ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Յանուն Իրանի հողային անսասան ամբողջականութեան

18 Հուլիս 2020 Իրանահայ հինաւուրց համայնքը դեռեւս նախորդ դարի սկզբնական ժամանակաշրջաններից (1900-ական թթ.)՝ իր անբեկանելի ու անհերքելի հաւատարմութիւնն է ցուցաբերել իրանական հայրենիքին եւ մասնաւորապէս Իրանի հողային ամբողջականութեանն ու ազգային – ժողովրդական ու պետական ինքնիշխանութեանը:

Աւելին՝ միեւնոյն հաւատարմութեան կենսագործման ճամբին, որպէս քաղաքաբնակ կամ գաւառաբնակ կենսունակ միաւոր, սփռւած՝ Ատրպատականում, երկրի կենտրոնական մասում եւ Նոր Ջուղայում ու յարակից շրջաններում, սատար է հանդիսացել նաեւ ու մանաւանդ Իրանին՝ հասարակա-քաղաքական բուռն ու ճակատագրական իրադարձութիւնների ժամանակ:

Իրանի պատմական խոշորագոյն իրադարձութեան՝ Սահմանադրական շարժման (1905 թ.) հէնց նախօրեակներից, նոյն իրանահայի կամքի ու հաւատարմութեան առանցքային արտայայտութիւնը ձեւաւորւեց ու խտացւեց Եփրեմների անհատականութեան մէջ, որն էլ խորհրդանշական տեւական հասկացութիւն է շարունակում մնալ հայրենասէր, ազգային եւ պետական շահերով առաջնորդւող իրանցիների համար:

Եփրեմների զոհաբերութեամբ ոչ միայն իրանահայը, այլեւ ու մանաւանդ ազատախոհ Իրանն ու իրանցին հերոսական դիմակայութիւն ցուցաբերեցին հիւսիսից (ռուսական կայսրութիւն), եւ հիւսիս- արեւմուտքից (թուրք-օսմանական) ոտնձգութիւններին, անառիկ ու անձեռնմխելի պահելով քաջակորով Ատրպատականը: Ինչպէս եւ՝ հարաւի ընդերքային հարստութիւնների վրայ աչք դրած անգլիական ախորժակները յօդս ցնդեցին, քանզի հիմքում ու առանցքում առաջնահերթը՝ Իրանի ամբողջականութեան ու անխախտ ինքնիշխանութիւնը պահպանելն էր:

Հետագայ տարիներին եւս միեւնոյն հիւսիսից (այս անգամ Սովետական Ստալինեան դրդումով) ու տեղական դաւադիր ուժերի կողմից նոյն Ատրպատականի հաշւին անջատողական նկրտումները մէկ անգամ ընդմիշտ սաղմի մէջ խեղդւեցին Իրանի ու մասնաւորապէս Ատրպատականի հայրենասէր ժողովրդի կամքի շնորհիւ:

* * *
Նորագոյն ժամանակաշրջանում՝ Իրանի 1979 թ. յետյեղափոխական ծանրակշիռ իրադարձութիւնը՝ Իրաքի կողմից պարտադրեալ պատերազմը, ամենախօսուն փաստի արտայայտութիւնն էր առ այն, որ Իրանն ու իրանցին պետական թէ՛ համազգային խորագոյն գիտակցութեամբ շարունակեցին նեցուկն ու պաշտպանը մնալ սեփական երկրի ամբողջականութեանը, որի համար վճռականօրէն դրսեւորեցին անձնազոհութեան վիթխարի օրինականեր, յաչս թէ՛ ոտնձգողի, եւ թէ՛ համաշխարհային հանրութեան: Իսկ իրանահայը, տւեալ դէպքում, պահեց ու պահպանեց իր աւանդական հաւատարմութեան ու յատկապէս Իրանի հողային անձեռնմխելիութեան հարցում սկզբունքային կեցւածքը, իր հարիւրաւոր հերոսների թանկագին արեամբ ու անասելի խիզախումներով…:

* * *
Այսօր, ահա, սիրելի ընթերցող, իրանական երկրի ամբողջականութեան դէմ պատեհապաշտները կրկին անգամ նոր կոչնականերով են ի յայտ եկել, որոնց «հիմնաւորումների» առանցքում սրանից 100 տարի առաջ Ստալինեան, ըստ ամենայնի շինծու եւ աշխարհագրա-քաղաքական նենգափոխւած, քարտէզագրութիւնն է վերարծարծւում: Չարաշահողների պատրւակը, որքան էլ զաւեշտալի, հայ-ադրբեջանական վերջին օրերի սահմանային բախումներն են, որոնք իբր իրենց համար ցանկալի գնահատականի չեն արժանանում Իրանի պետական-քաղաքական վերնախաւի կողմից…: Ու սա իրենց մեղմ ասած՝ անմիտ քարոզչութեան հիմք դարձնելով՝ բարձրաձայնում են նոյն շինծու քարտէզագրութիւնը եւ նոյնիսկ դա համարում ենթահող՝ հայ-ադրբեջանական թնջուկի լուծման համար, որով էլ տեղ-տեղ Պապից առաւել կաթոլիկ դառնալով, շահագործում են իսլամի գործօնը …:

Բարեբախտաբար, Իրանի պետա-քաղաքական եւ յատկապէս դիւանագիտական ողջ համակարգը թէ՛ հարիւրամեայ պատմական փորձով, եւ թէ՛ առհասարակ հայ-ադրբեջանական հակամարտութեան իրական ծալքերին տիրապետելով, մշտապէս որդեգրել են խելամիտ ուղղութիւն ու դիրքորոշում, յանուն թէ՛ ազգային-պետական շահերի, եւ թէ՛ տարածաշրջանային խաղաղութեան ամրակայման: Այս գաղափարը, ամենայն զգօնութեամբ մշտապէս ամրագրւած է եղել իրանական ժողովուրդների՝ կրօնական, ազգային եւ էթնիկական տարբեր միաւորների եւ համայնքների ենթագիտակցութեան մէջ, դրան հաղորդելով միասնականութեան, համերաշխութեան եւ անսասանութեան իւրօրինակ ցուցանիշ:

Իսկ ամենակարեւորը՝ որպէս շրջանի ուրոյն, ազդեցիկ ու հզօր պետութիւն, Իրանը, առաւել քան երբեւէ, տուրք չի տալու սեփական երկրի ամբողջականութեան հետ հաշւի չնստող որեւիցէ ուժի, լինի դա գերպետական, տարածաշրջանային, կամ թէ դրանց գովերգող տեղական դաւադիր բախտախնդիր:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company