ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Վարչապետը նախկինների սխալն է կրկնում

21 Ապրիլ 2020 Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 30-40 տարի առաջ Սփյուռքում հայության 90 տոկոսը ինչ-որ կառույցների մեջ էին, իսկ հիմա դա փոխվել է եւ միայն 10 տոկոսն է կառույցների մեջ, այդպես չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով վարչապետի ֆեյսբուքյան վերջին լայվին, որտեղ վերջինս նման հայտարարություն էր արել:

Մանոյանի խոսքով, Սփյուռքում կան նաեւ բարեսիրական, երիտասարդական, մշակութային կազմակերպություններ, ինչպես նաեւ կա եկեղեցին ու նրա դերը. «Այնպես որ 30-40 տարի առաջ էլ այնպես չի եղել, որ 90 տոկոսը մաս կազմեն կառույցների՝ բացի եկեղեցուց: Այսօր էլ նույնն է պատկերը:

Մինչեւ անկախությունը Սփյուռքի հետ հարաբերությունը ոչ թե այդ կառույցների միջոցով էր, այլ Հայաստանում գործող Սփյուռքի հետ կապերի կոմիտեի միջոցով, որը խտրականություն էր դնում Սփյուռքի տարբեր շրջանակների միջեւ: Ոմանց հետ գրեթե չէր հարաբերվում, հետո կամաց-կամաց սկսեցին հարաբերվել»,- ասաց Կիրո Մանոյանը:

Նա հավելեց, որ հիմա վարչապետը նույն սխալն է անում եւ առանց Սփյուռքի թեկուզ իր նշած այդ 10 տոկոսին համախմբող կառույցների հետ չի խորհրդակցում. «Կառույցներ, առանց որոնց Սփյուռքը որպես այդպիսին չի կարող ունենալ հայկական դիմագիծ: Առանց նրանց հետ խորհրդակցելու ինքն արդեն ինչ-որ պատկերացումներ ունի, եւ քանի որ ինքը ֆեյսբուքից է խոսում, կարծում է, որ առաջին անգամն է, որ ՀՀ իշխանությունները Սփյուռքի հետ ուղղակի են խոսում: Այդպես չէ: Պարզապես հաղորդակցության միջոցները զարգացել են եւ այդ հնարավորությունը տալիս են: Դա առանձին քաղաքականության արդյունք չէ:

Անկախության տարիների ընթացքում բոլոր իշխանություններն էլ փորձել են շրջանցել այն կառույցները, որոնց ակնարկեց վարչապետը: Որովհետեւ այդ կառույցների միջոցով հարաբերություններ պահպանելը նշանակում է, որ այդ կառույցներն արժեւորվում են, իսկ իշխանությունները չեն ուզեցել եւ չեն ուզում իրենց դիմաց ունենալ կառույցներ, որոնց հետ պետք է ի վերջո, հաշվի նստեն»,-ասաց նա:

Կիրո Մանոյանի խոսքով, նույն սխալն արել է կառավարությունը, երբ կառավարության ծրագրում արդեն ընդգրկել է, որ կառավարությունը պետք է նախաձեռնի սփյուռքահայությունը ներկայացնող կառույցի ձեւավորում. «Մենք այն ժամանակ էլ քննադատեցինք, որ դա հնարավոր չէ այդ ձեւով: Երկրորդ, պետք է այդ բոլորի մասին խորհրդակցել Սփյուռքի այդ կառույցների հետ: Ուրիշ ձեւ չկա:

Մինչեւ 2018-ի ապրիլ-մայիսի իրադարձությունները արդեն հոլովույթը հասել էր այնտեղ, որ որոշել էին, որ Հայոց ցեղասպանության տարելիցը նշելու համար ստեղծված պետական հանձնաժողովի կազմը ինքը ձեւավորի համահայկական կառույց, որտեղ ներկայացված կլինեն ոչ միայն ՀՀ պետական կառույցները, քաղաքական, մշակութային եւ այլ շրջանակները, այլ նաեւ Սփյուռքի տարբեր շրջանակներ՝ միաժամանակ հնարավորություն տալով, որ անհատ սփյուռքահայեր եւս մասնակից դառնան:

