ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրոյցներ

Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության ճանաչելը ժամանակի հարց է

26 Փետրվար 2020 Պետք է մարդկանց հարգանքով վերաբերվել և խաղեր չխաղալ, թե ովքեր են կուսակցությունում լավ ու վատ մարդիկ, դա շատ մանկամիտ մոտեցում է՝ Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ անդրադառնալով ներսի ու դրսի դաշնակցականների մասին իշխող թիմի հայտարարություններին։ Դաշնակցական գործիչը մանրամասներ պատմեց նաև վաշինգտոնյան ներկա օրակարգի ու Կապանի հանդեպ իր հատուկ վերաբերմունքի մասին։։

—Ինչ աշխատանք է տարել Հայ Դատի հանձնախումբը՝ ԱՄՆ Սենատի եւ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից՝ Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւերն ընդունելու համար։

—ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևը տասնյակ տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք էր։ Մեր ուշադրությունը այս պահին կենտրոնացնում ենք Սպիտակ տան ուղղությամբ, որպեսզի նախագահ Թրամփը ևս ճանաչի Հայոց Ցեղասպանությունը։ Անցյալ տարի տեղի ունեցածը ուղղակի այս աշխատանքի փոքր մասնիկն էր․ Հայաստանին ֆինանսական օժանդակություն տրամադրելու, Արցախում ականազերծման ծրագիրն իրականացնելու, ինչպես նաև երկու բանաձև ընդունելու Արցախի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայի դեմ։

—Մենք գիտենք, որ մեծ աշխատանք է տարվել կոնկերտ մարդկանց հետ․ ի՞նչ դժվարությունների եք հանդիպել։

—Մենք այս քայլին գնալով գիտեինք, որ շատ մեծ հավանականություն կա, որ խոսնակ Փելոսիի աջակցությամբ Սենատը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը։ Մեզ դրական իմաստով զարմացնողը ուժեղ քվեարկությունն էր՝ 405-ն ընդդեմ 11-ի՝ գրեթե միաձայն՝ այդ թվում բոլոր դեմոկրատները և գրեթե բոլոր հանրապետականները։ Ներկայացուցիչների պալատում նման կայուն ու համոզիչ հաղթանակը դուռ բացեց բանաձևը Սենատում առաջխացնելու համար։ Երբ սենատոր Մենենդեսը վստահեցրեց, որ ինքը Սենատում կլինի այնքան ժամանակ, մինչև բանաձևն ընդունի, մեզ համար պարզ դարձավ, որ մնացյալը ընդամենը ժամանակի հարց է։ Այն մեզանից պահանջեց 1, 2, 3 շաբաթ, իսկ արդեն 4-րդ շաբաթվա ընթացքում գործն արված էր։ Կապ չունի՝ 5, թե 10 շաբաթ կտևեր, միևնույն է՝ դա լինելու էր։ Սա վերաբերում է նաև Սպիտակ տանը․ Սպիտակ տան կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչելն էլ ուղղակի ժամանակի հարց է։

—ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը մշակել է «Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստները եւ հատուցման մեթոդաբանական հիմքերը» աշխատությունը, որտեղ նշվում են հայ ժողովրդի կորցրածը հետ բերելու քայլերը։ Դո՞ւք ինչպես եք պատկերացնում կորսված հայրենիքի վերադարձը։

—Հայերին արդարություն են պարտք, որովհետև ակնհայտ է, որ Ցեղասպանությունը հանցագործություն է և ոչ թե կոնֆլիկտ։ Մենք այս ամենը պիտի դնենք սեղանին, իսկ ինչ դրան կհաջորդի, ընթացքը ցույց կտա։ Բայց այդ գործընթաց ներառվելու և Թուրքիայի հետ երկխոսության համար այդ երկիրը պետք դադարեցնի իր ժխտողական քաղաքականությունը, Ցեղասպանություն հանցագործության համար արդարացման պատրվակներ գտնելը։ Արդյո՞ք հայերը կստանան ամբողջը, ինչ ցանկանում են՝ չեմ կարծում, բայց նրանք չեն ստանա այն, ինչ չեն ցանկանում։

—Դրսից հետևելով ներհայաստանյան գործընթացներին՝ ի՞նչ զգացում ունեք՝ ճի՞շտ ուղղությամբ է գնում Հայաստանը։

