ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Անցյալի եւ ապագայի սահմանագծում. Հայաստանի անցնող մեկ տարին

31 Դեկտեմբեր 2019 2019 թվականը Հայաստանում քաղաքական վերադասավարումների տարի էր՝ պայմանավորված 2018 թ. ապրիլին սկիզբ առած իշխանափոխության ավարտով: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում օրենսդիրի աթոռներից 88-ը զբաղեցրեց Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, 26-ը՝ ԲՀԿ-ն, 18-ը՝ ԼՀԿ-ն: 2019 թվականի հունվարի 14-ին ՀՀ նախագահի կողմից Նիկոլ Փաշինյանն ինքնաբերաբար նշանակվեց Հայաստանի վարչապետ: Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Հայաստանի 17 նախարարություններից 5-ը լուծարվեցին և իրականացվեց գործառույթների վերաբաշխում: Ժողովրդային շարժման ալիքի վրա հապճեպ անցկացված այս ընտրություններով Հայաստանում ստեղծվեց քաղաքական նոր իրավիճակ. պետական իշխանության ողջ պատասխանատվությունը ստանձնեց մեկ ուժ՝ ղեկավարությամբ Նիկոլ Փաշինյանի: Խորհրդարանական ընդդիմության աթոռները զբաղեցրեցին ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն: Մնացյալ, այդ թվում նախկին իշխանական կուսակցությունները՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն դարձան արտախորհրդարանական ուժեր:

Խորհրդարանի ընտրություններում ստանալով շուրջ 70% քվե՝ իշխանական նոր ուժը խնդիր էր դրել լիարժեք իր ձեռքում կենտրոնացնել պետական լծակները՝ «Թավշյա հեղափոխության» խոստումներն իրականացնելու, «հեղափոխությունն» անշրջելի դարձնելու և անցյալի վերադարձը բացառելու նպատակով: Արտախորհրդարանական որոշ ուժեր իրենց աջակցությունը հայտնեցին նրանց: Սակայն, արտախորհրդարանական ուժերի զգալի մասն իրեն հայտարարեց ընդդիմադիր՝ իշխանություն-ընդդիմություն պայքարի հիմնական հարթակը տեղափոխելով խորհրդարանից դուրս: ՀՅԴ-ն 2019 թ. հունվարին, Արցախում անցկացրեց իր 33-րդ Ընդհանուր ժողովը, որտեղ առաջադրվեց՝ Հայաստանում հաջորդ իշխանությունը Դաշնակցության շուրջ ձեւավորելու ռազմավարությունը: Ըստ էության, Դաշնակցությունը հայտարարեց, որ այս նոր իշխանությունների այլընտրանքը հենց ՀՅԴ-ն է և կուսակցությունն առաջիկայում պետք է ընդդիմության դաշտում գործի այս տրամաբանությամբ:

Իշխանափոխության ավարտով, ցավոք, երկրում անհանդուրժողականության մթնոլորտը չհանդարտվեց, հասարակությունը «սևերի» և «սպիտակների» բաժանելու իշխանության նախընտրական հռետորաբանությունը դրսևորվեց նորովի՝ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վերածվելով խոսքի բռնության նոր ալիքի: Երկրում ստեղծվեցին փողոցային պայքարի տարբեր օջախներ, իսկ ողջ տարին անցավ դեռևս 2018 թվականին սկսված Մարտի 1-ի գործով ձգձգվող դատավարություններով, նոր աղմկահարույց, հաճախ՝ կասկածելի մեղադրանքներով և ձերբակալություններով:

