ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Երկխոսության պայմանը առողջ բանականությունն է

29 Հունիս 2020 Այս օրերին, երբ մեր երկիրը ներքաղաքական լարվածության մեջ է` մեր շուրջն ու մեզ հետ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, ոմանք շարունակում են Դաշնակցության դեմ նույն երգը երգել, Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան նախագահների հետ համագործակցության մասին: Հրատապ նշանակությո՞ւն ունի այսօր այդ հարցը, իհարկե` ոչ, բայց չեմ կարծում, թե մարդիկ չգիտեն ինչ են անում: Եթե նման հրապարակումները պարզաբանումներ ստանալու նպատակ հետապնդեին իհարկե կարելի էր համապատասխան ձեւով արձագանքել դրանց, բայց երբ «մեղադրական փաստերի հիման վրա կարդացվում են դատավճիռներ» իհարկե ուշադրություն դարձնելու կարիք չկա, քանի որ Դաշնակցությունը որեւէ մեկի առաջ արդարանալու անհրաժեշտություն չունի: Այնուամենայնիվ երեւույթը պարզաբանել արժե, անդրադառնալով ՀՅԴ-իշխանություններ նախորդող երկու տասնամյակների եւ դրանից էլ այն կողմ անցնող փոխհարաբերությունների թեմային:

Նախ, եթե իշխանությունների հետ փոխհարաբերությունների հարցն է մեջտեղ բերվում ինչո՞ւ խնդիրը չի քննվում ավելի վաղ շրջանից, երբ Դաշնակցությունը նաեւ համադրել է գործողությունները անկախ Հայաստանի առաջին իշխանությունների հետ՝ արցախյան պատերազմական գործողությունների հարցում, կայացման շրջանում, միջազգային ատյաններում, հայկական երկու հանրապետությունների հետապնդած խնդիրների, Ֆինանսական եւ ոչ ֆինանսական աջակցությունների ուղղությամբ, օժանդակել է Հայաստանի նորաստեղծ դիվանագիտական ներկայացուցչություններին եւ այլն: Սա կրկնեմ այն տարիներին, երբ Հայաստանում իշխանությունը հալածում էր կուսակցությանը, իսկ ՀՅԴ-ն ընդդիմադիր կոշտ կեցվածք էր որդեգրել:

Ի դեպ եթե նման համագործակցությունը այդքան մեծ մեղք է ինչո՞ւ որեւէ քննադատություն չի հնչում այսօրվա վարչապետի հասցեին, ով իր քաղաքական դաստիարակությունը ստացել է ՀՀՇ-ի խոհանոցում, ով եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի դաշնակիցը 2008 թվականի ընտրություններում՝ առաջնորդվելով Արցախը հանձնելու պլատֆորմով: Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա հիշեցնեմ եւս մեկ փաստ, որ գուցեեւ դուր գա Դաշնակցության վարկով խիստ մտահոգներին: 1920 թվականի դեկտեմբերին, իշխանությունը բոլշեւիկյան հեղկոմին հանձնելուց 1-2 օր անց, ՀՅԴ բարձրագույն մամինը՝ Բյուրոն շրջաբերական հղեց կուսակցության շարքերին, որով հայտնում էր, որ ինքը հարկադրաբար լքում է երկիրը, սակայն հազարավոր դաշնակցականները կարող են ներգրավվել պետական աշխատանքներում` նոր իշխանության պայմաններում շարունակելով ծառայությունը հայրենիքին:

Բոլոր ժամանակներում Դաշնակցությունը տարբերակել է պետությունը իշխանությունից եւ երբեք չի մտահոգվել, թե պետությանն իր ծառայությամբ կարող է ուղղակի կամ անուղղակի ձեւով օգտակար լինել նաեւ օրվա իշխանություններին: Դաշնակցության համագործակցությունների հարցը քննողները ինչո՞ւ չեն ցանկանում լուսաբանել նաեւ այն հարցը, որ Փաշինյանի առաջարկին ընդառաջելով Դաշնակցությունը դաշինք կազմեց եւ նրա հետ, իսկ այն բանից հետո, երբ խզվեց այդ դաշինքը ընդդիմադիր դիրքորոշում որդեգրած ՀՅԴ-ն այդուհետ էլ շարունակեց աջակցության առաջարկներ ներկայացնել իր կողմից քննադատվող իշխանությանը:

Այստեղ անդրադառնանք հարցին թե ինչո՞ւ մեկ դեպքում ստացվել է ուղղակի համագործակցությունը, իսկ այլ դեպքերում՝ ոչ: Պատճառը շատ պարզ ու ակնհայտ է. ի տարբերություն առաջին եւ չորրորդ ղեկավարների երկրորդն ու երրորդը չէին տառապում ամենագետի, ինքնասիրահարվածի եւ անհանդուրժողի բարդույթներով եւ պատրաստ էին լսելու դիմացինին, քննարկելու եւ համատեղ լուծումներ փնտրելու ազգային այլեւայլ հիմնահարցերի վերաբերյալ: Մոտ քսան տարի Դաշնակցության ղեկավարությունը մշտական շփումների մեջ է եղել Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:

Հաճախ նման քննարկումները ստացել են բանավեճերի բնույթ, հաճախ հաջողվել է ընդհանուր լուծումների հանգել, իսկ հաճախ էլ չի հաջողվել: Պատահել է նաեւ, որ տեսակետների բեւեռացում է եղել եւ օրինակ իշխանության դեմ Դաշնակցությունը ձեռնարկել է հրապարակային պայքար: Հիշեցնեմ բոլորին հայտնի Հայ-թուրքական արձանագրությունների օրինակը: Այն ժամանակ Դաշնակցությունը մեկ կողմից ճնշում գործադրելով, իսկ մյուս կողմից քաղաքական պայքարը չհասցնելով ներքին թշնամանքի, փորձեց իշխանությանը համոզել ու ստիպել, որ ետ կանգնի թուրքերի հետ «հաշտության» սայթաքուն ճանապարհից: Որքան էլ զարմանալի կարող է թվալ, բայց այդ պայմաններում Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան որոշեց շրջագայել Սփյուռքում եւ համազգային կարեւորության հարցի վերաբերյալ լսել նաեւ սփյուռքահայության տեսակետը:

Հավանաբար նա հրաշալի պատկերացնում էր, թե ինչ է լսելու Սփյուռքում, ուր իրեն դիմավորողների մի ակտիվ հատվածը դարձյալ դաշնակցականներն էին լինելու: Սփյուռքը իր քաղաքական եւ այլ բազմազանությամբ նույնպես եղավ կոշտ, բայց ոչ թշնամական: Այդպես հայ ժողովուրդը, հայոց քաղաքական-պետական ուժերի հետ, ձեւավորում էր համազգային եւ ներպետական քաղաքական հանդուրժողության մշակույթ՝ անկախ նրանից, թե կողմերը ինչ տեսակետ կունենային միմյանց նկատմամբ, ինչն այսօր հաջողությամբ փլուզում է Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ եթե այդ մշակույթը արմատներ նետած չլիներ մեր երկրում չէր լինի նաեւ Նիկոլի թավիշը, որովհետեւ այն ոչ թե պայմանավորված էր ընդդիմության, այլ իշխանությունների հանդուրժողությամբ՝ «հեղափոխականները» չէին հարձակվելու ուժայինների վրա: Իսկ թե Փաշինյանի պատկերացումներն ինչ էին ներքաղաքական-ներհասարակական փոխահարաբերությունների վերաբերյալ այսօր ակնհայտ է ներհայկական պառակտվածության եւ թշնամանքի, համատարած քրեական հետապնդումների, վախի տարածման, ուժայինների բիրտ գործողությունների, օրենքների ոտնահարման, մատնությունների եւ ընդհանրապես քաղաքական ընդդիմության հայտ ներկայացնողների դեմ քրեական, քաղաքական ու ամբոխային տոտալ հարձակում ձեռնարկելու մշակույթի սերմանման պայմաններում:
Ինչ վերաբերում է 20 տարի երկիրը կառավարած իշխանությունների նկատմամբ Դաշնակցության վերաբերմունքին, ապա այս հարցում ՀՅԴ քննադատներին խորհուրդ կտամ բացել այդ տարիների ցանկացած օրվա թերթերը եւ նրանք դժվար թե դրանցում քննադատություններ չգտնեն գործող իշխանությունների հասցեին: Համացանցում շատ տարածված են երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի կոշտ ելույթները ներկայացնող տեսանյութեր: Այդ բոլոր տեսանյութերը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք չեն նկարահանվել հետաքրքիր է ո՞ւմ օրոք են արձանագրվել: ՀՅԴ տարբեր գործիչների քննադատական նման ելույթները բազմաթիվ են, եւ ում թվում է, թե 2018թվականին նոր թվարկություն է սկսվել կարող է մի քիչ քչփորել ձեռքի տակ եղած աղբյուրները եւ թարմացնել հիշողությունը:
Այս ամենին Դաշնակցության անցյալով մտահոգները տեղյա՞կ չեն, թե այսօր այդպես է պետք:

