ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Բանաձևի ընդունումը Հայ դատի հանձնախմբի առաջնորդությամբ՝ ամերիկահայ համայնքի քաղաքական ուժի ցուցադրություն է

31 Հոկտեմբեր 2019 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ինքնաբերաբար կազդի Թուրքիայի վրա. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը և մանրամասնեց, թե ինչու:

Սպիտակ տունը, օրինակ, Թուրքիայի օժանդակությունը 5 միլիարդով ավելացնելու առաջարկ չի հանդգնի բերել Կոնգրեսի հաստատմանը՝ հաշվի առնելով, որ Ներկայացուցիչների պալատի գրեթե բոլոր անդամները՝ երկու կուսակցություններից, դեմ են. քաղաքական մթնոլորտը նպաստավոր չէ։

Թուրքիայի արտգործանախարարության ինքնամխիթարական պնդումը՝ իբր բանաձևը իրավական ուժ չունի և ընդամենը ամերիկահայությանը սիրաշահելու համար է, Կիրո Մանոյանի քմծիծաղն է առաջացնում. «Ներկայացուցիչների պալատի 435 անդամից եթե 405-ը կողմ է քվեարկել՝ ամերիկահայությանը սիրաշահելու համար, ուրեմն՝ բրավո ամերիկահայությանը»։

Մյուս պնդումը՝ իբր գործադիրն իր տեսակետը չի փոխել, ևս չի համոզում Մանոյանին, ասում է՝ իրականում փոխել է, քանի որ նախկինում Սպիտակ տունը չէր թողնում, որ բանաձևը նույնիսկ օրակարգ մտնի, իսկ այս անգամ ոչ միայն մտավ ու ընդունվեց, այլև պետքարտուղարությունն ասաց, որ իրենք էլ ընդունում են՝ կատարվածը 20-րդ դարի մեծագույն ոճիրներից է։ Այսինքն՝ գործադիրին այս բանաձևն իրավականորեն որևէ բան պարտադրել չի կարող, բայց ստեղծել քաղաքական ֆոն, որ վաղը, եթե ինչ-որ պատճառով Սպիտակ տունը կամ պետքարտուղարությունը ուզենան «Ցեղասպանություն» բառն արտասանել, կարող է։

«Ճիշտ է՝ Թրամփը «Ցեղասպանություն» բառը չասաց, բայց չի բացառվում, որ վաղն ասի՝ այս բոլորը նկատի ունենալով»,- ասաց Կիրո Մանոյանը։

Նրա համոզմամբ՝ կարելի է համարել, որ ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, քանի որ այն ճանաչած 29 պետությունից միայն 4-ն է օրենքով ընդունել՝ Ֆրանսիան, Հունաստանը, Կիպրոսը և Արգենտինան, մյուսները բանաձևով են ճանաչել։

«Ինչո՞ւ չենք ասում, որ Ամերիկան ճանաչել է, եթե Բելգիայի Սենատի բանաձևը բավարար է, որ ասենք՝ Բելգիան ճանաչել է, այն դեպքում, որ Բելգիայի վարչապետն ամեն օր «Ցեղասպանություն» բառը չի օգտագործում: Եթե Ռուսաստանի Դումայի մեկ անգամվա բանաձևը բավարար է, որ ասենք՝ Ռուսաստանը ճանաչել է, ինչո՞ւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու բանաձևերը՝ 1975 և 1984 թվերի, բավարար չեն։ Հիմա արդեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այս նոր բանաձևը սրբագրում է այդ ճանաչումը»,- ընդգծեց Կիրո Մանոյանը։

Նա նաև արձանագրեց, որ բանաձևի ընդունումը վերջնական հանգրվան է, որևէ այլ մարմին չի գնալու՝ հաստատման, սա Ներկայացուցիչների պալատի դիրքորոշումն է, որը քաղաքական ազդեցություն կարող է ունենալ։

Ընդ որում՝ ԱՄՆ Սենատ նմանօրինակ բովանդակությամբ մեկ այլ բանաձև արդեն մտցրել են։ Կարող են նաև ԱՄՆ նախագահին ներկայացնել, բայց բոլորը լինելու են բանաձևեր, ոչ թե օրենքներ։