Հայաստանի նոր իշխանությունների առաջին իսկ նախաձեռնությունները հարուցեցին հանրության տարբեր շերտերի դժգոհությունը. Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ հակասական գործընթացները, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման նախաձեռնությունները, արցախյան հարցում իշխանությունների անհստակ մոտեցումները, Արցախի իշխանությունների և բանակի որոշ բարձրաստիճան հրամանատարների հետ հակասությունները, դավադիր ուժերի փնտրտուքն ու աջ ու ձախ մեղադրանքները, վարչապետի կողմից «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» բառապաշարի շարունակաբար գործածումը, դատական իշխանության նկատմամբ աննախադեպ ոտնձգությունները, Երևան քաղաքում տարաբնույթ հիմնահարցերի, հատկապես աղբահանության խնդրի սրացումը, իշխանություններին աջակցած տարբեր հանրահայտ պաշտոնյաների պաշտոնանկություններն ու փոխադարձ հնչեցվող քննադատությունները, հայ-ռուսական հարաբերություններում անհարթությունները, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում ապազգային և հայ հանրության ընկալումներին անհարիր դրսևորումները, Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցների, հատկապես, Բաց հասարակության հիմնադրամի (այլ խոսքով՝ Սորոսի հիմնադրամի) Հայաստանի ներքին գործընթացներին միջամտելու նախկին և ներկա քայլերը, ազգային արժեքների և հաստատությունների դեմ պարբերաբար դրսևորվող պայքարն ու անհանդուրժողականությունը, պետության անարդյունավետ կառավարումն ու պաշտոնյաների բարձր պարգևավճարների սահմանումը, ԱԺ-ի և նախարարների գերակշիռ մասի ցածր վարկանիշը, քննադատական խոսքի և բողոքի ակցիանների դեմ անհանդուրժողականությունն ու իրավապահների բռնի գործողությունները, ներդրումների սպասված մեծ հոսքի բացակայությունն ու հռչակված «տնտեսական հեղափոխության» ոչ հեղափոխական արդյունքները հանրության շրջանում առաջ բերեցին հիասթափության ակնհայտ նշաններ: Որոշ հետազոտությունների արդյունքներով, իշխանության ընդհանուր վարկանիշը տարեվերջին նվազել էր 10-15 %-ով, իսկ ԱԺ-ն, պետական հաստատությունների մեջ, ուներ ամենացածր վարկանիշը:

Այս բացասական ֆոնին տեղի ունեցան նաև դրական որոշ տեղաշարժեր, մասնավորապես հակակոռուպցիոն պայքարի, ճանապարաշինության, տնտեսական վարչարարության, ստվերի որոշակի կրճատման, զբոսաշրջության ակտիվացման, նախորդ իշխանության կիսատ թողած շատ ու շատ ծրագրեր հաջողությամբ շարունակելու, որոշները՝ ավարտելու, բանակում սպասարկման որակի բարելավման, հիպոթեկային շուկայի աշխուժացման, սոցիալական որոշ խմբերին ուղղված ծրագրերի իրականացման ուղղությամբ: Սակայն խնդիրն այն էր, որ ժողովրդային շարժումն ու նոր իշխանությունների խոստումները ստեղծել էին հանրային սպասումների բարձր աստիճան և դրանց զգալի մասի չիրականացումը պատճառ հանդիսացավ նաև իշխանությունների վարկանիշի կտրուկ անկման: Եվ այս անկումը դանդաղեցնելու, հանրային ուշադրությունը ձախողումներից շեղելու նպատակով իշխանությունները նոր թափ հաղորդեցին ձերբակալություններին, տարբեր ուժերի նկատմամբ հարձակումներին և նորանոր դատական գործընթացներին: Մեղադրանք առաջադրվեց նաև Հայաստանի երրորդ նախագահին, իսկ երկրորդ նախագահի կալանավորման որոշումը մնաց անփոփոխ:

Գարնանը Հայաստանի ներքաղաքական կյանքը փոթորկվեց դատարանների շրջափակման ակտով. վարչապետ Փաշինյանի կոչով և մասնակցությամբ, մի խումբ քաղաքացիներ՝ որոշ պաշտոնյաների և պատգամավորների ղեկավարությամբ, մի քանի ժամով շրջափակեցին Հայաստանի դատարանների մուտքերը՝ կոպտորեն խախտելով դատարանների անկախության և նրանց գործունեությանը չմիջամտելու ժողովրդավարական հիմնարար սկզբունքը: Այս գործողությունները հիմնականում պայմանավորված էին դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի և նախորդ նախագահ Արկադի Ղուկասյանի միջնորդությունը ընդունելու որոշմամբ, ինչպես նաև Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի շուրջ ստեղծված, իշխանություններին անհաճո, իրավիճակներով: Ակնհայտ էր, որ դատական համակարգում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնցից ամենացայտունը գործադիր իշխանությունների կողմի դատական իշխանության գործերին մջամտելն էր, պատվերով արդարադատությունը, որի հիմքերը դրվել էին նախորդ իշխանությունների ժամանակ և շարունակվեցին գործող իշխանությունների կողմից:

