ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

ՀՀ-ում կան զբոսաշրջությունը զարգացնելու բոլոր նախադրյալները

15 Հուլիս 2019 2011-2015 թվականներին Սիրիայում պատերազմի հետևանքով ստեղծված մթնոլորտն ուղղակիորեն ազդել էր Լիբանանի վրա, անվտանգության վիճակը բավականին ծանր էր, ուստի իմաստ չուներ խոսելու զբոսաշրջության մասին, քանի որ այն դյուրաբեկ ոլորտ է. yerkir.am-ի և «Շանթ» հեռուստաընկերության հետ զրույցում ասաց Լիբանանի զբոսաշրջության նախարար, ՀՅԴ անդամ Ավետիս Կիտանյանը:

Ըստ նրա՝ զբոսաշրջության նախարարությունը կապ ունի գրեթե բոլոր նախարարությունների հետ, հատկապես` հանրօգուտ շինությունների, տրանսպորտի նախարարությունների և ներքին անվտանգության ուժերի: «Այս բոլորը համադրելով է, որ զբոսաշրջիկի կեցությունը երկրում կարելի է հեշտ դարձնել, և եթե զբոսաշրջության նախարարությանն առնչվող` ճաշարանի, գիշերային ժամանցի կամ որևէ տեսարժան վայր այցելելու, երթևեկության հարց կա, մարդկանց ապահովության հարց հաստատ լինելու է: Սա, ինչու չէ, նաև արտաքին գործերի նախարարության հետ առնչություն ունի՝ դեսպանների կողմից իրենց երկրներում Լիբանանի զբոսաշրջության պատկերը քարոզելու առումով: Առնչություն կա նաև տեղեկատվության նախարարության հետ, որի միջոցով երկրի իմիջն է արտացոլվում: Պետք է ասեմ, որ այս ոլորտի գործունեությունը զարգացման հանգրվանին է հասել, և մենք 2019-ը պատրաստվում ենք հռչակել լավագույն զբոսաշրջության տարի Լիբանանի համար՝ զբոսաշրջիկների թվի առումով: Պետության առավելագույն եկամուտն այս տարի զբոսաշրջության ոլորտից է եղել, ինչով պայմանավորված զբոսաշրջության նախարարությունը դարձել է հիմնական նախարարություններից մեկը, որը բոլորի հոգածության առարկան է: Եվ բոլորի կողմից աշխատանք է տարվում, որ պայմանները դառնան ձեռնտու, որ այս ոլորտը զարգանա, որովհետև մեծ ազդանշաններ տվեց այն, որ կարելի է մեծ նվաճումներ արձանագրել, եթե համապատասխան ենթաօրենքներ ունենանք»,- նշեց Լիբանանի հայ նախարարը:

Ըստ նրա՝ այսօրվա դրությամբ մեծ հոսք կա Լիբանանից Հայաստան՝ թե’ ծագումով հայերի և թե’ նրանց, ովքեր հայ չեն, սակայն մեծ հետաքրքրություն ունեն Հայաստանի նկատմամբ: «Այդ հոսքը շատ մեծ է, և պետք է ասել, որ ամեն օր թռիչք կա դեպի Հայաստան: Եվ այս ամառվա 100 օրվա ընթացքում առնվազն 200 հոգի գնացել է Հայաստան, այսինքն՝ միայն ամռանը գոնե 20.000 հոգի կգնա, եթե ոչ` ավելին: Փոխարենը հոսքը դեպի Լիբանան շատ ավելի նվազ է` հասկանալի պատճառներով, որովհետև ՀՀ տնտեսական վիճակը ծանր է և ավելի հեշտ է գնալ Վրաստան, Եգիպտոս, որտեղ ավելի էժան է: Բայց ընթացիկ տարվա առաջին 6 ամսվա ընթացքում 6.000 հայաստանցի Լիբանան է եկել: Դա լավ թիվ է, հատկապես` երբ տուրիզմի ամիսը մեզ մոտ հուլիս-օգոստոսն է, և այդ ժամանակ կարող է ավելի մեծ հոսք լինել: Անցած տարի, ընդհանուր առմամբ, 11.000 մարդ էր եկել, հիմա, եթե ոչ զբոսաշրջային ժամանակահատվածում 6.000 է եկել, տարվա ավարտին այս թիվը 15.000-20.000 կլինի»,- նշեց Կիտանյանը:

Նա նաև շեշտեց, որ զանազան առիթներով դիմել է Հայաստանի նախկին և ներկայիս իշխանություններին՝ առաջարկելով իր` զբոսաշրջության ոլորտում փորձն ի սպաս դնել ՀՀ զբոսաշրջության կոմիտեին, բայց որևէ դրական արձագանք չի ստացել: «Նախորդ իշխանությունների ժամանակ, երբ նախարարն Արծվիկ Մինասյանն էր, որոշ տեղ առաջանալու խնդիր ունեինք, բայց իշխանությունները փոխվեցին: Այս իշխանությունների օրոք մեկից ավելի առիթով և մեկից ավելի նախարարի եմ դիմել, որ այս փորձն ու կարելիությունը դնեմ նրանց տրամադրության տակ, բայց դա ինձ դեռ չի հաջողվել: Գուցե ՀՀ-ում սա կարևոր ոլորտ չէ»,- ասաց Կիտանյանը՝ հավելելով, որ այս ոլորտում զարգացում ապահովելու համար ՀՀ-ում կան բոլոր նախադրյալները:

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսին կլինեն Լիբանան-Հայաստան հարաբերությունները, եթե Հայաստանը բնականոն հարաբերություններ հաստատի Իսրայելի հետ, Լիբանանի զբոսաշրջության նախարարը նշեց, որ կան զանազան երկրներ, այդ թվում` արաբական, որոնց հետ Լիբանանն ու Իսրայելն ունեն հարաբերություններ, և եթե Հայաստանի պարագայում Լիբանանի հանրային կարծիքը հեշտ ձևով չընկալի դա, այդ դեպքում Լիբանանի կառավարության մեջ և խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչներն աշխատանք կտանեն, Հայաստանի իշխանություններն էլ պետք է հաշվի առնեն այդ նրբությունները:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company