«Թուրքիայի արտգործնախարարությունը ախմախորեն ասում է, որ չկա միջազգային որևէ ատյան, որը Հայոց ցեղասպանության փաստը արձանագրած լինի, բայց այս դեպքում միջազգայինը չի կարող տեղականից բարձր լինել՝ Թուրքիայի դատարանն արդեն վճիռներ ունի։ Թուրքիայի այս ջանքերը ևս նման բանաձևերով պիտի ինչ-որ տեղ վերջանան»,- ասաց Կիրո Մանոյանը՝ ընդգծելով, որ Թուրքիայում սա մեծ ազդեցություն կունենա հատկապես այն հատվածի վրա, որը պատրաստ է մտածել և իրեն մատուցվածից այլ բան տեսնել։

Նա նաև նշեց, որ միջազգային իրավունքը բավական արագ զարգացող իրականություն է, և եթե այսօր Թուրքիային պատասխանատվության ենթարկելու գործիքակազմը բավարար չէ, սա չի նշանակում, որ վաղը չի լինի։

Կիրո Մանոյանը խոսել է նաև ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի հսկայածավալ աշխատանքի և արագ արձագանքման ջոկատի մասին։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը միայն ճիշտ քաղաքական կողմնորոշման խնդիր չէ, այլ նաև Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի և հայ համայնքի տասնամյակների հետևողական աշխատանքի արդյունք,- ասաց Կիրո Մանոյանը։

«Հայ Դատի հանձնախումբը հազարավորներից կազմված՝ արագ քաղաքական արձագանքման ջոկատ ունի․ հազարավորներ կան գրանցված, որոնք, եթե հանկարծ կարիք զգացվի՝ կապվել իրենց ներկայացուցչի կամ ծերակույտի անդամի հետ, անմիջապես անում են։ Այսինքն, այդքան մարդ մոբիլիզացվել է»,-ասաց նա։

Նաև ընդգծեց հայ համայնքի հանգանակությունների կարևորությունը․ «Հայ դատի հանձնախմբերը միայն հայ ժողովրդին են պարտական, միայն հայ ժողովրդից են կախված՝ այս կամ այն քաղաքական աղբյուրից կախված չեն, իսկ լոբբինգը բազմաթիվ ուղղություններով աշխատանք է»։

Բոլոր այն ցինիկներին, ովքեր համարում են, որ բանաձևի ընդունումը որևէ բան չի տալու, Կիրո Մանոյանը հակադարձում է՝ եթե այդքան պարզ էր, ինչո՞ւ 35 տարի անգամ քվեարկության արգելք կար․ «Եթե այդքան պարզ է, որ ԱՄՆ-ի պես պետության Խորհրդարանի Ստորին պալատը ավելի քան 400 հոգու մասնակցությամբ՝ 2 ժամ հատկացնի այս հարցին միայն այդ օրը, եթե այդքան պարզ է՝ թող գնան իրենց անելիքը անեն։ Սա նաև համայնքի կազմակերպվածության հարցն է»։

Կիրո Մանոյանը վստահ է, որ բանաձևի ընդունումը Հայ դատի հանձնախմբի առաջնորդությամբ՝ ամերիկահայ համայնքի քաղաքական ուժի ցուցադրություն է։

«Երեկ Թուրքիայի Հանրապետության տարեդարձն էր, կարելի է ասել՝ հարամ եղավ։ Ոչ թե նպատակը դա էր, թվականը մենք չենք ճշտել, այդպես ստացվեց։ Չի բացառվում, որ կենգրեսականները այդ հաշիվը առել են, բայց գոնե մեր հաշվարկը դա չէր։ Բայց այսօր արդեն Արցախին նվիրված ամենամյա նշում կա նույն Կոնգրեսի շենքում, Արցախի Հանրապետության ԱԳ նախարարն այնտեղ է, կողմ քվեարկած կոնգրեսականների մի մասն առնվազն, համոզված եմ, ներկա է լինելու․ սա էլի քաղաքական ուժի ցուցադրության հետևանքն է, որ մարդիկ գալիս են»,-ընդգծեց Կիրո Մանոյանը։

Նա համոզված է, որ եթե ամերիկահայ համայնքի թիվը լիներ, օրինակ, 100 հազար, ոչ թե 2 միլիոն՝ ինչ որ է, և քաղաքականորեն չլինեին այնքան ակտիվ՝ ինչքան են, այս բանաձևը չէր անցնի։ Եթե ԱՄՆ-ը ցանկանար Թուրքիային պատժել, այլ ճանապարհ էլ կգտներ, օրինակ, նույն օրն ընդունված՝ Սիրիայի հարցով Թուրքիային պատժելու բանաձևը։

Կիրո Մանոյանը խոսել է նաև բանաձևի քաղաքական արդյունքի մասին։

https://youtu.be/hKW76bt08Hg

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company