Իշխանության եկած ուժը, օրենսդիր և գործադիր լծակներին տիրանալով, չէր հանդուրժում դատարաններում՝ իր համար կայացված որևէ անհաճո որոշում: Եվ դա էր պատճառը, որ իշխանությունները հայտարարեցին՝ դատական համակարգում վեթինգ իրականացնելու մասին՝ հարձակում սկսելով անցանկալի դատավորների, ՍԴ-ի և ԲԴԽ-ի դեմ: Սակայն ՍԴ-ն մնաց իր բարձրության վրա և չենթարկվեց իշխանության ճնշումներին: Արդյունքում իշխանությունները տարեվերջին փորձեցին օրենսդրական ճանապարհով շահագրգռել ՍԴ անդամներին վաղաժամ, արտոնյալ պայմաններով անցնելու կենսաթոշակի: Գործադիր իշխանության, և հատկապես նրա ղեկավարի կողմից դատական իշխանության նկատմամբ այս աննախադեպ գործողությունները, տարբեր դրսևորումներով ուղեկցվեցին ողջ տարվա ընթացքում՝ Հայաստանի ներքաղաքական կյանքը պահելով լարվածության մեջ:

Տարվա երկրորդ կարևոր թեման Արցախն էր՝ Արցախյան հարցի շուրջ նոր իշխանությունների մոտեցումները, Հայաստան-Արցախ փոխհարաբերությունները, Արցախի շուրջ բանակցություններն ու Արցախում 2020 թվականի գարնանը նախատեսված համապետական ընտրությունների շուրջ սկսված գործընթացները: Արցախի հարցում Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումն անորոշ էր, երբեմն՝ հակասական: Ակնհայտ էր, որ Փաշինյանը Արցախում և Արցախյան շարժման վետերանների շրջանում յուրային չէր, իսկ բանակցայի գործընթցում չուներ փորձառություն: Ի սկզբանէ Փաշինյանը քննադատեց նախորդ իշխանություններին՝ բանակցություններում դիրքերի զիջման, ոչ հայանպաստ մոտեցումներ քննարկելու հարցում և հայտարարեց նոր մեկնակետից սկսելու մասին: Որպեսզի շահի արցախցիների և, ընդհանրապես, հայ հանրության վստահությունը՝ Արցախի անկախության օրը, Ստեփանակերտում նա հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Սակայն մի քանի հարցեր խիստ մտահոգիչ էին. Ալիևի հետ «վերելակային» պայմանավորվածություններից հետո, չնայած նվազեց սահմանային լարվածությունը, սակայն հայկական կողմը դադարեց խոսել Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնություններից, ըստ որոնց պետք է սահմանին ներդրվեր մոնիթորինգի արդիական համակարգ՝ միջադեպերը հայտնաբերելու և հետաքննելու նպատակով, և ավելանային ԵԱՀԿ դիտորդների թիվը. սա նշանակում էր էապես ամրացնել գոյություն ունեցող սահմանը:

Այս համաձայնությունները հայկական դիվանագիտության լուրջ հաղթանակն էին: Կարծեք, այս բացթողումը փոխհատուցելու համար, Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան: Երրորդ կարևոր քայլը հումանիտար շփումների ուղղությամբ ջանքերն էին, որոնց շրջանակում տեղի ունեցան լրագրողների փոխայցելություններ: Սակայն դեկտեմբերին, Բրատիսլավայում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայածաց բանակցությունների նախօրյակին և ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը հրապարակեցին իրեց «կարմիր գծերը»: Դրանցով ակնհայտ էր դառնում, որ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները շարունակում են մնալ խիստ հակոտնյա՝ հատկապես Արցախի կարգավիճակի և անվտանգության խնդիրերի շուրջ: Սակայն հայ հանրությանը խիստ մտահոգեց, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքին»՝ բանակցային սեղանի մոտ բերելու հաճախակի դարձած հրապարակումները: Եվ եթե տարվա ընթացքում խոսում էին հանրություններին խաղաղության նախապատրաստելու անհրաժետությունից, ապա տարեվերջին արդեն ահազանգում էին պատերազմի վտանգի մեծացման մասին: Արցախի հարցում ընդդիմադիր ուժերից հատկապես ակտիվ էր Դաշնակցությունը. Արցախում կազմակերպվեցին 2 կարևոր խորհրդաժողովներ, որոնցից «Հայաստան-Արցախ ռազմավարական ֆորումին» մասնակցեցին Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր դերակատար քաղաքական ուժերի ներկայացուցիչները, իսկ Արցախի ԱԳՆ-ի հետ համատեղ կազմակերպված «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովին մասնակցեցին աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 150 քաղաքական-հասարակական գործիչներ և մտավորականներ՝ իրենց աջակցությունը հայտնելով արցախցիների և ողջ հայության արդարացի պայքարին: Այս 2 խորհրդաժողովներով Դաշնակցությունը մեկ անգամ ևս փաստեց «Զարգանալ՝ չզիջելով» իր թեզին հավատարիմ մնալու, Արցախի հարցում ազգային միասնականության խթանման և տարբեր երկրներում Արցախի միջազգային ճանաչման ակտիվ ջանքերի մասին:

Արտաքին հարաբերությունների ուղղությամբ տարվա ընթացքում առանցքային մնաց հայ-ռուսական հարաբերությունների և ԵԱՏՄ-ի հետ ինտեգրման գործընթացների հարցը: Ժողովրդային շարժմամբ իշխանության եկած Հայաստանյանի նոր իշխանություններին Ռուսատանը ի սկզբանե կասկածանքով էր վերաբերվում և դա էր պատճառը, որ, ինչպես 2018-ին, այնպես էլ 2019-ին խիստ հաճախակի էին հայ-ռուսական բարձր մակարդակի շփումներն ու փոխայցելությունները: Երևանում տեղի ունեցավ նաև ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների խորհրդաժողովը, իսկ Բրատիսլավայի հանդիպումից առաջ Ադրբեջան և Հայաստան այցելեց Ռուսաստանի արտգործնախարարը: Խիստ տրամաբանական էր Ռուսաստանի մտահոգությունը. չնայած Փաշինյանի հավաստիացումներին՝ առ այն, որ արտաքին քաղաքկանության ոլորտում որևէ շրջադարձ տեղի չի ունեցել և Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական թիվ մեկ դաշնակիցը, Հայաստանում իշխանության տարբեր օղակներում պաշտոնները զբաղեցրել էին հիմնականում արևմտյան կողմնորոշում ունեցող գործիչները, և չէին դադարում խոսակցությունները, որ Հայաստանում տեղի է ունենում «գունավոր հեղափոխություն»՝ նպատակ ունենալով երկիրը դուրս բերել ռուսական ազդեցությունից և թեքել դեպի Արևմուտք:

Այս ֆոնին, Հայաստանի իշխանություններն առանձնակի ջանասիրությամբ փորձում էին ամեն առիթ օգտագործելով հավաստիացնել ռուսական կողմին, թե ցանկանում են էլ ավելի խորացնել Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները:
Արտաքին ճակատում մեծ հաջողություններ արձանագրվեցին ԱՄՆ-ի կողմից Հայց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Հատկապես ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի, հայկական այլ կազմակերպությունների և ամերիկայհայության երկարատև համառ ջանքերի արդյունքում, նոյեմբերին՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ, իսկ դեկտեմբերին՝ ԱՄՆ Սենատը՝ միաձայնությամբ, ընդունեցին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող գրեթե նույնաբովանդակ 2 բանաձևեր: Այս կարևոր ձեռքբերումները, ըստ էության նոր ազդակներ էին Հայ Դատի պայքարին նոր թափ հաղորդելու, ցեղասպանութան հետևանքերի վերացման և փոխհատուցման ուղղությամբ ջանքերին:

Ողջ տարվա ընթացքում Հայաստանի ներքաղաքական կյանքն ալեկոծեցին մի քանի ուղղություններով տեղի ունեցող գործողություններն ու շարժումները՝ ուղղված իշխանությունների կողմից վարվող քաղաքականության դեմ: Հատկապես դժգոհության նոր ալիք սկսվեց Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ իշխանությունների հակասական քայլերի դեմ: Եկամտային հարկի համահարթեցման դեմ ՀՅԴ երիտասարդները ձեռնարկեցին «Ահազանգ» նախաձեռնությունը, իսկ նոյեմբերից նրանք բողոքի գործողություններ սկսեցին ԿԳՄՍ ոլորտում վարվող քաղաքականոթյան դեմ՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Բուհերի ոչ հայագիտական ֆակուլտետներում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները՝ ոչ պարտադիր դարձնելու, բուհական ինքնավարությունն ու Գիտութունների Ազգային Ակադեմիայի գործունեության ոլորտները սահմանափակելու, դպրոցներում Հայ Առաքելական եկեղեցու պատմության դասավանդումը դադարեցնելու, մշակույթի ոլորտում կասկածելի և հայ հանրության ընկալումներին անհարիր նախաձեռնություններն ոտքի հանեցին ոչ միայն Դաշնակցական երիտասարդներին, այլև ԵՊՀ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողներին և դասախոսներին, ուսանողական խորհրդին, մտավորական և քաղաքական որոշ շրջանակների և տարբեր բուհերի ուսանողների: Գործողություններն ընթացան նստացույցերի, բողոքի քայլերթերի և կառավարության դեմ բողոքի հավաքների տեսքով: Վարչապետ Փաշինյանը հանդիպեց բողոքի ելած երիտասարդների, իսկ Արայիկ Հարությունյանը՝ դասախոսների հետ, սակայն արդյունքում կրքերն ավելի շիկացան: Նախարարի հետ հանդիպում պահանջող ուսանողների նկատմամբ դեկտեմբերի 3-ին ոստիկանության և հատուկ ջոկատայինների մեծաթիվ ուժերը բռնի գործողություններ կիրառեցին՝ բերման ենթարկելով բողոքի 24 մասնակիցների: Մինչ այդ, դեռևս մայիսին Դաշնակցությունը կազմակերպել էր՝ ժողովրդային շարժումից հետո ամենամարդաշատ հանրահավաքը, որի ժամանակ ելույթ ունեցողները խստորեն քննադատեցին իշխանության կողմից վարվող քաղաքականությունը, հնչեցին սթափվելու կոչեր և իշխանություններին ցույց տրվեցին դեղին քարտեր: Սեպտեմբերի 21-ին ՀՅԴ-ի կողմից կազմակերպվեց նաև Անկախության տոնին նվիրված քայլերթ և հանրահավաք, որի ժամանակ ևս իշխանության հասցեին հնչեցին խիստ քննադատություններ: Իրենց բողոքի գործողություններն էին շարունակում «Վետո» նախաձեռնության անդամները, որոնք նպատակադրվել էին Հայաստանում կասեցնել Սորոսի հիմնադրամի գործունեությունը. Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ևս, հատկապես Մարտի 1-ի գործով դատական նիստերի օրերին, ակտիվ գործողություններ էին կազմակերպում՝ երկրորդ նախագահի ազատման և արդար դատավարության կարգախոսերով: Ակտիվ գործունեություն ծավալեցին նաև «Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման» նախաձեռնության անդամները, որոնք մայրաքաղաքում և հանրապետության տարբեր վայրերում կազմակերպեցին մի շարք միջոցառումներ ու ստորագրահավաքներ: Այս կոնվենցիայի դեմ ծավալված ընդհանուր դժգոհությունների արդյունքում իշխանությունները ստիպված եղան վավերացման գործընթացը հետաձգել հաջորդ տարվան:

Իշխանությունների դեմ ընդդիմության որոշակի համախմբման ազդակ էր «Վերնատուն» ակումբի կողմից հրավիրված խորհրդաժողովը: Ժողովրդային շարժումից հետո, թերևս առաջին անգամ էր, որ ընդդիմության տարբեր ուժերն ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները նստեցին նույն սեղանի շուրջ՝ փորձելով գնահատել Հայաստանում ստեղծված իրավիճակն ու առաջադրել լուծումներ:

Ողջ տարվա ընթացքում իշխանություն-ընդդիմություն պայքարը համեմվեց փոխադարձ սուր քննադատություններով, մեղադրանքներով և անհանդուրժողականությամբ: Իշխանությունները շարունակեցին մեղադրել Հայաստանյան ընդդիմությանը, հատկապես նախկին իշխանական ուժերին՝ ռևանշիզմի և կոռումպացված անցյալ ունենալու մեջ, իսկ ընդդիմությունը շարունակաբար մեղադրում էր իշխանություններին կոռուպցիոն նոր դրսևորումների, կոռուպցիան օրինականացնելու, նախկին օլիգարխիայի ներկայացուցիչների հետ գործարքներ կնքելու, Արցախի հարցում, տնտեսական քաղաքականության ուղղությամբ, սփյուռքի հետ հարաբերությունների հարցում ձախողումների, պաշտոնական անձանց շրջանում մեծաթիվ զինվորական ծառայություն չանցածների առկայության, ապազգային կրթամշակութային քաղաքականություն վարելու, դատական իշխանության վրա ճնշումներ բանեցնելու և քաղաքական դրդապաճառներով դատավարությունների և ձերբակալությունների համար: Հայաստանում ստեղծված այս լարված մթնոլորտը հիմնականում պայմանավորված էր մի քանի հանգամանքներով.

