ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Տնտեսական վերլուծություն

Տարադրամի փոխանակման կետերին ևս մղում են փողոցային առևտրի

13 Մարտ 2019 Վերջերս, առանձին հրապարակմամբ, անրադարձել էինք փողոցային առևտրին վերաբերող բազմաթիվ առկա խնդիրներին: Այս խնդիրները շարունակում են չլուծված մնալ՝ չնայած պատասխանատու պատկան մարմինների գործողություններում պարբերաբար դրսևորվող որոշակի ակտիվությանը:

Առիթներ ունեցել ենք նաև ներկայացնել մասնագիտական տեսակետներ և անհրաժեշտ հիմնավորումներ՝ հարկային համակարգում նախաձեռնված փոփոխությունների վերաբերյալ: Ամփոփ գնահատմամբ՝ այս շարքի փոփոխություններով նախատեսվում են բարձր և ցածր եկամուտ ունեցողների համար հարկման հավասար պայմաններ: Նվազագույնի է հասցվում հարկային քաղաքականության սոցիալական բաղադրիչը՝ առաջանցիկ ավելանալու են բարձր եկամուտ ունեցողների իրական եկամուտները և համապատասխանաբար նվազելու է նրանց հարկային բեռը: Արդյունքում դեպի պետական բյուջե նվազող հարկային մուտքերի փոխհատուցումն էլ պետք է ապահովեն հիմնականում փոքր ձեռնարկատերերը և սպառողները, այսինքն՝ ողջ հանրությունը, որի հարկային համընդհանուր բեռն էլ հետևողականորեն ավելանալու է:

Այս տրամաբանությամբ է նախաձեռնվում նաև տարադրամի փոխանակման կետերի համար սահմանված պետական տուրքի թռիչքային ավելացումը՝ 60 անգամ (տարեկան 50 հազար դրամից դառնալու է 3 միլիոն դրամ):

Հայաստանում գործող շուրջ 230 փոխանակման կետերը հիմնականում փոքր ձեռնարկատերերինն են, որոնց տնտեսական գործունեությունը մեկ ուղղությամբ է՝ ֆինանսական շուկայում միջինից բարձր տնտեսական ռիսկով: Եկամտաբերության մակարդակով էլ բազմակի անգամ զիջում են ֆինանսական շուկայում նմանատիպ ծառայություններ մատուցող բազմագործառութային խոշոր սուբյեկտներին, ասենք օրինակ առևտրային բանկերին:

Եվ այսպիսի շուկայական պայմաններում փոխանակման կետերը, տարվա յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար, իրենց եկամուտներից միջինը շուրջ 13 հազար դրամ պետք է վճարեն՝ միայն որպես պետական տուրք:

Փաստորեն, առաջարկվող այս փոփոխության հետեւանքով փոխանակման կետերի այլընտրանքը մեծ չէ.

– սնանկացում և տնտեսական գործունեության դադարեցում, որը մեր գնահատմամբ, իրականում լինելու է հիմնական հետեւանքը,
– օրինական դաշտից վերջիններիս տնտեսական գործունեության տեղափոխում անօրինական դաշտ՝ օբյեկտիվորեն անտանելի հարկային բեռից խուսափելու համար:

Իրականում այս երկու տարբերակից յուրաքանչյուրի պարագայում տարադրամի փոխանակման շուկայում անխուսափելիորեն ունենալու ենք.

– տնտեսական գործունեության այս տեսակի գերկենտրոնացում խոշորների ձեռքում,
– տարադրամի փոխանակման ծառայություն մատուցողների թվի էական կրճատում՝ շուկայական առկա բարձր մրցակցության խիստ սահմանափակմամբ,
– գնվող և վաճառվող արտարժույթի փոխարժեքների տարբերության շեշտակի ավելացում, որից առաջին հերթին տուժելու են այն բազմահազար քաղաքացիները և նրանց ընտանիքները, ովքեր ապրում են արտասահմանից ստացվող արտարժույթի փոխանցումների հաշվին:

Պակաս կարևոր չէ նաև օբյեկտիվ մեկ այլ հանգամանք, ըստ որի, այս փոփոխության հետեւանքով, ներկայումս գործող փոխանակման կետերում ինքնազբաղված և զբաղված հարյուրավոր քաղաքացիներ, պարտադրված են լինելու օրինական աշխատանքն ու վաստակը կորցնել և այն փոխարինել աղքատության նպաստով:

Կամ աշխատել ստվերային շուկայում՝ դրանից բխող բոլոր ռիսկերով: Սրա հետեւանքով, իհարկե, կձևավորվի փողոցային առևտրի մի նոր ոլորտ, որն արդեն երկար ժամանակ թողել էինք անցյալում: Բնականաբար պետական ստուգող մարմինների համար աշխատանքի նոր դաշտ կբացվի՝ իրենց պատժիչ գործիքներով կսկսեն ջանասիրաբար պայքար մղել այս բացասական երեևույթի դեմ, որը մեր երկրում տարածված էր 90-ական թվականներին:

Այսքանով նույնիսկ ակնհայտ է դառնում, որ նախաձեռնված այս փոփոխությունը ևս, լայն իմաստով, չի կարող ունենալ դրական տնտեսական արդյունք: Այն անխուսափելիորեն հանգեցնելու է սոցիալական բացասական մի շարք հետևանքների, որոնք դեռ երկար ժամանակ առարկայորեն զգալու են շարքային բազմաթիվ քաղաքացիներ:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company