Տվյալ երեւույթին հետեւողները կարող են նկատել, որ տեղի ունեցողը զուգակցվում է ՀՅԴի այսօրվա վճռական դիրքորոշումների հետ՝ գործող իշխանությունների, մեր կարծիքով պետականաքանդ գործունեության նկատմամբ: Այսինքն, այս գործընթացներում Դաշնակցության դիրքերը թուլացնելու համար փորձ է արվում հարվածել նրան նաեւ կողքից ու թիկունքից, փորձել վարկաբեկել եւ ժողովրդին վանել ազգային խնդիրներով գործնականորեն մտահոգ կուսակցությունից:

Արդեն երկու տարի նոր ուժերը իշխանության լիակատար տնօրինողներն են երկրում: Այս ընթացքում ոչ միայն խոստացված բարեփոխումների հետքերը չկան, այլեւ ստեղծված չեն այնպիսի հիմքեր ու նախադրյալներ, որոնք գունե հուսալի ապագայի ակնկալիքներ կարող էին ներշնչել: Դրա փոխարեն ոչ պալատական տնտեսագետներն ու այլ մասնագետները մռայլ կանխատեսումներ են կատարում մոտակա հեռանկարի հետ կապված: Սրան զուգահեռ խայտառակ, եթե չասենք ողբերգական իրավիճակ է համաճարակը հաղթահարելու ճակատում: Այս ամենին ինչպե՞ս է արձագանքում իշխանությունը՝ հարձակումներով ընդդիմության դեմ, նոր դատավարություններով ու քրեական բնույթի աղմկոտ մեղադրանքներով եւ հնի սաստկացող քննադատությամբ: Ուզես, թե չուզես մտքիդ մեջ համեմատություններն են զուգահեռվում, ինչպես անցած դարի 20ականներին, երեսունականներին եւ նույնիսկ դրանից հետո խորհրդային միությունում ոչնչացվում էր պետական-պաշտոնական գծին չհամապատասխանող ամեն ինչ: Հնի «հանցավոր էության ու գործունեության» բացահայտման եւ հետապնդման մոլուցքով առաջնորդվել են մշտապես նրանք, ովքեր ունակ չեն եղել լավ բան անելու ժողովրդի համար, բայց հիվանդացած են եղել անսանձ ու անվերահսկել իշխանության տիրանալու մոլագարությամբ:

Ուրեմն խորքում այլ խնդիր է: Խորքում Հայաստանում տարածված, բայց բարեբախտաբար, արագորեն հաղթահարվող այն համաճարակն է, որը կարելի է անվանել նիկոլապաշտություն: Զարմանալիորեն ժողովրդավարությունից ու այլ մեծամեծ արժեքներից դատողները ընդօրինակում եւ խրախուսում են ամեն տեսակի քննադատությունը բոլորի հասցեին միայն ոչ Նիկոլ Փաշինյանի: Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը կեսարի կնոջ պես կասկածից վեր է: Եւ չկասկածեք՝ Հայաստանում ինքն իրեն հաստատել փորձող ճորտության ու բռնիշխանության ներուժը վառ ընդունակություններից զուրկ Նիկոլ անձինը չէ, այլ պետական հաստատությունները նվաճած, համացանցային հարթությունում մի կողմից թշնամանք ու մյուս կողմից պաշտամունք սերմանող մոլեռանդ կռապաշտների նոսրացող բանակինը:

Դաշնակցության համագործակցության որակը նորանկախ Հայաստանի այս կամ այն իշխանության հետ չափվել կարող է ի շահ երկրի ու պետականության իրականացված աշխատանքի արդյունավետությամբ, ինչպես եւ նրանով, թե կուսակցությունը որքանով է կարողացել պահպանել ինքնուրույնությունը: Կարող է գնահատվել նրանով, թե տվյալ շրջանում երկրում զարգացման ինչպիսի գործընթացներ են տեղի ունեցել, որոնց մասնակիցն է իր չափով եղել Դաշնակցությունը: Իսկ ամպի պես հալվող ամբոխի այն ծվենները, որոնք կարծում են, թե Փաշինյանի թվարկությունից առաջ ամեն ինչ սեւ է եղել, իսկ նոր թվարկության հետ ամեն ինչ դարձել է վարդագույն գուցե դեռ նոր փորձությունների կարիք ունեն:

Համենայնդեպս հասարակական թե քաղաքական երկխոսություն հնարավոր է նրանց հետ, ում առաջնորդում են ոչ թե կույր ատելությունն ու նույնքան կույր սերը, այլ առողջ բանականությունը: Ոչ թե օդ արձակվող պղպջակների պես սուտ խոստումները, այլ այն իրականությունը, որն աչքի առջեւ է եւ ամեն օր զգում ես սեփական մաշկի վրա:

Արտաշես Շահբազյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company