Բացի այդ, նախատեսված է աշնանը հրավիրել Հայաստան-Սփյուռք համաժողով, բայց տարբեր մոտեցումով: Կարող է ասվի, որ դա է Սփյուռքի կառույցների հետ խորհրդակցելու հնարավորությունը, բայց նման հավաքները չեն կարող նման եզրակացությունների հանգել, ավելի ճիշտ կլինի, որ իշխանությունները խորհրդակցեն առանձին-առանձին, նաեւ միասնաբար այդ կառույցների հետ եւ նրանց մոտեցումներին տեղյակ լինեն: Չխորհրդակցելն արդեն նշանակում է հնարավորինս խուսափել նրանց հետ շփվելուց կամ կարեւորելու նրանց դերակատարությունը»:

Կիրո Մանոյանը կարծում է, որ իհարկե, պետք է այնպես անել, որ Սփյուռքում բնակվող ավելի մեծ թվով մարդիկ մասնակից դառնան հայկական իրականությանը, բայց դրա ձեւը գոյություն ունեցող կառույցները շրջանցելը չէ. «Ճիշտ չէ վարչապետի կողմից այդ կառույցներին հիասթափություն վերագրելը, որովհետեւ շատերը մեծ հույս էլ չունեին, որ իսկապես ինչ-որ բան փոխվել է առնվազն Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասով:

Նախկին իշխանություններն էլ նույն ձեւ էին վերաբերվում՝ հնարավորինս փորձելով նսեմացնել այդ կառույցների դերակատարությունը նույն Հայաստան-Սփյուռք համաժողովների ժամանակ: Վարչապետը հիմա փորձում է ներկայացնել, թե ինչ-որ նոր բան է նախաձեռնում, մինչդեռ այդ նոր բանը նույնն է, ինչ-որ նախկիններն են փորձել: Երբ ինքն ասում է, որ ես ուղղակի կարող եմ խոսել Սփյուռքի հետ, դա տեխնիկայի հարց է, ոչ թե քաղաքականության: Այնպես չէ, որ նախկինում չեն փորձել խոսել: Այդ մոտեցումը սխալ է: Իմ ասածն այն է, որ նախքան որեւէ կառույց նախաձեռնելը խորհրդակցել: Դրա համար անհրաժեշտ է, որ եւ ճիշտ խորհուրդ տրվի վարչապետին, եւ ինքն էլ ճիշտ եզրահանգումների գա»,-ընդգծեց Կիրո Մանոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծեք թե, բավական հոգնած է վերջին մեկ ամսվա հեւքից,- նշեց Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով վարչապետի վերջին օրերի Facebook-ի լայվերին:

«Դա իր ելույթի մեջ էլ երեւում էր, որ ժամանակ առ ժամանակ կանգ էր առնում մտածելու, թե ինչ պետք է ասի, ինչի մասին:

Պարզ է, որ մարդը բավական ծանր աշխատանք է իրականացնում այս պայմաններում եւ խնդիրները, նաեւ այդ խնդիրների նկատմամբ կառավարության անելիքը ոչ բոլորն են գիտակցում: Հստակ երեւում է, որ վարչապետը սպիտակել է շատ ավելի, քան նորմալ պայմաններում որեւէ մեկը 2 տարում կսպիտակեր»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կառավարության եւ Փաշինյանի թիմի կարողություններին, Կիրո Մանոյանն ասաց. «Միշտ չէ, որ արդյունավետ է: Պետք է ասել, որ ճիգը կա, բայց բոլորը չէ, որ պատրաստ են այս ծանր, աննախադեպ իրավիճակը դիմագրավելուն: Ավելի վատ էլ կարող էր լինել, բայց նաեւ բավական բացթողումներ ու թերություններ են եղել»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company