավարության ծրագրում ընդգրկվի։ Իրականությանը չի համապտասխանում ասելը, թե մեր տեսակետները 100 տոկոսով նույնական են եւ նպատակահարմար էլ չէ՝ բանակցություններին Արցախի իշխանությունների լիիրավ մասնակցության խնդրի տեսանկյունից։ Սա հստակ պատասխան կլինի Ադրբեջանին։

-Պարոն Մանոյան, հատկապես վերջին շրջանում, նաեւ Բաքվում Լավրով-Մամեդյարով հանդիպմանը հաջորդած ասուլիսին կարծես փորձ է արվում հավասարության նշան դնել պաշտոնական Ստեփանակերտի եւ Ղարաբաղի , այսպես կոչված ադրբեջանական համայնքների միջեւ։ Խոսվեց համայնքների միջեւ շփումների անհրաժեշտության մասին եւ ՌԴ ԱԳ նախարարն ասաց, որ վերջնարդյունքում ԼՂ ամբողջ բնակչությունը պետք է որոշի՝ ինչպես ապրել ապագայում։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում, հատկապես ժողովրդական դիվանագիտությունը խթանելու, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ջանքերի համատեքստում։

-Ադրբեջանը միշտ փորձել է այդպես անել, նույնիսկ ժամանակին իրենք պնդել են, որ արցախահայերը բացառապես հանդիպեն ու շփվեն այսպես կոչված ադրբեջանական համայնքի հետ, ինչը, բնական է, եւ անընդունելի է եւ իրական չէ, իսկ Լավրովի ասածը նույնիսկ Մադրիդյան սկզբունքներ ասվածի մեջ է, որտեղ նշվում է, որ ԼՂ ժողովուրդը պետք է իր կամքը արտահայտի։ Թեեւ մանրամասներ չկան, բայց դրանից հետո տեղի ունեցած բանակցությունների ժամանակ որոշ չափով հասկացողություն կա, թե ինչ են հասկանում ԼՂ ժողովուրդ ասելով եւ այն ժամանակ բացատրություն կար, որ խոսքը գնում է այն թվերի եւ համամասնության մասին, որն առկա էր 1988 թվականին՝ 75-80 տոկոս հայ եւ 20-25 տոկոս ադրբեջանցի։ Լավրովի ասածն այդ համատեքստում պետք է հասկանալ։ Նաեւ հասկանալի է, որ նա տեղի լսարանի համար է հայտարարություն արել, որ լավ հնչի։ Փաստ է,որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահողները այցելում են Ստեփանակերտ կամ Երեւանում հանդիպում են Արցախի Հանրապետության իշխանությունների հետ, Բաքու այցելության ընթացքում էլ հանդիպում են այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին։ Թե ով են դրանք, ում են ներկայացնում, ինչ են ներկայացնում, դա այլ խնդիր է, բայց պետք է արձանագրել, որ տասնամյակներ շարունակ Արցախում ընտրություններ, ժողովրդավարական գործընթացներ կան, ժողովուրդն իր կամքն է արտահայտում, իսկ Բաքվում մի հասարակական կազմակերպության փորձում են ներկայացնել որպես համայնք, այսինքն, սա իհարկե, խնդիր է, բայց այս պահին, իրերի ներկա ֆոնին դա տասներորդական խնդիր է։

-Ամփոփելով, այս փուլում ո՞րն է առաջնահերթությունը, հիմնական խնդիրը։

-Կարեւոր է, որ ՀՀ իշխանությունները իմանան՝ ինչ են ուզում, այնպես չլինի, որ ամեն պահի այսրոպեական քայլեր են ձեռնարկում։ Ադրբեջանի փոխնախագահը Տելեգրամի ֆեյք հաշվից իբր ցանկություն է արտահայտել, մեր վարչապետի տիկինն էլ այդ ցանկությանը պատասխանի։ Սրանք, պարզ է, որ այսրոպեական, սրա կամ նրա առաջ հաճելի թվալու քայլեր են, որ որեւէ օգուտ չի կարող ունենալ, իշխանությունը պետք է իմանա՝ ինչ է ուզում անել, հասարակությունը պետք է իմանա՝ իշխանությունն ինչ է փորձում անել եւ երրորդ, ասացի, որ այդ անելիքի մասը պետք է կազմի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ հետեւողական աշխատանքը՝ նաեւ որպես ճնշում Ադրբեջանի վրա, որ չի կարելի տասնամյակներով խաղաղ ու օրը մեկ մի փաստաթուղթ հանել եւ փորձել սկսել զրոյից, այդ դեպքում կարծես մենք 87 թվականի նոյեմբերին ենք եւ ոչինչ չի եղել

-Պարոն Մանոյան, այլ հարցերից խոսենք, շատերը նախօրեին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելը պայմանավորեցին Արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Տեսակետներ կան, որ Փաշինյանը փորձում է հեռացնել նրանց, ովքեր առնչություն են ունեցել գործընթացին։ ՀՀ 2-րդ նախագահը կալանքի տակ է, 3-րդին մեղադրանք է առաջադրվել։ Ի՞նչ կարծիք ունեք։