1.Նախ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ունեին ոչ միայն քաղաքական դրդապատճառներ, այլև քաղաքական սերնդափոխության բնույթ, սակայն «նորերը» չունեին հստակ ազգային ծրագիր և շարունակում էին պայքարել «քաղաքացիական հասարակության» գործիքներով և անցյալի մերժման տրամաբանությամբ:

2.Հայաստանում տեղի ունեցավ իշխանափախություն, սակայն ոչ բովանդակային հեղափոխություն և նոր գաղափարները ծնվում էին հընթացս, հախուռն, երբեմն՝ չհիմնավորված: Բացը լրացնելու համար, նոր իշխանությունը շարունակում էր պոպուլիստական հռետորաբանությունը, այն ուղեկցելով «գլադիատորական մարտերի» տրամաբանությամբ՝ աղմկահարույց ձերբակալությունների ու դատավարությունների տեսքով:

3.Փողոցային պայքարով իշխանության եկածները կանգնած էին մի շարք մարտահրավերների առջև. նախ նրանք չունեին պետական կառավարման փորձառություն, երկրրորդ, նրանց դեմ կանգնած էին պետության երկարամյա ղեկավարման փորձառությամբ, մեծ ֆինանսատնտեսական և մեդիա ռեսուրսներ ունեցող ուժեր, որոնք կրնկակոխ հետևում և բացահայտում էին նրանց սխալերը: Երիտասարդ իշխանավորների զինանոցում պետական լծակներն ու «հների» անցյալի բացթողումներն էին, որոնք սրի նման ճոճվում էին՝ «ասֆալտին փռելու» սպառնալիքով: Անմասն չմնաց նաև բանակը. Ապրիլյան պատերազմի օրերին ունեցած թերացումների պատճառներն ուսումնասիրելու նպատակով ԱԺ հանձնաժողովի ստեղծումը փորձ էր՝ նոր բաց վերք գտնել «հների» գործունեության մեջ և անընդհատ «աղ լցնել վերքին»՝ հանրությանը պահելով «հանցավոր» անցյալի մտապատկերի մեջ:

4.Նոր ուժը խնդիր ուներ դառնալ լիարժեք իշխանություն, իսկ փորձառու ընդդիմությունը լավ էր հասկանում պետական համակարգի թույլ կողմերը, սակայն համակարգում առկա էր նաև առարկայական դժգոհություն. բազմամյա վաստակով աշխատողները փոխարինվում էին «հում» կադրերով, որոնք հաճախ ի վիճակի չէին կայացնել որոշումներ և արդյունավետ իրականացնել պետական ծրագրերը: Հետեւանքը եղավ բյուջեի ծախսերի թերակատարումը, իսկ տարեվերջին կառավարության նիստում վարչապետը բացահայտ խոսեց պետական համակարգի դիմադրության և այն կոտրելու իր վճռականության մասին: Ճշմարտության կարևոր մասն այն էր, որ նոր կադրերը ոչ միայն անփորձ էին, այլեւ հաճախ խուսափում էին «ավելորդ» պատասխանատվությունից և մատնվում տեղապտույտի:

5.«Հների հակահարձակումը» ճնշելու համար՝ «նորերը» հաճախ ընկնում էին ծայրահեղությունների մեջ. մասնավորապես, հայտարարելով, թե դատական համակարգում դեռևս մեծ է նախկինների ազդեցությունը, նոր իշխանություններն անթաքույց քայլերով փորձեցին «զավթել» դատական իշխանությունը՝ խախտելով օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարաբաժանման սկզբունքը:

Իշխանության «թավշյա» վարքագիծը ստեղծեց հակադրության և անհանդուրժողականության մթնոլորտ, և ընդդիմությունը դրան հակազդեց՝ տարբեր ուղղություններով և մեթոդներով ստեղծելով պայքարի օջախներ, որոնք մեկտեղվելու միտում ունեն: Ահա այս գործընթացը, թերևս գերակշռող կլինի արդեն հաջորդ՝ 2020 թվականին, հավանաբար հանգեցնելով մտքի հեղափոխության, քաղաքակիրթ մրցակցության և արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Արտակ Սարգսյան
Դեկտեմբեր, 2019 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company