ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Սփյուռքը մեծ աշխատանք է կատարում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ՀՀ-ն էլ պետք իր ջանքերը մեկտեղի սփյուռքի հետ, բայց այսօր դրան ականատես չենք լինում

24 Ապրիլ 2020 Լիբանանի զբոսաշրջության նախկին նախարար Ավետիս Կիտանյանի խոսքով՝ չնայած երկրում կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջ եկած սահմանափակումներին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանք մատուցվել է, պարզապես դրան կարողացել են մասնակցել մարդկանց շատ նեղ շրջանակ: Նա Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ Լիբանանում Մեծի տանը Կիլիկիո կաթողիկոսարանում՝ Արամ կաթողիկոսի մատուցմամբ պատարագ է մատուցվել:

«Ներկա էին միայն պաշտոնական շրջանակներ, Լիբանանի պատգամավորները, նախարարներ, Լիբանանում երեք հայկական կուսակցությունների առաջնորդներ և այլն»,- ասաց նա՝ նշելով, որ միջոցառումներն ուղիղ եթերով հեռարձակվել են տեղի հայկական լրատվամիջոցներով:

Նա տեղեկացրեց նաև, որ երեկ մոմավառություն է եղել բոլոր հայ ընտանիքների պատշգամբներին և մատնանշեց՝ կարևոր էր Լիբանանի նախագահ Միշել Աունը գրառումը, որով նորից խոսեց արդարությունը վերագտնելու և ցեղասպանության՝ փաստացի լինելու մասին: «Այս ամենը տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ Լիբանանն առաջինն էր արաբական երկրներից, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այստեղ բոլոր իշխանությունների ժամանակ այդ իրողությունը շարունակվել է պաշտպանվել․ հայ ժողովրդին հարգանքի տուրք է մատուցվում և ապրիլի 24-ը ամեն տարի հիշատակվում է»,- ասաց նա:

Ավետիս Կիտանյանը նշեց,որ Լիբանանը առաջին երկրներից էր, որ ժամանակին ընդունեց ցեղասպանությունից փրկված հայերին: Ըստ նրա, Լիբանանի հայ համայնքը կարևոր համայնքներից է՝ թե՛ քաղաքական, թե՛ կազմակերպությունների, թե՛ կրթական, մշակույթային առումներով:

«Լիբանանում հայերին գնահատում են որպես աշխույժ, ստեղծագործ և զարգացած ազգ: Լիբանանում 1920 թվականանին առաջին անգամ մարդահամար է եղել, և Օսմանյան Թուրքիայից ժամանածները, այդ թվում՝ հայերը համարվել են Լիբանանի քաղաքացիներ,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նկատելով, որ այստեղ էլ կան որոշ խավեր, որոնք, լավ կապեր ունենալով Թուրքիայի հետ, հայերի նկատմամբ բացասաբար են տրամադրված, բայց և նշեց՝ նրանք քիչ են․ «Մեծամասնությունը զորավիգ է մեր իրավունքների պաշտպանությանը և բարձր է գնահատում հայերի ներկայությունը Լիբանանում»:

Լիբանանահայ գործիչը համաձայնեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ մի կերպ հիմա չի պարտավորեցնում Թուրքիային, որ ընդունի պատմական փաստը, սակայն այն օգտակար է լինելու ապագայի համար. «Քաղաքական հարցերը լուծվում են որոշ պահերի, որոշակի իրադրություններով, քաղաքական շահերով պայմանավորված: Մեր ակնկալիքն այն է, որ գա այն պահը, որ Թուրքիան իր հիմնական դերակատարությունը, հատկապես Միջին Արևելքում կորցնի: ՆԱՏՕ-ի մաս լինելը, ԱՄՆ-ի աջակցությունն այսօր Թուրքիայի ձեռքում ուժ են: Բայց գիտենք, որ դրանք մնայուն չեն. Խորհրդային Միությունն էլ փլուզվեց: Հիմա մեր հույսը այն է, որ կգա պահը, որ ի նպաստ մեզ եղած դիրքորոշումները, որոշումները կպարտավորեցնեն Թուրքիային ընդունել Ցեղասպանությունը»,- ասաց նա:

Նա նկատեց, որ դեռ այդ պահին չենք հասել, բայց այն կարող է հեռու չլինել՝ պայմանավորված այսօրվա աշխարհաքաղաքական իրադարձություններով, նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված Թուրքիայի բացթողումներով:

Նրա դիտարկմամբ՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո պետք է հաջորդի փոխհատուցման գործընթացը: «Ճիշտն այն է, որ համայն հայության պահանջը լինի մեր հողային պահանջները բավարարելը և ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին փոխհատուցելը: Դա, իհարկե, երկրորդ փուլն է՝ ճանաչումից հետո»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց համար կարևոր է, որ Թուրքիայի հետ ցանկացած բանակցություն առանց նախապայմանի լինի:

Ավետիս Կիտանյանն այս համատեքստում հիշատակեց, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը Թուրքիայի ատյաններում գործ էր հարուցել՝ պահանջելով Հայոց ցեղասպանության հետևանքով կորցրած հայկական կալվածքները․ «Նման բաները Թուրքիային դնում են նեղ կացության մեջ: Հատուցման, մեր ունեցածը վերադարձնելու ուղղությամբ քայլն արդեն արված է։ Թուրքիայի համար մեր այս քայլը հանդուգն է թվում, սակայն կարծում ենք, որ հարյուր տարուց հետո արդեն ժամանակն է ուղիղ, իրավաբանական դաշտում, օրենքի ուժով դիմում անել և այդ ճանապարհով փոխհատուցում ստանալ»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ արդյոք սփյուռքն առավել շատ չի՞ աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, և ինչպես է ինքը գնահատում ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությունն այդ ուղղությամբ, լիբանանահայ նախկին պաշտոնյան նշեց. «Նպատակ չունեմ քննադատել իշխանություններին: Բայց պետք է նկատենք, որ այն երկրներում, որտեղ հայկական ներկայությունը մեծ կշիռ ունի, խորհրդարանները, կառավարություններն ընդունում են Ցեղասպանությունը: Լուրջ աշխատանք է տարվում: Բայց այս աշխատանքին լրացնում է Հայաստանի իշխանությունների աջակցություն, ով էլ լինի իշխանության գլխին: Առանց այդ աջակցության հաջողություն չի լինի: Հնարավոր չէ այս հարցը հաջողությամբ լուծել, երբ Հայաստան պետության համար հարցը առաջնային չէ: Կարելի է ասել, որ վերջին շրջանում նույն ուժգնությամբ ցեղասպանության ճանաչման գործընթացը առաջ չի գնում, կա Ղարաբաղյան հիմնահարցը և դրա հետ կապված խնդիրներ: Սակայն մեզ՝ սփյուռքի համար կարևորագույն նպատակ է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հասնի իր վերջնական հանգրվանին»:

Ավետիս Կիտանյանի խոսքով՝ հայությունը մի անձ է, որ երկու բազկի կարիք ունի: «Սփյուռքը մեծ աշխատանք է կատարում այս ուղղությամբ, մյուս կողմն էլ պետք մեկտեղի իր ջանքերը սփյուռքի հետ, բայց այսօր դրա ականատեսը չենք լինում: Սակայն հույս ունենք, որ Հայաստանի իշխանությունները որևէ ժամանակ չեն զլանա իրենց այս պարտականությունը անել: Ենթադրում եմ՝ Հայաստանում ներքին տնտեսական, քաղաքական խնդիրներ, հաշիվներ կան, բայց մեզ համար Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հիմնահարց է: Չի կարելի այն երկրորդական պլան մղել: Պետք է հայաստանյան ներքաղաքական խնդիրները մի կողմ դնել և այս հարցում միասին աշխատել: Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք կառույցներ ունեն սփյուռքում և կարող են այս հարցում օգնել»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company