ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

ԱՄՆ-Հյուսիսային Կորեա, ԱՄՆ-Իրան. կա՞ն, արդյոք, նմանություններ

16 Հուլիս 2019 ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության հերթական փուլի ֆոնին` շատերին հետաքրքրում է, թե հնարավո՞ր է, արդյոք, Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների կարգավորման համար ենթադրել Փհենյան-Վաշինգտոն հարաբերությունների հարթեցման ընթացքը, թե՞ ոչ: Հարցի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանի հետ:

«Կցանկանայի հարցին պատասխանել հարցով` Իրանն ունի՞ ԱՄՆ-ի հետ բանակցելու ցանկություն, թե՞ ոչ: Այլ խոսքով՝ Իրանը ցանկանո՞ւմ է Հյուսիսային Կորեայի վերածվել, թե՞ ոչ»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ հենց այս հարցն են ելակետային համարում փորձագետները:

Ըստ մեր զրուցակցի` հարցին պատասխանելիս անհրաժեշտ է նախ հաշվի առնել Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ առկա աշխարհաքաղաքական տարբերությունները եւ, դրանց համընթաց, ԱՄՆ ներքաղաքական զարգացումներն ու իրադարձությունները:

«Եթե մի կողմ թողնենք Իրանի եւ Հյուսիսային Կորեայի պատմական տարբերությունները՝ երկու երկրների ղեկավարման հիմքում ընկած գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը, անցած պատմական ուղին եւ քաղաքական գործընթացների զարգացումը, վերջապես` ԱՄՆ-ի հետ հարաբերությունների պատմությունը եւ ընթացքը, որոնց անդրադառնալը, բնականաբար, բավական ժամանակ կխլի, ապա, հաստատապես չի կարել անտարբեր անցնել երկու երկրների աշխարհաքաղաքական տարբերությունների, նրանց հարեւան երկրների եւ, ընդհանրապես, տարածաշրջանային խաղացողների վարքագծի եւ վարվելաոճի կողքով: Չմոռանանք, որ Հյուսիսային Կորեայի հարավային հարեւանը Հարավային Կորեան է, որն, ինչպես փորձագետներն են իրավացիորեն նշում, բնավ էլ շահագրգռված չէ իր հյուսիսային հարեւանի քաղաքական համակարգի փլուզմամբ եւ, ընդհանրապես, երկու ազգակից երկրների միացումով, քանի որ դրա քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հասարակական ահռելի հետեւանքները հիմնականում կրելու է հենց ինքը: Թերեւս հենց այդ պատճառով է, որ երկրի գործող նախագահը մեծ ռիսկի է գնացել՝ ակտիվ միջնորդական առաքելություն ստանձնելով Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ»,- ասաց Արամ Շահնազարյանը:

Ինչ վերաբերում է մյուս երկու հարեւաններին՝ Ռուսաստանին ու Չինաստանին, ըստ նրա, դրանք համարվում են Հյուսիսային Կորեայի հիմնական դաշնակիցները, որոնք Փհենյանի խաղաքարտն օգտագործում են տարածաշրջանում ամերիկյան ազդեցությունը սահմանափակելու նպատակով եւ նույնպես չեն ցանկանա այդ երկրի քաղաքական համակարգի փլուզումը: Իսկ տարածաշրջանային մյուս խաղացողը՝ Ճապոնիան, թեեւ ձգտում է Փհենյանի ապամիջուկայնացմանը, այդուհանդերձ, դեմ է տարածաշրջանում հավելյալ լարվածությանն ու նոր մարտահրավերների ի հայտ գալուն: «Շեշտեմ, որ սա Կորեական թերակղզու եւ Հեռավոր Արեւելքի հարցերով գրեթե բոլոր փորձագետների տեսակետն է»,- հավելեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական դասավորումներին եւ զարգացումներին՝ Արամ Շահնազարյանը հստակեցրեց, որ նույնը չի կարելի ասել Իրանի եւ նրա հարեւանների հարաբերությունների մասին:

«Եթե Հյուսիսային Կորեայի տարածաշրջանային ազդեցությունն ու մանևրի հնարավորությունը սահմանափակ է, ապա նույնը չի կարելի ասել Իրանի պարագայում: Չպետք է աչքաթող անենք այն պարզ իրողությունը, որ Պարսից ծոցի տարածաշրջանում Իրանը դոմինանտ տերություն է, որը ոչ մի դեպքում չի զիջի իր դիրքերը: Ընդգծեմ՝ դա բացառված է, քանի որ Պարսից ծոցում Իրանն ունի կենսական շահեր, որոնցից չի պատրաստվում հրաժարվել: Իսկ ավելի մեծ կտրվածքով` Մերձավոր Արեւլքում նույնպես համարվում է տարածաշրջանային գերտերություն, կարեւոր եւ ազդեցիկ խաղացող ու հավասարակշռող ուժ: Այս դիրքերից Իրանը նույնպես չի հրաժարվի երբեւէ:

Ինչ վերաբերում է հարեւան երկրներին, ապա Հյուսիսային Կորեայի համեմատությամբ, պատկերը դարձյալ կտրուկ տարբերվում է: Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն՝ որպես Իրանի հետ ծովային սահման ունեցող երկրներ, իսկ Իսրայելը՝ որպես, այսպես կոչված, տարածաշրջանային հարեւան, կտրուկ դեմ են Իրանի դեմ ճնշումների թուլացմանը: Ավելին` չեն խնայում ոչինչ ԱՄՆ-ին Իրանի դեմ գոնե սահմանափակ ռազմական հակամարտության մեջ ներքաշելու համար, որը հիմնականում կարտահայտվի Իրանի ռազմավարական նշանակության օբյեկտներին կետային հարվածների տեսքով: Չպետք է մոռանանք եւս մեկ կարեւոր հանգամանք` եթե Հյուսիսային Կորեայի շուրջ հնարավոր զարգացումները կարող են հիմնականում սահմանափակվել Կորեական թերակղզով կամ էլ Ճապոնական ծովով, ապա նույնը չի կարելի ասել Իրանի մասին: Իրանի դեպքում դրանք կունենան դոմինոյի էֆեկտ՝ ներքաշելով ամբողջ Մերձավոր Արեւելքը եւ մերձակա տարածաշրջանները»,- ասաց նա:

Արամ Շահնազարյանը նշեց եւս մի կարեւոր հանգամանք, որը վերաբերում էր երկու երկրների քաղաքական համակարգերի նկատմամբ Սպիտակ տան մոտեցմանը:

«Կորեական թերակղզում իրադարձություններին հետեւող փորձագետների կարծիքով` Սպիտակ տունը համակերպվել է Հյուսիսային Կորեայի քաղաքական համակարգի հետ` գիտակցելով, որ հարաբերությունների կարգավորման համար պետք է բանակցեն հենց Կիմ Չեն Ընի եւ նրա կողմից նշանակված իշխող վերանախավի մյուս ներկայացուցիչների հետ: Մանավանդ, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է երիտասարդ առաջնորդի համար թե՛ երկրում, թե՛ դրա սահմաններից դուրս հավելյալ լեգիտիմություն եւ հեղինակություն ապահովել: Նույնը չի կարելի ասել Իրանի պարագայում: Նախ` Իրանի ղեկավարությանը նման ոճով հավելյալ լեգիտիմություն եւ հեղինակության ապահովումը չի հետաքրքրում, մանավանդ, որ դրա կարիքն էլ առանձնապես չի զգացվում: Իսկ հետո` Սպիտակ տանը կան գործիչներ, ավելի որոշակի՝ Թրամփի` ազգային անվտանգության հարցերովխորհրդական Ջոն Բոլթոնն ու պետքարտուղար Մայք Պոմպեոն, որոնց հեռահար նպատակն Իրանում ռեժիմի փոփոխությունն է: Դա միանաշնակ է եւ չի վրիպում ո’չ Թեհրանի, ո’չ էլ փորձագետների եւ միջազգային հանրության աչքից»,- նշեց նա:

Եզրափակելով թեման՝ Արամ Շահնազարյանն ասաց, որ, իր կարծիքով, այս պահին Իրան-ԱՄՆ հարաբերություններում հյուսիսկորեական սցենարի տարբերակը բացառված է: «2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ֆոնին, Իրանում ուշադրությամբ հետեւում են ԱՄՆ ներքաղաքական զարգացումների ընթացքին, որոնք, ինչ խոսք, անմիջականորեն կարող են ազդել Իրանի կապակցությամբ Սպիտակ տան քաղաքականության վրա: Իր կարծր դիրքորոշմամբ Թեհրանը փորձում է սահմանափակել նախագահ Թրամփի մանևրի հնարավորությունը՝ նախագահական ընտրություններին ընդառաջ նրա համար կտրուկ մեծացնելով Իրանի հետ առճակատման ռիսկերն ու դրա հնարավոր հետեւանքները: Ու թեեւ սխալված չենք լինի, եթե նշենք, որ Թրամփի գործողություններում մեծ է անկանխատեսելիության գործոնը, այդուհանդերձ, դժվար թե ընտրությունների նախօրեին նա ցանկանա ներքաշվել այնպիսի մի հակամարտության մեջ, որը կարող է ճակատագրական լինել իր համար: Այնպես որ` դժվար թե առաջիկա ամիսներին Իրան-ԱՄՆ հարաբերություններում կտրուկ շրջադարձի ականատեսը լինենք: Իհարկե, երբ նման նուրբ եւ զգայուն, այսպես կոչված, շախմատային պարտիայի մի կողմն Իրանի փորձառու եւ ճկուն ղեկավարությունն է, իսկ մյուս կողմը՝ Թրամփի պես անկանխատեսելի խաղացողը, երբեք չպետք է մտաթող անել նաեւ ջեյմսբոնդյան հայտնի ասացվածքը` «Never Say Never»»,- ասաց մեր զրուցակիցը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company