ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Դարի գործարքի» թիրախները․ լիբանանյան եւ հայկական հայեցակետեր

03 Փետրվար 2020 Դարի գործարքի քաղաքական թայմինգը վերլուծաբանական առումով որոշակի հունավորման է առաջնորդում։ Թե՛ ԱՄՆ-ի եւ թե՛ Իսրայելի ղեկավարները վերընտրության խնդիր են դիմագրավում։ Եթե առաջինը կարիք ունի հրեական լոբբիստական խմբերի ամբողջական զորակցության, ապա երկրորդը կարիք ունի անբաժանելի Երուսաղեմի ամրագրումը կատարող ամերիկյան որոշման՝ ներքին ընտրական շուկայի վրա իբրեւ կարեւոր պահանջարկ կայանալու։

Գործարքը երկկողմանիորեն իր ազդեցությունն է ունենալու անպայման եւ այս առումով Վաշինգտոնի եւ Թել Ավիվի հաշվարկները քաղաքական տրամաբանության վրա են հենվում։ Ընտրական նպատակներով կատարված այս թիրախավորումը սակայն անպայման հետընտրական ժամանակահատվածում նույն ուժգնությամբ չի կարող հետապնդվել։ Երեք գերակա ուղղություն է ներառվել խնդրո առարկա գործարքում։ Առաջինը Երուսաղեմի անբաժանելիությունն է։ Երկրորդը՝ պաղեստինյան հիմնական բնակավայրերի վրա իսրայելյան գերիշխանության հաստատումը եւ երրորդը՝ պաղեստինցի գաղթականների տեղի երկրներում վերջնական բնակեցումը։

Հանգուցալուծման միտող ցանկացած գործարք սակայն սկզբունքով տեղի է ունենում հակամարտող կողմերի միջեւ։ Այստեղ խոսքը միակողմանի գործարքի մասին է։ Մինչ հատկապես նման տարողությամբ նոր համաձայնություն ենթադրում է երկկողմ ձեւաչափ, թեկուզ միջնորդավորված կամ աւելի ճիշտը՝ երաշխավորված։ Այստեղ համաձայնությունը մի կողմի եւ գլխավոր երաշխավորի միջեւ է։

Երկրորդ կարեւոր դիտարկումն այն է, որ Վաշինգտոնն ու Թել Ավիվը այս ձեւով ոչ միայն երրորդ կողմի հաշվին որոշում են կայացնում, այլ ոտնահարում են նախկին միջազգային համաձայնագրերը։ Օսլոյից Քեմփ Դեյվիդ եւ ապա միջազգային տարբեր ատյաններում կատարված վերաբանաձեւումներն այս ձեւով առ ոչինչ են հայտարարվում՝ Միջին արեւելյան տարածաշրջանն առաջնորդելով դեպի նոր ցնցումներ։

Լիբանանյան դիտանկյունից երրորդ ուղղությունը հավելյալ լուսարձակներ է հրավիրում իր վրա։ Դա վերաբերում է ուղղակիորեն Լիբանանում տեղակայված պաղեստինցի գաղթականների լիբանանյան հասարակության ամբողջական ներառմանը։ Այստեղ եւս թայմինգը որոշ հուշումներ է ընդգծում։ Ֆինանսատնտեսական խոր տագնապ ապրող Լիբանանը նման որոշման ընդառաջ գնալու դեպքում կստանա համապատասխան լայնածավալ օժանդակություն։ Մինչ գործարքը բախվում է համալիբանանյան եւ համաարաբական մերժման եւ դժգոհության․ Հեզբոլլա-Վաշինգտոն քաղաքական պատերազմը առաջին կողմի դեպքում նոր ուժերով համալրվելու նախադրյալներ է ամփոփում։ Վաշինգտոնի այս որոշումը մերժում են լիբանանյան բոլոր կողմերը։ Նաեւ՝ արաբական աշխարհը։

Պաղեստինցների՝ Լիբանանում վերջնական բնակեցումը եթե մի կողմից կանխարգելում է պաղեստինյան տարածքների վրա ժողովրդավարական պատկերի կարեւոր փոփոխությունը, մյուս կողմից ծառայում է սուննի համայնքի նշանակալի բազմապատկմանը՝ ի հակակշիռ շիա դավանանքին հետեւող եւ քաղաքական հզոր գործոնի հանգամանք ունեցող զանգվածին։ Տնտեսական օժանդակությունների տրամադրման պայմանականությունը թվում է, որ պիտի չսահմանափակվի միայն իրանամետ կազմակերպության չեզոքացման ակնկալիքով, այլ նաեւ պաղեստինցիների վերջնական բնակեցումով։ Մինչ այդ պիտի շարունակվեն տնտեսական սեղմումները։

Երկրորդ ուղղությունը հայկական դիտանկյունից հուշում է զգուշավոր մոտեցում՝ իրադարձություններին գնահատական տալու կամ ընդհանրապես մեկնաբանելու պահին։ Պաղեստինյան տարածքների վրա իսրայելյան գերիշխանությունն ընդունելու ամերիկյան որոշումը հերթական անգամ ոտնահարում է միջազգային իրավունքը, հատկապես ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Միջազգային նախադեպեր չպետք է վերստեղծել դարեր շարունակ ժողովրդով բնակված տարածքների բռնակցում կատարելու կամ հակամարտողի գերիշխանությունը ճանաչելու։ Ինքնորոշման իրավունքի հարգումը այլոց դեպքում անհրաժեշտ քայլ է սեփական իրավունքները պաշտպանելու համար։

Պարզ է, որ շահերի համընկումներն առաջնորդում են գործարքների։ Գործարքների իրականացումները եւս ենթարկվում են տարբեր ելեւէջների, երբեմն նույնիսկ առկախումների։ Խնդիրը՝ հայկական ոսպնյակով առարկայական դիտարկումներ կատարելն ու ըստ այնմ կողմնորոշվելն է։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company