—Այն ամենն, ինչ մենք անում ենք Հայ Դատի գրասենյակների միջոցով, ունի մեկ նպատակ՝ տեսնել հզոր Հայաստան, արդար Հայաստան, ապահով ու անվտանգ արդյունաբերությամբ երկիր, որտեղ ընտանիքները կկարողանան մեծացնել իրենց երեխաներին մայր հողի վրա։ Սա մեր նպատակն է՝ լինի Հայաստանում, Արցախում, ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում։ Իմ կինը Կապանից է և ես շատ ուժեղ կապվածություն ունեմ այս հողի հետ, իմ երեխաներն են կապանցիներ, հետևաբար ես ունեմ շատ մեծ հավատք, որ Հայաստանը կբարգավաճի։ Շատ հաճախ ասվում է, որ մենք Հայ ժողովրդի երկրորդ բանակն ենք, իհարկե, մենք ունենք մեծագույն հարգանք զինվորների հանդեպ, նրանք առաջին բանակն են ու ողջ պատիվը իրենցն է և եթե մենք կարողանանք ողջ աշխարհում քաղաքականորեն ինչ-որ կերպ օգնել նրանց, ապա հպարտ կլինենք։

—Հայաստանի իշխող ուժի որոշ ներկայացուցիչներ նշեցին, որ Դաշնակցության դրսի կառույցների հետ լավ աշխատում են, մինչդեռ ներսի կառույցը կարիք ունի որ դրսից վերահսկեն․ երբ այսպիսի արտահայտություններ եք լսում՝ ի՞նչ եք մտածում։

—Պետք է մարդկանց հետ հարգանքով վերաբերվել, հարգանք ցուցաբերել այն փաստի նկատմամբ, որ իրենք կուսակցություն են ներկայացնում և խաղեր չխաղալ, թե ովքեր են այդ կուսակցությունում լավ ու վատ մարդիկ։ Կարծում եմ դա շատ մանկամիտ մոտեցում է։

—Ապրիլի 5-ին Հայաստանում հանրաքվե է՝ ՍԴ 7 անդամից ազատվելու նպատակով։ Հանրաքվեի դրվող փաստաթուղթը չուղարկվեց Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքն ստանալու եւ չտրամադրվեց ՍԴ-ին՝ հաստատելու համար։ Սա ճի՞շտ ուղի է։

—Ինչպես արդեն նշեցի՝ կինս Կապանից է՝ ծնվել է Արծվանիկում, իսկ իմ ընտանիքը ԱՄՆ հովանու ներքո է արդեն 100 տարի, իմ ու մեր բոլորի երազանքն է ունենալ ազատ Հայաստան՝ անվտանգ սահմաններով, որ այս երկրի քաղաքացիները կարողանան բարձրաձայնել խնդիրները այնպես, ինչպես իրենք ցանկանան՝ բանավեճերի ճանապարհով, և ժողովրդավարական ճանապարհով կարողանան նման խնդիրները հանգուցալուծել։ Եվ դա մեզ՝ Սփյուռքի համար օրհնություն է։ Ու եթե Հայ Դատը կարող է ինչ-որ կերպ աջակցել, որպեսզի Հայաստանը ժողավրդավարական երկիր լինի ու հայ քաղաքացիները նման որոշումներ կայացնեն, ապա մենք ուրախ կլինենք օգնել։

—Փաշինյան-Ալիեւ մյունխենյան բանավեճին հետեւելով՝ ի՞նչ եզրակացության եկաք՝ բանակցային գործընթացը ճի՞շտ ուղղությամբ է գնում։

—Այդ բանավեճը աշխարհին օգնեց հասկանալու, որ Ալիևը խաղաղության կողմնակից չէ։ Այն, ինչ ես հասկացա այդ խոսակցությունից այն է, որ Ալիևը նվաճողական մտադրություն ունի, նա կարող է շուտով բռնություն կիրառել։ Թե ինչ ճանապարհով կշարունակվի այս ամենը և ինչ հանգուցալուծում կստանա , ընթացքը ցույց կտա։ Շատ խնդրահարույց հարց է այն համադրությունը, որ հայերը սկզբից զիջումների գնան և հետո ադրբեջանցիներից սպասեն որևէ փոխզիջում։ Սրանք մեծագույն մարտահրավերներ են։ Եթե այնպիսի մարդիկ կան հայկական աշխարհում, ովքեր կարծում են, որ այդ մոդելը կարող է աշխատել, ապա իրենք պետք է հիմնավորեն իրենց տեսակետը, բայց ես դեռևս նման տեսակետ չեմ լսել։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

https://youtu.be/Mz-3SDaNir8

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company