ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Ելույթներ

Մկրտիչ Մկրտիչյանի խոսքը՝ նվիրված Ռուբեն Հովսեփյանի 80-ամյակին

17 Հոկտեմբեր 2019 Գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հովսեփյանը կդառնար 80 տարեկան: Նա բազմաթիվ վեպերի թարգմանիչ է, դրամատուրգ, Հայաստանի անկախացման առաջին օրերից ծավալել է ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն:

1990թ-ից եղել է Դաշնակցության ղեկավար մարմինների անդամ ու տեւական ժամանակ՝ Ազգային ժողովի պատգամավոր:

Ռուբեն Հովսեփյանի գրած սցենարներով են նկարահանվել «Հնձան», «Ամենատաք երկիրը», «Ապրիլ» կինոնկարները: Հովսեփյանն է հեղինակել նաեւ Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» ստեղծագործության հիման վրա նկարահանված կինոնկարի սցենարը:

Անվանի գրողն առաջինն է 1979թ-ին հայալեզու ընթերցողին ներկայացրել Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն», ապա նաեւ «Նահապետի աշունը» ստեղծագործությունները:

Գրողի հիշատակին նվիրված հոկտեմբերի հուշ-երեկոյին ներկա են եղել ընկերները, մտերիմները, գնահատել նրա անցած երկարամյա ստեղծագործական ու հասարակական-քաղաքական ուղին:

Հուշ-երեկոյին խոսքով հանդես է եկել Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը:

Ստորեւ ներկայցնում ենք Մկրտիչ Մկրտիչյանի խոսքը.

«Բարեւ ձեզ,

Այն յստակ տպաւորութիւնը կայ, որ մեր հասարակութեան մէջ Ռուբէն Յովսէփեանի նման արժէքաւոր մարդիկ իրենց արժանի տեղը չեն գրաւեր մարդոց միտքին մէջ, ո՛չ, ընդհանրապէս, իրենց կենդանութեան, ոչ ալ, յաճախ՝ յետ մահու: Ռուբէն Յովսէփեանի պարագան մանաւանդ եզակի է, որովհետեւ իր մահէն երեք տարի անց, այսօրուանին նմանող նախաձեռնութիւններու կը սպասենք, որպէսզի վեր առնուին անոր յատկութիւնները անդրադառնալ կարենալու համար իր ատենին մեր ունեցած կորուստի ծանրութեան:

Հեղինակութիւններ կան, որոնք, իրենց ողջութեան կատարած դրական գործին առընդեր, ճիգ կը թափեն նաեւ յաւիտենականութեան մէջ իրենց անունը յիշողութիւններու մէջ ամրագրելու ուղղութեամբ՝ ուղղակի կամ անուղղակի ինքնաքարոզչութեամբ: Տարբեր է Ռուբէն Յովսէփեանի նման արժէքներու տեսակը: Այս տեսակը ոչ միայն իր քարոզչութիւնը չ’ըներ, այլ, ընդհակառակը, յատուկ ճիգ կը թափէ շուքի մէջ մնալու համար: Հասարակութեա՛ն պարտականութիւնն է այսպիսի անհատներու քարոզչութիւնը ի՛նքը ստանձնելու, որովհետեւ այդպիսի տիպարներու յիշատակէն ամենէն շատ օգտուողը ամէն պարագայի ինքը՝ հասարակութիւնը կ’ըլլայ: Կարելի չէ թերգնահատել Ռուբէն Յովսէփեանի նման առաքելատիպ մարդոց կարեւորութիւնը սերունդներու գաղափարական՝ թէ՛ մարդկային, թէ ալ ազգային դաստիարակութեան ոլորտներէն ներս:

Իսկ մարդկայնութիւնն ու հայրենասիրութիւնը Ռուբէն Յովսէփեանի հիմնական յատկանիշները կազմած են արդէն իր աւելի քան եօթանասունամեայ գիտակից կեանքի ընթացքին. անոնք փառաւոր կերպով կը ճառագայթեն յաւերժութեան համար իր կողմէ մեզի ժառանգ թողուած գործերուն մէջ: Պատանիներն ու երիտասարդները պէ՛տք ունին Ռուբէն Յովսէփեանի նման օրինակելի բնորդներու:

Հայրենասիրութիւն կը բուրէ իր ամբողջ գործը, իսկ մարդկայնութիւնը՝ իւրաքանչիւր տողի մէջ է: Մարդկային ազնիւ վերաբերումը իր գեղարուեստական գործին մէջ չ’երեւիր միայն, այլ նաեւ՝ իր բարձրորակ անհատականութեան մէկ հիմնական բաղադրիչն է, որ ներկայ էր առօրեայի մէջ իսկ՝ ամէն տեսակի յարաբերութիւններու ընթացքին:

«Այս աշխարհում ոչ ոք, ոչ ոք չի ուզում հեքիաթը իրականութիւն դարձնել» ըսելով հանդերձ, ան միաժամանակ անդրադարձած է, թէ «այս աշխարհում ամենից, ամենից դժուար բանը հեքիաթն իրականութիւն դարձնելն է»: Այս երեւութական հակադրութեան մէջ կը թաքնուի Ռուբէն Յովսէփեանի անհուն լաւատեսութիւնը: Հեքիաթը իրականութիւն դարձնելը դժուար՝ բայց անյոյս գործ մը չէ իրեն համար: Դժուարութիւնը, սակայն, շատերու մօտ կը յառաջացնէ կամքի ընկրկում. բացառիկ են դժուարութիւնները պայքարով յաղթահարողները:

Այդպէս է իր հեքիաթին մէջ ապրող տղուն հայրը: Հեքիաթին եզրակացութիւնը երազի իրականացումն է, երբ երազող տղուն հայրը ամէն արդար միջոց ի գործ կը դնէ, կը տառապի, կը մսի եւ իր առողջութեան վնաս հասցնելու գինով տղուն բարձին տակ ճիշդ ժամանակին կը հասցնէ իր զաւկին երազած չորս նուռերը:

Ռուբէն Յովսէփեանին համար կարելի՛ է ուրեմն հեքիաթին իրականացումը: Իր պարագային ատիկա զարմանալի չէ. անոր կեանքի բնորդները երազը իրականութիւն դարձնողներ էին՝ Արամ Մանուկեան, Նիկոլ Աղբալեան, Լեւոն Շանթ եւ ուրիշ բազմաթիւ այդպիսիներ:

Ռուբէն Յովսէփեան անտեղիտալի հայրենասէր մըն էր: Առիթը ունեցած եմ ասկէ առաջ մէջբերելու իր մահուան տարին Գերմանիա բուժումի համար մեկնելէ առաջ իր կատարած յայտարարութիւնը.

«Ես էլ եմ հիւանդ, երկիրն էլ… առաւօտեան Գերմանիա եմ մեկնում ՝բուժուելու յոյսով։ Երկի՛րն ի՞նչ է անելու, ու՛ր է գնալու…»: Տուեալ պայմաններու մէջ այսպիսի յայտարարութիւն ընելու համար մէկը սովորական խմորէ կառուցուած մարդ չի կրնար ըլլալ: Սովորական մարդը զինք անմիջականօրէն տառապեցնող ցաւի մը առկայութեան, ուրիշի կամ ուրիշներու ցաւին մասին չի մտածեր առհասարակ: Ատկէ առաջ ալ սակայն, իր գրականութեան մէջ ցուրտ ու չքաւորութեան մէջ թաղուած, իր ժողովուրդը մարդավարի ապրեցնելու անատակ իր հայրենիքը, իր սքանչելի տիպարներով վերածած էր «ամենատաք ու ամենահարուստ» երկրի:

Հայրենասէր արուեստագէտ Ռուբէն Յովսէփեանի հիմնական թեմաները ըլլա՛յ գրականութեան, ըլլա՛յ ֆիլմարուեստի մէջ երեխան է ու տարիքոտը՝ բիձան: Այստեղ գեղեցիկ խօսքով եւ զգացումով արտայայտուող պատգամ կայ, որ կարծես կ’ըսէ՝ «ամբողջ մեր սէրն ու խնամքը երեխային, ամբողջ մեր սէրը, երախտագիտութիւնն ու յարգանքը երէցին», մէկ խօսքով՝ ճանչնալ ու յարգել անցեալը՝ պատրաստելու համար ճիշդ ապագան:

Ռ. Յովսէփեան կրաւորական հայրենասէր չէր, այլ՝ գործօն մասնակցութիւն բերած է հայկական հասարակութիւնը, հայկական պետութիւնը բարձրացնելու համազգային ճիգին: ՀՀ Ազգային ժողովի, ՀՅԴեան Բիւրոյի, Համազգայինի Կեդրոնական վարչութեան տարիներու վրայ երկարող անդամակցութիւնը ժամանակ խլած են հայկական գեղարուեստին ծառայելու իր հիմնական առաքելութենէն: Այս ձեւով ինք միայն հայ գրականութեան, հայկական ֆիլմարուեստին ծառան չէ, այլ՝ մտաւորական՝ Հայաստանի համալսարանի հիմնադիր Նիկոլ Աղբալեանի՛ բնորոշումով, ըստ որուն զարգացած մարդը պէտք է լծուի իր նմաններու եւ իր հասարակութեան բառին լայն իմաստով մշակութային բարձրացման աշխատանքին:

Այդ պաշտօնը Ռ.Յովսէփեան կատարած է նուիրումով՝ զայն ընդունելով որպէս իր գործունէութեան գլխաւոր առանցքներէն մէկը:
Յարգանք իր յիշատակին»:

Մկրտիչ Մկրտիչեան
Երեւան, 16 հոկտեմբեր 2019

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company