– Ներկայացնեմ իմ անձնական կարծիքը, այնպես չէ, որ կուսակցությունում այս հարցին անդրադարձել ենք, վարչապետը երեկ մեկ այլ քաղաքական ուժի հետ կապված քար գցեց իրենց կողմը՝ ասելով, որ ԲՀԿ-ն սկսել է ներդրումների մասին մտահոգություններ հայտնել, երբ Ծառուկյանի սեփականություններից մեկի գլխավոր տնօրենը Հյուսիս-Հարավի հարցով ձերբակալվեց եւ ասում է՝ ժամանակագրությունն է սա, ես էլ ասում եմ՝ ժամանակագրությունն այն է, որ Սերժ Սարգսյանը գնաց ԵԺԿ-ում ելույթ ունեցավ, ասելիքն ասեց, եկավ եւ հիմա արդեն արգելում են երկրից բացակայել։ Սա է կապը, չեմ կարծում, որ դրանով իրենք կկարողանան ինչ –որ բան անել, Սերժ Սարգսյանին բանտարկեն էլ նույնիսկ, Սերժ Սարգսյանն իր ասելիքը կասի, կարծում եմ, ինչպես եւ ցանկացած մարդ, որն ասելիք ունի եւ ցանկություն ունի այն ասելու։ Ուղղակի Արցախի հարցի հետ չէի կապի, պարզապես արգելք դրվեց, որ արտասահման չգնա, գնացել է, այդ կուսակցությունների մեծ կառույցում տեսակետ է հայտնել, հիմա արգելեցին, որ չգնա, բայց դա էլ կարելի է շրջանցել, հեռակա կերպով կարելի է ասել։

-Դաշնակցության հասցեին էլ երեկ վարչապետ Փաշինյանը հայտարարություններ հնչեցրեց, նա հեռացող գնացքի մասին մի երգ հիշեց, իսկ իշխանական պատգամավորներն էլ հայտարարեցին, որ ՀՅԴ-ն փորձում է թաքնվել երիտասարդների, ուսանողների թիկունքում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք, Ձեր արձագանքը ՝խնդրեմ։

-Ժպիտով, կարելի է ասել, հատկապես գնացքի երգը վարչապետի երգելը, որովհետեւ ես հիշում եմ շատ ավելի լուրջ բան՝ 1925 թվականի Եղիշե Չարենցը գրել է «Հանգուցյալ պարոնը կամ պարոն հանգուցյալը», որտեղ ասել է, որ ես մասնակցել եմ թաղմանը, խոսքը Դաշնակցության մասին է, հիմա ինքն ասում է, որ գնացքը գնացել է, այն ժամանակ անգամ թաղումներ են կազմակերպվել, բայց այսօր մենք 2019 թվականում ենք, Դաշնակցությունը կա եւ 100 տարի շարունակ նույն երգն են երգում։ Հիմա ի՞նչ անենք, ինքն ուզում է այդպես տեսնել, այդպես հավատալ, Աստված իր հետ, ինչ վերաբերում է մյուսների հայտարարություններին, թաքնվելու խնդիր չկա, իրենք են, որ քաղաքականացրել են, չեն հասկանում, որ ապիկար նախարար ունեն եւ իրենց պահվածքն էլ, որ երեկ վարչապետը նորից կրկնեց, թե սա նաեւ կառավարության քաղաքականությունն է, եթե այդպես է, եթե մարդիկ առիթ են տալիս նախարարին, որպեսզի հանդիպի, բացատրի եւ իրենք էլ իրենց ասելիքն ասեն եւ դրան պատասխանում են բազմապատիկ ավելի մեծ թվով ոստիկաններով, խոսում է այն հոգեվիճակի եւ ժողովրդավարության ըմբռնումների մասին ։ Ես հիշեցի, որ երեկ վարչապետը վկայություն էր բերում, թե ինտերնետի ազատության ցուցանիշով Ֆրանսիայի հետ հավասար մենք 8-րդ տեղում ենք, բայց ժողովրդավարությունը միայն ինտերնետի ազատությունը չէ։ Մենք նույնիսկ այսպես ասած հին Հայաստանում ունեցել ենք ընթացք, երբ ուսանողները ցույց են արել, դասադուլ են արել, ուզեցել են նախարարին հանդիպել Լեւոն Մկրտչյանի ժամանակ, նա բնականաբար, ընդունել, հանդիպել է։ Եթե սա է իրենց հասկացած ժողովրդավարությունը, վայ մեզ։

Հ.Գ. Հարցազրույցը տեղի է ունեցել մինչեւ ԱԳՆ-ի կողմից ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի ելույթի հրապարակումը։

Հեղինակ՝ Մ.Ղ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company