ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Համբիկ Սասունյանի նամակը` հայ զինվորին

28 Հունվար 2019

Այսօր լրանում է արդարության մարտիկ Համբիկ Սասունյանի բանտարկության 37-րդ տարին: Այդ կապակցությամբ Yerkir.am-ը հրապարակում է Համբիկ Սասունյանի՝ 2012 թվականին «Հայ զինվոր» թերթին հղած նամակը, որն, անշուշտ, ուղերձ է հայ զինվորին:

«Սիրելի «Հայ Զինվոր»

Մի քանի տարի առաջ նամակ մը գրած էի Ձեզ, եւ քանի որ խուցիս մեջ ազատ ժամեր եմ ունենում, երկու օր է, մտածում էի, թե նամակ մը եւս գրեմ ու կիսվեմ իմ մտորումներով, սրտիս ու երազներուս մեջ շարունակ տեղ գտնող ու ինձ գրավող հարցերով: Ձեր միջոցով նաեւ խոսքս ուղղեմ հայ զինվորին:

Պետք է ըսիմ, որ «Հայ Զինվոր» թերթը Հայրենիքից ինձ միշտ հասնում է երկու շաբաթը մեկ, կանոնավոր եւ պարտաճանաչ ձեւով: Այսինքն` Ձեր մշտական ընթերցողն եմ… Այն սիրով ինձ ուղարկում է Երեւանում բնակվող իմ նշանածն ու ապագայ կինը` Մերի Քեշիշյանը, լավ գիտնալով, որ ողջ էությամբս հետաքրքրվում եմ Հայոց բանակով, զինված ուժերով ու հայ զինվորի առօրյայով:

Ձեր էջերի հոդվածներից շատերը կարդալով` վերապրում եմ այն օրերը, երբ նոր էի բանտարկվել, այսինքն՝ 1982-90-ական թվականները, եւ խուցիս մեջ ընթերցում էի Հայոց Մեծերի` Աբովյանի, Նալբանդյանի, Րաֆֆու, Ահարոնյանի, Լեոյի, Նժդեհի եւ շատ մը ուրիշ մեծ հայորդիների գրքերն ու ապրում նրանց երազանքներով, որոնք նվիրված էին Հայոց ապագային, ժողովրդին, դպրոցին, հայ ազգային-ազատագրական պայքարին: Նրանք երազում էին ունենալ այդ բոլորը… Վերապրելով նրանց այդ մեծ ցավն ու երազանքը, շարունակ կխորհեմ, թե ի՞նչ կմտածեին, եթե այսօր ողջ ըլլային ու տիսնային Հայոց ազատ ու նոր Հայաստանը, մարտունակ բանակը ու Կովկասի մեջ ամենահզորը՝ հայ զինվորին:

Միշտ խորապես տպավորվում եմ ամեն գրված նյութով, հատկապես, երբ այն վերաբերում է Արցախյան պատերազմում նահատակված ու կռված, հաղթած զինվորին, ազատամարտիկին ու նրանց մասին տարբեր հիշողություններին: Հպարտ եմ նաեւ այսօրվա հայ զինվորով: Պետք է ասեմ, որ ազատ ժամերիս մտքերս հանձնում եմ օրագրիս էջերին ու դրանք ուղարկում իմ Մերիին: Օրագրերիս մեջ կցված պահում եմ «Հայ Զինվոր»-ի էջերի բոլոր այն հոդվածները, որ դիպել են սրտիս. Բեկորի, Պետոյի, Կարոտի, Դուշման Վարդանի, Կարոյի, Վուրգի ու մնացած տղերքի մասին… Ուզում եմ, որ դրանք մնան այդ էջերում, որ ապագայում իմ ու Մերիի զավակները նույնպես կարդան, հպարտանան, սովորեն եւ օրինակ վերցնեն: Առաջին օրն իսկ, որ ոտքս դիպչի իմ Սուրբ Հայրենի հողին, պիտի Ծիծեռնակաբերդ գնամ ու Եռաբլուր, հետո` Արցախ…

Հեռու եմ իմ սիրելի Հայրենիքից, բայց Հայրենիքն իմ մեջ է, իմ սրտում, երազներում, իմ կարոտում… Դժվար է Հայրենիքից հեռու լինել, նույնպես` սիրած աղջկանից:

Արդեն 49 տարեկան եմ ու ամեն օրս ապրել եմ այդ կարոտով: Կարոտը շատ ծանր է, կարծես դրա մասնագետն եմ դարձել:

Կամքն ու զորությունը, որ ստանում եմ Հայրենիքից ու ձեզնից, ջերմ խոսքերը, ինձ ուժ են տալիս…

Եթե կյանքում կա ցավ ու տանջանք` ես կուզենայի իմ Հայրենիքի ու սիրո համար տանջվիլ, պայքարիլ:

Զինվոր ըլլալը վախկոտի համար չի՛: Բայց միայն քաջ ըլլալով էլ մարդ զինվոր չի կարող ըլլա: Քաջությունը հարգելի է, երբ այն գործածվում է Ազգ, Հայրենիք, Ընտանիք պաշտպանելու համար:

Պետք է լավ մարդ ու լավ հայ ըլլալ:

Հա՛յ զինվոր, սիրի՛ր հայրենիքդ անշահախնդիր, նվիրումով, ու երբ Հայրենիքդ ուժգին սիրես, հավատա՛, ուրեմն անկեղծ ես նաեւ այն սիրո հանդեպ, որ ունես նախնիներիդ, մորդ, զավակիդ ու կնոջդ հանդեպ:

Երբ զինվոր ես, ծառայել ես Հայրենիքիդ, երբ անցնում ես Մասիսի կողքով, նայիր Մասիսին` նա ժպտալու է քեզ, զինվորը պատիվ ու պարծանք է բերում Մասիսին:

Սեն Լուիս Օբիսպո բանտը

Երանի ես էլ ըլլայի 18 տարեկան եւ բանակում ծառայություն անցնեի: Պատրաստ եմ անվերջ ժամերով ու ամիսներով արեւի, փոշու, ցրտի եւ ամեն դժվարության մեջ պահակ կենալ Հայրենիքիս սահմանի վրա… Ավելի մեծ պատիվ ու պարտականություն չկա՛: Հայրենասիրությունը եւ ծառայությունը մեր արյան մեջ է, մեր պարտքն ու պատիվը: Մասիսի դիմաց` Մասիսին եք ծառայում, պատիվ բերում ազգին ու Հայրենիքին: Երազում ու միշտ ինքս ինձ հարցնում եմ. «Ե՞րբ պիտի Ձեզ հասնիմ` Հայրենիք, Մասիս, Մերի…»: Հաճախ շատ ցավ եմ զգում, հոգնած ու կորսված, չիմանալով վաղվա գալիքս… Արդյոք կյանքը կժպտա՞ ինձ… Նորեն ու նորեն ինձ ուժ տվողը Հայրենիքիս Սերն ու մեկ հատիկ Մերիս է, իմ կամքն ու պայքարի ոգին իրմէ է, որ կառնիմ, կքաղեմ, կմնամ զորավոր: Գիտեմ այդ պահին, որ վաղը լավ օր կլինի, կգա այդ օրը… Կհասնիմ իմ Հայաստան, իմ սիրած Հայրենիք, կտիսնամ Մասիսը, միթե տիսնամ` ու ինձ ժպտա…, կհամբուրեմ նշանածիս հայու հպարտ ճակատն ու կասեմ. «Դուն էիր, որ ինձ ուժ տվեցիր, ուղղություն, որ հասնիմ հայրենիքս, քեզ, կյանքիս մեջ առաջին անգամ զգամ Ազատություն, շնչեմ օդը Մասիսից եկող, տիսնամ հողն` ինձ պատկանող, զգամ փառքը դրախտավայրի, զմայլվիմ ամեն քարի ու բնության գեղեցկությամբ: Այդժամ` ամեն բան կհստականա, թե ինչու համար էր այս բոլորը, այս պայքարը, տանջանքը…»:

Պայքարը տկարի համար չէ՛… Հայու ոգի է պետք ու կամք, մենք պետք է մեզ` մեր մեջ հավաքենք ու բռունցք լինենք միշտ: Նույնիսկ ինձ համար այստեղ, այս խուցի մեջ իմ պայքարի վերջը հաղթանա՛կն է:

Արդարության ճանապարհը երկար է, ու պիտի անցնել այն, զոհողությամբ, նվիրումով, համբերատար, որով կփաստես, որ արժանի ես Հայ կոչվելուն: Ծառայությո՛ւն, ծառայությո՛ւն, ծառայությո՛ւն… Խոնարհ ծառայել Ազգին, Հայ Ազգին. ավելի մեծ ծառայություն ու պատիվ չկա:

Եթե մարդը քրիստոնյա դառնալու համար պիտի օծվի, մկրտվի, ապաշխարի, հաղորդություն առնի, ապա` հայ ըլլալու համար պետք է Մաշտոցին ու Մասիսին ծառայի:

Հայը պիտի պայքարող ըլլա, թշնամու եւ բռնության առջեւ գլուխ չծռող: Իմ սասունցի նախնիները մի լավ խոսք են ասել. «Սասունցին անգլուխ կմնա, բայց գլուխը թշնամու առաջ չի խոնարհի…»: Միայն այդ ժամանակ է, որ զինվոր կոչվելու արժանի կլինես. ու Մասիսը քեզ կասի` դու իմ զավակն ես, Մաշտոցը կասի` դու արժանի ես իմ ազգի զավակ կոչվելու, արժանի ես ափ մը սուրբ հող` այս սուրբ հողին:

Կուզեմ տիսնալ այն օրը, երբ մենք մեր սեփական ձեռքերով պիտի շինենք մեր հրասայլը, մեր ուղղաթիռները, ինքնաթիռները, հրթիռներն ու ինքնաձիգները, որ մեր երկիրը զենք պատրաստող շատ մասնագետներ ունենա: Այն օրն եմ երազում տեսնել, որ հայը իր ձեռքերով պատրաստած շատ զինատեսակներ ունի, որոնք կկրեն` Դրո, Անդրանիկ, Նժդեհ անունները: Մեր վերածնված հերոսները, որոնք կպաշտպանին մեր Հայրենիքն ու Ազգը: Պետք է դրվեն դրա հիմքերը, արմատները, որքան էլ որ ջանք պահանջվի, պետք է լինեն Հայաստանը պաշտպանող հայ զենքերը: Եթե 200 տարի առաջ Աբովյանը երազում էր այն օրը տիսնալ, որ Հայաստանի մեջ շատ դպրոցներ լինեին, իսկ Րաֆֆին երազում էր մեր Ազգի զարթոնքը, ես ալ երազում եմ հայու ձեռքով շինված արդի զենքերի արտադրություն, որոնք կրին Աբովյանի եւ Րաֆֆու, Նալբանդյանի անունները:

Ձեր հայու բաց ու հպարտ ճակատները համբուրում եմ` իմ քաջ, իմ զինվոր ընկերներ:

Վստահ եմ` ծառայությունից ետք փոխվելու է բոլորիդ կյանքը, պիտի հպարտանաք, որ ծառայել եք Հայոց բանակում, զինվոր եղել, հա՛յ զինվոր: Այդ պարտականությունն ու պատիվը փոխանցեք ձեր ծնելիք հայդուկ զավակներին:

Հայ զինվորը թե 80 տարեկան ալ դառնայ` նա միշտ զինվոր է մնում:

Քո ցավը տանեմ` հայ զինվոր:

Խոստանում եմ, որ վերադառնալով, եթե թույլատրեն, գոնե մի քանի օրով սահման կուզեմ երթամ եւ հսկիմ, պաշտպանիմ մեր երկրի սահմանը: Նույնիսկ հառաջացած տարիքիս մեջ` անելու եմ այդ:

Հայրենիքիս զինվորն եմ ցմահ, այդ է սովորեցրել ինձ իմ հայու արյունը:

Բանակի համար ամենակարեւորը դուն ես, հա՛յ զինվոր:

Պատիվ բեր մորդ, սիրածիդ եւ Ազգիդ:

Ամեն ինչ քեզ համար է, Հայաստա՛ն, ամեն ինչ քեզ համար է, Մասի՛ս…

Հայ զինվորը քեզ ծառայելու համար է ծնվել:

Փա՛ռք Հայ զինվորին:

Սիրով` ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Սեն Լուիս Օբիսպո բանտը

#28 (944) 19.07.2012 – 25.07.2012

Ճակատագրեր Ուշադրության կենտրոնում»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company