ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Հուրի, սուրի, համաճարակի եւ սովի յորձանուտէն յառնած անկախութիւնը

28 Մայիս 2020
«Ամբողջ հայոց պատմութիւնը հայ ժողովրդի անկախութեան պայքարն է»

Լեւոն Շանթ


1918ին հայ ազգի գոյապահպանման համար մղուած ճակատամարտները շրջադարձային նշանակութիւն ունեցան մեր պատմագրութեան մէջ` դառնալով մերօրեայ հայկական պետականութեան ձեւաւորման հենասիւնը:

Անուրանալի փաստ է, որ այսօրուան Հանրապետութիւնը հիմնուած է դար մը առաջ արնահեղ գուպարով յառնած 1918 թուականի Մայիս 28ի անկախ պետութեան հիմքին վրայ։

1918 թուականի Յունիս 4-ին կայացած Պաթումի դաշնագրով Թուրքիան կը ճանաչնար Սեւանի աւազանին շուրջ տարածուած 11 հազար քառակուսի քլմ. տարածքով Հայաստանի Հանրապետութիւնը:

Նման դժնդակ պայմաններու մէջ յառաջ գնաց բանակաշինութեան գործը, ձեւաւորուեցան սպայակազմը, մասնագիտացած զօրամասերը, սահմանապահ գունդերը։ Կարճ ժամանակահատուածի ընթացքին կայացած իրողութիւն էր նորանկախ երկրի պաշտպանութեան երաշխիքը հանդիսացող կանոնաւոր ազգային բանակը, որուն վիճակուած էր ազատագրելու հայապատկան հողատարածքները։ Եւ իրապէ՛ս, կարճ ժանակահատուածի ընթացքին, Հայկական բանակը ընդլայնեց պետականութեան սահմանները, հայրենի սահմաններուն մէջ ներառելով Լոռին, Ալեքսանդրապոլի գաւառը, Շարուրը, Նախիջեւանը Սուրմալուն ու Կարսի նահանգը։ Միաժամանակ, հայկական զինուած ուժերը ստիպուած էին դիմագրաւել թրքական, ատրպէյճանական եւ վրացական ոտնձգութիւնները։

11 հազար քառակուսի քլմ. տարածքով սկիզբ առած պետութիւնը՝ 1920ին եօթնապատկուած, ընդարձակուած եւ վերածուած էր 70 հազար քառ. քիլոմեթրով անկախ պետութեան։

Հայաստանի առաջին հանրապետութեան առաջին տարին յատկանշուեցաւ նաեւ մահասփիւռ բծաւոր տիֆի համաճարակի տարածումով, որուն զոհ գնաց Հայաստանի բնակչութեան 20 տոկոսը, մօտաւորապէս 180-200 հազար բնակիչ։ նորանկախ երկիր մը, որ ո՛չ միայն շրջափակուած էր թշնամիներով, ո՛չ միայն ծանրաբեռնուած էր գաղթականներով, այլեւ ստիպուած էր պայքար մղել անողոք համավարակին դէմ։

Այսօր Առաջին Հանրապետութեան հիմնադրութենէն մէկ դար ետք, սահմանին տիրող պատերազմական իրավիճակի առկայութեամբ, դրութիւնը կը մնայ անփոփոխ, շրջափակուած թշնամիներով։ 1991էն ի վեր Հայաստանը շրջափակուած է Ատրպէյճանի կողմէ, իսկ 1993էն ի վեր շրջափակուման ենթակայ է Թուրքիոյ կողմէ։

Անկախութիւնը կը սկսի սահամնին վրայ, սահմանապահ գիւղերուն մօտ. Հայրենիքի լիարժէք պաշտպանութեան գրաւակամը՝ սահմանին կանգնած հայ զինուորին եւ սահմանը հսկող գիւղացիին համասփիւռ հայութեամբ աջակցելու հրամայականն է։

Հայ ժողովուրդի անկախութիւնը գոյացած է Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսէի յաղթանակները կերտած հայոց բանակի շնորհիւ, որուն շարունակութիւնն է այսօրուան մարտական պատրաստուածութեամբ եւ ռազմական սպառազինութեամբ յագեցած Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերը։

Հայաստանի առաջին Հանրապետութեան պատմութեան վերագնահատումը կատարելով, յստակ եւ անվիճելի կը դառնայ այն փաստը, որ հակառակ դժնդակ պայմաններու մէջ ընթացող պետականութեան նախասաղմնաւորման եւ կազմաւորման գործընթացին, պատերազմի, համաճարակի եւ սովի անողոք պայմաններուն, ճիգերու գերագոյն լարումով հիմը կը դրուէր հայութեան ապագայ շառաւիղներու անկախ բնօրրանին։

1918ի Մայիսեան խոյանքներով դարբնուեցան մեր պետականության հիմքերը եւ կանխորոշուեցաւ նորանկախ Հայաստանի գոյութիւնը։

1918ի Մայիսեան հերոսապատումով վերականգնեցաւ հայ ազգի դիմադրողականութեան գերակայութիւնը։

Մայիսեան յաղթանակներու կենսափորձը կ՚իմաստաւորուի այն հասկացողութեամբ, որ համայն հայութեան գոյատեւելիութեան ռազմավարութիւնը այսօր էապէս պէտք է խարսխուի այն յստակ նշաձողին վրայ, որ հայութեան բովանդակ ներուժով հայրենիքը վերածենք անխոցելի, կազմակերպ, միասնական, անբաժանելի եւ եւ պատմականօրէն հայապատկան տարածքները վերամիաւորելու ներուժ ունեցող երկրի։

«Հորիզոն»ի խմբագրական

horizonweekly.ca

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company